սակայն դասավանդվել են նաև աստվա– ծաբանություն, իմաստասիրություն, աշ– խարհագրություն, քերականություն, տո– մարագիտություն, աստղաբաշխություն, նկարչություն, երաժշտություն, գրչու– թյան արվեստ և այլն։ Խորանաշատը եղել է նաև գրչության խոշոր կենտրոն (տես Խորանաշատի գրչության դպրոց), ունե– ցել հարուստ մատենադարան։ Վ․ Վ–ին են աշակերտել Վարդան Արեեւցին, Կի~ րակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին, Սոսթենեսը և ուրիշ շատ մշակութային ու քաղ․ նշանավոր գործիչներ։ Վ․ Վ–ի գրական ժառանգությունը հա– րուստ է և բազմաբովանդակ։ Ըստ երևույ– թին նրա կոթողային աշխատությունը եղել է «Պատմութիւնը», որը չի պահպան– վել։ Ըստ Վարդան Արեելցու և Կիրակոս Գանձակեցու, այն ընդգրկել է Հայաստա– նի ամբողջական պատմությունը, սկզբից մինչե հեղինակի ապրած օրերը։ Վ․ Վ․ գրել է մեկնություններ։ Դրանցից ամենա– ծավալունը Հոբի գրքի մեկնությունն է («Մեկնութիւն Ցոբայ»), որ Հիսիքիոսի, Ստեփանոս Սյունեցու,* Դավիթ Քոբայրե– ցու և ուրիշների երկերից արված քաղա– գրություն է։ Առավել ուշագրավ է «Բա– ցատրութիւն աղօթից Ամբակումայ մար– գարէի» («ճռաքաղ», 1858) երկը, որը բա– ռական մեկնություններից բացի, պարու– նակում է նաև հետաքրքիր այլաբանու– թյուններ։ Որոշակի արժեք ունեն նաե «Համեմատութիւն Հին կտակարանաց ի Նորս», «Տեսութիւն շարականին Ուրա– խացիր պսակ կուսից» և «Մեկնութիւն սաղմոսին Այս ծով մեծ» փոքրածավալ մեկնությունները։ «Խրատ դաւանութեան» երկը, որ գրվել է XIII դ․ կեսին սկիզբ առած հռոմեա–բյուզ․ դավանաբանական մի վեճի առթիվ (Ինոկենտիոս IV պապը դիմել էր նաև Հայոց եկեղեցուն), ներառնը– ված է Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմության» մեջ։ Դավիթ Ծարեցու դեմ գրել է մեղադրական թուղթ, որը չի պահ– պանվել։ Վ․ Վ–ի «Պատճառք վասն առա– ջաւորաց պահոց» երկը ուշագրավ է այն– տեղ պահպանված միջնադարյան զրույց– ավանդություններով։ «Ցաղագս տարեմը– տին» ճառը (նախատեսված է եղել Ամանո– րին եկեղեցիներում կարդալու համար) Վ․ Վ․ գրել է ժողովրդին աստղաբաշխու– թյան և տոմարագիտության (տարվա, ամիսների անունների, Արեգակի, Լուսնի, մոլորակների շարժման, մի շարք ժողո– վուրդների տոմարների) մասին գիտելիք տալու նպատակով։ Օգտվելով Անանիա Շիրակացուց՝ նա ճիշտ է բացատրում Արեգակի և Լուսնի խավարումների պատ– ճառները։ Այդ երկում պահպանվել է նաե Հայոց Արտավազդ Ա արքայի մասին առասպելի տարբերակներից մեկը։ Վ․ Վ․ այս երկում փորձ է արել նաև ստուգաբա– նել հայկ․ ամսանունները։ Վ․ Վ–ի պահ– պանված գործերից ամենաարժեքավորն է «Հարցմունք և պատասխանիքը» (Մես– րոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JM* 5611), որը խիստ գործածական է եղել միջնադարում և հայտնի է մի քա– նի տասնյակ ընդօրինակություններով (գրիչներն ու պատվիրատուները խմբա– գրել են ու համառոտել, առանձնացրել որոշ «հարցախմբեր», որոնք հետագայում սխալմամբ ընկալվել են որպես ինքնու– րույն գործեր)։ Երկը բավականին ծավա– լուն է և ընդգրկում է այն բոլոր գիտելիք– ները, որ ուսման սկզբնական շրջանում պարտավոր էր ձեռք բերել նրա վարդա– պետարանի աշակերտը։ Այն փաստորեն դպրոցի ուսումն, ծրագրի համառոտ ամ– փոփումն էր և իր ժամանակի հանրագիտ․ բառարանը (ամփուիում էր XIII դ․ հայ իրականության պատկերացումներն ու իմացությունը պատմության, ազգագրու– թյան, հավատալիքների, իմաստասիրու– թյան, մատենագրության, մատենագիտու– թյան, կենսաբանության, բուսաբանու– թյան, բժշկագիտության, աստղաբաշխու– թյան, երաժշտագիտության, բառագիտու– թյան, քերականագիտության, դավանա– բանության, աստվածաբանության և այլ– նի վերաբերյալ)։ Օրինակ, տեղեկություն կա հայ միջնադարյան բժշկության մեջ դիահերձման կիրառության մասին, ուշա– գրավ են աղվանական ցեղերին և լեզու– ներին վերաբերող հաղորդումները։ Շա– րադրված է գրեթե խոսակցական, միջին հայերենով և այդ շրջանի հայոց լեզվի ուսումնասիրման կարեոր աղբյուր է։ Վ․ Վ–ի մատենագրությունը դեռես բավա– րար չափով չի ուսումնասիրված և մեկնա– բանված։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Խո– րանաշատի մերձակայքում գտնվող չքա– վորների գերեզմանոցում։ Երկ, Ցաղագս տարեմաին, «Գիտական նյու– թերի ժող>, հ․ 1, Ե․, 1941։ ** Դրկ․ Վարդան Վարդապետ [Ար ե– Վ և լ ց ի], Հավաքումն պատմութեան, Վնտ․, 1862։ Գրիգոր Ակներցի, Պատմու– թիւն թաթարաց, Երուսաղեմ, 1974։ Կիրա– կոս Գանձակեցի, Հայոց պատմու– թյուն, Ե․, 1982։ Ոսկյան Հ․, Հովհաննես Վանական և յուր դպրոցը, Վնն․, 1922։ Ա․ Շահնազարյան, Յա․ Վարդանյան
ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, «երկրային կյան– քից հեռանալու», ունեցվածքից հրաժար– վելու, ճգնակեցության (պարտադիր կու– սակրոնություն են), ազգակցական ու հա– սարակական կապերը խզելու, միաբանու– թյան կանոնադրությանը ենթարկվելու, աղոթքներով աստծուն մերձենալու ուխ– տով վանքերում (տես Մենաստան) կա– մավոր միավորված կրոն, խավ։ Ծագել է ճգնավորության տեսքով՝ որպես պասսիվ բողոք ստրկատիր․ և ֆեոդալ, հասարա– կարգերում տիրող անմարդկային իրա– կանության դեմ։ Հետագայում վերածվել է !յրոնաեկեղեց․ դասի, որն արդեն ծա– ռայել է պաշտոնական եկեղեցու հեղի– նակության աճին՝ ջանալով ժող․ զանգ– վածների մեջ առաջ բերել կրոն, ջերմե– ռանդություն։ Բուդդայականության մեջ Վ․ առաջացել է մ․ թ․ ա․ VI–V դդ․, քրիստո– նեությունում՝ IV–V դդ․ (պետ․ կրոն հռչակվելուց հետո)։ Մեծ տարածում է ստացել միջին դարերում՝ կապված ոչ միայն քրիստոնեության տարածման, այլե սոցիալ–տնտ․ հարաբերությունների զարգացման հետ։ Վ․ համալրել են ինչ– պես ապրուստի միջոցներից գրկված չքա– վորները, այնպես էլ ֆեոդալ, ընտանիք– ների կրտսեր որդիները (վանքապատ– կան հողերին տիրելու նպատակով)։ Վ–յան մեջ առաջ է եկել շերտավորում։ Վանքապատկան հողերի տեր դարձած Վ–յան վերնախավը քիչ բանով է տարբեր– վել աշխարհիկ խոշոր հողատեր ֆեոդալ– ներից։ Պորտաբուծությունն ու զեխությու– նը լայն տարածում են ստացել Վ–յան մեջ։ Արմ․ Եվրոպայում Վ․ դարձել է կաթոլիկ եկեղեցու գլխ․ հենարանը։ Խաչակրաց արշավանքների ժամանակ Վ․ ստեղծել է հոգեոր–ասպետական օրդեններ և հավա– տի քողի ներքո մասնակցել զավթող․ պա– տերազմներին, հերետիկոսական շար– ժումների ճնշմանը։ ճիզվիտական օրդենը (տես ճիզվիտներ) ամենաստոր և զազրելի միջոցներով պայքարել է լուսավորության և առաջադիմության դեմ։ Ներկայումս Վ–յան քանակը խիստ նվազել է։ Եկեղեցու արդիականացումը էական փոփոխություն– ներ է առաջ բերել նաև Վ–յան կենցաղի ավանդական ձեերում։ Բողոքական եկե– ղեցում Վ․ բացակայում է։ Սխալմամբ Վ–յան դասի մեջ երբեմն մտցվում են նաե մահմեդական երկրներում տարածված դերվիշները։ Հայաստանում Վ․ առաջ է եկել քրիստո– նեությունը պետ․ կրոն ճանաչելուց (301) հետո, հատկապես մեծ չափերի հասել զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշըր– ջանում (IX–XIII դդ․)։ Ի տարբերություն կաթոլիկականի (սովորաբար մի քանի վանք միավորված էին մեկ միաբանու– թյունում),Հայոց եկեղեցում յուրաքանչյուր վանք կազմում էր ինքնուրույն միաբանու– թյուն։ Հայկ․ պետականության անկման և օտար զավթիչների տիրապետության պայմաններում Վ․ Հայաստանում զուրկ է եղել երկրի ներքին կյանքին եռանդուն միջամտելու հնարավորությունից և հիմ– նականում սահմանափակվել է ուսում– նագիտ․ գործունեությամբ։ Սկսած XIX դ․ վերջից Վ․ Հայաստանում վերածվել է Հայոց եկեղեցու համար կուսակրոն պաշ– տոնյաներ պատրաստող խավի։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխար– հի․ հ․ 3, Վնտ․, 1835։
ՎԱՆԱՀԱՅՐ, վանական հաստատության հոգեոր առաջնորդ։ Այդ պաշտոնը սահ– մանվել է IV–Y դդ․՝ մի շարք երկրներում քրիստոնեությունը պաշտոն, կրոն հըռ– չակելուց հետո։ Եկեղեց․ նվիրապետու– թյան մեջ Վ․ դասվել է եպիսկոպոսից հետո։ Նրան ընտրել են վանքի միաբան– ները, հաստատել է վերադաս եպիսկո– պոսը։ Վանական կալվածատիրության աճի և տնտ․ հզորության հետեանքով շատ Վ–եր անկախացել են եպիսկոպոսից և անմիջաբար ենթարկվել իրենց եկեղեցու գերագույն պետին (տես նաև Մենաստան)։
ՎԱՆԱՁՈՐ, գետ Հայկ․ ՍՍՀ Գուգարքի շրջանում, Տանձուտ գետի ձախ վտակը (Փամբակի համակարգ)։ Երկարությունը 14 կմ է, ավազանը՝ 41 կմ2։ Սկիզբ է առ– նում Փամբակի լեռնաշղթայի Մայմեխ գագաթի հս–արմ․ լանջից, հոսում դեպի հս․ և Կիրովական քաղաքի տարածքում թափվում Տանձուտ գետի մեջ։ Ունի խառը սնում, հորդանում է ապրիլ–մայիսին։ Երբեմն սելավատար է (ջրաքարային, թույլ ակտիվությամբ)։ Միջին տարեկան ծախսը 0,88 մ3/վրկ է, հոսքը՝ 27,7 մլն մ3։
ՎԱՆԱՆԴ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյան գետի հովտում։ Հս–ից Զարիշատի լեռներով սահմանակից