Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թատրոնում։ Դերասանական արվեստում, դիմելով հոգեբանական ծաղրանկարի, հասնելով արտահայտչականության վերշ– նասահմանին, վարպետորեն օգտագործե– լով իտալ․ դիմակների թատրոնի իմպրո– վիգացիոն միշոցները, Վ․ ստեղծել է իր գեղարվեստական ուղղությունը՝ ֆանտաս– տիկական ռեալիզմը, յուրովի զարգացնե– լով իր մեծ ուսուցչի՝ Ստանիսլավսկու ուսմունքը։ Վ․ գտնում էր, որ թատրոնի ամենահաղթ ուժը քաղաքացիական բար– ձըր նկարագրով օժտված դերասանական անսամբլի մեջ է։ Վ–ի ռեժիսորական ստեղ– ծագործության հիմունքներից են եղել թատրոնի դերի էթիկական և գեղագի– տական անքակտելի միասնության գաղա– փարը, արվեստագետի և ժողովրդի միաս– նությունը, արդիականության սուր զգա– ցողությունը, բեմ․ կերպարում վառ ար– տաքին ձևի և հոգեբանական խոր բովան– դակության զուգակցումը, նատուրալիզ– մի և մոդեռնիստական գռեհկության դեմ պայքարի անհրաժեշտությունը են։ Այդ սկզբունքները շարունակել ու զարգացրել են նրա աշակերտները։ Վ–ի արվեստը, ստեղծագործական հայացքները, մանկա– վարժական գործունեությունը բազմաթիվ ստուդիաներում կարեոր նշանակություն են ունեցել սովետական թատրոնի զար– գացման գործում։ Հմուտ մանկավարժի ձեռքի տակ և նրա կողքին աճել է սովե– տական թատրոնի պանծալի մի սերունդ՝ Մ․ Չեխով, Ցու․ Զավադսկի, Բ․ Շչուկին, Ա․ Օռոչկո, Ռ․ Սիմոնով, Վ, Մարեցկայա, Բ․ Զախավա, Ա․ Դրիբով, Ց․ Մանսուրո– վա, Ա․ Պոպով, Ն․ Դորչակով, Ի․ Տոլչա– նով և ուրիշներ։ Դեռես Վլադիկավկազում Վ․ առնչվել է հայ թատեր․ գործիչների հետ, դիտել Սիրանույշի և Հ․ Աբելյանի խաղը։ 1910-ական թթ, Մոսկվայում շփվել է Օ․ Աեումյանի, Ա․ Շահխաթունու, Հ․ Զա– րիֆյանի, Հ․ Բեկնազարյանի, Ռ․ Մամուլ– յանի հետ։ 1920-ին Մոսկվայի Հայկ․ դրա– մատիկական ստուդիայում դասախոսու– թյուններ է կարդացել Կ․ Ատանիսլավսկու սիստեմի մասին, որը հայ թատրոն է մուտք գործել գլխավորապես Վ–ի շնորհիվ և նրա երկու սաների՝ Ռ․ Միմոնովի և Բ․ Զախավայի մի շարք հայկ․ բեմադրու– թյունների միշոցով։ Վ–ի ռեժիսորական արվեստը բարերար ազդեցություն է ունե– ցել Ա․ Բուրշալյանի, Ա․ Դուլակյանի և հատկապես Վ․ Աճեմյանի թատեր․ գոր– ծունեության վրա։ Երկ, Записки․ Письма․ Статьи, М․–Д․, 1939; Материалы и статьи, М․, 1959․ Գրկ․ Խերււոնսկի Ի*․, Վախթանգով, Ե․, 1970։ Խալաթյաև Լ․, Վախթանգովը և հայ թատրոնի գործիչները, տես Տայ–ռուսական թատերական առնչություններ գրքում, Ե․, 1978։ Ն ու յն ի, Տանուն ռեալիզմի և թատե– րայնության, «ՍԱ», 1963, Mg 3։ Նույնի, Վախթանգովը Միխայիլ Չեխովի նետ, «ՍԱ», 1978, Ms 1։ Захава Б․, Вахтангов и его студия, 2 изд․, Л․, 1927; Зограф Н․, Вахтангов, М․–-Л․, 1939; Горчаков Н․, Режиссерские уроки Вахтангова, М․, 1957; Симонов Р․, С Вахтанговым, М․, 1959; Луначарский А․ В․, О Вахтангове и вахтанговцах․ М․, 1959; Завадский Ю․ А․, Учителя и ученики, М․, 1975; Н е- м и р о в и ч-Д анченко В․, Ключи к этим дверям․․․, Товстоногов Г․, Открытие, Мацкин А•, Дело и мысль Вахтангова, «Театр», 1983, № 2․t Լ․ Իւաաթրսն

ՎԱՒԹԱՆԳՈՎԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆ, պե– տական, ակադեմիական, Աշ– խատանքային կարմիր դրո– շի շքանշանակիր, դրամատիկա– կան թատրոն։ Կազմակերպվել է 1921-ին, Մոսկվայում, որպես ՄԴԹ–ի 3-րդ ստու– դիա (սկզբնական անվանումը՝ Վախթան– գովի ստուդիա)։ Բացվել է Մետեռլինկի «Մուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» պիեսի բեմադրությամբ։ Հիմնադիրն ու առաշին գեղարվեստական ղեկավարը ռե– ժիսոր Ե․ Բ․ վախթանգովն էր։ Խմբի կազ– մում էին սովետական բեմի ապագա նշա– նավոր վարպետներ Բ․ Շչուկինը, Ռ․ Մի– Տեսաբան Զորինի «Վարշավյան մե– ղեդի* պիեսի ներ– կայացումից (1967) Տեսարան Միշարի– նի և Վեյցլերի «Օրն ի բուն» պիե– սի ներկայացումից (1974) մոնովը, 6ու․ Զավադսկին, Ա․ Օոոչկոն, Ց․ Մանսուրովան, P․ Զախավան U ուրիշ– ներ։ Կ․ Ատանիսլավսկու աշակերտ և հե– տնորդ Վախթանգովը ձգտել է ստեղծել Հոկտեմբերյան հեղափոխության գաղա– փարներին համահնչուն, ժամանակակից ոգով թատրոն; Ստուդիան համաշխարհա– յին ճանաչման է հասել հատկապես Վախ– թանգովի բեմադրած Դոցցիի «Արքայա– դուստր Տուրանդոտ» (1922) պիեսի ներ– կայացմամբ․ որոշ ընդմիջումներով պահ– պանվել է թատրոնի խաղացանկում։ Այդ շրջանից ժամանակակից բեմարվեստում հիմք է դրվել մի ուղղության, որը կոչ– վում է վախթանգովյան։ 1926-ին ստուդիան անջատվել է ՄԳԹ–ից U գոր– ծել որպես լիովին ինքնուրույն օջախ, կոչվել այժմյան անունով։ Այստեղ են աոաջին անււամ բեմադրվել սովետական դրամատուրգիայի լավագույն գործերից՝ Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրի– նեա» (1925), Լավրենյովի «Բեկում» (1927, երկուսն էլ՝ ռեժ․ Ա․ Պոպով), Լևոնովի «Փորսուղներ» (1927), Դորկու «Եգոր Բու– լըչովը և ուրիշները» (1932, երկուսն էլ՝ ռեժ․ Բ․ Զախավա, Բուլըչով՝ Բ․ Շչուկին)։ Վերշինս, որ սոցիալիստ, ռեաւիզմի մե– թոդի կիրառման ամենաբարձր դրսևո– րումներից էր սովետական բեմում, նույն ռեժիսորի՝ Զախավայի բեմադրությամբ 1933-ին խաղացվել է նաև Երեանի Աուն– դուկյանի անվ․ թատրոնում՝ դառնալով հայ մշակույթի նշանակալից երեույթներից։ Նախապատերազմյան տարիների ուշագը– րավ բեմադրություններից են նաե՝ Ալա– վինի «Ինտերվենցիա» (1933, ռեժ․ Ռ․ Սիմո– նով), Պոգոդինի «Արիստոկրատները» (1935, ռեժ․ Զախավա), Շեքսպիրի «Ոչնչից մեծաղմուկ» (1936, ռեժ․ Ի․Ռապոպորտ)։ Այս թատրոնի անվան հետ է կապված Վ․ Ի․ Լենինի բեմական կերպարի առաշին մարմնավորումը Պոգոդինի «Հրացանա– վոր մարդը» պիեսի բեմադրությամբ (1937, ռեժ․ Ռ․ Միմոնով, Լենինի դերակատար՝ Բ․ Շչուկին); 1939–68-ին թատրոնի գե– ղարվեստական ղեկավարն էր դերասան և ռեժիսոր Ռ․ Սիմոնովը, որի լավագույն դերակատարումներն ու բեմադրություն– ները կապված են այս թատրոնին։ Լեր– մոնտովի «Դիմակահանդես» (1941) և Շկվարկինի «Վերշին օրը» (1945, երկուսն էլ՝ ռեժ․ Ռ․ Միմոնով) ներկայացումների երաժշտությունը գրել է Ա․ Խաչատրյանը։ Հայրենական մեծ պատերազմի ժամա– նակ, 1941–43-ին, թատրոնը գործել է Օմսկում։ Այդ շրշանի լավագույն ներկա– յացումներից են՝ Կոռնեյչուկի «Ռազմա– ճակատ» (1942, ռեժ․ Ռ․ Սիմոնով, Իվան Դոռլով՝ Ա․ Դիկի), Ռոստանի «Աիրանո դը Բերժըրակ» (1942, ռեժ․ Ն․ Օխլոպկով), Ռժեշեսկու և Կացի «Օլեկո Դունդիչ», Կ․ Միմոնովի «Ռուս մարդիկ» (երկուսն էլ՝ 1942, ռեժ․ Ա․ Դիկի)։ 1942-ին թատրոնին կից ստեղծել է ռազմաճակատային մաս– նաճյուղ։ Ետպատերազմյան հիմնական բեմադրություններից են՝ «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1947), «Ֆոմա Դորդեե» (ըստ Դորկու, 1956), «Ապուշը» (ըստ Դոստոեսկու, 1958), Շեքսպիրի «Համլետ» (1958, Համլետ՝ Մ․ Աստանգով), Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (1959), Մոֆրոնովի «Խոհարարուհին» (1959), Զորինի «Դիոնիսոս» (1965), «Հեծ– յալ բանակը» (ըստ Բաբելի, 1966)։ 1956-ին թատրոնը կոչվել է ակադեմիա– կան։ 1970-ին նորից բեմադրվել է «Հրա– ցանավոր մարդը» (Վ․ Ի․ Լենինի դերում՝ Մ․ Ուլյանով)։ Թատրոնի կյանքում ուշա– գրավ երեույթ են եղել Մ․ Մարյանի ձևա– վորած է․ Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մար– տուրանո» (1956, ռեժ․ Ե․ Միմոնով) պիեսի ներկայացումը և Հ․ Ղափլանյանի բեմա– դրած Շեքսպիրի «Ռիչարդ 111-ը» (1976)։ Թատրոնը 1966-ին, 1975-ին, 1984-ին հյու– րախաղերով հանդես է եկել Երևանում։ Թատերախմբի կազմում են ՍՍՀՄ ժող․ արտիստներ Ա․ Աբրիկոսովը, Ցու․ Բորիսովան, Ն․ Դրիցենկոն, Ցու․ Ցա– կովլեը, Ն․ Պլոտնիկովը, Ի․ Տոլչանովը, Մ․ Ուլյանովը, ՌՍՖՍՀ ժող․ արտիստներ Ե․ Ալեքսեևան, Դ, Անդրեեան, Ն․ Բուբնո– վը, Վ․ Կոլցովը, Ց․ Մանսուրովան, Լ․ Պաշ– կովան* Ա․ Ռեմիզովան, Ն․ Ռուսինովան,