Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանություն հարցերի ոլորտը, և դա նրանց պատմ․ ծառայությունն է։ Իմացաբունաթյան մեջ Սոփեսներին հակված էին ռելյատիիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշանական է Պրոտոգրասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենդիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտոգորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Սոփեսի Երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով․ ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան Սոփեսները։ Սոփեսները որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։ Սոփեսները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում է սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր ՍոփեսներՍոփեսների հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»։ Կաղապար:

Վ․ Բաղդասարյան

ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ, սոֆիզմ ( հուն․ σοφισμό ֊ հմտություն, խորամանկություն, հորինվածք), հին հուն․ որոշ մտածողների (Եվբուլիդես, սոփեստներ) կառուցած (նմանողությամբ մինչև այժմ էլ կառուցվող) հատուկ կարգի կշռադատություններ, որոնց մեջ առկա է թաքնված տրամաբանական սխալ, և առերևույթ բխում են կանխահայտորեն կեղծ կամ հակասական մտքեր։ Օրինակ, «Դու ունես այն, ինչ չես կորցրել, դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես» (Եվբուլիդեսի «Եղջյուրավոր» Սոփեսներ․), «Ուսանողը որքան շատ է պարապում, այնքան շատ է իմանում, որքան շատ է իմանում, այնքան շատ է մոռանում, որքան շատ է մոռանում, այնքան քիչ է իմանում, հետևաբար, որքան շատ է պարապում, այնքան քիչ է իմանում», կամ՝ «․․․որքան շատ է իմանում, այնքան քիչ է իմանում» (ժամանակակից Ս․)։ Հատուկ վերլուծությամբ միշտ էլ կարելի է ցույց տալ Սոփեստության տրամաբանական սխալը՝ մեծ մասամբ հասկացությունների գաղտնափոխում բառերի բազմիմաստության չարաշահումով («Եղջյուրավոր» Սոփեստության մեջ չկորցնելը մի դեպքում ըմբռնվում է ունեցածը չկորցնելու, մյուս դեպքում՝ առհասարակ, այդ թվում չունեցածը չկորցնելու իմաստով)։ Արիստոտելը Սոփեստությունները անվանում էր կարծեցյալ ապացուցումներ և հատուկ աշխատություն է նվիրել դրանց հերքմանը։ Սոփեստության․ պարադոքսից, ապորիայից, անտինոմիայից տարբերվում է այն բանով, որ վերջիններիս մեջ առկա է իրական տրամաբանական դժվարություն, մինչդեռ Ս–յան մեջ տրամաբանական դժվարությունը թվացող է։ Հաճախ Սոփեստություն է կոչվում նաև այնպիսի կշռադատությունը, որի մեջ հեղինակը, համոզված լինելով իր թեզիսի կեղծության մեջ, աշխատում է դիմացինին համոզել դրա ճշմարտության մեջ, մոլորության մեջ գցել նրան՝ թաքնված տրամաբանական սխալների կանխամտածված օգտագործումով։ Բուն Սոփեստության այդպիսի կշռադատություններից տարբերվում է այն բանով, որ այն ձևակերպողը նման նպատակ ըստ էության չի հետապնդում, նա, ով մեկին ասում է՝ «Դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես», չի ուզում ապացուցել, թե նա իրոք եղջյուրներ ունի, այլ ըստ էության ուզում է ապացուցել, որ դա կարելի է առերևույթ ապացուցել, փաստորեն ցուցադրում է մարդկային մտածողության ճկունությունը։ ճիշտ է, սկզբնապես բուն Սոփեստությունները ևս չարաշահում էին՝ իմաստության տպավորություն թողնելու նպատակով։ Բուն Սոփեստություննների տրամաբանական ու իմաստաբանական վերլուծությունը որոշակի նշանակություն ունի լեզվի և մտածողության փոխհարաբերության, հակասությունների արմատների, հասկացությունների ճկունության, ապացուցման որոշ նրբությունների բացահայտման համար։ «Կույտ» Սոփեստության մեջ («Սեկ հատիկը կույտ չէ, երկու հատիկը կույտ չէ․․․, ո հատիկը կույտ չէ») յուրովի արտացոլված է քանակի և որակի դիալեկտիկան (որ մատնանշել է Դ․ Հեգելը)։ «Ստախոս» կշռադատությունը, որը Սոփեստություններ է որոշ ձևակերպումներով [օրինակ, «Սի կրետացի ասել է, որ բոլոր կրետացիների բոլոր ասածները սուտ (կեղծ) են», եթե նա ճիշտ է ասել, դրանից բխում է, որ սուտ է ասել․․․], այլ ձևակերպմամբ դառնում է պարադոքս [օրինակ, գրվում է մի․դատողություն՝ «Այս դատողությունը կեղծ է» (վերաբերում է ինքն իրեն), բայց եթե այն ՛կեղծ է, դրանից բխում է, որ ճշմարիտ է, և հակառակը]։ Սաթեմատիկայում և ֆիզիկայում ևս հայտնի են Սոփեստություններ, որոնք օգտագործվում են ուսուցողական նպատակներով։ Տես նաև Սոփեստաբանություն ։

Վ․ Բաղդասարյան

ՍՈՔՈԹՐԱ (Socotra, Sokotra), կղզիների խումբ Հնդկական օվկիանոսում, Աֆրիկայի Դվարդաֆույ հրվանդանից արլ․։ Պատկանում է ԵԺԴՀ–ին։ Տարածությունը 3,6 հզ․ կմ2 է։ Կազմված է հիմնականում բյուրեղային ապարներից։ Բարձրությունը մինչև 1503 մ է (Սոքոթրա կղզում)։ Կլիման չոր արևադարձային է, բուսածածկույթը՝ կիսաանապատային։ Արևելքում և լեռներում կան քսերոֆիլ ծառերի պուրակներ։

ՍՈՖԻԱ, ԲԺՀ–ի մայրաքաղաքը, համանուն օկրուգի վարչական, երկրի գլխ․ տնտ․ ու մշակութային կենտրոնը։ Գտնվում է Սոֆիայի գոգավորության հվ․ ծայրամասում, Վիտոշա լեռան ստորոտին, Արմ․ և Կենտր․ Եվրոպայի ու Սերձավոր Արևելքի երկըրներն իրար կապող ճանապարհների վրա։ Բն․ մոտ 1,1 մլն (Բուլղարիայի բնակչու– թյան մոտ 1/10-ը, 1982)։ Կլիման չափավոր ցամաքային է։ Տարեկան տեղումները 600–650 մմ են։ Շրջակայքում կան հանքային աղբյուրներ։ Պատմական տեղեկանք։ Սոֆիա Սերդիկա անվամբ հիմնադրել են հռոմեացիները՝ մ․ թ․ I դ․ թրակիացի սերդերի տարածքը նվաճելուց հետո։ 441–447-ին ավերել են հոները, վերականգնվել է բյուզ․ կայսր Հուստինիանոս 1-ի (527–565) օրոք։ 809-ին Սրեդեց անունով մտել է Առաջին բուլղ․ թագավորության (681 – 1018) կազմի մեջ։ 1018– 1194-ին եղել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ XIY դ․ վերջից կոչվել է Ս․ (Y–VI դդ․ կառուցված Ս․ Սոֆիա եկեղեցու անունով)։ 1382-ին Սոֆիա զավթել են թուրքերը, դարձրել Ռումելիայի բեյլերբեյի նստավայրը։ XVI–XVIII դդ․ Սոֆիա Բալկանյան թերակղզու առևտրաարհեստագործական և մշակութ․ կարևոր կենտրոններից էր։ XYIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին բուլղ․ ժողովրդի ագգ-ազատագր․ շարժման գլխ․ կենտրոններից։ 1877-ի դեկտ․ 23-ին (1878-ի հունվ․ 4-ին), 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի ընթացքում, ռուս, բանակը Սոֆիան ազատագրել է թուրքական լծից։ 1879-ից Բուլղարիայի մայրաքաղաքն է։ 1905–07-ին, ռուս, հեղափոխության ազդեցությամբ, Սոֆիայում տեղի են ունեցել բանվոր, և ուսանող, խոշոր ելույթներ։ 1919-ի մայիսի 25–27-ին Սոֆիայում կայացել է Բուլղարիայի կոմկուսի I համագումարը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին Սոֆիա բուլղ․ ժողովրդի հակաֆաշիստ, զինված պայքարի կենտրոն էր։ Սոֆիայի աշխատավորները կարևոր դեր խաղացին 1944-ի սեպտեմբերյան հեղափոխության (տես Սեպտեմբերյան ժողովրդական զինված ապստամբություն 1944) ժամանակ։ 1944-ի սեպտ․ 9-ին Սոֆիայում կազմվեց Հայրենական ճակատի առաջին ժողովրդա–դեմոկրատական կառավարությունը, իսկ 1946-ի սեպտեմբերի 15-ին Բուլղարիան հռչակվեց ժողովրդական հանրապետություն։