ՎԼԱՁԿԱՏՆՈՒԹՅՈՒՆ, Ա П չ վ П ր П1 - թ յ ու ն, ւոնա․ գործունեության յուրա– հատուկ ձև և դրա հետ կապված ապրելա– կերպ։ «Վ․» տերմինը հիմնականում գոր– ծածվում է չոր գոտու անասնապահների կենսաձևի նկատմամբ։ Եվրասիայի լեռ– նա–տափ սատանային ցեղերի միջավայ– րում Վ․ սկզբնավորվել է մ․ թ․ ui․ II հա– զարամյակի վերջին – I հազարամյակի սկզբին՝ նստակյաց կամ կիսանստակյաց խաշնարածությունից թափառաշրջիկ անասնապահությանն անցնելու հետևան– քով։ Մ․ թ․ ա․ I հազարամյակին և մ․ թ․ սկզբնադարերում Վ․ զգալի տարածում է ստացել Կենտր․, Միջին և Արմ․ Ասիայում, Մերձսևծովյան տափաստաններում, այ– նուհետև՝ Հս․ Աֆրիկայում։ Վ․ նպաստել է անասունների (առավելապես ոչխարներ, այծեր, ձիեր, ուղտեր) գլխաքանակի աճին, չոր գոտու դեռևս չբնակեցված հողերի յու– րացմանը, միջցեղային կապերի զարգաց– մանը։ Որպես կանոն, անասնապահու– թյունը ուղեկցվել է տնտ․ մյուս զբաղ– մունքներով (հողամշակություն, առևտուր, որսորդություն)։ Հաճախ այս կամ այն վաչկատուն ցեղի մի մասը կապվել է հողին և դարձել նստակյաց։ Վ–յանը հատ– կանշական են նյութական ու հոգևոր մշա– կույթի առանձնահատուկ դրսևորումները և ցեղային մնացուկների կայուն պահպա– նումը։ Ստրկատիրության և ֆեոդալիզմի դա– րաշրջաններում վաչկատուն անասնա– պահների սեփականության ձևերի ու հա– սարակական հարաբերությունների մա– սին դեռևս միասնական կարծիք չկա պատ– մագիտության մեջ (տես Ֆեոդաւիզէ1)։ Հնագույն ժամանակներից նրանց մոտ զարգացած է եղել անասունների, արոտա– վայրերի ու աղբյուրների յուրօրինակ սե– փականությունը։ Բայց միջնադարյան վա– վերագրերն արդեն վկայում են, որ ցեղա– յին առաջնորդներն ու հարստացած անաս– նապահները, օգտագործելով իրենց իշխա– նությունն ու տնտ․ դիրքը, հափշտակում և յուրացնում էին լավագույն արոտավայ– րերը։ Երկար ժամանակ պահպանվում էին ստրկության նահապետական ձևերը, ռազ– մարշավներով ձեռք բերած գերիների ստրկավաճառքը։ Աշխատանքի հասարա– կական բաժանման էությունն ու բնույթը պատմ․ բոլոր ժամանակաշրջաններում պայմանավորել են վաչկատուն անասնա– պահների և նստակյաց երկրագործների միջև տնտ․, քաղ․ և մշակութային կապերի անհրաժեշտությունը։ Սակայն խաղաղ հարաբերություններն երբեմն ընդհատ– վել են թշնամական սուր բախումներով։ Վաչկատուն ցեղերից կազմավորված ժա– մանակավոր խոշոր միավորումները, նըս– տակյաց և երկրագործ ժողովուրդների երկրները նվաճելով, երբեմն դարձել են ֆեոդալ, հզոր պետություններ (օրինակ, Արաբ, խալիֆայությունը, մոնղոլ, և ետ– մոնղոլ․ ժամանակաշրջանների պետ․ միա– վորումները Միջին Ասիայում, Իրանում և այլուր)։ Մակայն Վ–յան պայմաններում արտադրությունը զարգացել է շատ դան– դաղ, որը կանխել է նաև հասարակական հարաբերությունների զարգացումը։ XIX դ․ վհրջից, կապիտալիստ, անասնաբուծու– թյան զարգացման և մեխանիզացված փո– խադրամիջոցների տարածման ազդեցու– թյամբ սկսվել է վաչկատուն անասնապա– հության ճգնաժամը, որի հետևանքով թափառակենցաղները մասամբ անցել են նստակեցության։ XX դ․ սկզբին ցարական Ռուսաստանում Վ․ գերակշռում էր ղա– զախների, կիրգիզների, թուրքմենների, բուրյաթների, բալկարների, կարաչաևցի– ների և այլոց կենցաղում։ Այժմ Վ․ պահ– պանվում է Կենտր․ և Արմ․ Ասիայի, Հս․ Աֆրիկայի մի շարք երկրներում, մասնա– վորապես՝ մոնղոլների, արաբների, քըր– դերի և ուրիշ ժողովուրդների մեջ։ Գրկ ․Руденко С․ И․, К вопросу о фор– мах скотоводческого хозяйства и о кочевни– ках, в кн․։ Географическое общество СССР․ Материалы по отделению этнографии, ч․ 1, Л․, 1961; Потапов Л․ Н․, Из истории кочевничества, -«Вестник истории мировой культуры», 1957, № 4; Марков Г․ Е․, Некоторые проблемы общественной орга– низации кочевников Азии, «Советская этно– графия», 1970, № 6․
ՎԱՔՆԱՁէ Նատալյա (Նատո) Գեորգիի (1904–1953), վրացի սովետական կինո– դերասանուհի։ Վրաց․ ՍՍՀ ժող․ արտիս– տուհի։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Կինոյում նկարահանվել է 1920-ական թթ․։ Համր կինոյի շրջանում խաղացել է գլխավորա– Ն․ Վաչնաձեն Նաթելլայի դերում (կադր «Նաթելլա* կինոնկարից, 1926) պես վրաց․ գրականության էկրանավո– րումներում՝ Նինո («Ավազակ Արսենը», վրաց․ ժող․ պոեմի մոտիվներով, 1924), Նունու («Անարգանքի սյան մոտ», ըստ Ղազբեգիի «Հայրասպանը» վեպի, 1924), Ֆատի («Ձիավորը «Ուայլդ–Վեստից», ըստ Նինաշիձեի «Ո՞վ է մեղավոր» վեպի, 1925)։ Ստեղծել է ոգեշունչ, քնարական կերպար– ներ։ Հնչուն կինոյի լավագույն դերերից են՝ Թամար («Վերջին դիմակահանդեսը», 1934), Նենո («Արսեն», 1937), Նանի («Ոսկեգույն հովիտ», 1937)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։
ՎԱՁՈՒՏՏԱՆՆԵՐ, ավատատիրական տոհմ Հայաստանում (XIII–XIV դդ․)։ Կոչվել է հիմնադիր Վւսչե tt-ի պապի4 Վաչուտի անունով։ Զաքարյանների բա– նակում մատուցած ռազմ, ծառայություն– ների դիմաց Վաչե Ա XIII դ․ սկզբին նրան– ցից ստացել է իշխանաց իշխանի կոչում և տիրույթներ (Արագածոտն գավառի արլ․ մասը, Նիգ գավառը), նշանակվել Արա– րատյան երկրամասի կողմնակալ։ Վ–ի տան ավագությունը ժառանգել է Վաչե Ա–ի որդին՝ Քուրդ Ա–ն (մոտ 1235–70)։ Վերջինս 1254–55-ին իր իշխանանիստ Վարդենիս գյուղում երկու անգամ հյուր– ընկալել է Կարակորում մեկնող և այն– տեղից վերադարձող Կիլիկյան Հայաս– տանի Հեթում Ա թագավորին։ XIV դ․ 1-ին կեսին Վ–ի տան ավագն է եղել Քուրդ Բ–ն, որը ռազմ, ուժով իր տիրույթները զերծ է պահել ավարառություններից, հարևան– ներին օգնել՝ դիմակայելու մոնղ․ տիրող– ներին։ Նա 1338-ին իր տիրույթում վերաց– րել է իլխանական պետության սուրհան– դակներին և պաշտոնյաներին մատուց– վող «ձիագլուխ» (ձիերով, սննդով և գի– շերատեղով ապահովելու) հարկը։ 1350-ական թթ․ Չոբանյան Մելիք Աշրաֆի ասպատակությունների հետևանքով Վ․ կորցրել են իրենց իշխանությունը։ Վ․ (իշխաններ՝ Վաչե Ա, Քուրդ Ա, Վա– չե Բ, Քուրդ Բ, իշխանուհիներ՝ Մամախա– թուն, Խորիշահ, Խոյան) շինարար, մեծ գործունեություն են ծավալել իրենց տի– րույթներում (կառուցել են Հովհաննա– վանքը, Սաղմոսավանքը, Տեղերի վանքը, Կարբիի զանգակատունը, Աստվածընկալ վանքը, ներկայիս Մռավյան գյուղի Ս․ Աստվածածին եկեղեցին, իջևանատներ, ամրացրել Ամբերդը և այլ բերդեր) և մշակութային նշանավոր կենտրոններում՝ Սանահնում, Մակարավանքում, Հառի– ճում, Հոռոմոսում, Կեչառիսում։ Վ–ի օրոք աշխուժացել են Սաղմոսավանքի, Թեղեն– յաց վանքի, Հովհաննավանքի դպրոցները և գրչության կենտրոնները։ Գրկ․ Զաքարիա Սարկավագ, Պատւքագրութիւն, հ․ 3, Վաղ–պատ, 1870։ Ալի շան Ղ․, Այրարաա, Վնտ․„ 1890։ Պետրոսյանց Վ․, Վաչուայան իշխանա– կան տան տոհմածառը, <ԲԵՀ», 1981, JSfc 3։ վ․ Պեւորոսյանց
ՎԱՊՑԱՐՈՎ Նիկոլա Յոնկով (1910, Բանսկո –1942, Սոֆիա), բուլղար բա– նաստեղծ, հեղափոխական գործիչ։ Բուլղ․ կոմկուսի անդամ 1930-ական թթ․ սկզբից։ Սովորել էՌազլոգի գիմնազիայում (1920– 1926), ավարտել է Վառնայի ծովագնացու– թյան տեխ․ ուսումնարանը (1932)։ 1936-ին տեղափոխվել է Սոֆիա, մերձեցել է հե– ղափոխ․ գրողներին, ստեղծել է մակեդոն․ բանաստեղծների խմբակ։ Դերմ․ օկու– պացիայի տարիներին ծավալել է հակա– ֆաշիստ․ ընդհատակյա գործունեություն, որի համար ձերբակալվել է և գնդակա– Ն․ վապցարով հարվել։ Շարունակելով խ․ Բոտևի և խ․ Սմիռնենսկու պոեզիայի հեղափոխ․ ավանդույթները՝ Վ․ պոեզիա է ներմուծել նոր թեմաներ ու կերպարներ («Շարժիչի երգեր», 1940, ժող․)։ Նրան բնորոշ է հին աշխարհի ցասկոտ ժխտումը և սոցիա– լիստ․ իդեալի կրքոտ հաստատումը։ Վ–ի բանաստեղծությունների քնարական հե– րոսը բանվոր կոմունիստն է։ Վ․ մերկաց–