Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՈՑԱՑԻԱ, սոցիալոգիայի բնագավառի գիտ. կոլեկտիվները և առանձին գիտնականներին միավորող տգիտհասարակական կազմակերպություն: Հիմնվել է 1958-ին:

«ՍՈՎԵՏԱԿԱՎ ՎՐԱՍՏԱՆ» օրաթերթ. Վրաստանի կոմունիստական կուսակցության կետկոմի, վրաց. ՍՍՀ Գերագույն սովետի և Մինստրների խորհրդի օրգան: Լույս է տեսնում 1920-ից (մինչև 1923-ը՝ «Կարմիր աստղ» 1923-27-ին՝ «Մարտակոչ», 1927-38-ին՝ «Պրոլետար», 1938-1940-ին՝ «Խորհրդային Վրաստան») Թբիլիսիում: Խմբագիրներ՝ Ս. Դովլաթյան, Ա. Խանոյան, Ա. Խումարյան, Ա. Մելիքյան, Ս. Վարդանյան, Ա. Ատրյան, Ա. Գասպարյան, Ս. Վարդանյան, Ա. Մարգարյան, Ջ. Պողոսյան, Հ. Բլրցյան (1969-ից): Պրոպագանդեկլ է մաքսիզմ-լենինիզի գաղափարները, պրոլետարական ինտերլացիոնալիզմի սկզբունքները, հանդես եկել դաշնակցության ու նրա մամուլի դեմ (5-րդ համարից հետո Վրաստանի մենշևիկյան կառավարությունը թերթի հրատակչությունը արգելել է, հրատարակությունը շարունակել է 1921-ի Փետրվաից): Հանրապետությունում սովռտական կարգեր հաստատվելուց հետո լուսաբանել է կոմկուսի քաղաքականությունը, Ռուսաստանում և Վրաստանում կատարվող հասարակական-տնտ. վերափոխումները, նորաստեղծ անդրֆեդերացիայի կուսակցական, սովետական ու տնտ. մարմինների գործունեությունը: Նախապատերազմյան հնգամյակներում ակտիվ մասնակցություն է ուեցել հանրապետության ինդուստրացման, կոլեկտիվացման ու կուլտուրական հեղափոխության խնդիրների իրականացմանը: Հայրենական պատերազմի տարիներին (1941-45) տարիներին թերթի էջերում արտացոլվոլ են կարմիր բանակի ու սովետական ժողովրդի հերոսական պայքարը, բոլոր ազգերի ու ազգությունների եղբայրությունն ու հայրենասիրությունը: «Ս. Վ.» պրոպագանդում է ՄՄԿԿ և Վրաստանի կոմկուսի համագումարներիու կենտկոմների պլեմումների որոշումները, սովետական պետության ու կառավարության միջոցառումները կոմունիստական շինարարաության բնագավառում, լայն տեղ է հատկացնում դրանք իրականացնելու համար ծավալված սոցիալիստական մրցությանը, արտադրության կուսակցական ղեկավարման կատարելագործման, աշխատանքի գիտ. կազմակերպման հարցերին:

Թերթը պարբերաբար անդրադառնում է ՀՍՍՀ նվաճումնռրին, լուսաբասնում ՀՍՍՀ և վրաց. ՍՍՀ առանձին շրջանների ու քաղաքների մրցուցյան ընթացքը, Վրաստանի հայաբնակ շրջանների կյանքը:«Ս. Վ.»-ի գրական բաժանում տպագրում են դասակն ու ժամանակակից գրողների երկեր, արվեստի ու մշակույթի գործիչների ստեղծագերծություններ: Թերթը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանվ (1970):

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ս ո վ խ ո զ, խոշոր մեքենայացված բարձրապրանքային գյուղատնտեսական սոցիալիստական պետ. ձեռնարկության ՍՍՀՄ-ում:Հիմնվում է հողի և մյուս արտադրամիջոցների պետ. (համաժողովրդական) սոցիալիստական սեփականության և կոլեկտիվ աշխատանքի համար: Կոլտնտեսությունների հետ գյուղատնտեսության մեջ արտադրողական ուժերի զարգացման հասարակական ձևն է սոցիալիզմի պայմաններում: Ս.Տ. աշխատում է տնտ. հաշվարկով, իր գործնեությունը կարգավորում «Պետական սոցիալիստականարտադրական ձեռնարկության մասին» կանոնադրությամբ: Ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իրավաբանական անձ է:

ՍՍՀՄ-ում Ս. տ-ներ սկսեցին կազմակերպել «Հողի մասին դեկրետի» [(1917-ի հոկտ, 27-ին)(նոյեմբ. 9-ին)] հրապարակումից հետո, որպես պետ. գկուղատնտ. մասնագիտացված տնտեսություններ, որոնք հետագայում կարևոր դեր կատարեցին երկրում համատարած կոլեկտիվացման նախապատրաստման գործում: Ս. տ-ները պետք է ամրապնդեին պետության պարենային բազան, ինչպես նաև օրինակ ծառայեին գլուղացիությանը ժամանակակից խոշոր հասարակական սոցիալիստական տնտեսություն վարելու համար, ցույց տային օգնության մեքենատեխ.սպասարկման, սպորտային սերմնացուով, տոհմային անասուններով ապահովման միջոցով՝ նպաստելով գյուղացիների միավորմանը խոշոր կոլեկտիվ տնտեսություններում: Այդ օգնությունը հատկապես դրսևերեց ՄՏԿ-ների (մեքենատրակտորների կարանների) կազմակերպման ու հետագա զարգացման ընթացքում:

Ս. տ-ների մասնագիտական ուղղությունը որոշվում է տվյալ տվյալ շրքանի բնատնտ. պայմաններով, բնութագրվում հանրային տնտեսության համախառն ու ապրանքային արտադրանքի կառուցվածքով, մոտավորապես այն ճյուղով (1,երբեմն՝ 2կամ3), որն առավել բարձր տեսակարար կշիռ ունի տնտեսության ապրանքային արտադրանքի ծավալի մեջ: ՄՄԿԿ Կենտկոմի 1954-ի փետրվար- մարտյան պլենումի որոշման համաձայն Ղազախստանի, Սիրբիրի, Պովոլժիենի, ուրալի խոպան հողերի վրա 1954-55-ին կազմակերպվեց 425 խոշոր Ս. Տ.: 1954-60-ին 42 մլն. հա խոպան հողեր դրվեցին տնտ. շրջանառության մեջ, որոնք տալիս են երկրում արտադրվող հացատիկի 30-35%-ը: 60-ական թթ. խոշոր մասնագիտացված Ս. տ-ներ ստեղծվել քաղաքների, արդ. կենտրոնների շուրջը: 1983-ին ՍՍՀՄ-ումկային 22.5 հզ. Ս. տ-ներ, որոնք ունեն 363հզ. հա գյուզատնտ. հանդակներ կամ ՍՍՀՄ գյուղատնտեսական հանդակների 61,3%-ը: Դրանք արտադրել են գլուղատնտեսության համախառն արտադրանքի 36,7%-ը: Կան հացահատիկային, ճակնդեղագործական, բամբակագործական, հատուկ կուլտուրանների (եթերայուղատու, ծխախոտագործական, թեյագործական), պտղախաղողագործական, բանջարաբուծական, կաթնային, կաթնամսային Ս. տ-ներ են:

Ս. տ-ներն աշխատում են վերադաս պետ. մմարմինների առաջադրանքով, կենտրոնացված կարգով սահմանում է գյուղատնտ. արտադրանքի մթերումների պլանը, կապիտալ ներդրումների ծավալը, հիմնական ֆոնդերի գործարկումը, աշխատավարձի ֆոնդը են: Մթերումների առաջադրանքներից ելնելով՝ Ս. տ-ները իրենք