Ս.հ-յան հիմնական բաժինններն են պատմատեսական ներածությունը, մարդկանց հաղորդակցման և փոխազդեցության օրինաչափությունները (մասնավորապես, հաղորդակցման դերը հասարակական ր միջանձնային հարաբերությունների համակարգում), մեծ (դասակարգեր, ազգեր) և փոքր խմբերի հոգեբանական բնութագրերը, անձնավորության հոգեբանությունը (այդ թվում, սոցիալ. դիրքորոշման, սոցիալականացման և այլ պրոբլեմները), Ս. հ-յան գործնական կիռարումը: Սովետական Ս. հ. նշված բոլոր պրոբլեմները դիտարկվում է գործնեության սկզբունքի հիման վրա, դա նշանակում է բոլոր սոցիալ-հոգեբանական երևույթիների հետազոտում համատեղ գործնեությամբ միավորված իրական սոցիալ. խմբերում, պայմանով, որ այդ համատեղ գործնեությունը միջնորդավորում է ներխմբային պրոցեսների ողջ համակարգը: Սա թույ;լ է տալիս յուրաքանչյուր խումը ըմբռնել, որպես միավոր հասարակական հարաբերությունների ամբողջության մեջ, հասկանալ խմբերի զարգացման մեխանիզմը և դիֆուզ խմբի վերածումը կոլեկտիվի: Նման մեթոդաքանական սկզբունքների կառուցված Ս. հ. ունակ է կատարելու իր հիմնական գործնական խնդիրը՝ նպաստել սոցիալ. պրոցեսների կառավարման օպտիմալացմանը, որը հսկայական դեր է խաղում զարգացած սոցիալիստ. համակարգում: Ներկայումս մեծ նշանակություն ունի «հոգեբանական ծառայության» ստեղծումը, որը կապահովեր Ս. հ-յան կիրառական պրոբլեմների լուծումը արդյունաբերության, դաստիրակության, զանգվածային ինֆորմացիայի, սպորտի, կենցաղի, ընտանիքի և այլ բնագավառերում:
Գրկ. Паригин Б. Д. Основы социально-психологической теории, М., 1971: Методологиа и методы социальной псийологии, [Сб. ст.], М., 1977: Псийологическая теориз коллектива, М., 1979: Андреева Г. М., Социалная психология, М., 1980.
Սոցիալական նորմա, պատմականորեն ծագած կամ այլ կերպ հաստատված գործնեության եղանակ, որն ապահովում է հասարակության մեջ, հանրույթներում և խմբերում մարդկանց փոխգործողությունները: Սոցիալ. համակարգերը ինտերգրանցման անհրաժեշտությունը ամրագրվում է Ս. ն-ներում. դրանց միջոցով են իրականում սոցիալականությումը, սոցիալիական վերահսկողությունը և կառուցումը: Ս. ն. առկա է մարդու դրսևորման բոլոր մակարդակներում (պահանջմունքներում, դրդապատճառներում, արժեքներում, վարքում, ապրելակերպում): Ս.ն-ները կարելի է դասակարգել ըստ գործողության ոլորտի (քաղ., տնտանեկան ևն), սատարման եղանակի (իրավական, կրոնական ևն), գիտակվածության ձևի (գեղարվեստական, բարոյական ևն), ֆունկցիաների (շեղումային, հաշտվողական ևն), ընդգրկման աստիճանի (խմբային, դասակարգային, զանգվածային, էթնոմշակույթային ևն): Ս. ն-ների մի մասը, լինելով գործնեությունից չտարազատված, մնում է հատուկ հետազոտություններով: Պատմականորեն առաջինը ծագել են չգիտակցված Ս. ն-երը՝ սովորույթները, որոնք ընկած են գիտակցության հիմքում և հետագայում դարձել են կանոն-պատվիրաններ ու նորմա-կարգադրություններ: Զարգացած հասարակարգերում գործում են նաև կոդեքսներ և նորմա-նպատակներ: Վերջիններս պահանջում են իրադրությունը համապատասխան կոնկրետացում, հետևաբար դրանցում ենթադրվում են տարատեսականություններ և անհատակացում: Սա ծնում է Ս. ն-ների հակասական գործառություններ և փոփոխույթներ, ցանկալի նորամուծությունների կողքին ծագում է հանցավոր վարք, Ս. ն. ենթարկվում է մոդայի և զանգվածային գիտակցության այլ գործոնների ազդեցությանը: Վերջիններիս միջոցով է բուժուազիան արմատավորվում իր նեղ դասակարգային շահերին համապատասխան Ս. ն-ներ: Սոցիալիզմի պայմաններում Ս. ն-ները ենթակա են արմատական վերափոխման, դառնում են սոցիալիստական ապրելակերպի ձևավորման հիմք, ընդ որում այդ պրոցեսը իրագործում են ոչ միայն կառավարման մարմինները, այլև աշխատավորական զանգվածները:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ, անձնավորության կամ սոցիալ. խմբի դիրքի փոփոխությունը հասարակության շերտակառուցվածքում: Առանձնացվում են Ս. շ-յան հորիզոնական (տեղափոխություն մի քաղաքից մյուսը, աշխատանքի փոփոխություն, երբ անփոփոխ է մնում մասնագիտությունը, պաշտոնը, աշխատավարձը ևն) և ուղղահայաց (տեղափոխություն գյուղից քաղաք,աշխատավարձի, պաշտոնի բարձրացում կամ իջեցում ևն) ձևերը: Երկու դեպքում էլ հասարակությունը կարգավորում է տեղաշարժման ուղիները: Ստրկատիրության և ֆեոդալիզմի օրոք Ս. շ. բացառիկ երևույթ էր, իսկ բույժ. հասարակարգում՝ օրինաչափ: Օրինակ, ԱՄՆ-ում վերին խավերից ելածների երեք քառորդը կորցնում է իր դիրքերը և իջնում ստորին խավեր, իսկ ստորին խավերից ելածների մի մասը բարձրանում է վեր խավեր: Այս փաստից ելնելով բուրժ. սոցիոլոգիական փորձում է հերքել դասակարգերի մարքս-լենինյան ըմբռնումը, պնդելով, որ, իբր, կայուն դասակարգեր գոյություն չունեն, բանվորն ու կապիտալիստը ժամանակի ընթացքում կարող են փոխել իրենց տեղերը:
Սոցիալիզմի օրոք Ս. շ. վերահսկվող պրոցես է, այն նպաստում է դասակարգերի մերձեցմանը և սոցիալիապես միատարր հասարակարգի ձևավորմաը (օրինակ, բանվորների և գյուղացիների երեխանները, ստանալով բարձրագույն կրթություն, համալրում են մտավորականության շարքերը, հասարակական-քաղ. ակտիվությունը թույլ է տալիս զբաղեցնել ղեկավար պաշտոններ ևն), ինչպես նաև միգրացիոն և դեմոգրաֆիկական պրոցեսների օպտիմալացմանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՏԱՏՈՒՍ, տվյալ սոցիալ. համակարգի շրջանակներում անձնավորության, խմբի են գրաված համեմատական դիրք: Ս. ս. բնորոշում է դասակարգային, ազգ., մասնագիտգական, տարիքային և օբյեկտիվ հատկանիշներով: Միևնույն ժամանակ, Ս. ս. ունի սուբյեկտիվ երանգ, քանի որ այն արժեքավորում են տվյալ սոցիալ. հանրույթի անդամները, այսինքն՝ տալիս որոշակի սոցիալական վարկ. վերջինիս միջոցով են Ս. ս-ները համեմատվում և ձեռք բերում գրավչության տարբեր աստիճան: Ս. ս-իուսումնասիրությունը թույլ է տալիս պարզել հասարակության մեջ անձնավորության և խմբի վարքը, կոլեկտիվի ներսում գործնական և սոցիալ-հոգեբանական փոխհարաբերությունները, կադրային քաղաքականության հիմքերը, աշխատանքային ակտիվության խթանման հարվերը ևն: Կազմակերպական, բարոյադաստիրակչական առումով կարևոր է ապահովել Ս. ս.-ի և անձնավորության դերային վարքագծի համապատասխանությունը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՏԵՐԵՈՏԻՊ, մարդկանց հոգեբանության մեջ ամրացած պատկերացումը, որը ծառայում է իբրև սոցիալ. իրականության ճանաչման և գնահատման միջոց, վարքի կարգավորիչ: Ս. ս. իրականության այս կամ այն երևույթի պարզեցված պատկերն է՝ հագեցած սուբյեկտի հուզական վերաբերմունքով: Ս. ս. ձևավորվում է անձնական փորձի հիման վրա, ինչպես նաև հաղորդակցման միջոցով: Որևէ սոցիալ. հանրույթին բնորոշ Ս. ս-ները պահպանվում են հատկապես ավանդույթների և սովորույթների շնորհիվ: Ս. ս. զգալիորեն հեշտացնում է երևույթների գնահատումը, սակայն, իբրև իրականության մոտավոր, իրսկ երբեմն աղճատված գնահատական, կարող է նաև խոչնդոտել ավելի խորը ճանաչողությանը: Բուրժ. պրոպոգանդում լայնորեն օգտագործում է Ս. ս-ները՝ աշխատավորությանը իշխող վերնախավին ձեռնատու ձգտումներ, իդեալներ, վարքի նորմաներ, ճաշակ ներարկելու համար, տարածված Ս. ս-ի օրինակներ են «սովետական ռազմական սպառնալիքը», «ամերիկյան երազանքը», «պլուրարիստական դեմոկրատիան» ևն:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՏՐԱՏԻՖԻԿԱՑՈՒՄ, հասարակության անդամների առանձնացումը այս կամ այն սոցիալ. շերտում ըստ եկամուտի, զբաղմունքի, կրթության և այլ սոցիալ. հատկանիշների: Հասարկության սոցիալ. կառուցվածքում շերտերի թիվը կախված է այդ հատկանիշների օբյեկտիվ քանակից (որոշ գիտնականներ առանձնացնում են 100-ից ավելի շերտեր): Ս. ս-ման գաղափարը բուրժ. սոցիոլոգիայում ուղղված է դասակարգերի մարքսիստական տեսության դեմ: Դասակարգերը, իբր, հայեցողական մտակառուցումներ են և իրական հիմք չունեն, իսկ շերտերը էմպիրիկական հիմնավորում ունեն: Ի տարբերություն դասակարգերի, որոնք ըստ մաքսիմիզմի պետք է վերանան, շերտերը հավերժական են, ինչպես մարդկանց միջև տարբերությունները և անհավասարությունը: Ըստ մարքսիստական սոցիոլոգիայի, Ս. ս. հասարակության