Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ․ Վանանդեցի Հ․ Վանանդեցի Վարագա> (1816, հրտ․ 1853), աաւիս է Վարագա վանքի կառուցման պատմու– թյունը, մատնանշում քրիստոնեական կրո– նի դերը հայ ժողովրդի կյանքում։ 1829-ին Վ․ ավարտել է «Տեսարան հանդիսիցն Հայկայ, Արամայ և Արայի> (հրտ․ 1856) դյուցազներգությունը, որի նյութը հայ ժողովրդի պւստմական–առասպելական անցյալն է։ Հեղինակը հիմնականում հե– տևել է Ւարենացուն, թեև կան որոշ հա– վելումներ ու շեղումներ։ Մյուս՝ «Արփիա– կան Հայաստանի» (1836) դյուցազներ– գությունում (10 հզ․ տող) շարադրված է հայ ժողովրդի՝ քրիստոնեություն ընդու– նելու պատմությունը (ըստ Ագաթանգե– ղոսի)։ Որոշ ընդմիջումից հետո Վ․ գրել է իր վերջին՝ «Ոսկի դար Հայաստանի» (1841) դյուցազներգությունը (5500 տող)։ Ունենալով հարուստ գիտելիքներ, տի– րապեւոելով հայ բանաստեղծական ար– վեստի օրինաչափություններին՝ հեղինա– կը ստեղծել է բարձրարժեք գործ։ Իր այս երեք դյուցազներգություններով Վ․ որո– շակի ձև և ուղղություն է տվել հայկ․ կլա– սիցիզմի իզմիրահայ թևին և առաջադիր սկզբունքներ թելադրել առհասարակ հայկ․ կլասիցիզմի համար։ Վ–ու բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաաոան»-ը (առավելապես իր առաջին տողով՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»), որ երգի է վերածել Կո– միտասը։ Գրկ․ Աճաոյան Պատմություն հա– յոց նոր գրականության, պր․ 1, Վաղ–պատ, 1906, էշ 127–144։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Ս, Շւոիկյան

ՎԱՆԱՆԴԵՑԻ (Միր զա յան) Աարգիս Գրիգորի (Տեր Մարգարի) (1830-ական թթ․, Զմյուռնիա–27․4․1871, Զմյուռնիա), հայ դրամատուրգ, դերասան, հա սարա– կական–թատեր․ գործիչ, խմբագիր։ Եղել է Զմյուռնիայի Հաշտենից, Վասպուրա– կան ընկերությունների անդամ, Աղքա– ․տասիրաց ընկերության ատենադպիր, Հաշտենից ընկերության «Միություն* հանդեսի և «Իրավունք» (1868) թերթի խմբագիր, «Վասպուրական թատրոնի» հիմնադիրներից, ղեկավարներից ու առա– ջատար դերասաններից մեկը։ Առաջին պիեսը՝ «Մեծն Ներսես կամ Հայաստանի բարերարը» ողբերգությունը, գրել է 1857-ին (հրտ․ 1858, բեմ․ 1861, Զմյուռ– նիա, 1871, Բաքու), առաջին անգամ բե– մադրվել է 1859-ին, Մոսկվայում, «Արիս– տակես» անունով։ Այնուհետև գրել է «Մի– հըրդատ» (1858, բեմ․ 1859, Թիֆլիս, Կ․ Պոլիս, 1870, Երևան), «Վիրգինեա» (1858, բեմ․ 1862, Զմյուռնիա) ողբերգու– թյունները։ 1861–62-ին «Վասպուրական թատրոնում» կատարել է Արշակի (Մ․ Պե– շիկթաշլյանի «Արշակ Բ»), Ներսեսի և Միհրդատի (իր «Մեծն Ներսես» և «Միհր– դատ» պիեսներում), Աավուղի (Վ․ Ալֆիե– րիի «Մավուղ») և այլ դերեր։ Թոռն է գրա– կան–մշակութային գործիչ Հ․ Վանանդե–՝ ցու։ Ր․ Հովակիմյան ՎԱՆ ԱՆ ԴԵՑԻՆ ԵՐ, հայ գրահրատարա– կիչ–տպագրիչներ Գողթան գավառի վա– նանդ գյուղից (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ում)։ Գործել են Ամստերդամում, XVII դ․ վերջերին և XVIII դ․ սկզբներին։ Գողթան ի Մ․ Խաչ վանքի վանահայր, եպիսկոպոս Թովմաս Վանանդեցին 1670-ին իր քեռորդուն՝ Մատթեոս Հով– հաննիսյանին տարել է Մարսել՝ Ո սկան Երեանցու մոտ տպագրության արվեստ* սովորելու։ 1679-ին իր եղբորորդիներին՝ Ղուկաս և Միքայել Նուրիջանյաններին ուսման է տվել Հռոմի Ուրբանյան ճեմա– րանում։ 1683-ին, կրկին այցելելով Մար– սել, Մատթեոսին ուղարկել է Ամստեր– դամ՝ նոր տպարան հիմնելու։ 1685-ից տպարանն սկսել է գործել։ Շուտով չորս Վ․ Թովմասի ղեկավարությամբ հավաք– վել են Ամստերդամում՝ նպատակ ունենա– լով կատարելագործել տպարանն ու այն տեղափոխել Հայաստան՝ կրթական կենտ– րոն ստեղծելու համար։ Նույն նպատակով Վ–ի տպարանում հրատարակվել են ուս․ ձեռնարկներ, որոնց հեղինակներն են Ղուկասը կամ Մատթեոսը․ «Համատարած աշխարհացոյց»(1695), «Բանալի համատա– րածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), «։Դուռն իմաստութեան» («Ոսկեա դուռն դպրատան», 1699), «Բնաբանութիւն իմաստասիրական» (1702)։ Իբրև ձեռնարկ հրատարակվել է նաև Մովսես Խորենացու Հայոց պատմությունը (1-ին հրատ․ 1695)՝ «Ազգաբանութիւն տոհմին հաբեթեան» վերնագրով։ Տպարանը լույս է ընծայել Շարակնոցներ (1685, 1702, 1742), Թոմա Կեմպացու «Ցաղագս համահետևմանն Քրիստոսի» երկը (1696), Նոր կտակա– րան (1698) ևն։ Վաճառականների համար է գրված Ղուկաս Վանանդեցու «Գանձ չա– փոյ, կշռոյ․․․» աշխարհաբար գիրքը(1699)։ Վ–ի հրատարակությունները 20 անունից ավելի են։ Տպարանը Հայաստան տեղա– փոխելու Թովմա Վանանդեցու ջանքերը ապարդյուն են անցել։ Նա մահացել է 1708-ին, Անտվերպենում։ Մինչ այդ տպա– րանից հեռացել էին Միքայելն ու Մատ– թեոսը։ Ղուկասն իր օգնական Հովհան– նես Վանանդեցու (Միքայելի որդու) հետ տպարանում աշխատել է մինչև 1717-ը (մինչև պարտքերի դիմաց տպարանի բըռ– նագրավումը)։ 1729-ին Վ–ի տառերը Ամս– տերդամում գնել և Վենետիկ է ուղարկել Մխիթար Սեբաստացոէ ներկայացուցիչը։ Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմու– թյուն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Լ և ո, հայկական տպագրություն, հ․ 1, Թ․, 1904։ Ս ա ր ու խ ա ն Ա․, Հոլլանդան և հա– յերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն․, 1926։ Գ ր ի– գ ո ր յ ա ն Մ․,/Նոր նյութեր և դիտողություն– ներ հրատարակիչ Վանանդեցվոց մասին, Վնն․, 1969։ Իշխանյան Ռ․, ’’Հայ գիրքը, Ե․, 1981։ Ռ․ Իշխանյան

ՎԱՆԱՆԴԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ 1054, կազ– մակերպել է Կարսի հայոց թագավոր Գա– գիկ Աբասյանը՝ իր տերությունը ներխու– ժած սելջուկյան թուրքերի դեմ։ Տուղրիլ սուլթանը, խոշոր բանակով ավերելով ու կողոպւռելով Տարոն, Խորձյան, Ան– ձիւո, Գերջան գավառները և Տայք նա– հանգը, ներխուժել է Վանանդ։ Գագիկ Աբասյանը Վանանդի սահմանի մոտ իր սակավաթիվ զինված ուժերով, ընդառաջ ելնելով թշնամուն, սկզբում հաջողության է հասել, սակայն մւսրտի վերջում ընկել է շրջապատման մեջ։ Քաջությամբ հատկա– պես աչքի է ընկել իշխան Թաթուչ Վանան– դեցին։ Սելջուկյան բանակը, զգալի կո– րուստներ կրելով այդ մարտում, այնու– հետև չի փորձել նվաճել Կարսը։ Վ․ դ․ եղել է Հայաստանում Տուղրիլ սուլթանին տրված առաջին լուրջ հակահարվածը։ Գրկ․ Արիստակես Լաստիվեր– ց ի, Պատմություն, Ե․, 1971։

ՎԱՆԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Կարսի թագավորություն։

ՎԱՆԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Արարատի շրջա– նում, մինչև 1978-ը՝ Թայթան։

ՎԱՆԱՏՈՒՐ, հյուրընկալության աստվա– ծությունը հայ հին դիցաբանության մեջ։ Համարվել է պանդուխտների, օտար ճամ– փորդների հովանավորը, նրանց ապաս– տան, օթևան տվողը (որտեղից և նրա Վ․ անվանումը)։ Վ–ի տոնը նշվել է հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են Ամա– նորյա դից։ Նավասարդ ամսվա մեկին (օգոստոսի 11), երբ հասունացել են պտուղները (հնում հավանաբար առընչ– վել է բնության Փթթման և պտղաբերման պաշտամունքին), ժողովուրդը հավաքվել է Բագրևանդ գավառում՝ Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճա– րում ու Վ–ին նվիրված շրջակա օթևաննե– րում և մեծ շուքով (երգերով, պարերով, մրցություններով ու այլևայլ հանդիսու– թյուններով) նշել է Վ–ի տոնախմբությու– նը։ Քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակ– վելուց հետո, Վ–ի հեթանոսական տոնը խափանելու համար, Գրիգոր Լուսավո– րիչն այն փոխեց Ս․ Կարապետի և Աթենո– գինեա հիշատակի տոնով։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, ՞Հին հավատք կամ հե– թանոսական կրոնք հայոց, Վնտ․, 1895։

ՎԱՆԱՏՈՒՐ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 14-րդ օրվա անունը, կապվում է Վանատուր աստծու անվան հետ։

ՎԱՆԴԱԼ (Vandal) Ալբեր (1853–1910), կոմս, պահպանողական ուղղության ֆրանս․ պատմաբան, ֆրանս․ ակադեմիա– յի անդամ (1896)։ Ա․ Մորեչի հետևորդը։ Վ–ի գործերը վերաբերում են Ֆրանսիայի պատմության նապոլեոնյան ժամանակա– շրջանին։ «Նապոլեոնը և Ալեքսանդր I» (հ․ 1–3, 1891–93) աշխատության մեջ պատմականորեն հիմնավորել է ֆրանս– ռուս․ դաշնակցության անհրաժեշտությու– նը։ «Բոնապարտի վերելքը» (1902) գրքում հանդես է եկել որպես Նապոլեոն I-ի ար– տաքին և ներքին քաղաքականության ջա– տագով։ Գրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և միջազգային հա– րաբերությունների XVII–XX դդ․ պատ– մության ակնարկներ։

ՎԱՆԴԱԼԵՐԵՆ, տես Գերմանական Լե– զուներ։