գիւո․ հետազոտություններով զբաղվում էր ֆրանսիացի գիտնականների մի փոքր խումբ, վիետնամցիները կատարում էին սոսկ օժանդակ աշխատանքներ։ Բարձրա– գույն կրթության համազգային համա– կարգը ստեղծվել է 1954-ին, Հս–ի լրիվ ազատագրումից հետո։ Պատերազմական տարիների խոշոր ավերածություններն արգելակեցին գիտ․ հետազոտությունների նյութատեխ․ հիմ– քի ստեղծման պրոցեսը։ Ինստ–ները, լա– բորատորիաները, գրադարանները կենտ– րոնացվել էին գյուղական վայրերում, արտասահմանյան երկրների և միջազ– գային գիտ․ կազմակերպությունների հետ կապը իրականացվում էր մեծ դժվարու– թյուններով, շատ գիտատեխ․ աշխատող– ներ մոբիլիզացվել էին բանակ։ Գիտ․ հետազոտությունների հիմնական ուղղությունները որոշելիս հաշվի են առնը– վում երկրի էկոնոմիկայի ռեալ դրությու– նը, տնտ․ և մշակութային զարգացման շահերը, յուրաքանչյուր բնագավառի կոնկ– րետ խնդիրները։ Այդ խնդիրների լուծ– ման ժամանակ կատարվում են խոշոր նորամուծություններ և հայտնագործու– թյուններ, ինչպես օրինակ, պրոֆեսոր Տոն Տհատ Տունգի աշխատանքները, որոն– ցում հեղինակն առաջարկեց լյարդի հի– վանդությունների (հաճախ հանդիպող) բուժման նոր մեթոդներ ընդերային վիրա– բուժության բնագավառում։ Կադրերը պատրաստվում են առօրյա արտադր․ պրակտիկայում և համալսա– րաններում, լաբորատորիաներում, այն իրագործվում է ինչպես նաև արտասահ– մանում, մասնավորապես եղբայրական սոցիալիստ, երկրներում։ 154 հզ․ գիտա– տեխ․ աշխատողներ և 1,5 հզ․ գիտ․ կո– չում ունեցող մասնագետներ պատրաստ– վել են վիետնամ․ բուհերում, բազմաթիվ մասնագետներ՝ այլ սոցիալիստ, երկըր– ներում։ Երկրի միավորումը նպաստեց նյութա– կան ռեսուրսների, ինչպես նաև Հս–ի և Հվ–ի գիտ․ աշխատողների և ինժեներների ուժերի մոբիլիզացմանը։ Գիտատեխ․ հե– տազոտությունների պլանները սկսեցին մշակվել համազգային մասշտաբով։ Մի– ջազգային համագործակցությունը, առա– ջին հերթին ՏՓխ–ի շրջանակներում, հնա– րավորություն է տալիս վիետնամ․ գիտ– նականներին բազմակողմանի օգնություն ստանալ զարգացած սոցիալիստ, երկըր– ներից։ ՍՍՀՄ–ի հետ համագործակցու– թյան ակնառու արտահայտություն է 1980-ի հուլիսի 23-ի վիետնամա–սովետա– կան անձնակազմով (Վ․ Վ․ Գորբատկո, Ֆամ–Տուան) տիեզերական թռիչքը։ Վիետ– նամցի գիտնականները բարեկամական կապեր են պահպանում մի շարք երկրների (Ֆրանսիա, Շվեդիա, Հոլանդիա, Հնդկաս– տան, Ալժիր) հետազոտողների հետ։ Բնական գիտությունների ուղղությամբ հետազոտությունների անցկացման հա– մար նյութատեխ․ հիմք ստեղծվեց միայն 1966-ին։ Ուսումնասիրվում են բնական ռեսուրսները, կազմվում՝ երկրի բուս, և կենդ, աշխարհների նկարագրությունն ու դասակարգումը։ Կատարվում են հետա– զոտական աշխատանքներ էկոնոմիկայի տարբեր ճյուղերի զարգացման համար (կարտոֆիլի սելեկցիայի և մշակման մե– թոդների ուսումնասիրման, արտահան– վող ապրանքների և մթերքների պահ– պանման, սննդարդյունաբերության հա– մար անհրաժեշտ որոշ նյութերի ստացման են)։ Արտադրության և կառավարման մեջ ներդրվում են նոր տեխնիկա և նոր մեթոդ– ներ։ Սի շարք ԳՀԻ–ներ իրականացնում են կիրառական բնույթի հետազոտություն– ներ անասնաբուծության և բույսերի սե– լեկցիայի մեջ, շինարարությունում, քի– միայի, դեղագործության և այլ բնագա– վառներում։ Վ–ում ստեղծվել է բնական և տեխ․ գիտությունների տարածման ընկե– րություն, որի բաժանմունքները գործում են բոլոր քաղաքներում և շատ գյուղերում։ Այդ ընկերությունը հրատարակում է «Գի– տություն և կյանք», «Սաթեմատիկա երի– տասարդության համար» ամսագրերը։ Փիլիսոփայությունը։ Վաղ դասակար– գային հասարակարգում (մ․ թ․ ա․ I – III դդ․) ծագել է կրոնադիցաբանական հայացքների ինքնուրույն, ըստ երեույթին, բազմաստվածային համակարգ, որից քիչ բան է պահպանվել։ Ս․ թ․ առաջին դարե– րում Հնդկաստանից և Չինաստանից ներ– թափանցել է բուդդայական փիլ–յունը, կոնֆուցիականությունը։ Ձեավորվել է խորհրդապաշտական հայացքների կոմպ– լեքս, որը պայմանականորեն կոչվում էր դաոսիզմ, թեե խիստ տարբերվում էր չին․ դաոսիզմից փիլ․ հայացքների ամբողջա– կան համակարգի բացակայությամբ։ VI– X դդ․ վիետնամ․ փիլ–յան մեջ գերակըշ– ռող է եղել բուդդայականության դհյանա (վիետնամերեն՝ տհիեն) ուղղությունը։ XI դ․ վերջից –XII դ․ սկիզբը դհյանա– յի և կոնֆուցիականության միջե սկսված պայքարը XIY դ․ վերջին ավարտվում է կոնֆուցիականության (չին․ մտածող Չժու Սիի կողմից վերափոխված տարատե– սակության) հաղթանակով, որը մինչե XVI դ․ դառնում է Վ–ում գերիշխող, սա– կայն ոչ միակ, փիլ–յունը։ Չնայած բուդ– դայական փիլ–յունը ետին դիրքեր մղվեց և նրա ներկայացուցիչները հետապնդվում էին, սակայն տիրող դասակարգի և բնակ– չության հիմնական մասի մասնավոր կյանքում այն դաոսիզմի հետ պահպա– նում էր իր ամուր դիրքերը։ XVI–XVIII դդ․, կապված հասարակու– թյան տնտ․ և քաղ․ կյանքում պետության դերի թուլացման հետ, չժուսիական կոն– ֆուցիականությունը ճգնաժամ է ապրում, նկատվում է բուդդայականության նոր վերելք։ XVIII դ․ երկու փիլ–յունն էլ գործ– նականում դառնում են հավասարազոր։ XVIII դ․–XIX դ․ սկզբին դրսեորվում են տարերային մատերիալիստական աշխար– հայացք ստեղծելու առաջին փորձերը (Լե Կյուի Դոն, Ֆան Հյուի Տյու և ուրիշ– ներ)։ Գերիշխող փիլ․ կոնցեպցիայի բա– ցակայությունը, մատերիալիստական հա– յացքների տարերային ձեավորումը կըրթ– ված միջավայրում քրիստոնեության տա– րածումը վիետնամ․ միապետության ան– կումից և ֆրանս․ գաղութացումից հետո XX դ․ սահմանագլխին հանգեցրին ավան– դական կրոն, և փիլ․ ուսմունքների ազդե– ցության նվազեցման։ Սակայն 1930-ական թթ․ բուդդայական փիլ–յունը թեակոխեց -«արդիականացման» շրջանը։ XX դ․ սկըգ– բից սկսվում է մատերիալիզմի տարածու– մը։ Սանրբուրժ․ մտավորականության շրջանում առավել ճանաչում ուներ Սուն Յաթսենի ուսմունքը։ 1930–40-ական թթ․ չժուսիական կոնֆուցիականությունը եվրոպ․ իդեալիստական կոնցեպցիաների հետ համադրելու փորձեր արվեցին (Ֆամ Կյուին, Նգուեն Վան Վին)։ Սարքսիստական միտքը ձեավորվել է 20-ական թթ․ սկզբին, երբ երեան եկան Հո Շի Սինի առաջին ստեղծագործություն– ներն ու մարքսիստական գրականության առաջին թարգմանությունները։ 30– 40-ական թթ․ մշակվել են առավելապես գեղագիտության և գրականագիտության պրոբլեմները։ Վ–ում կոմունիստական կուսակցության ստեղծումը (1930) կարեոր նշանակություն ունեցավ մարքսիստական գաղափարախոսության դիրքերի ամրա– պնդման համար, իսկ հեղափոխության հաղթանակից և ՎԴՀ–ի կազմավորումից հետո մարքսիստական փիլ–յունը դառնում է գերիշխող։ Սարքսիստական փիլ․ մտքի զարգա– ցումը ՎՍՀ–ում ընթանում է էկզիստեն– ցիալիստական և բուրժ․ այլ ուսմունքների, մանրբուրժ․ հեղափոխական տեսություն– ների, ավանդական կրոնաիդեալիստա– կան փիլ․ համակարգերի դեմ պայքա– րում։ Սարքսիստների ուշադրության կենտրոնում են սոցիալիստ, հեղափոխու– թյան և երկրում սոցիալիզմի կառուցման փորձի իմաստավորման հետ կապված պատմ․ մատերիալիզմի պրոբլեմները, հատուկ ուշադրության է արժանանում սո– ցիալիստ․ շինարարության ընթացքում մարքս–լենինյան տեսության դերի աճը (Չան Վան Զյաու, Դանգ Սուան Կի և ուրիշներ)։ Հետազոտություններ են կա– տարվում հասարակական–քաղ․ և փիլ․ մտքի պատմության, գեղագիտության (Վու Կհիու) և իդեալիստական հոսանքների քննադատության բնագավառում։ Պատմական գիտությունը։ Վիետնամ․ ֆեոդ, պատմագրության (ծագել է XIII դ․ ոչ ուշ) խոշոր ներկայացուցիչ Լե Վան Հիուն հրատարակել է «Պատմական գրա– ռումներ Դայվիետի մասին» (1272) երկը, որը վիետնամ․ պետության պատմության ակնարկ է հնագույն ժամանակներից։ Այս, ինչպես և Լե Տակի «Գրառումներ Աննամի մասին» (XIII դ․ վերջ –XIV դ․ սկիզբ), անանուն հեղինակի «Վիետի պատմու– թյան ակնարկ» (XIII–XIV դդ․)․ U1 Տե Սյույենի «Վիետների երկրի աներեույթ հովանավորների ժողովածու» (1329), Ֆան Ֆու Տիենի «Դայվիետի մեկնողական պատմություն» երկերը գրված են ֆեոդ, չին․ կոնֆուցիական պատմագրության որոշ ազդեցությամբ։ Վիետնամ․ պատմա– գրության նոր ուղղության հիմքը դրվել է Նգո Սի Լիենի «Դայվիետի լիակատար պատմության» երեան գալուց հետո (1479), որտեղ ընդգծվում էր վիետնամ․ պետու– թյան զարգացման ինքնուրույն բնույթը։ Նգո Սի Լիենը և նրա հաջորդներ Ֆամ Կոնգ Չին (XVII դ․), Լե Կյուի Դոնը (XVIII դ․) Փառաբանել են միապետությու– նը, պաշտպանել կենտրոնացված պետու– թյունը, նրանք ժամանակագրական կար– գով տվել են հիմնականում երկրի քաղ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/434
Արտաքին տեսք