րել է ֆաշիստ, տեռորը, հանդես եկել ՍՄ4Մ–ի հետ բարեկամության օգտին, ներբողել իսպ․ հանրապետականների պայքարը («Երգեր մի երկրի մասին»)։ Վ–ի պոեզիան, որ աչքի է ընկնում արտա– հայտչական ձեերի թարմությամբ ու բազ– մազանությամբ, բուլղ․ գրկ–յան մեջ սո– ցիալիստ․ ռեալիզմի զարգացման նոր փուլ է։ Վ–ի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Ետմահու Վ–ին շնորհվել է Խաղաղության միջազգային մրցանակ (1953)։ ՎԱՌ, գյուղ Արլ․ Հայաստանում, Խոյ գա– վառում (Իրան)։ XX դ․ սկզբին ուներ 262 (42 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հա– ցահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ Գյուղում կար եկեղեցի։ Բնակիչ– ները 1946-ին ներգաղթել են Սովետական Հայաստան։
ՎԱՌԱՐԱՆ (լատ․ Fornax;), երկնքի հա– րավային կիսագնդի համաստեղություն՝ Քանդակագործ, Փյունիկ և էրիդան հա– մաստեղությունների միջե։ Պայծառ աստ– ղեր չի պարունակում։ Երեում է ՍՍՀՄ հվ․ շրջաններից։ Դիտումների համար բարե– ՛նպաստ են հոկտեմբեր–նոյեմբեր ամիս– ները։
ՎԱՌԱՐԱՆ, հարմարանք, որում վառելիքի այրման կամ էլեկտրական էներգիայի փոխակերպման հետեանքով անջատվող ջերմությունն օգտագործվում է նյութերի ու շինվածքների ջերմամշակման կամ ջե– ռուցման համար։ Վ–ներ չեն համարվում շոգեկաթսաները, ագլոմերացման մեքե– նաները, որոշ էլեկտրական ջեռուցիչներ և մի շարք այլ ջերմային ագրեգատներ, որոնք համապատասխանում են Վ–ի սահ– մանմանը։ Վ–ի հիմնական մասերն են․ ջերմության գեներատորը, աշխատանքա– յին տարածությունը, ջերմառուն, վառելի– քի կամ էլեկտրական էներգիայի մատուց– ման, ինչպես նաև այրման արգասիքների հեռացման հարմարանքները, նյութերի և շինվածքների մատուցման, Վ–ի միջով փոխադրման և Վ–ից դուրսբերման մեխա– նիզմները, Վ–ի աշխատանքի ավտոմատ կառավարման համակարգը, շինարարա– կան կոնստրուկցիաները, վառելիքի այր– ման արգասիքների ջերմության օգտա– գործման հարմարանքները (ռեկուպերա– տորներ, ռեգեներատորներ)։ Ըստ ջերմության աղբյուրի տարբերում են երկու հիմնական խմբի Վ․՝ բոցային (օրինակ, մեթոդական վառարան) և էլեկ– տրական (օրինակ, աղեղային էչեկարա– կան վառարան)։ Առանձին խումբ են կազ– մում ւցւազմային վառարանները, էլեկտրո– նաճառագայթային, օպտիկական Վ–ները են։ Ըստ կիրառման ոլորտի Վ–ները լի– նում են արդ․ և կենցաղային։ Ըստ տեխնո– լոգիական նշանակման ընդունված է հե– տնյալ ստորաբաժանումը, նյութերից խո– նավությունը կորզելու համար նախատես– ված (օրինակ, չորացման Վ․), տաքացնող (օրինակ, ջերմային Վ․), թրծավառարան, հալման (օրինակ, թուջահւաոց), նյութի տարաբաղադրման (դիսոցման) U սուբ– լիմման (օրինակ, կոքսային վառարան) Վ–ներ։ Վ–ների կառուցվածքային առանձ– նահատկությունների բազմազանությունը պայմանավորված է դրանց բազմազան նշանակումներով (տես Պաավող խողո– վակավառարան, Հորանաձհ վառարան)։
ՎԱՌԱՐԱՆԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՈՒՄ, տեղային ջեռուցման տեսակ, երբ շենքը տաքաց– վում է այնտեղ տեղադրված ջեռուցիչ վա– ռարաններով։ Կառուցվածքի պարզու– թյան և տեղական վառելիքի տարբեր տե– սակներ օգտագործելու հնարավորության շնորհիվ Վ․ ջ․ լայն տարածում է ստացել տարբեր երկրներում U օգտագործվել դա– րեր շարունակ։ Զեռուցիչ վառարանի հիմ– նական տարրերն են․ վառելիքի խուցը (վառելիքը այրելու համար), գազանցքե– րը, որոնցով անցնում են վառելիքի խցից եկող տաք գազերը, ծխնելույզը։ Վառե– լիքի այրումից վառարանում առաջացած ջերմությունը շենք է հաղորդվում վառելի– քի խցի պատերով և գազանցքերով, սա– ռած գազերը դուրս են գալիս ծխնելույ– զով։ Վառելիքի խցի և գազանցքերի պա– տերը պատրաստվում են աղյուսաշար– վածքից, հրակայուն բետոնից, խեցենյու– թերից, մետաղից, կրակակայուն այլ նյու– թերից։ Վառարանի արտաքին մակերևույ– թը (ջերմությունը շենք է հաղորդում) կա– րող է լինել սվաղված, դրվագված հախ– ճասալիկներով, պողպատե կամ ասբես– տացեմենտային թերթերով։ Տարբերում են Վ․ ջ–ման 2 հիմնական տեսակ, ընդհատ գործողության (վառում են օրական 1–2 անգամ՝ որոշակի ընդմիջումներով, որոնց ընթացքում վառարանը հովանում է, օրվա ընթացքում ջերմահաղորդումն անհամա– չափ է) և երկարատև (կամ անընդհատ այր– ման (լիաբեռնում են մի քանի օրվա վա– ռելիքով, օգտագործում վառելիքի միայն որոշակի տեսակներ, հեղուկ, բրիկետա– վորված, տեսակավորված ածուխ ևն)։
ՌՍՖՍՀ–ում, առավելապես գյուղական շրջաններում, լայն տարածում է ստացել, այսպես կոչված, ռուս, վառարանը։ Վեր– ջինս ունի պարզ կառուցվածք, օգտագործ– վում է շենքերը տաքացնելու, սնունդ պատրաստելու, հաց թխելու համար ևն։ Վ․ ջ․ կիրառվում է սակավահարկ շենքեր ունեցող շրջաններում, որտեղ չկան կենտ– րոնացված ջերմամատակարարման հա– մակարգեր։ Վ․ ջ–ման առավելություններն են․ ջեռուցման մյուս տեսակների համե– մատ սարքավորման ցածր արժեքը, ջե– ռուցվող շենքերի օդափոխության (օդա– փոխանակության) առկայությունը, թե– րություններն են․ համեմատաբար ցածր օ․ գ․ գ–ն (միջին հաշվով 0,6-ից ոչ բարձր), ջեռուցվող շենքում (օրվա ընթացքում) օդի ջերմաստիճանի զգալի տատանում– ներն ու անհամաչափությունը (գլխավորա– պես ընդհատ գործողության վառարան– ների դեպքում), վառարանի զբաղեցրած օգտակար մակերեսի կորուստը, շենքի կեղտոտումը վառելիքով, խարամով, մո– խիրով, հրդեհավտանգությունը։ Նշված թերությունները սահմանափակում են ժա– մանակակից բնակարանա–քաղաքացիա– կան շինարարության մեջ Վ․ ջ–ման կիրա– ռումը․ բազմաթիվ շենքերում Վ․ ջ․ փո– խարինվում է կենտր․ ջեռուցմամբ։
ՎԱՌԴԱՆ, գյուղ Սալմաստ գավառում (Իրան)։ XX դ․ սկզբին ուներ 268 (40 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հա– ցահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ Գյուղում կար եկեղեցի։ Բնակիչ– ները 1946-ին ներգաղթել են Սովետական Հայաստան։
ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԵՐ, այրվող նյութեր, որոնց այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն, որն օգտագործվում է անմիջականորեն տեխ– նոլոգիական պրոցեսներում կամ փոխարկ– վում է էներգիայի այլ տեսակների։ Վ–ի շարքին են դասվում բնության մեջ լայ– նորեն տարածված կամ արհեստականո– րեն ստացվող այրվող նյութերը, որոնց արդյունահանումը կամ ստացումը մեծ ծախսեր չեն պահանջում և որոնց այրման արդյունքները թունավոր չեն (քարածուխ, նավթ,,գորշ ածուխ, այրվող գազեր, թեր– թաքարեր, տորֆ, փայտանյութ, բուս, թափոններ ևն)։ Վ․ օրգ․ ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է։ Ամենից շատ օգտագործվող քարածխի և նավթի հանածոները հայտնի էին դեռ հին ժամանակներում, սակայն որպես Վ․ օգտագործվել են XIX դ․ կեսե– րից։ Հնում ջերմություն ստանալու հա– մար այրում էին փայտ, բուս, թափոններ (ծղոտ, ունդակեղև), գոմաղբ, որոնք փոքր ջերմատվության և սահմանափակ քանա– կության պատճառով աստիճանաբար փո– խարինվեցին այլ Վ–ով (որը կարևոր է նաև անտառների պահպանման համար)։ Ըստ ագրեգատային վիճակի տարբերում են․ պինդ, հեղուկ և գազային Վ․, ըստ ծագ– ման՝ բնական (քարածուխ, նավթ, տորֆ ևն) և արհեստական (ստացվում են բնա– կան Վ․ վերամշակելով՝ կոքս, կոքսագազ, գեներատորային գազ ևն) Վ․։ Վ․ արժե– քավորող բնութագրերից կարևորագույնն այրման ջերմությունն է։ Զերմաէլեկտրա– կան սարքերի շահավետությունը գնահա– տելոլ և այլ համեմատական հաշվումների համար օգտագործվում է պայմանական վառեւիք հասկացությունը։ Վ–ի հատկու– թյունները պայմանավորված են հիմնա– կանում նրանց քիմ․ բաղադրությամբ, պարունակվող տարրերը նշանակում են քիմ․ նշաններով (C․H, Օ, N, Տ), ջուրը և մոխիրը՝ համապատասխանաբար W և A։ Խոնավությունը և մոխրայնությունն ան– գամ միևնույն տեսակի Վ–ի համար փո– փոխական են, այդ պատճառով բնութա– գրերը վերագրվում են ոչ միայն հնոց մտնող աշխատանքային զանգվածին (ա), այլ նաև չոր զանգվածին (չ), վառվող (վ) և օրգ․ (օ) մասին։ Քարածխի որակը բնո– րոշվում է առանց օդի տաքացնելիս ան– ջատվող ցնդող նյութերի քանակով (Vq), պինդ մնացորդի որակը ցույց է տալիս քարածխի կոքսացվելիությունը։ Վ․ բնո– րոշող կարևոր մեծություններ են նաև բռնկման ջերմաստիճանը (տես Ինքնաբոցավառում) և օ ք ս ի դ ա– ն ա լ ու ու ն ա կ ու թ յ ու ն ը (պայմա– նավորվում է Վ․ պահեստավորելու պայ– մանները և ժամկետները)։ Հեղուկ Վ․ բնորոշվում են նաև բոցավառման ջեր– մաստիճանով (ամենացածր ջերմաստի– ճանը, որի դեպքում առաջացած գոլոր– շիները կարող են բոցավառվել և ինքնու– րույն այրվել օդում) և օկւոանային թվով, որոնք ներքին այրման շարժիչներում օգ–