Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխանոց (խորհրդանշում է եկեղեցու գմբեթը)։ Ծածկույթը առջևից իջնում է մինչև աչքերը, իսկ ետևից՝ գոտկատեղից քիչ ներքև։ Սովորաբար պատրաստվում է սև ասվեից կամ մետաքսից և խորհրդանշում աշխարհիկ կյանքից կուսակրոնի հրաժարումը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի վեղարին, որպես պատվանշան, ավելացվում է խաչ։

ՎԵՅԳԱՆ (Weygand) Մաքսիմ (1867–1965), ֆրանսիական գեներալ, ֆրանսիական գիտությունների ակադեմիայի անդամ (1931)։ Մասնակցել է աոաջին համաշխարհային պատերազմին, 1918 թվականի մարտից՝ Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի պետ։ 1920–1922 թվականներին՝ լեհական բանակի ուսուցման և մատակարարման գծով ռազմական միսիայի ղեկավար Լեհաստանում։ 1930-1935 թվականներին Գլխավոր շտաբի պետ, Բարձրագույն ռազմական խորհրդի Փոխնախագահ։ 1937 թվականին մասնակցել է կագուլյարների ֆաշիստական շարժմանը։ 1940 թվականի մայիսի 19-ից՝ Ազգային պաշտպանության շտաբի պետ և գերագույն գլխավոր հրամանատար, Ֆրանսիայի կապիտուլյացիայի կազմակերպիչներից։ 1940 թվականի հուլիս–սեպտեմբերին «Վիշի»-ի կառավարության ազգային պաշտպանության մինիստր, ապա կառավարության գլխավոր լիազոր ֆրանսիական Աֆրիկայում։ 1941 թվականին համաձայնագիր է կնքել ԱՄՆ–ի հետ։ 1942–1945 թվականներին գտնվել է գերմանական ճամբարում։ Ազատագրումից հետո հանձնվել է ռազմական դատարանին, սակայն 1948 թվականին արդարացվել է։

ՎԵՅԼ (Weyl) Հերման (1885–1955 թթ.), գերմանացի մաթեմատիկոս։ Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1908)։ Ցյուրիխի պոլիտեխնկական ինստիտուտի (1913–1930) և Գյոթինգենի համալսարանի (1930–1933) պրոֆեսոր։ 1933 թվականին տարագրվել է ԱՄՆ, մինչև 1951 թվականը աշխատել Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, այնուհետև վերադարձել Ցյուրիխ։ Վեյլի առավել նշանակալից աշխատանքները վերաբերում են անընդհատ խմբերի ու դրանց ներկայացումների տեսությանը, որոնք կարևոր կիրառություններ ունեն դիֆերենցիալ երկրաչափությունում և ֆիզիկայում։ Արժեքավոր աշխատանքներ ունի նաև եռանկյունաչափական և օրթոգոնալ շարքերի, դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների, կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների և թվերի տեսությունների վերաբերյալ։ Վերջինում մուծել է, այսպես կոչված, «Վեյլի գումարները», որոնք մեծ նշանակություն են ունեցել թվերի ադիտիվ տեսության շատ խնդիրների լուծման համար։ Վեյլի աշխատանքները մեծապես նպաստել են, որպեսզի սիմետրիայի գաղափարի կարևորությունը ըմբռնվի ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ ֆիզիկայում։

ՎԵՅՆԱԽՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, նախյան, չեչենա–ինգուշական, բացբիա–կիստինյան լեզուներ, մերձավոր լեզուների խումբ, մտնում է արևելա–կովկասյան լեզվաընտանիքի մեջ և կազմում նրա ճյուղերից մեկը։ Հիմնական լեզուներն են չեչեներենը, ինգուշերենը (գրական լեզուներ են դարձել հեղափոխությունից հետո, այբուբենը՝ ռուսագիր, խոսվում են Չեչենա–Ինգուշական ԻԽՍՀ–ում) և բացբիերենը (անգիր լեզու է, խոսվում է Վրացական ԽՍՀ որոշ վայրերում, բացբիների գրական լեզուն վրացերենն է)։ Խոսողների թիվը (1979 թվականի տվյալներով) չեչեներեն՝ 745,3 հազար, ինգուշերեն՝ 181,3 հազար, բացբիերեն՝ մոտ 3 հազար մարդ։ Վեյնախյան լեզուները բնորոշվում են ձայնավորական հարուստ համակարգով, երկար ու կարճ ձայնավորների և երկբարբառների առկայությամբ․ շեշտը հիմնականում արմատի սկզբնավանկում է (բնիկ բառերում)։ Գոյականն ունի թվի, հոլովի, դասի կարգեր, չեչեներենն ու ինգուշերենը զանազանում են 6, բացբիերենը մինչև 8 դաս։ Հոլովական կազմը բազմազան է։ Բայն ունի եղանակի, ժամանակի, կերպի, դասի և այլ կարգեր։

Առկա է նաև նախադասության էրգատիվ կառուցվածք։

Գրականություն Дешериев Ю․ Д․, Сравнительно-историческая грамматика нахских языков и проблемы происхождения и исторического развития горских кавказских народов, Грозный, 1963․ Հ․ Պետրոսյան

ՎԵՆԵԴՆԵՐ, վենետներ, վենդեր (լատ․ Venedi, Veneti), սլավոնական ցեղերի (հավանաբար արևմտյան ճյուղի) հնագույն անվանումը։ Հիշատակվում են մ․ թ․ I դարից։ Ըստ որոշ անտիկ հեղինակների, Վենեդները բնակվել են Վիսլա գետի ափերին և Բալթիկ ծովի առափնյա շրջաններում, իսկ ըստ Պևտինգերյան քարտեզի՝ Կարպատներից հյուսիս և Ստորին Դանուբի մերձակայքում։ Պլինիոս Ավագն ու Տակիտոսը, որոշ վերապահությամբ, Վենեդներին համարել են սարմատներ, իսկ գոթական պատմիչ Յորդանոսը (VI դ․)՝ սլավոններ։ VII–VIII դդ․ սահմանագծում Վենեդները հավանաբար մասամբ գաղթել են արևելք և ձուլվել արևելյան սլավոններին։ Միջին դարերում գերմանացիները սլավոններին անվանել են wenden, winden, իսկ ֆիններն այժմ էլ ռուսներին անվանում են venaja։

ՎԵՆԵՌՆ (Vänern), լիճ Շվեդիայի հարավում, 44 մ բարձրության վրա։ Մակերեսը 5,5 հազար կմ² է, երկարությունը՝ մոտ 140 կմ է, առավելագույն լայնությունը՝ մոտ 80 կմ է, ավազանը՝ մոտ 48 հազար կմ², ամենամեծ խորությունը՝ 100 մ է։ Գտնվում է տեկտոնական իջվածքում։ Ափերը հիմնականում ցածրադիր են, խիստ կտրատված։ Կան շատ կղզիներ։ Վենեռն են թափվում ավելի քան 30 գետ, որոնցից ամենախոշորը Կլար Էլվենն է, արտահոսում է Գյոթա Էլվը։ Նավարկելի է։ Սառցակալում է դեկտեմբեր–հունվար ամիսներին։ Խոշոր նավահանգիստներն են Կարլսթադը, Մարիեսթադը, Վեներսբորգը։

ՎԵՆԵՍՈՒԷԼԱ (Venezuela), Վենեսուելայի Հանրապետություն (Republica de Venezuela)

Բովանդակություն
I․ Ընդհանուր տեղեկություններ . 364
II․ Պետական կարգը ………. 364
III․ Բնությունը …………… 364
IV․ Բնակչությունը …………. 365
V․ Պատմական ակնարկ …….. 365
VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները ………….. 366
VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ …………………………. 366
VIII․ Զինված ուժերը ……….. 367
IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը …………………………. 367
X․ Լուսավորությունը ………… 367
XI․ Գիտական հիմնարկները ….. 368
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը ……….. 368
XIII․ Գրականությունը ………. 368
XIV․ ճարտարապետությունը և կերպարվեստը ……………… 368
XV․ Թատրոնը ……………… 369
XVI․ կինոն ………………… 369
I․ Ընդհանուր տեղեկություններ
Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսային մասում: Ողողվում է Կարիբյան ծովի և Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Սահմանակից է Կոլումբիային, Բրազիլիային, Գայանային։ Տարածությունը 916,4 հազար կմ2

է, բնակչությունը՝ 14,5 միլիոն (1983 թ.)։ Մայրաքաղաքը՝ Կարակաս (3 միլիոն բնակիչ, արվարձաններով)։ Վարչականորեն բաժանվում է 20 նահանգի, ֆեդերալ (մայրաքաղաքային) օկրուգի, 2 ֆեդերալ տերիտորիայի, ֆեդերալ տիրույթների (Կարիբյան ծովում գտնվող 72 կղզիներ)։

Քարտեզը տես 352-րդ էջից հետո՝ ներդիրում։

II․ Պետական կարգը
Վենեսուելան ֆեդերատիվ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1961 թվականին։ Պետության ն կառավարության գլուխը պրեզիդենտն է, որն ունի ընդարձակ լիազորություններ։ Նա նան զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է երկպալատ (դեպուտատների պալատ և սենատ) պառլամենտը (Ազգային կոնգրես)։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Նահանգներում գործում են նահանգապետներն ու միապալատ պառլամենտները՝ օրենսդրական ասամբլեաները, քաղաքներում՝ մունիցիպալիտետները։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, ապելյացիոն և օկրուգային դատարանները։ Յուրաքանչյուր նահանգում ընտրվում է գերագույն դատարան։ Գլխավոր դատախազին ընտրում են կոնգրեսի պալատները։
III․ Բնությունը
Ռելիեֆը։ Կարիբյան ծովի ափերը երկրի ծայր հյուսիս–արևմուտքում հարթավայրային են, կուտակումային, հյուսիսում և հյուսիս–արևելքում՝ առավելապես ժայռոտ, Բարսելոնից արևմուտք՝ ծովալճակային։ Ափերի երկայնքով շատ կան կղզիներ։ Ատլանտյան օվկիանոսի ափը կազմված է Օրինոկո գետի դելտայից։ Վենեսուելայի հյուսիս–արևմուտքում Անդերի հյուսիս արևելքու լեռնաշղթաներն են՝ Սիեռա դե Պերիխա և Կորդիլիերա Մերիդա (Բոլիվար լեռ, 5007 մ), որոնք շրջապատում են դաշտավայրի խոր տեկտոնական իջվածքները և Մարակայբո լիճը։ Երկրի կենտրոնական մասում

Օրինոկոյի հարթավայրն է, որը կազմված