Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մ․ Սինելնիկովան, ՜Օ․ Տիմոֆեևը, Լ․ Ցե– լիկովսկայան, Վ․ Օսենևը և ուրիշներ։ 1968-ից գլխ․ ռեժիսորն է ՍՍՀՄ ժող․ արւոիսա Ե․ Սիմոնովը։ Թատրոնը պար– գևատրվել է Լենինի (1971) և Աշխատան– քային կարմիր դրոշի (1946) շքանշաննե– րով։ Թատրոնին կից գործում է Բ․ Շչուկի– նի անվ․ թատեր․ ուսումնարանը, ուր կըր– թություն են ստացել նաև մի շարք հայ դերասաններ և ռեժիսորներ։ Գրկ․ Театр имени Евг․ Вахтангова․ 20 лет, М․, 1946; Симонов Р․, С Вахтан– говым, М․, 1959; Театр имени Вахтангова пятьдесят сезонов, М․, 1971․t [ГГ խաւաթյսէն

ՎԱԻԹԻԿԱՆՍ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Թորթում գավառում։ 1909-ին ուներ մոտ 600 (80 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին այգե– գործությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՎԱՒՀԱնԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, էսխատո– լոգիա (< հուն, ёёхатое – վերջին, վախճանական և ․․․ չոգիա), կրոնական ուսմունք աշխարհի և մարդու վախճանա– կան ճակատագրի մասին։ Տարբերակվում է անհատական Վ․ (ուսմունք առանձին մարդկային հոգու հանդերձյալ կյանքի մասին, ձևավորվել է հատկապես Հին Եգիպտոսում) և համաշխարհային Վ․ (ուս– մունք տիեզերքի և պատմության նպա– տակի, վախճանի և այն մասին, թե ինչ է հաջորդելու այդ վախճանին, ձևավոր– վել է հուդա յա կանութ յան շրջանակնե– րում)։ Հուդայական կրոնը պատմությու– նը իմաստավորել է խորհրդապաշտորեն՝ որպես անհատ ւէւստծու կամքով կառա– վարվող բանական պրոցես, որը «գալիք աշխարհում» պետք է հաղթահարի ինքն իրեն։ Քրիստոնեական Վ–յան վրա ազդել են զրադաշտականությունը, հին եգիպ– տական կրոնը, հուդայականությունը և առանձնապես մեսիայի գաղափարը։ Քրիստոնեական Վ–յան գլխ․ բովանդա– կությունը կազմում են նեռի, Քրիստոսի երկրորդ գալստյան, աշխարհի վերջին» ահեղ դատաստանի մասին պատկերա– ցումները։ վ–յան ֆունկցիաները, մոտիվները և թեմաները մասամբ ժառանգել է nimn- էկիայի գաղափարախոսությունը։ ՎԱՒՇ, գետ Տաջ․ ՍՍՀ–ում, Ամուդարյայի աջ կազմարարը։ Երկարությունը 524 կմ է, ավազանը՝ 39,1 հզ/կմ2։ Կազմվում է Կը– զըլսու և Մուկսու գետերի միախառնումից։ Սնումը սաոցադաշտա–ձնային է, անձրևա– յին։ Հորդանում է մայիսից սեպտեմբեր։ Ջրի միջին ծախսը 660 մ3/վրկ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կա– ռուցված են Նուրեկի և Գոլովնայա հէկե– րը։ Ստորին հոսանքում նավարկելի է։ Վ–ի ափին են Նուրեկ, Կուրգան Տյուբե, Կալինինաբադ քաղաքները։

ՎԱՒՏԵՐՈՎ Վասիլի Պորֆիրևիչ (1853– 1924), ռուս մանկավարժ, տարրական դպրոցի մեթոդիստ։ Բանվորական դըպ– րոցների կազմակերպիչներից։ Սովորել է Արզամասի հոգևոր ուսումնարանում, ապա՝ Նիժեգորոդյան հոգևոր սեմինա– րիայում։ 1881–-96-ին եղել է Սմոլենսկի գավառի, ապա՝ Մոսկվայի ժող․ ուսում– նարանների տեսուչ։ 1893–1903-ին աշ– խատել է Մորոզովայի տվերյան մանու– ֆակտուրային կից դպրոցում։ 1903-ին ձերբակալվել է աշակերտության և բան– վորության շրջանում հակակառավարա– կան պրոպագանդա ծավալելու պատըր– վակով։ 1905–07-ի հեղափոխության ժա– մանակ եռանդուն աշխատանք է տարել ուսուցչական միության ստեղծման հա– մար, հետագայում մասնակցել է ուսուց– չական մի շարք համագումարների։ Վ․ միշտ եղել է դեմոկրատական ուժերի շար– քերում, բայց նրա դեմոկրատիզմը սահ– մանափակված է եղել լիբերալ նարոդնի– կության գաղափարներով։ Նա չի հասկա– ցել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության համաշխարհային պատմ․ նշանակությունը և սկզբնական շրջանում հրաժարվել է մասնակցել ժող․ կրթության վերակառուցման միջոցառումներին։ Հե– տագայում դասավանդել է անգրագիտու– թյան վերացման, ուսուցիչների պատ– րաստման կուրսերում, իսկ 1923–24-ին՝ Մոսկվայի JN» 2 համալսարանում։ Մանկա– վարժության մեջ Վ․ զարգացրել է Կ․ Ուշինսկու գաղափարները, ներդրում ունի տարրական ուսուցման տեսության և պրակտիկայի գործում («Ռուսական այբ– բենարանը», 1898, «Աշխարհը մանկական պատմվածքներում», 1902, «Ուսուցման առարկայական մեթոդ», 1907, «Նոր ման– կավարժության հիմունքներ», 1913, «Հա– մաժողովրդական դպրոց և արտադրու– թյուն», 1917)։ Ա․ Տեր–Գրիգորյան Վ11ՒՈՒՇՏԻ Բագրասփոնի (1696-1757), վրաց աշխարհագրագետ, պատմաբան և քարտեզագիր։ Արքայազն, վախթանգ VI թագավորի արտաամուսնական որդին։ Տիրապետել է մի շարք լեզուների, ակտի– վորեն մասնակցել Քարթլիի թագավորու– թյան քաղ․ կյանքին։ 1724-ին Վախթանգ VI-ի հետ գաղթել է Ռուսաստան, բնակու– թյուն հաստատել Մոսկվայում, որտեղ և ավարտել է (1745) իր «Վրաստանի թա– գավորության նկարագրություն» երկը։ Աշ– խատությունը Վրաստանի պատմությունն է սկզբից մինչև XVIII դ․ 1-ին կեսը, որտեղ հատուկ տեղ է գրավում երկրի քաղ, և էթնիկական միասնության գաղափարը։ Աշխատության երկրորդ մասում տրվում է Վրաստանի պատմ․ աշխարհագրությունը՝ պատմ․ մարզերի քարտեզ–ատլասով։ Նրա աշխատություններում պատմա–աշ– խարհագրական հարուստ տեղեկություն– ներ կան նաև Հայաստանի հս․ և հս–արւ․ շրջանների վերաբերյալ։ ՎԱԿԵ, հայաբնակ գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Իաւշուփսա գետի ափին, շրջկենտրոնից 10 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ, շերա– մապահությամբ։ Ունի ակումբ, կինո։ Հիմ– նադրել են Օրդուից և շրջակայքից եկած հայերը, 1888-ին։

ՎԱԿՑԻՆԱՆԵՐ (լատ․ vaccinum – կովի, < vacca – Կով), պատրաստուկներ, որոնք ստացվում են կենդանի կամ սպան– ված միկրոօրգանիզմներից, դրանց կեն– սագործունեության արգասիքներից։ Օգ– տագործվում են կանխարգելիչ կամ բու– ժիչ նպատակով՝ մարդկանց ու կենդանի– ների ակտիվ իմունացման համար։ Վ․ առաջին անգամ կիրառել է բնական ծաղ– կի ժամանակ անգլ․ բժիշկ է․ Ջեննհրը (1796), գիտականորեն հիմնավորել է ֆրանս․ գիտնական Լ․ Պասայորը (XIX դ․ 2-րդ կեսին ստացավ մի շարք Վ․՝ կատա– ղության, հավերի խոլերայի, սիբիրյան խոցի ևն դեմ)։ Վ ակցինականխար– գելման հետագա զարգացման շնոր– հիվ մի շարք երկրներում և ՍՍՀՄ–ում խիստ նվազեցին կամ վերացան բնական ծաղիկը, դիֆթերիան, պոլիոմիելիտը, կարմրուկը և այլ վարակիչ հիվանդություն– ներ։ Գոյություն ունեն կենդանի, սպան– ված, քիմ․ Վ․ և անաաոքսիններ։ Կեն– դանի Վ․ ստացվում են ախտածին ման– րէները (բակտերիաներ, վիրուսներ ևն) տարբեր եղանակներով մշակելով և ոչ ախտածին՝ ավիրուլենտ դարձնելով։ Դը– րանք օգտագործվում են բնական ծաղկի, տուբերկուլոզի, կարմրուկի, պոլիոմիե– լիտի, բրուցելոզի, կատաղության, տու– լարեմիայի, սիբիրախտի, ժանտախտի, դեղին տենդի, գրիպի, տզային էնցեֆա– լիտի և այլ դեպքերում։ Կենդանի Վ–ին բնորոշ են բարձր իմունածնությունը, ոչ բարձր ռեակտոգենությունը, գոյացած ան– ընկալունակության երկարատևությունը։ Գոյություն ունեն ավելի քան 20 կենդանի Վ․։ Սպանված Վ․ ստանալու համար ախտածին մանրէներն ակտիվազրկում են զանազան ֆիզիկ, (ջերմություն, ուլտրա– մանուշակագույն ճառագայթներ) կամ քիմ, (ֆորմալին, ացետոն, սպիրտ, ֆենոլ) ազ– դակներով։ Կիրառվում են որովայնային տիֆի, պարատիֆերի, խոլերայի, կա– պույտ հազի, լեպտոսպիրոզների, պոլիո– միելիտի, կատաղության, բծավոր տիֆի, տզային էնցեֆալիտի դեմ։ Այս Վ–ի պաշտ– պանական հատկությունները ավելի թույլ են արտահայտված, և իմունիաեաը զար– գանում է մի քանի պատվաստումներից հետո։ Քիմիական Վ․ պարունակում են մանրէներից անջատված, զտված անտի– գենային խմբեր և ունեն սահմանաՓակ կիրառություն։ ՍՍՀՄ–ում օգտագործվում են որովայնատիֆ–պարատիֆ В Վ․։ Վ․ արտադրվում են հեղուկ և չոր (լիո– ֆիլացված) վիճակում։ Վերջիններս օգ– տագործում են դրաժեների (պոլիոմիելի– տի կենդանի Վ․) կամ լուծույթների ձևով (կարմրուկի, բնական ծաղկի, տուբերկու– լոզի, ժանտախտի, սիբիրախտի և այլ կենդանի Վ․)։ Վ․ պատրաստում են մեկ վարակի (մ ո– նովակցինաներ) կամ 2 և ավելի վարակների հարուցիչներից՝ բ ա զ մ ա– վակցինաներ։ Վ․ օրգանիզմ են ներմուծվում վերմաշկային, միջմաշկա– յին, ենթամաշկային, միջմկանային, նե– րերակային, ներքթային, ինհալացիոն, բե– րանի և այլ ճանապարհներով։ Ետպատ– վաստումային անընկալունակությունը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի։