Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Վ․ Լ․ Վասիլևսկայա Ա․ Մ․ Վասիլևսկի թյունը, հուզականությունը։ ՍՍՀՄtIt– VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, Խաղաղության համաշխար– հային խորհրդի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Երկ․ Երկաթե խաչը, Ե․, 1941*․ Երեխաները, Ե․, 1941։

ՎԱՍԻԼԵՎՍԿԻ Ալեքսանդր Միխայլովիչ (1895–1977), սովետական ռազմ, գոր– ծիչ, Աովետական Միության մարշալ (1943), Սովետական Միության կրկնակի հերոս (29․7․1944, 8․9․1945)։ ՍՄԿԿ ան– դամ 1938-ից։ Մասնակցել է առաշին հա– մաշխարհային պատերազմին (1914–18)։ Սովետական բանակում ծառայել է 1918-ից։ Քաղաքացիական պատերազմից հետո վարել է ռազմ, մի շարք ղեկավար պաշտոններ։ 1937-ին ավարտել է Գլխ․ շտաբի ռազմ, ակադեմիան։ Ծառայել է Գլխ․ շտաբում, 1942-ի հունիսից՝ Գլխ․ շտաբի պետն էր և պաշտպանության ժող– կոմի տեղակալը։ Հայրենական մեծ պա– տերազմի ժամանակ, 1942–44-ին կոոր– դինացրել է Հվ–Արմ․, Դոնի և Ստալին– գրադի (Ստալինգրադի ճակատամար– տում), վորոնեժի և Տափաստանային (1943-ին Կուրսկի աղեղի մարտերում), Հվ–Արմ․ և Հվ․ (Դոնբասի ազատագրման ժամանակ), 4-րդ Ուկր․, Սևծովյան նավա– տորմի հետ (Ղրիմի համար մարտերում), 3-րդ և 4-րդ Ուկր․ (Աշափնյա Ուկրաինա– յում մղված օպերացիաներում), 3-րդ Բե– լոռուս․, 1-ին և 2-րդ Մերձբալթյան (Բե– լոռուսիայի, Լատվիայի և Լիտվայի ազա– տագրման ժամանակ) ռազմաճակատների գործողությունները։ 1945-ի փետրվա– րից՝ 3-րդ Բելոռուս, ռազմաճակատի հրա– մանատար։ Հաշողությամբ իրականացրել է Արլ․ Պրուսիայի և Քյոնիգսբերգի գրավ– ման օպերացիաները։ 1945-ի հունիսին նշանակվել է Հեռավոր Արևելքում սովե– տական զորքերի գլխ․ հրամանատար և դրանք ղեկավարել 1945-ի սովետա–ճա– պոն․ պատերազմում։ 1946-ից՝ Գլխ․ շտա– բի պետ և պաշտպանության մինիստրի առաշին տեղակալ, 1949–53-ին՝ պաշտ– պանության մինիստր, 1953–57-ին՝ պաշտպանության մինիստրի առաշին տե– ղակալ և տեղակալ։ 1959-ի հունվարից ղե– կավար աշխատանք է կատարել ՍՍՀՄ պաշտպանության մինիստրությունում։ ՍՍՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1952–61-ին՝ ՄՄԿԿ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղ– թանակի» 2, Կարմիր դրոշի 2, Մուվորովի I աստիճանի, Կարմիր աստղի և 14 ար– տասահմանյան շքանշաններով, ինչպես և մեդալներով։

ՎԱՍԻԼԻ ԵՐԱՆԵԼՈՒ ՏԱՃԱՐ (սկզբնապես անվանվել է Պոկրովսկի տաճար), ռուս, ճարտարապետության նշանավոր հուշարձան Մոսկվայում, Կարմիր հրա– պարակում։ Կառուցվել է 1550–60-ին (ճարտ–ներ՝ Պոաոնիկ և Բարմա), ի նշա– նավորումն Կսպանի խանության դեմ տա– րած հաղթանակի։ Ըստ առաշադրանքի տաճարը պետք է բաղկացած լիներ 8 առանձին եկեղեցիներից, որոնք խորհըր– դանշում էին Կազանի համար վճռական մարտերի օրերը։ ճարտ–ները ստեղծա– գործաբար են մեկնաբանել այս խնդիրը՝ կերտել ինքնատիպ ու բարդ հորինվածք։ Առանցքային ուղղություններով դասավոր– ված 4 եկեղեցի–աշտարակների միշև չա– փերով ավելի վւոքր ևս 4 եկեղեցիներ են, Վասիլի Երանելու տաճարի (1550–60, ճար տ–ներ՝ Պոստնիկ և Բարմա) հատակա– գիծը Վասիլի Երանելու տաճարը բոլորն էլ սոխաձև գմբեթներով՝ խմբա– վորված 9-րդ, վրանածածկով և փոքր գմբեթով, ամենաբարձր, կենտր․ եկեղե– ցի–աշտարակի շուրշը։ Եկեղեցիներն ունեն մեկ ընդհանուր հիմք՝ ծածկված (սկըզբ– նապես բաց) շրշանց սրահ։ 1558-ին տա– ճարին կցակառուցվել է Վասիլի Երանելուն նվիրված փոքրիկ եկեղեցին (այստեղից էլ՝ այժմյան անունը), 1670-ական թթ․՝ զան– գակատուն։ Ներսում XVII դ․ որմնանկար– ներ են։ Եկեղեցիների աշտարակաձև հո– րինվածքը, որն իր արմատներով կապված է ռուս, փայտի ճարտ․ ավանդույթներին, կանխատեսված է հիմնական ինտերիեր– ների և արտաքին ծավալների միասնա– կան ընկալման համար։ Տաճարի հս–արմ․ եկեղեցին նվիրված է Գրիգոր Ա Լուսավոր– չին («церковь «Григория епископа Вели– кой Армении») ի պատիվ Կազանի գրավ– մանը հայերի ցուցաբերած օգնության։ Գրկ․ Соболев Н․ Н․, Василий Бла– женный (Покровский собор), М․, 1949; Снегирёв В․ Л-, Памятник архитекту– ры-храм Василия Блаженного, М․, 1953; Халп՝ахчьян О․ JC․, Армяно-русские культурные отношения и * их отражение в архитектуре, Е․, 1957․ Հ․ խաչփախչյան

ՎԱՍԻԼԻ ՇՈՒՏՍԿԻ (1552–1612), ռուս, ցար 1606–10-ին։ իշխան ի․ Շույսկու որ– դին։ Գլխավորել է ցար Բորիս Գողանովի դեմ ընդդիմությունը, աջակցել Կեղծ Դւէիւո– րի /-ին, այնուհետև մասնակցել նրա դեմ դավադրությանը, որի սպանությունից հետո «հռչակվել» է ցար։ ճնշել է Ի․ Բո– լոտնիկովի գլխավորած գյուղաց․ ապըս– տամբությունը, ուժեղացրել է գյուղացի– ների ճորտացումը։ Պայքարելով լեհ․ ին– տերվենտների և Կեղծ ԴԱիւորի //-ի դեմ՝ 1609-ին դաշինք է կնքել Շվեդիայի հետ, որի հետևանքով շվեդները ներխուժեցին Ռուսաստան; Անհաշող պայքարը լեհ ին– տերվենտների դեմ առաջացրել է ժող․ լայն զանգվածների, ինչպես նաև ազնվա– կանության դժգոհությունը։ 1610-ի հու– լիսին Վ․ Շ․ գահընկեց է արվել, բռնի կու– սակրոն ձեռնադրվել։ Ավելի ուշ տարվել է Լեհաստան, որտեղ և մահացել է։ «ՎԱՍ ԻԼԻԿՆԵՐ», «Բազիլիկներ» (հուն․ BacriAixa), բյուզ․ իրավունքի վեր– ջին կոդիֆիկացիան, ավարտվել է 890-ին, Լևոն VI-ի օրոք։ Բաղկացած է 60 գրքից։ Հիմքում ընկած են հիմնականում Հուս– տինիանոսի կոդիֆիկացիան (տես Կոր– պուս յարիս Ցիվիչիս), Պրոքեյրոնը [(лро- %eipo£ – ձեռքի տակ եղած), բյուզ․ քա– ղաքացիական, քրեական, մասնակիորեն՝ դատական և եկեղեց․ իրավունքի որոշ հիմնական ինստ–ների կոդիֆիկացիան, որն իրագործվել է Վասիլ I-ի հրամանով, 879-ին՝ որպես ոչ պաշտոնական ժողո– վածու]։ «Վ․»-ի ուշ շրջանի ընդօրինակու– թյուններում մեջբերումներ կան XI – XII դդ․ բյուզ․ իրավաբանների երկերից։ «Վ․» արտացոլել են գյուղացիների շահա– գործումը, օրինականացրել ճորտատիրու– թյունը, վերացրել մասնավոր հողատիրու– թյան խոշորացման սահմանափակումնե– րը ևն։

ՎԱՍԻԼԿՈՎՍԿԻ Սերգեյ Իվանովիչ (1854–• 1917), ուկրաինացի նկարիչ։ 1876–85-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ Հեղինակ է ուկր․ քնա– րական–էպիկական բնանկարների, ժան– րային պատկերների, Ուկրաինայի պատ– մությանը նվիրված նկարների («Կազակն ու աղջիկը», 1894, Խարկովի Գեղարվես– տական թանգարան, «Կազակների երթը», 1917, մասնավոր հավաքածու, Կիև), Պոլ– տավայի զեմստվոյի շենքի համար ստեղծ– ված 3 պաննոների (1902–08, ոչնչացել են Հայրենական մեծ պատերազմի տա– րիներին), «Հին Ուկրաինայի եղելություն– ներից» (1900) և «Ուկրաինական զարդա–