Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


էր Գուգարքի Ջավախք, արլ–ից Եղնախաղի պարով և Կարսի սարահարթով՝ Այրա– րաաի Աշոցք և Շիրակ, հվ–ից՝ Արշարունի– քի (Երասխաձոր) և Մեծրաց լեռներով՝ Աբեղյանք գավառներին։ Արմ–ում Կարմիր Փորակ լեռնաշղթայով բաժանվում էր Տայ– քի Պարտիզաց փոր, Բերդաց փոր, Կող և Գուգարքի Արտահան գավառներից։ Ունի զով, առողջարար կլիմա։ Ձմեռը խստա– շունչ է, միջին ջերմաստիճանը հասնում է – 20°–ի։ Հս․ և Կենար, շրջանները զբա– ղեցնում է վարելահողերով և խոտառատ մարգագետիններով հարուստ Կարսի սա– րահարթը։ Վ․ հին ժամանակներից հայտ– նի է եղել որպես հացահատիկային կուլ– տուրաների (հիմնականում՝ ցորեն) մշակ– ման կենտրոն։ Վ–ի հվ․ մասը պատված է խեժատու ծառատեսակների (հիմնակա– նում՝ մայրի) անտառներով։ Ախուրյանի վերին հոսանքում կան ճահճուտներ։ Վ–ով են հոսում նաև Ախուրյանի մի քանի վտակ– ներ, որոնցից նշանավոր է Մեծագետը (այժմ՝ Չըլդըր); Հս․ սահմանին է Ծովակ (Չըլդըր) լիճը։ Վ–ի տարածքը մ․ թ․ ա․ IX դ․ վերջին Մե– նուա Ա–ն միացրեւ է Ուրարտուին։ Արձա– նագրություններում հիշատակվում է Ախուրյան քաղաքը, որը հավանաբար ներկայիս Սարիղամիշն է։ Հետագայում Վ․ հաջորդաբար մտել է Երվանդունինե– րի, Արտաշեսյանների և Արշակունիների հայկ․ թագավորությունների մեջ։ Սկզբում Բասենի հետ կազմել է մեկ վարչ․ միավոր։ Վաղ միջնադարում Վ–ում իշխել են Վա– նանդեցի (Վանանդյան) նախարար, տոհ– մի երկու ճյուղերը։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Վ․ գտնվել է Սասան– յան Պարսկաստանի գերիշխանության ներքո՝ դեռևս պահպանված հայկ․ թագա– վորության, ապա մարզպանության կազ– մում։ Մեծ Հայքի 591-ի բաժանմամբ ան– ցել է Բյուզ․ կայսրությանը։ YII դ․ կեսին Վ․ նվաճել են արաբները։ Այն մտել է Արմինիա ոստիկանության Երրորդ Արմի– նիա մարզի մեջ։ VIII դ․ վերջից Վ, դարձել է հզորացող Բագրատունիների ժառան– գական տիրույթը, 885-ից մտել նրանց թագավորության մեջ։ 961 –1065-ին եղել է Կարսի թագավորության կենտր․ գա– վառը։ Այնուհետև կենտրոնի՝ Կարս քա– ղաքի անունով ավելի հաճախ կոչվել է Կարսի գավառ։ Այս ժամանակաշրջա– նում Վ–ի հվ․ մասը կոչվել է Փորակ կամ Կարմիր Փորակ։ 1065-ին Վ․ նվաճել են սելջուկյան թուրքերը։ Բնակչության մի մասը հարկադրված գաղթել է Կիլիկիա (որտեղ հիմնադրել են Կարս բերդավանը) և Դամիրք (Կապադովկիա)։ 1118-ին Վ․ մտել է Կարսի սելջուկյան ամիրայության մեջ։ 1206-ին հայ–վրաց․ միացյալ զորքերը ազատագրել են գավառը։ 1236-ին Վ․ ավերել են մոնղ, նվաճողները։ Հետագա– յում Վ․ նվաճել են Լենկթեմուրը, կարա– կոյունլուները և ակկոյունլուները։ XVI–– XVII դդ․ Վ․ տուժել է թուրք–պարսկ․ պա– տերազմներից։ Շահ Աբբաս I-ի կազմա– կերպած բռնագաղթի (1604) ժամանակ Վ–ի հայ բնակչության զգալի մասը քշվել է Պարսկաստան։ 1639-ի պայմանագրով Վ․ անցել է օսմանյան Թուրքիային։ Մինչև XIX դ․ 1-ին քառորդը մտել է Կարսի և ՉՐւԴՈՐԻ վւաշայությունների մեջ։ XIX դ․ կեսից եղել է էրզրումի վիլայեթի կազմում։ 1828-ին և 1855-ին վ․ գրավել են ռուս, զորքերը։ 1828–30-ին Վ–ի հայ բնակչու– թյան զգալի մասը գաղթել և հաստատվել է Արլ․ Հայաստանում (մեծամասամբ՝ Շիրակում); 1878-ին Վ․ անցել է Ռուսաս– տանին։ Մտել է Կարսի մարզի մեջ, բա– ժանված լինելով Սողանլուղի (Թախթա), Կարսի, Զարիշատի (Կարսի օկրուգ) և Չըլդըրի (Արտահանի օկրուգ) տեղամա– սերի։ 1918–20-ին Վ․ Հայաստանի բուրժ․ հանրապետության կազմում էր, 1921-ին կրկին անցել է Թուրքիային։ Հայկ․ աղբյուրները Վ–ում հիշատակում են բազմաթիվ բնակավայրեր, որոնցից հատկապես նշանավոր են Կարս և Սա– րիղամիշ քաղաքները, Զարիշաա ավանը, Իջևանից, Գոմաձոր, Դրաշպետ ևն գյու– ղերը։ Չնայած անվերջ պատերազմներին և գաղթերին, XX դ․ սկզբին հայ բնակչու– թյունը մեծամասնություն է կազմել Վ–ում։ 1918-ին հայաբնակ էին Աղջաղալա, Բա– զը ր գան, Բայբուրդ, Բայկարա, Բեկլի– Ահմեդ, Բերնա (Բեռնա), Բոզղալա, Բու– լանըխ, Գյադիկ–Սաթլմիշ, Գյարմալի, Դյուդալի, Դոլբանդ, Զաիմ, էսկիղազի, Ւաւնիգյուղ (խանիքյոյ)7 խասչիֆթլիկ, Խոթանլի, Ղարախաչ (Կարախաչ), Ղա– ր աղա լա, Մասրա (Մազրա), Պարգետ Մեծ, Պարգետ Փոքր, Չերմալի, Չիքիր– ղան, Սարիղամիշ (Ստորին և Վերին), Սոգյութլիաբադ, Սոգյութլի–Պրուտ, Օր– թաղալա, Օրթաքիլիսա ավաններն ու գյուղերը։ Գրկ․ Մովսես 1սորենացի, Հայոց պատմություն, Ե․, 1968։ Աշխարհացոյց Մով– սեսի Ւարենացւոյ, Վնտ․, 1881։ Ի ն ճ ի ճ– յ ա ն Ղ․, Ստորագրութիւն հին Տայաստա– նեայց, Վնտ․, 1822։ Ա լ ի շ ա ն Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Երեմյան Ս․ S․, Հայաստա– նը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Գ․ Րադաչյան

ՎԱՆԱՆԴ, գյուղ Մեծ Հայքի Սյունիք նա– հանգի Քաշունիք գավառում։ Ավերակները գտնվում են ներկայիս ՀՍՍՀ Ղափանի շրջանի Տանձավեր գյուղից 5 կմ արլ․, Քա– շունի գետի ձախ ափին։ Հիշատակվում է X դ․ Տաթևի վանքին հարկատու գյուղե– րի հին ցուցակում։ XI դ․ վերջին Քաշունի գետի վերին հոսանքի շրջանը Վ–ի անու– նով կոչվել է Վանանդաձոր։ Նշանավոր է եղել ամրոցը (Վանանդա, Վանդա), որը պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հիշատա– կում է Սյունիքի առավել կարևոր պաշտ– պանական կառույցների թվում։ Գրկ» Ղարագյոզյան Ա․, Սյունիքի Բաղք և Քաշունիք գավառների մի շսյրք բնա– կավայրերի տեղադրության շուրջը, «ԲԵՀ», 1978, № 3։ Ա․ Ղարագյոզյան

ՎԱՆԱՆԴ, գյուղ Մեծ Հայքի Վասպուրա– կան նահանգի (VIII դարից՝ Սյունիքի) Գողթն գավառում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում ադրբեջանա– կան գյուղ)։ Պատմիչ Ստեվաւնոս Օրբել– յանի վկայությամբ՝ I դ․ կեսին Բարդու– ղիմեոս առաքյալը Վ–ում վախճանված իր աշակերտի՝ Լուսիկի, գերեզմանին կա– ռուցել է մատուռ, կործանել տեղի հեթա– նոսական մեհյանը և փոխարենը՜ շինել Ս․ Թովմա եկեղեցին (վերականգնվել է XVII դ․, ներկայումս աննշան հետքեր են պահպանվել)։ Այն գտնվել է գյուղի կենտ– րոնում և ունեցել է քառամույթ բազիլիկա– յի հորինվածք։ Հետագա դարերում Վ–ում կառուցվել են այլ եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, իջևանատներ։ XX դ․ սկըզ– բին պահպանվել էր Մ․ Ւոսչ կամ Անձրևա– բեր Ա․ Իոսչ վանքը։ Վ–ում են ծնվել XVII – XVIII դդ․ մշակութային գործիչներ Թով– մաս Վանանդեցին, Ղուկաս Վանանդեցին, Մատթեոս Վանանդեցին և ուրիշներ։ Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Ալի շան Ղ–, Սիսական, Վնտ․, 1893։ Ай– вазян А․, Памятники армянской архитек– туры Нахичеванской АССР, Е․, 1981․ Ա․ Այվազյան

ՎԱՆԱՆԴ (մինչև 1984-ը՝ ՀՍՍՀ Բաղրամ– յանի շրջանի JSP 4 սովխոզ), ավան ՀՍՍՀ Բաղրամյանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հվ․-արմ․։ Պետական տնտեսությունն զբաղվում է պտղատու ծառերի տնկանյու– թի արտադրությամբ։

ՎԱՆԱՆԴԷՅԻ (Փորսուղյան) Գուրգեն Արշակի (10․6․1898, Կարս –1937, Երե– վան), հայ սովետական գրականագետ, քննադատ։ Ավարտել է Երևանի համալ– սարանի պատմագրական ֆակ–ը (1927)։ 1930-ից դասախոսել է նույն համալսա– րանում։ Գրական գործունեությունն սկը– սել է 1920-ական թթ․ սկզբին որպես բա– նաստեղծ։ Լինելով Հայաստանի պրոլետ– գրողների ասոցիացիայի անդամներից ու ղեկավարներից՝ Վ․ այդ խմբակցության սկզբունքներով գրել է տեխնիցիզմը փա– ռաբանող վերացական բանաստեղծու– թյուններ, հանդես է եկել գրական ընթա– ցիկ շարժումը վերլուծող հոդվածներով, առանձին գրքերի գրախոսություններով։ 1920-ական թթ․ վերջին հաղթահարել է նեղ խմբակային մոտեցումը և ներկայաց– րել ընթացիկ գրականությունը լայն հա– յացքով ու միասնության մեջ քննելու պա– հանջ։ Վ–ու գրականագիտ․, արվեստաբան․ ուսումնասիրությունները՝ նվիրված Խ․ Աբովյանին, Րաֆֆուն, Շիրվանզա– դեին, Պ․ Պռոշյանին, ինչպես նաև Ե․ Չա– րենցին ու Մ․ Սարյանին, բնութագրվում են սոցիոլոգիական ուղղվածությամբ և երբեմն հասնում են արվեստի առանձնա– հատկությունները շրջանցող մերկ գաղա– փարայնության։ Մասնակցել է <Հայ գրա– կանության պատմություն» (1933) ութհա– տորյակի ստեղծման աշխատանքներին։ Երկ․ Արեգակը խաչափայտին [պոեմ], Ե․, 1923։ Րաֆֆու վեպերը, Ե․, 1928։ Շիրվանզա– դեի ստեղծագործության հիմնական գծերը, ե․, 1930։ Գրկ․ Ղուկասյան Զ․, Սովետահայ գրականագիտությունը 1920–1930-ական թվա– կաններին, Ե․, 1981։ Դ․ Գաացարյան

ՎԱՆԱՆԴԵՑԻ Հովհաննես, Հ ո վ հ ա ն (Ամիրզադե Միրզայի Միրզայան, 1772, Վան–3․2․1841, Զմյուռնիա), հայ բա– նաստեղծ, մշակութային գործիչ։ Սկըզբ– նական կրթությունն ստացել է ծննդավայ– րի Կտուց անապատում։ 1798-ին ավար– տել է Կ․ Պոլսի «Մայր դպրատուն>-ը։ 1799-ից Վ․ աստվածաբանություն և հայ– կաբանություն է դասավանդել Զմյուռնիա– յի նորաբաց Մեսրոպյան վարժարանում։ իր առաջին գործում՝ «ճառ ներբողական ի սուրբ Իոսչն Քրիստոսի և պատմագրա– կան առասացություն ի Մուրբ Նշանն