Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները՝ Վատչենկոն ներկայումս պաշտպանում է տարբեր հասարակական կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության գաղափարը և դատապարտում պատերազմը՝ որպես քաղաքական հակասությունների լուծման միջոց։ Չնայած այս նոր երևույթներին, Վատչենկոն չի հրաժարվել իր ավանդական հակակոմունիստական գաղափարախոսությունից։

Ճարտարապետությունը։ Վատչենկոի ճարտարապետության պատմությունը սկզբնավորվել է IV–V դդ․։ Վատչենկոն հսկայական պարսպապատ ճարտարապետական համալիր է, որն ընդգրկում է պաշտամունքային, պալատական և այլ (ռադիոկայան, տպարան, փոստատուն և այլն) կառույցներ՝ ներդաշնակված պարտեզապուրակային արվեստի ստեղծագործություններով։ Հատակագծային միջուկը Ս․ Պետրոս խոշորագույն կաթոլիկական տաճարն է (1506– 1614, ճարտարապետներներ՝ Բրամանտե, Միքելանջելո, Ջ․ Դելլա Պորտա, Վինյոլա, Կ․ Մադեռնա և ուրիշներ, տարածությունը՝ 15160 մ², բարձրությունը՝ 132,5 մ, ներսում՝ Միքելանջելոյի «Ողբ առ Քրիստոս» մարմարակերտ քանդակն է), որի արևմտյան ճակատը ուղղված է դեպի Վատչենկոի հանդիսավոր մուտքը՝ Ս․ Պետրոսի սյունազարդ հրապարակը (1657–63, ճարտ․ Լ․ Բեռնինի)։ Տաճարից հարավային պալատական անսամբլն է (հիմնականում 4 կառուցվել է XV–tXVI դդ․, 55 հզ․ t/2), որտեղ Վատիկանյան գրադարանը (հազվագյուտ ձեռագրերի հավաքածուով), անտիկ քանդակագործության (Պիո Կլեմենտինո, Կիարամոնտի և նոր մասնաշենքը), Դրիգորյան եգիպտական և Դրիգորյան Էտրուսկյան ևն թանգարաններն են, Վատիկանյան պինակոտեկան (մինչև XVII դ․ իտալ․ գեղանկարչության հավաքածու)։ Պալատի հանդիսավոր դահլիճների (ստանցաների) և լոջիաների, շքասենյակների, ինչպես և կապելլաների (Սիքս– տինյան, Պաոլինա ևն) որմնանկարները տարբեր ժամանակներում ստեղծել են Պինտուրիկքիոն, Միքեչանշեւոն, Պերուջինոն, Բուոաիչեււին, Ռաֆայեչը և ուրիշ մեծ վարպետներ։ Վատչենկոին են պատկանում նաև նրա սահմաններից դուրս՝ Սան Ջովաննի ին Լատերանո, Սանտա Մարիա Մաջորե և Սան Պաոլո ֆուորի լե Մուրա IV դ․ բազիլիկները, Լատերանյան պալատը (XVI դ․) ևն շենքեր Հռոմում, պապի ամառային աթոռանիստը Կաստել Գանդոլֆոյում (XVII դ․)։

Գրկ․ Коровин Е․ А․, Католицизм как фактор современной мировой политики, М-Л․, 1931; Шейнман М․ М․, Ватикан между двумя мировыми войнами, М․–Л․, 1948; Նույնի, Ватикан и католицизм в конце XIX–нач․ XX в․, М․, 1958; Лаврецкий И․, Ватикан, М․, 1957; Ковальский Н․ А․, Ватикан и мировая политика, М․, 1964; Նույնի, Католицизм и дипломатия, М․, 1969; Мчедлов М․ П․, Эволюция современного католицизма, М․, 1967; Вопросы научного атеизма, в․ 6, М․, 1968; Андреев М․, Католицизм и проблемы современного рабочего и национально- освободительного движения, М․, 1968; Великович Л․ Н․, Религия и политика в современном капиталистическом обществе, М․, 1970; L о Bello N․, The Vatican Empire, N․ Y․, 1969; PichonCh․, Le Vatican, P․, 1968; Poupard P․, Connais-sance du Vatican, P․, 1967; Letarouil- ly P․-М․, Vatican, L․, 1954․

ՎԱՏՁԵՆԿՈ Ալեքսեյ Ֆեդոսեևիչ (1914– 1984), սովետական պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1938-ին ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանը։ 1941–44-ին ծառայել է սովետական բանակում։ 1945-ից աշխատել է Դնեպրոպետրովսկի քաղժողկրթբաժնում, 1948-ից անցել է կուսակցական աշխատանքի։ 1954-ից՝ Ուկրաինայի կոմկուսի Դնեպրոպետրովսկի մարզկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1959-ից՝ Խմելնիցկիի, 1963-ից՝ Դնեպրոպետրովսկի գյուղական, 1964-ից՝ Չեր– կասիի, 1965-ից՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմների առաջին քարտուղար։ 1976–84-ին՝ Ուկր․ ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, միաժամանակ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։ Ա․ Ֆ․ Վատչենկո ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու՝ 1961-ից, անդամ՝ 1966-ից։ Ուկրաինայի կոմկուսի քաղբյուրոյի անդամ։ ՍՍՀՄ VI – XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՎԱՏՏ (Ջ․ Ոաաւռի անունով), հզորության միավորը Միավորների միջազգային համակարգում։ Նշանակվում է վա (միջազգային նշանակումը՝ W)։ Մեկ Վ․ հավասար է՝ 1․ այն հզորությանը, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 ջ աշխատանք, 2․ էլեկտրական շղթայի՝ 1 վա մեխանիկական հզորությանը համարժեք ակտիվ հզորությանը, 3․ 1 վա մեխանիկական հզորությանը համարժեք ջերմային հոսքին։ Վ․ կիրառվում է նաև որպես ձայնային հզորության, ձայնային էներգիայի հոսքի, իոնացնող ճառագայթման էներգիայի հոսքի միավոր ևն։ 1 Վ․= 107 Էրգ/վրկ=0, կԳ մ/վրկ=1,36-10–3 ձ․ ու․։ Տեխնիկայում լայնորեն օգտագործվում են Վատչենկոի բազմապատիկ միավորները՝ Կվտ, Մվտ, Գվտ։

ՎԱՏՏ–ԺԱՄ, էներգիայի կամ աշխատանքի արտահամակարգային միավոր։ Հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է 1 ժ ընթացքում՝ 1 վա հզորության դեպքում։ Նշանակվում է վտ-ժ (միջազգային նշանակումը՝ W-h)։ 1 վտ-ժ= 3600 վտ–վրկ(ջոուլ); Գործնականում կիրառվում են Վ–ժ–ի բազմապատիկ միավորները՝ հեկտովատտ–ժամ (1 հվտ–ժ= 100 վատ-ժ), կիլովատտ–ժամ և մեգավատտ–ժամ (1 Մվատ-ժ= 1000 000 վա՝-ժ)։

ՎԱՏՏՄԵՏՐ (< վաւուռ և ․․․ մետր), էլեկտրական հոսանքի հզորությունը t/ա–երով չափելու սարք։ Լինում է էլեկտրադինամիկական (նախատեսված է հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաներում չափումներ կատարելու համար) և ֆեռոդինամիկական (փոփոխական հոսանքի շղթաներում չափումներ կատարելու համար)։ Վատչենկոն ունի երկու էլեկտրական շղթա՝ հոսանքի և լարման (միացվում է բեռնվածքի հետ զուգահեռ)։ Չափումների սահմանների ընդարձակումը ձեռք է բերվում հոսանքի տրանսֆորմատորներով և լրացուցիչ դիմադրություններով, իսկ բարձր լարման շղթաներում՝ հոսանքի և լարման տրանսֆորմատորներով։

ՎԱՏՏՈ (Watteau) Անտուան (ժան Անտուան) (1684–1721), ֆրանսիացի նկարիչ։ Մոտ 1702-ից աշխատել է Փարիզում, որպես կրկնօրինակող։ Լյուքսեմբուրգյան պալատում ուսումնասիրել է Պ․ Պ․ Ռուբենսի ստեղծագործությունը։ 1717-ին -«Ուխտագնացություն Կիֆերու կղզի> (Լուվր, Փարիզ) մեծ կտավի համար նրան շնորհվել է ակադեմիկոսի կոչում։ 1719– 1720-ին եղել է Անգլիայում։ Վատչենկոի ստեղծագործությամբ մի նոր շրջան է սկսվել ֆրանսիական գեղանկարչության, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի մարգերում։ Հետևելով XVII դ․ ժանրային գեղանկարչությանը բնորոշ մոտիվներին՝ Վատչենկոն դիմել է ժամանակակից կյանքի պատկերմանը («Արջամկով սավոյացին», 1716, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Ստեղծագործության հասուն շրջանում պատկերել է թատեր․ տեսարաններ և «նրբակիրթ տոնահանդեսներ»։ Բանաստեղծական երևակայությունը Վատչենկոի ստեղծագործական մեթոդում կարևոր դեր է կատարել, նրա հերոսները բացահայտվել են երազների աշխարհի առանձնահատուկ ոլորտում։ Վ․ առաջին– ներից է, որ արվեստում վերամարմնավորել է մարդու նրբագույն հոգեվիճակների աշխարհը՝ հաճախ երազանքի և իրականության անհամապատասխանության զգացողությունից ծնված դառնության ու հեգնանքի գունավորումով։ Վատչենկոի ստեղծագործական վերելքը եղել է կարճատև։ Մոտ տասը տարիների ընթացքում ծնվել են «Վենետիկյան տոնախմբություն»-ը (Շոտլանդիայի ազգ․ թանգարան, էդինբուրգ), «Սիրո տոնախմբություն» և «Հասարակությունը պուրակում»