Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


շեշտվում է Քրիստոսի կյանքի հուզական կողմը։ «Կեռան թագուհու ավետարան»–ի տերունական մանրանկարների համեմա– տությամբ կան որոշ տարբերություններ՝ հորինվածքի, գործող անձանց թվի, կեց– վածքների և այլնի միջև՝ բայց հագուստ– ների ոսկեգիծ ծալքերի մշակումը, տի– պաժները, բնանկարը (ժայռեր, բլուրներ են) մեծ հարազատություն ունեն։ Մատ– թեոսի ավետարանի տիտղոսաթերթի վրա Հեսեի ծառի պատկերումը, որ վաղուց հայտնի էր Արևմուտքում, առաշին և լա– վագույն օրինակներից է կիլիկյան ման– րանկարչության մեջ։ Ձեռագիրն աչքի է ընկնում իր հարուստ լուսանցանկարնե– րով, որոնք ներկայացնում են ընձյուղա– վոր տերևներով ու գալարներով շրջա– նակներ․ դրանց մեջ պատկերված են Քրիս– տոսի կյանքը ներկայացնող տեսարան– ներ։ Այս ձեռագիրն իր գրչությամբ և ար– վեստով առաջնակարգ տեղ է գրավում Սիսի արքայական դպրոցի շքեղ ձեռա– գրերի շարքում։ Պատկերազարդումը տես նաև հ․ 5, էջ 400-ից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Ա զ ա ր յ ա ն Լ․, Կիլիկյան մանրա– նկարչությունը XII–XIII դդ․, Ե․, 1964։ Der Nersessian S․, L’Art armenien, P․, 1977, p․ 150–153; Narkis B․, Armenian Art Treasures of Jerusalem, Jerusalem, 1979, p․ 64․ Վ․ Ղազարյան

ՎԱՍԱԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Վասակ զո– րավար (ծն․ թ․ անհտ․–368), Հայոց սպարապետ մոտ 350-ից։ Համագործակ– ցելով Արշակ Բ արքային՝ պատժել է նրա ներքին և արտաքին քաղաքականությանն ընդդիմացող նախարարներին (այդ թվում նաև իր ավագ եղբորը՛ Մամիկոնյանների նահապետ Վարդանին)։ Սասանյան Պարսկաստանի նվաճող, նկրտումները դիմագրավելու համար՝ Վ․ Մ․ մեծացրել է հայկ․ զինված ուժերը, հատկապես ծանր զրահավոր հեծելազորը, ամրապնդել սահմանների հսկողությունը։ Հայկ․ 60 հազարանոց զորաբանակը՝ Վ․ Մ–ի և նրա կրտսեր եղբայր Բագոս զորավարի առաջ– նորդությամբ, 364-ի գարնանը վճռական ճակատամարտում ծանր պարտության է մատնել Մեծ Հայքի Այրարատ նահանգը ներխուժած պարսկ․ առավել խոշոր զո– րաբանակին և դուրս մղել երկրից։ Չկա– րողանալով զենքի ուժով գրավել Մեծ Հայքը՝ Պարսից Շապուհ II արքան, խա– ղաղության և բարեկամության պայմանա– գիր հաստատելու պատրվակով, հրավիրել է Արշակ Բ–ին ու Վ․ Մ–ին, ապա նենգո– րեն ձերբակալել նրանց։ Վ․ Մ․ մորթա– զերծ է արվել, իսկ Արշակ Բ բանտարկվել է Ի»ուժաստանի Անհուշ բերդում՝ այնտեղ գտնելով իր մահը։ Վ․ Մ–ի և Արշակ Բ–ի եղերական վախճա– նի շուրջ հյուսվել են վիպերգական դըր– վագներով համեմված ժող․ զրույցներ (օրինակ, <Արշակ և Շապուհ»), որոնց առանձին հատվածներ բերել է Փավստոս Բուգանդը։ Ըստ այդ զրույցների, Վ․ Մ․ Տիզբոնում գլխատել է Շապուհի ախոռա– պետին, որը հանդգնել է ծաղրել Հայոց արքային, դատապարտել է Պարսկաստա– նի և Հռոմի նենգությունները, դրսևորել մարտնչող հայրենասերի և աննկուն զո– րավարի կամք։ Նոր ժամանակներում Վ․ Մ–ի հերոսական կերպարն արտացոլ– վել է գեղարվեստ, գրականության մեջ (Րաֆֆու «Սամվել», Ս․ Զորյանի «Հայոց բերդը» վեպերում ևն)։ Գրկ․ տես Արշակ Բ հոդվածի գրականու– թյունը։

ՎԱՍԱԿ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, Վասակ Հո– լում (ծն․ թ․ անհտ․–1021), Հայոց սպա– րապետ։ Գրիգոր Համզեի և Շուշանի որդին։ Հայոց իշխանաց իշխան Վահրամ Պակավունու եղբայրը, Գրիգոր Մագիստ– րոս Պակավունու հայրը։ Տիրել է Բջնիին և Նիգ գավառին։ 1021-ին, երբ Ատրպա– տականից Հայաստան ներխուժած դել– միկները (իրականում՝ վերջիններիս մոտ ծառայության անցած թուրքեր) ավերել են երկիրը, Վ․ Պ․, առանց սպասելու բո– լոր ուժերի համախմբմանը, մոտ 500 հեծյալով թշնամուն ճակատամարտ է տը– վել Քասաղ գետի ավւին, Սերկևիլ կոչված լեռան մոտ։ Անհավասար մարտում Վ․ Պ–ուն հաջողվել է ծանր կորուստներ պատճառել թշնամուն և նրան հարկա– դրել նահանջի։ Մարտում Վ․ Պ–ու ցուցա– բերած քաջությունը և հերոսական մահը տեղիք են տվել նրա մասին ավանդա– խառն պատմությունների հյուսմանը։ Գրկ․ Մ ա ա թե ոս Ուռհայեցի, ժա– մանակագրություն, Ե․, 1973։

ՎԱՍԱԿ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․– 1077), հայ իշխան և զորավար։ Գրիգոր Մագիստրոս Պակավունու որդին, Հա– յոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի եղբայրը։ Պատանի հասակում հոր հետ տեղափոխվել է Հս․ Միջագետք, ընդունել բյուզ․ հպատակություն։ Սելջուկյան թուր– քերի դեմ պայքարում ցուցաբերած քա– ջությունների և կայսրությանը մատուցած ծառայությունների համար մոտ 1060-ին կարգվել է Անտիոքի դուքս՝ հաջորդելով հայ իշխան խաչատուր Վեստ Շիրակա– ցուն։ Նենգորեն սպանվել է բյուզ․ զինվոր– ների ձեռքով։ Այդ առիթով Անտիոքի հայկ․ զորքերն ապստամբել և Փիչւսր՜ տոս վարաժնունու օգնությամբ սրի են քաշել բյուզ․ զորքերին։ Անտիոքը միաց– վել է Փիլարտոս Վարաժնունու իշխանա– պետությանը։ 97^․Մատթեոս Ուռհայեցի, ժա– մանակագրություն, Ե․, 1973։

ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆԻ (387-454/455), Սյուն– յաց նախարարության գահերեց և տանու– տեր իշխան մոտ 410-ից, Հայոց մարզպան 441–451-ին։ Անդովկ Մյունու թոռը, Բա– բիկի որդին։ Պատանի հասակում ապրել է Պարսից Սասանյանների արքունիքում՝ որպես պատանդ։ Հոր մահից հետո վերա– դարձել է հայրենիք, տապալել հորեղբո– րը՝ Վաղինակ Սյունուն, և նրանից խլել Սյունյաց տանուտերությունը։ 420-ական թթ․ աջակցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Հա– յաստանի արլ․ նահանգներում դպրոցներ հիմնելու և լուսավորություն տարածելու գործում։ Շահելով Պարսից արքունիքի վստահությունը՝ 440-ին Վ․ Ս․ նշանակվել է Վրաց, ապա Հայոց մարզպան։ Պար– սից Հազկերտ II արքայի՝ հայերին զրա– դաշտականություն պարտադրելու մա– սին հրովարտակի մերժողական պատաս– խանին մասնակցելու (449-ի Արտաշատի ժողովում) համար, այլ երևելի նախարար– ների հետ կանչվել է Տիզբոն՝ պատաս– խանատվության։ Առերես հավատուրա– ցության և որդիներին (Բաբիկին ու Ատըր– ներսեհին) պատանդ թողնելու գնով վե– րադարձել է Հայաստան։ 449–451-ին երկրում ծավալված ժողովրդաազատագր․ շարժման (տես Վարդանանց պատերազմ) ժամանակ Վ․ Ս․ վարել է այն կանխելու և արյունահեղ կռվից խուսափելու քա– ղաքականություն, գտնելով, որ առանց Բյուզանդիայի ռազմ, օգնության հայկ․ սակավաթիվ ուժերը չեն կարող հաղթա– նակի հասնել պարսկ․ մեծաքանակ ուժե– րի դեմ։ Չհասնելով արդյունքի, Վ․ Ս․ վճռական պահին լքել է ապստամբներին, պառակտել պայքարի միասնական ճա– կատը՝ իր կողմնակից մի քանի նախա– րարների հետ դավաճանաբար անցնե– լով պարսկ․ զավթիչների կողմը։ Ավարայ– րի ճակատամարտ Հ57-ից հետո պարսկ․ պատժիչ զորքերի հետ մասնակցել է ապստամբության ճնշմանը, հալածել է Վարդան Մամիկոնյանի կողմնակիցներին, կալանավորել և Պարսկաստան է ուղար– կել մի շարք հայրենասեր նախարարների ու հոգևորականների։ Պարսից արքունի– քը, երբ հարկադրված է եղել Հայաստա– նում մեղմել բռնություններն ու կամայա– կանությունները, վարել սիրաշահելու քաղաքականություն, Վ․ Ս–ին նախ հե– ռացրել է մարզպանի պաշտոնից և բռնա– գրավել նրա ունեցվածքը, ապա կանչել է Տիզբոն, ձերբակալել և տանջամահ արել մահապարտների բանտում։ Գրկ․ Եղիշե, Վարդանի և հայոց պատե– րազմի մասին, Ե․, 1971։ Ղազար Փար– պ և ց ի, Պատմություն ’’Հայոց․ Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե․, 1983; Адонц Н․, Марзбан Васак перед судом историков, СПБ, 1904․ Մ․ Կաւովասան

ՎԱՍԱԿԱՇԱՏ, Վ ա ս ակակերտ, Վասակաբերդ, ամրոց Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հավանաբար հիմնադրել է Հայոց մարզ– պան Վասակ Այունին (V դ․)։ Ըստ Եղիշեի, Վ–ում գտնվող պարսկ․ կայազորը հայ ապստամբները ոչնչացրել են Ավարայրի ճակատամարտից (451) առաջ։ X դ․ հի– շատակվում է Վասակակերտ անունով։ Ավերակները պահպանվել են ներկայիս ՀՍՍՀ Սիսիանի շրջանի Հացավան գյու– ղի հս․ կողմում, երկու գետակների միջև գտնվող բարձունքի վրա։ Ա․ Ղարագյոզյան

ՎԱՍԱՁԵ Ակակի Ալեքսիի [25․7(6․8)․ 1899, Քութայիս –23․3․1978, Թբիլիսի], վրացի սովետական դերասան և ռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1936)։ ՍՄԿԿ ան– դամ 1939-ից։ 1918–20-ին սովորել է Թբի– լիսիի Ա․ Ջաբադարիի դրամատիկ, ստու– դիայում։ 1920-ից աշխատել է Ռուսթավե– լոլ անվ․ վրաց․ թատրոնում (Թբիլիսի), 1935–55-ին՝ նույն թատրոնի, 1958-ից՝ Մեսխիշվիլու անվ․ թատրոնի (Քութայիս) գլխ․ ռեժիսոր, 1969-ից՝ Ռուսթավիի վրաց․ թատրոնի դերասան։ Վ․ ստեղծագործա– կան լայն ընդգրկումների դերասան էր, ստեղծել է և՝ ողբերգական, և՝ կատա– կերգական կերպարներ։ Նրա արվեստն առանձնացել է սոցիալ․ տիպականացման վարպետությամբ, բազմազան ու հարուստ բեմական գույներով և արտահայտչամի– ջոցներով։ Լավագույն դերերից են՝ Մեն– գո (Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր»),