կառուցվածքի հետևանք է և կոնկրետ դրսևորում: Հետևաբաև, սոցիալիզմի օրոք, հասարակության շերտակառուցվածքի բացահայտման հիման վրա, դասակարգերի մերձեցումը ընթանում է դրանց սոցիալ հատկանիշների համահարթման ուղիով:
Սոցիալական վարկ, հասարակական որևէ երևույթին (մասնագիտությանը, պաշտոնին, խմբին, բնակավայրին, կազմակերպությանը, մարդկային արժանիքին, սպառման առարկային ևն) տվյալ հանրույթի (հասարակության, դասակարգի, ազգի, խմբի ևն) անդամների կողմից վերագրվող նշանակալիությունը: Ս. վ. բացահայտվում է մարդկանց արժեքային կողմնորոշումների համակարգում և իրական վարքում: Դեպի բարձր Սոցիալական վարկով օժտված օբյեկտը անձնավորության ձգտումը (գիտակցական կան անգիտակցական) հիմնականում այլոց աչքերում այդ Սոցիալական վարկի հետ իր նույնացման և դրա միջոցով հեղինակություն, ազդեցություն ձեռք բերելու, հարգանքի արժանանալու ցանկության հետևանք է: Որևէ հանրույթի շրջանակներում տարբեր երևույթների Սոցիալական վարկերի աստիճանակարգը պայմանավորված է ընդհանուր (տվյալ ժամանակաթրջանը, հասարակական կացութաձևը են բնութագրող) և մասանավոր (միայն տվյալ հանրույթը բնորոշող) առանձնահատկություններով:Միևնույն երևույթը կարող է տարբեր Սոցիալական վարկ ունենալ տարբեր դասակարգերի, սոցիալ. կավերի, սերունդների համար: Սոցիալական վարկի ուսումնասիրությունը թույլ է տալիս կառավարել մարդկանց վարքագիծը, ձևավորել ձգտումները, իդեալները, սովորութները ևն: Դա օգտագործվում է, օրինակ, բուրժ. հասարակության մեջ, ռեկլամի միջոցով այս կամ այն երևույթին (սպառման նորույթին, քաղ. գործչին են) փքուն Ս. վ. ապահովելու նպատակով: Սոցիալական վարկը սոցիալիզմի օրոք կարող է բացասական դեր խաղալ, եթե տվյալ երևույթի Սոցիալական վարկը չի համապատասխանում դրա իրական հասարակական օգտակարությանը և հետևանք է աղճատված գնահատականների, մանրբուրժ. վերապրուկների, սպառողական հոգեբանության ևն: Հակամարտ հասարակություններում տիրապետող գաղափարախոսությունը և մաստավոր սեփականատիրական հոգեբանությունը վերջին հաշվով ապահովում են հարստության, իշխանության «հաջողության» բարձր Սոցիալական վարկ: Սոցիալիզմի օրոք բարձր է հատկապես ստեղծագործ աշխատանքի ր մարդու աշխատանքային արժանիքների Սոցիալական վարկ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, պրոցեսների ամբողջություն, որն ապահովում է անհատների, խմբերի և հիմնարկների գործունեությունը՝ ընդունված սոցիաչական նորմաների և նպատակների սահմաններում։ Սոցիալական վերահսկողություն սոցիալական համակարգերի կայունացման և կառավարման միջոց է և իրականացվում է սոցիալ․ սանկցիաներով։ Սանկցիաները լինում են դրական (ընդունած նորմաների և ցանկալի շեղումների աջակցում) և բացասական (նորմաների խախտման և անցանկալի շեղումների ճնշում)։ Տարբերակում են ֆիզիկական (ձերբակալում, սպառնալիք, ծեծ, շոյանք ևն), տնտ․ (պարգև, տուգանք ևն) և նորմատիվային–սիմվոլիկ (հարգանք, սեր, ատելություն, դատապարտում ևն) սանկցիաներ։ Սոցիալական վերահսկողության իրականացնում են հիմնարկները կամ սոցիալ․ խմբերը՝ կանոնադրությունների, օրենքների, խմբային արժեքների, ավանդույթի և սովորույթի հիման վրա։ Պաշտոն, հիմնարկների և կազմակերպությունների Ս․ վ․ կոչվում է ձևական, ի տարբերություն ոչ ձևական (սոցիալ․ միջավայրի՝ ընտանիք, ընկերներ, հարևաններ ևն) Սոցիալական վերահսկողության։ Ոչ ձևական բացասական նորմատիվային–սիմվոլիկ սանկցիայի օրինակ է բամբասանքը, իսկ ձևական դրական տնտ․ սանկցիայի օրինակ՝ պարգևը։ Սոցիալական վերահսկողության մեխանիզմում նշանակալի տեղ ունի անձնավորության ինքնավերահսկողությունը, որը ձևավորվում է Սոցիալական վերահսկողության ներանձնացման ընթացքում։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ 1․ լայն ըմբռնմամբ՝ սոցիալ․ գիտություն, քանի որ նրա ուսումնասիրության առարկան հասարակական կյանքի պրոցեսներն ու երևույթներն են։ 2․ “Լեղ ըմբռնմամբ՝ վիճակագրության բաժին, որն ուսումնասիրում է հասարակության զարգացման կոնկրետ պատմ, պայմաններում մարդկանց կյանքի սոցիալ․ կացությունը։ Ի տարբերություն անաեսական վիճակագրության, որն ուսումնասիրում է էկոնոմիկայի բնագավառի պրոցեսներն ու երևույթները, Ս․ վ․ դիտարկում է մարդկանց կյանքի քաղ․, գաղափարական և իրավական կողմերը, ինչպես նաև բնակչության կենսամակարդակը՝ սոցիալ․ կտրվածքով ու ըստ բնակչության խմբերի։ Սոցիալական վիճակագրության ցուցանիշների համակարգը համակողմանիորեն բնութագրում է մարդկանց կյանքի սոցիալ․ պայմանները՝ հասարակության սոցիալ․ կազմն ու դասակարգային կառուցվածքը, բնակչության թիվն ու կազմը, աշխատանքային ռեսուրսների առկայությունն ու կազմը, կրթության, կուլտուրայի, առողջապահության մակարդակը, բնակարանային–կոմունալ և կենցաղային պայմանները, բարոյաքաղ․ վիճակը ևն։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, կապիտալիստական երկրներում իրավական նորմերի համակցություն, որով կարգավորվում են վարձով աշխատողների իրավիճակն ու գոյության միջոցներից զուրկ անձանց օգնություն ցույց տալու միջոցառումները։ Ս․ օ–յան հիմքը աշխատանքային օրենսդրությունն է և սոցիաւական ապահովությունը։ Ս․օ․ ոչ միայն ընդգրկում է այն նորմերը, որոնք արտացոլում են բուրժուազիայի դեմ պայքարում բանվոր դասակարգի նվաճումները, այլև հակաբանվորական օրենսդրությունը։ Սովետական իրավաբանական գրականության մեջ «բուրժ․ Ս․ օ․» տերմինը երբեմն օգտագործվում է միայն պրոլետարիատի շահերից բխող օրենսդրության նորմերի ամբողջությունը նշելու, այն հակաբանվորական օրենսդրությանը հակադրելու համար։ Բուրժ․ օրենսդրությունը հետադիմական հակաբանվորական և առաջադիմական սոցիալ․ նորմերը միահյուսում է մեկ ամբողջության մեջ։ Բանվոր դասակարգի պայքարի շնորհիվ ժամանակակից Ս․ օ․ ամրապնդում է բուրժուազիայից կորզած մի շարք զիջումներ հօգուտ այդ դասակարգի։ Դրան հատկապես նպաստում են սոցիալիզմի գաղափարներն ու պրակտիկան։ Սակայն բուրժուազիան սոցիալ․ այդ զիջումները ձգտում է օգտագործել հօգուտ իր շահերի, վարձու աշխատանքի շահագործման մեթոդները կատարելագործելու և դասակարգային պայքարը ջլատելու համար։ Ս․ օ–յան դերի բարձրացումը հատուկ է աջ սոցիալ–դեմոկրատներին, որոնք գտնովմ են, թե իբր այն նպաստում է հասարակական հարաբերությունների փոփոխմանը, կապիտալիստական հասարակության վատթարագույն արատների հաղթահարմանը, շահագործման վերացմանը և մարդկանց միջև հավասարության հաստատմանը։ Իսկ «ձախ» տարրերի կարծիքով, կապիտալիստական երկրների աշխատավորներն ընդհանրապես սոցիալ․ նվաճումներ չունեն։ Կոմունիստական և բանվորական կուսակցություններն ընդգծելով Սոցիալական օրենսդրության սահմանափակությունը և մերկացնելով նրա մի շարք նորմերի հակաբանվորական բնույթը՝ մեծ նշանակություն են տալիս սոցիալ․ նվաճումների համար պրոլետարիատի պայքարին։ Այդ պայքարի հեռանկարները արտացոլվել են բանվ․ շարժման ծրագրային փաստաթղթերում։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄ, անհատի վրա սոցիալ․ միջավայրի ներգործության պրոցեսը, որի ընթացքում մշակվում են սոցիալ․ գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով Ս․ ըմբռնվում է որպես սոցիալ․ ներգործության բոլոր կողմերի և սոցիալ․ բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, Ս․ սոցիալ․ նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Ս․ դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային–պատմ․ պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ Ս․ կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ (նախնականՍ․, երկրորդային Ս․ ևն), մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում (նախնական Ս-ման փուլում), երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում Հ սոցիալական հարմարման պրոցեսը։
«ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏ», բոլշևիկյան հայերեն շաբաթաթերթ։ ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1917-ին, Բաքվում, 15 համար (N 1-ը՝ մայիսի 1-ին, N 15-ը՝ օգոստոսի 18-ին)։ խմբագիր՝ Ստ․ Շահումյան։ Սերկացրել է բուրժ․ ժամանակավոր կառավարության ու նրա «սոցիալիստ» մինիստրների, էսէռների մենշևիկների, դաշնակցականների,