Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լու աշխատանքները։ Լայնորեն հայտնի էին պրոֆեսոր Պ․ Մելիքիշվիլու աշխա– տանքները (1927-ից՝ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, Լոմոնոսովի անվ․ մրցանակ, 1899)։ XIX դ․ Թբիլիսիում կազմակերպվե– ցին համակովկասյան գիտ․ կենտրոններ։ Վ–ում սովետական իշխանության հաստա– տումից հետո սկսվեց գիտության ինտեն– սիվ զարգացումը և ազգ․ կադրերի պատ– րաստումը։ Մինչե 1930-ական թթ․ մաթե– մատիկայի և մեխանիկայի գծով ուսում– նասիրությունները կատարում էին Ն․ Մուսխելիշվիլին (առաձգականության տեսություն և մաթ․ ֆիզիկա), Գ․ Նիկո– լաձեն (հանրահաշվական երկրաչափու– թյուն), Ա․ Ռազմաձեն (վարիացիոն հա– շիվ) և Ա․ Իոսրաձեն (դասական վերլու– ծություն և հանրահաշիվ)։ 1930-ական թթ․ կազմակերպվեց վրաց․ մաթ․ դպրո– ցը։ 1933-ին համալսարանին կից կազ– մակերպվեց մաթեմատիկայի ինստ․ (այժմ՝ Վրացական ՍԱՀ ԳԱ Պ․ Ռազ– մաձեի անվան մաթեմատիկայի ինստի– տուտ)։ 1935-ին համալսարանին կից ըս– տեդծվեց ֆիզիկայի ինստ–ը (այժմ՝ Վրա– ցական ԱԱՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտ)։ Կարեոր արդյունքներ ստացվեցին ռենտ– գենա–կառուցվածքային վերլուծության (Դ․ Ղոդոբերիձե) և ատոմային միջուկի տեսության (Վ․ Մամասախլիսով) բնա– գավառում։ 1930-ական թվականներին ստեղծվեց Աբասթումանի աստղադիտա– րանը։ 1925-ին հիմնադրվեցին երկրաբանու– թյան, 1929-ին՝ կիրառական հանքաբա– նության ինստ–ները։ Երկրբ․ հետազոտու– թյուններով U կադրերի պատրաստումով զբաղվում էին Ա․ Ջանելիձեն, Ա․ Թվալճ– րելիձեն և Կ․ Գաբունիան։ 1935–37-ին մագնիսային աստղադիտարանը Թբիլի– սիից տեղափոխվեց Գուշեթ։ 1941-ին կա– ռուցվեց Կազբեկի բարձրլեռնային օդերե– վութաբանական դիտարանը։ Այդ նույն ժամանակ ձևավորվեց վրաց․ աշխար– հագր․ դպրոցը Ա․ Զավախիշվիլու ղեկավա– րությամբ։ 1929-ին ստեղծվեց Պ․ Մելիքի– շվիլու անվ․ քիմայի ինստ–ը (այժմ՝ Պ․ Մե– լիքիշվիլու անվ․ ֆիզիկ, և օրգ․ քիմիայի ինստ)․, 1932-ին՝ դեղաբանական քիմիա– յի ինստ–ը։ 1934-ին կազմակերպված բու– սաբանության ինստ–ում Լ․ Զափարի– ձեի ղեկավարությամբ մշակվում էին բույ– սերի կարգաբանության և աշխարհագրու– թյան, վեգետատիվ բազմացման ֆիզիո– լոգիայի և այլ հարցեր։ 1935-ին հրատա– րակվեց Ն․ Կեցխովելու աշխատությունը՝ «Վրաստանի բուսականության հիմնա– կան տիպերը»։ 1935-ին ստեղծվեց ֆիզիոլոգիայի ինս– տիտուտը (Ի․ Բերիթաշվիլու գլխավո– րությամբ), որի հիմնական ուղղությունը մարդու և կենդանիների կենտր․ նյար– դային համակարգի հետազոտությունն էր։ Ինտենսիվորեն զարգանում էր գյուղա– տնտ․ գիտությունը։ 1929-ին կազմա– կերպվեց գյուղատնտեսական ինստ–ը, 1932-ին՝ անասնաբուծական–անասնա– բուժ․ ինստ–ը, 1930-ին՝ բժշկական ինստ–ը։ Մտեղծվեց պոլիտեխնիկական ինստ–ը, որտեղ գիտ․ աշխատանքներ էին տարվում մեքենաշինության և շինարարու– թյան, տեղական ռեսուրսների մշակման և օգտագործման ուղղությամբ։ 1940-ական թթ․ Վ–ում հետազոտություն– ներ են տարվում ժամանակակից գիտու– թյան բոլոր ուղղություններով։ 1941-ին ստեղծվեց Վրաց․ ՍՍՀ ԳԱ–ն։ Վրաց․ կի– րառական մաթեմատիկայի և մեխանիկա– յի դպրոցի ներդրումը համաշխարհային գիտության մեջ առաձգականության մաթ, տեսության հարթ խնդրի լրիվ տեսու– թյան ստեղծումն էր։ Ն․ Մուսխելիշվիլու աշխատանքները այդ բնագավառում շա– րունակեցին Ի․ Վեկուան և իր աշակերտ– ները։ Մուսխելիշվիլու, Վեկուայի մի շարք աշխատանքներով (լենինյան մրցանակ, 1963) ավարտվեց սինգուլյար ինտեգրալ հավասարումների (Կոշիի միջուկով) տե– սությունը։ Հաջորդ Փուլը տարածություն– ների ընդհանուր տեսության, առաձգա– կանության ինտեգրալ հավասարումնե– րի հիման վրա մաթ․ տեսության խնդիր– ների կառուցումն էր։ Այդ աշխատանքնե– րը հիմնականում ավարտվեցին 1960-ա– կան թթ․ (Վ․ Կուպրաձե և աշակերտնե– րը)։ ինստ–ում կատարվում էին հետազոտու– թյուններ նաև ֆունկցիոնալ վերլուծու– թյան, տոպոլոգիայի (Գ․ ճողոշվիլի և ուրիշներ), իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության (ճելիձե և ուրիշներ), թվերի տեսության, հավանա– կանությունների տեսության, մաթեմատի– կայի հիմքերի (Լ․ Գոկիելի) վերաբերյալ։ Համակարգված հետազոտություններ էին տարվում մոտավոր վերլուծության և հաշ– վողական տեխնիկայի վերաբերյալ (Շ․ Մի– քելաձե)։ Ֆիզիկան սկսեց արագ զարգանալ 1950-ական թթ․, Վրաց․ ՍՍՀ ԳԱ ֆիզիկա– յի ինստ–ի ստեղծմամբ։ Այնտեղ աշխա– տանքները շարունակվեցին տեսական ֆի– զիկայի ընդհանուր հարցերի (Մ․ Միրիա– նիշվիլի և ուրիշներ), ատոմային միջու– կի տեսության (Վ․ Մամասախլիսով և ուրիշներ) գծով։ Առավել ուշադրություն էր դարձվում տիեզերական ճառագայթնե– րի ֆիզիկային։ Կառուցվեցին բարձրլեռ– նային կայաններ, որոնց թվում՝ Ցխրա– Ծղարոյի կայանը։ Միջուկային ռեակտո– րի գործարկումից հետո (Թբիլիսի, 1959) ձևավորվեց կիրառական միջուկային ֆի– զիկան։ Միաժամանակ հետազոտություն– ներ ծավալվեցին հեղուկ հելիումի քվան– տային հիդրոդինամիկայի գծով՝ է․ Անդ– րոնիկաշվիլու ղեկավարությամբ։ Պինդ մարմնի ֆիզիկայի գծով աշխատանքները 1950-ական թթ․ վերաբերում էին հիմնա– կանում ցածր ջերմաստիճանային մագ– նիսականության մի շարք էֆեկտների տեսական ուսումնասիրմանը (Գ․ Խուցի– շվիլի)։ 1960-ական թթ․ Վրաց․ ԱՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստ–ում առաջացան նոր ուղ– ղություններ՝ պլազմայի և կենսամակրո– մոլեկուլների ֆիզիկան։ Գիտության մեջ կարևոր ներդրում ունեն տիեզերական ճառագայթների ուսումնասիրմամբ զբաղ– վող վրաց գիտնականները։ Նրանց բազ– մամյա աշխատանքները, որոնք կատար– վում էին ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստ–ի և Մոսկվայի ինժեներա–ֆիզիկ․ ինստ–ի հետ համագործակցված, հանգեցրին կայծա– յին ստրիմերպյին խցիկի ստեղծմանը, որը գրանցում է մեծ թվով մասնիկներ (Գ․ Չի– քովանի, Վ․ Ռոինիշվիլի, Գ․ Ասաթիանի, Ա․ Ալիխանյան, լենինյան մրցանակ, 1970)։ Չիքովանին և ուրիշներ «ՑԵՌՆ» (Շվեյ– ցարիա) արագացուցչի վրա հայտնաբերե– ցին 4 կարճակյաց տարրական մասնիկներ (ռեզոնանսներ)։ Թբիլիսիի ռեակտորում ստեղծվել է գամմա ճառագայթների՝ ռա– դիացիոն ուրվագծերի սկզբունքորեն նոր հզոր աղբյուր (է․ Անդրոնիկաշվիլի, Գ․ Կիկնաձե)։ Վ–ում կատարվում են նաև աշխատանքներ կիսահաղորդիչների, մե– տաղների ֆիզիկայի, ֆիզիկ, էլեկտրոնի– կայի, տիեզերական ձգողականության և ֆիզիկայի պատմության վերաբերյալ։ Վրաց․ ՍՍՀ ԳԱ Աբասթումանի աստղա– դիտարանում (Ե․ Խարաձեի ղեկավարու– թյամբ) հաջողությամբ է կատարվում միջ– աստղային միջավայրի, գալակտիկայի կառուցվածքի, փոփոխական և անկայուն աստղերի, Լուսնի մակերևույթի, Երկրի վերին մթնոլորտի ուսումնասիրությունը։ Ատեղծվել է նոր աստղագիտ․ սարք Լուս– նի մակերևույթի ֆիզիկ, հատկություն– ների ուսումնասիրման համար։ Վ–ում ստեղծվել է տեխ․ պրոբլեմների մշակմամբ զբաղվող գիտ․ հիմնարկների լայն ցանց։ Լեռնային գործի գիտահե– տազոտական աշխատանքները կատար– վում են հիմնականում Լեռնային մեխանի– կայի ինստ–ում։ Զարգացան հանքավայրերի ֆիզիկա– տեխ․ հիմքի մշակումը, լեռնային մե– խանիկան, հանքային գազաաերոդինա– միկան (Գ․ Ծուլուկիձե, Ա․ Զիձիգուրի, Կ․ Բարամիձե և ուրիշներ)։ Շինարարական գիտության մեջ մեծ նշանակություն է տրվում սեյսմակայուն շինարարության, մասնավորապես հիդրո– տեխ․, տրանսպորտային և լեռնային պայ– մաններում կատարվող այլ կառուցվածք– ների խնդիրներին։ Սեյսմակայունության հարցերի վերաբերյալ լայն ճանաչում ստացած հետազոտությունները (Կ․ Զավ– րիև, Օ․ Օնիաշվիլի և ուրիշներ) հիմնվում են սեյսմակայունության դինամիկ տեսու– թյան վրա, որի սկզբունքային հիմունք– ները առաջին անգամ ստեղծել է հակա– սեյսմիկների վրաց․ դպրոցը։ Մեքենագիտության բնագավառում զգա– լի հաջողություններ են ձեռք բերվել մե– քենաների դինամիկայի, շարժիչների ջեր– մային տեսության, շարժունակ մեքենա– ների հուսալիության և երկարակեցու– թյան, կտրման տեսության ասպարեզում (Ո*․ Դվալի, Վ․ Մախալդիանի, ի․ Րաքրա– ձե, Դ․ Թավխելիձե, Տ․ Լոլաձե)։ 1960-ական թթ․ գիտատեխ․ հեղափոխության պայման– ներում աշխատանքներ են ծավալվել կի– բեռնետիկայի (Վ․ ճավճանիձե) կառա– վարման համակարգերի, սարքաշինական և ավտոմատացման միջոցների վերաբեր– յալ։ Հետազոտվել են կիբեռնետիկական և բիոնիկական համակարգերի ստեղծ– ման ֆիզիկ․, բիոնիկական և ֆունկցիո– նալ–տրամաբանական հիմունքները։ Կա– տարվել են հետազոտություններ խոսքա– յին հրամանների համալիրի ավտոմատ ճանաչման վերաբերյալ, ինչպես նաև ռուսերենից վրացերեն ավտոմատ թարգ– մանության աշխատանքներ։ Անօրգ․ քի– միայի բնագավառում կատարվել են հե–