Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Վասաձնն Կիկվիձեի դնրում (Դարասելիի «Կիկվիձե») Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Կիկվիձե (Դարասելիի «Կիկվիձե»), Անա– նիա (Ցուժին–Սումբատովի «Դավաճա– նություն»), Ցագո (Շեքսպիրի «Օթելլո), Շույսկի (Աոլովյովի «Մեծ աիրակալը»)։ Բեմադրություններից են՝ Շանշիաշվիլու «Արսեն», Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղա– վորներ», Յուժին–Սումբատովի «Դավա– ճանություն», Կոռնեյչուկի «Բոգդան Ի–»մելնիցկի»։ Վ․ մեծ ավանդ ունի հայ– վրաց․ կապերի ամրապնդման գործում։ Սունդուկյանի «Պեպո»-ում մարմնավո– րել է Պեպոյի և Զիմզիմովի կերպարնե– րը։ 1923-ից նկարահանվել է կինոյում։ 1924-ից զբաղվել է մանկավարժությամբ։ Թբիլիսիի Ռուսթավելու անվ․ թատեր․ ինստ–ի պրոֆ․ (1947-ից)։ ՍՍՀՄ (1942, 1946, 1951), Վրաց ՍՍՀ Ռուսթավելու անվ․ (1974) պետ․ մրցանակներ։ Պարգե– վատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաննե– րով։ Ռ․ Փաշայան

ՎԱՍԵՐՄԱՆ (Wassermann) Ցակոբ (1879– 1934), գերմ․ գրող։ Ծնվել է հրեա բուր– ժուայի ընտանիքում։ Վ–ի «Ցիռնդորֆցի հրեաները» (1897), «Դեռատի Ռենատե Ֆուքսի պատմությունը» (1900), «Կաս– պար Հաուզեր» (1908), «Մարդուկը սա– գերի հետ» (1915), «Քրիստիան Վանշա– ֆե» (1919) և այլ վեպերում սոցիալ․ թե– ման զուգորդված է բարոյագիտականի հետ։ Գերմ․ երիտասարդության կյանքը նկարագրող «Մաուրիցիուսի գործը» (1928), «էտցել Անդերգաստ» (1931) և «Կերկհովենի երրորդ մարմնավորումը» (1934) եոերգությունում ցույց է տվել բուրժ․ ընտանիքի քայքայումը և բուրժ․ հարաբերությունների անմարդկային բը– նույթը, սակայն Վ․ աստվածախնդրական իդեալներից այն կողմ չի անցել։ Դրել է նաև «Ստի կատակերգություն» (1898) երգիծական պիեսը և «Ուխտավորի հո– գին» (1923) գիրքը։

ՎԱՍԻԼ I Մակեդոնացի (BaatXeiog ծ MaxeScov) (ծն․ թ․ անհտ․– 886), բյուզ․ հայազգի կայսր 867-ից։ Մակեդո– նական (Հայկական) դինաստիայի հիմ– նադիրը։ Ծնվել է Մակեդոնիա բանա– կաթեմի կազմում գտնվող Ադրիանուպոլ– սի շրջանում, 813-ին բուլղ․ խան Կրումի կողմից գերի տարված չքավոր հայ գյու– ղացու ընտանիքում։ Վ․ իրեն հռչակել է Արշակունի, թեե նրանց հետ որևէ առնչու– թյուն չուներ, ծառայության է մտել բյուզ․ արքունիք իբրև ձիապան և իր փայլուն ընդունակությունների շնորհիվ դարձել պարակիմոմենոս (սենեկապետ)։ Դահին տիրելու համար դավադրաբար սպանել է կեսար Վարդասին և կայսր Միքայել II 1-ին, որի գահակիցն էր հռչակվել մինչ այդ։ Նրա օրոք վերամշակվել է Հուստի– նիանոսի օրենսգիրքը (տես «Վասիչիկ– ներ»), ծավալվել է լայն շինարարություն։ Երկարատև ու հաջող պատերազմներ է մղել Սիկիլիան ու Հվ․ Իտալիան նվաճած արաբների դեմ։ 872-ին ճնշել է Պավփկ– յան շարժումը։ Բարեկամական հարաբե– րություններ է հաստատել Աշոտ Ա Բագ– րատունու հետ (ըստ ավանդության, ցան– կացել է, որ իրեն նա թագադրի), ճանաչել հայ Բագրատունիների թագավորությունը։ 879-ի Կ․ Պոլսի եկեղեց․ ժողովում հռչակել է Արլ․ ուղղափառ եկեղեցու անկախությու– նը Հռոմից։ Վ․ I անհաջող փորձ է արել քրիստոնեություն տարածել ռուսների մեջ։ Հ․Բարթիկյան

ՎԱՍԻԼ II Բուլղարասպան (Ba- оСХею£ ծ BovVyapoKxovoc;) (957–1025), բյուզ․ կայսր 976-ից։ Մակեդոնական (Հայ– կական) դինաստիայից։ Նրա անչափա– հասության տարիներին գահին հաջոր– դաբար տիրել են Նիկեվւորոս II Փոկասլւ և Հովհաննես I Չւէշկիկը։ Վերջինս, ըստ հայկ․ ավանդության, մանկահասակ Վ․ II-ին և նրա եղբայր Կոստանդնին փախց– րել էր Անձիտ գավառի Վասակավան գյու– ղը Թեոփանո թագուհու ոտնձգություննե– րից փրկելու համար և հետագայում, նը– րանց Կ․ Պոլիս բերելով, թագը զիջել է Վ․ II-ին։ Ց^-ին Վ․ II-ի դեմ բռնկվել է նահանգային կալվածատեր ավագանու ապստամբություն՝ Վարդաս Սկչերոսի գլխավորությամբ։ Այն ճնշվել է 979-ին, բայց 987-ին բռնկվել է սոցիալ․ նույն խավերի ապստամբությունը Վարդաս Փո– կասի գլխավորությամբ։ Այն ճնշելու հա– մար Վ․ II-ին օգնել է Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիրը, որին կայսրը կնու– թյան է տվել իր քրոջը՝ Աննային։ Պետու– թյան անվտանգությանը սպառնացող խո– շոր կալվածատերերի (դինատների) ազ– դեցությունը թուլացնելու նպատակով և ի շահ քաղաքային առևտրաարհեստավո– րական վերնախավի, սահմանափակել է աշխարհիկ խոշոր հողատիրության աճը, օրենքներ հրապարակել ի պաշտպանու– թյուն հիմնական հարկատու տարրի՝ ազատ գյուղացիության։ Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից (ընդմիջումներով՝ 40 տարի) հետո վերացրել է Բուլղ․ պետու– թյունը (1018), երկիրը վերածել բյուզ, նա– հանգի։ 15 հզ․ բուլղար ռազմագերինե– րին կուրացնելու պատճառով ստացել է «բուլղարասպան» մականունը։ 1000-ին դավադրաբար կայսրությանն է կցել Տայ– քի Դավիթ Կյուրապաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմա– կերպվել է Իբերիտ բանակաթեմը։ 1021-ին Վ․ II-ի և սելջուկյան թուրքերի ճնշման տակ Վասպուրականի թագավոր Սենե– քերիմ Արծրունին իր թագավորությունը «փոխանակել է» Սեբաստիայի շրջանի հետ, իսկ Անի–Շիրակի թագավոր Հով– հաննես–Սսրատ Բագրատունին իր պե– տությունը «կտակել է» Վ․ II-ին։ Վրաց․ թագավոր Գեորգի I կայսրությանն է զի– ջել Դավիթ Կյուրապաղատի իշխանու– թյան տարածքից իր պետությանը կցած հողերը։ Հ․ Բւսրթիկրսն

ՎԱՍԻԼԵՆԿՈ Վլադիմիր Իոսրիտոնովիչ (ծն․ 1897), սովետական թերապևտ, ՍՍՀՄ ԲԴԱ ակադեմիկոս (1957), ՍՍՀՄ ԲԴԱ նախագահության անդամ (1957–60), ՄՍՀՄ ԲԳԱ կլինիկական բժշկագիտու– թյան բաժանմունքի ակադեմիկոս–քար– տուղար (1960–66), սոցիալ․ աշխատանքի հերոս (1967)։ 1922-ին ավարտել է Կիևի բժշկ․ ինստ–ը, աշխատել Ա․ ՐոգոԱոչեցի, Ն․ Ստրաժեսկոյի ղեկավարությամբ։ 1935-ից եղել է Կիևի բժիշկների կատարե– լագործման ինստ–ի թերապիայի ամբիոնի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հյուսիս–Կովկասյան, ապա 1-ին Ուկրաինական ռազմաճակատների գլխ․ թերապևտն էր, 1948-ից՝ Մոսկվայի Ի․ Սեչենովի անվ․ I բժշկ․ ինստ–ի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամ– բիոնի վարիչ։ 1967–74-ին եղել է ՍՍՀՄ առողջապահության մինիստրության ստա– մոքսաաղիքաբանության ԳՀԻ–ի դիրեկ– տոր։ Գիտական աշխատանքները հիմնա– կանում վերաբերում են արյան շրջանա– ռության քրոնիկական անբավարարու– թյան ժամանակ նյութափոխանակության խանգարմանը, երիկամների, շնչառական համակարգի, մարսողության ախտաբա– նությանը ևն։ Ն․ Մտրաժեսկոյի հետ առա– ջարկել է սիրտ–անոթային համակարգի անբավարարության նոր դասակարգում։ Վ․ Մոսկվայի թերապևտների ընկերու– թյան և ստամոքսաաղիքաբանության հա– մամիութենական ընկերության նախա– գահն է, շվեդ, և բուլղ․ թերապևտների գի– տական ընկերության անդամ, «Կլինիչես– կայա մեդիցինա» («Клиническая медици– на») ամսագրի խմբագիրը, բժշկ․ մեծ հանրագիտարանի II և III հրատարակու– թյունների՝ խմբագրական կոլեգիայի ան– դամ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1979)։ Պար– գևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշ– խատանքային կարմիր դրոշի, Հայրե– նական պատերազմի I և II աստիճանի շքանշաններով։ Երկ․ Внутренние болезни, 7 изд․, М․, 1954; Приобретенные пороки сердца, Киев, 1972․

ՎԱՍԻԼԵՎ Վլադիմիր վիկտորովիչ (ծն․ 18․4․1940, Մոսկվա), բալետի ռուս սովե– տական արտիստ, բալետմայստեր։ ՄՍՀՄ ժող․ արտիստ (1973)։ 1958-ին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարա– նը։ Բեմելը՝ 1958-ին, Մեծ թատրոնում։ Վ․ տիրապետում է հազվադեպ էլևացիայի և թռիչքային տեխնիկայի, նրան հարա– զատ են դասական և ժող․ պարերի զու– գակցմամբ ստեղծված դերապարերը՝ Իվանուշկա (Շչեդրինի «Սապատավոր ձիուկը»), Մեջնուն (Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն»), Մպարտակ (Խաչատրյանի «Մպարտակ», լենինյան մրցանակ, 1970), Ալբերտ (Ադանի «ժիզել»), Զիգֆրիդ (Չայ– կովսկու «Կարապի լիճր»), Բա զիլ (Մին– կուսի «Դոն Կիխոտ»), Պետրուշկա (Ստրա– վինսկու «Պետրուշկա») ևն; Նաև բեմադրել է բալետներ։ Վ․ հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ տարբեր քաղաքներում (Երևանում՝ 1967-ին, Ալբերտի և Բազիլի դերապարերով) և արտասահմանում։ Լե– նինյան կոմերիտմիության (1968), ՍՍՀՄ պետ․ (1977) մրցանակներ։ Փարիզի Պարի ակադեմիայի Վ․ Ֆ․ Նիժինսկու անվ․, Բա–