տազոտություններ կոբալտի, նիկելի, հազվագյուտ հողային տարրերի տարբեր աղերի նոր կոմպլեքսային միացություն– ների սինթեզի և ուսումնասիրման, սուլ– ֆիղային հանքանյութերից մի շարք մե– տաղների կորզման մեթոդների, հորա– տանցքերի ջրերից յոդի կորզման վերա– բերյալ։ Օրգ․ քիմիայի բնագավառում աշխա– տանքները տարվել են նավթի քիմիայի, օրգ․ կատալիզի, սինթեզի և բարձրմոլե– կուլային միացությունների վերաբերյալ։ Ֆիզիկ, քիմիայի բնագավառի աշխատանք– ները տարվել են նյութերի կառուցվածքի, քիմ․ կինետիկայի, մակերևութային երե– վույթների վերաբերյալ են։ Ֆիզիկ, և օրգ․ քիմիայի ինստ–ում մշակվել է նուրբ ծակոտկեն ցեոլիտների՝ մոլեկուլային մաղերի սինթեզի մեթոդներ (Գ․ Ցիցիշվի– լի)։ Ստեղծվել են նավթի, նավթամթերք– ների ծծմբազրկման, ճարպերի հիդրո– գենացման արդյունավետ ստացիոնար կատալիզատորներ (Խ․ Արեշիձե), մշակ– վել է նավթից նոր լյումինաֆորների ստաց– ման մեթոդ (Լ․ Մելիքաձե)։ Զգալի արդյունքներ են ստացվհլ հան– քային հումքի վերամշակման նոր մեթոդ– ների բնագավառում (Ռ․ Աղլաձե և ուրիշ– ներ)։ Ստեղծվել է բարձրջերմաստիճանա– յին կալորիաչափական մեծ ճշգրտության կայանք, հետազոտություններ են տարվել անօրգ․ մի շարք նյութերի, առաշին հեր– թին կիսահաղորդչային միացությունների վերաբերյալ (Ն․ Լանդիա)։ Ուսումնասիր– վել է Վ–ի բուսաշխարհի կենսաբանորեն ակտիվ նյութերի քիմիան (Վ․ Ասաթիանի), աշխատանքներ են տարվել այդ հիմքի վրա միջոցներ ստեղծելու բժշկագիտու– թյան և ժողտնտ․ այլ ճյուղերի համար։ Ստեղծվել են նոր դեղորայքային պատ– րաստուկներ, մասնավորապես ստերոիդ հորմոնալ պատրաստուկների սինթեզի՝ աթերոսկլերոզի, սիրտ–անոթային անբա– վարարության բուժման համար։ Մետա– լուրգիայի ինստ–ում ստեղծվել են հումքի նոր տեսակներ և ցածր լեգիրված համա– ձուլվածքներ (Փ․ Թավաձե)։ Հետազոտ– վել և ներդրվել են երկաթամիահալվածք– ների արդյունաբերության մեջ հանքա– վերականգնող մեքենայացված փակ տի– պի հզոր էլեկտրավառարաններ (Գ․ Մի– քելաձե)։ Մշակվել է նոր հատուկ հրակայուն նյու– թերի, պաշտպանական ցեմենտների, ապակու և շնարակի ստացման տեխնո– լոգիան և ուսումնասիրվել դրանց հատկու– թյունները (Կ․ Քութաթելաձե)։ Սինթեզվել է սիլիցիում–գերմանիումի շարքը, անագ պարունակող և այլ տարրաօրգ․ միացու– թյուններ (Ի․ Գվերդծիթելի)։ Երկրաբանական հետազոտություննե– րը (ի․ Կաճարավա, Ա․ Ցագարելի և ուրիշ– ներ) հնարավորություն տվեցին սահմա– նազատելու նստվածքային և հրաբխա– նստվածքային ապարների հաստվածքնե– րը Վ–ի տարածքում, որոշելու Վ–ի տեկտո– նիկ կաոուցվածքը (Ա․ Զանելիձե և ուրիշ– ներ)։ Հրաբխագետների (Գ․ Զոցենիձե և ուրիշներ), երկրաքիմիկոսների, հանքա– բանների հետազոտությունները սահմա– նեցին հանքավայրերի առաջացման գոր– ծոնները։ Կատարվել են հանքային ապար– ների բացարձակ հասակի կարեոր ռա– դիոբան․ չափումներ։ Վ–ի հիդրոերկրաբանները (ի․ Բուաչի– ձե և ուրիշներ) հաստատեցին անուշա– համ արտեզյան և հանքային շրերի ձե– վավորման պրոցեսները։ Երկրաֆիզիկ․ հետազոտություններով ստեղծվել են տեխ․ միշոցներ ամպերի մեշ համապատասխան հակազդակներ մտցնե– լու համար, որոնք կիրառվում են նաե մյուս միութենական հանրապետություն– ներում, ինչպես նաև Բուլղարիայում։ Վ–ի գրեթե ողշ տարածքը ընդգրկված է աշխարհագր․ համալիր հետազոտություն– ների մեշ։ Ուսումնասիրվում են առավե– լապես լեռնային երկրների համար ընդ– հանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մշակվել են Վ–ի բնական և աշ– խատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, նրա արտադրողական ուժերի ճիշտ տեղաբաշխման գիտ․ հիմ– քերը, ինչպես նաև բնության վրա տնտ․ գործունեության վնասակար ազդեցու– թյունների, մասնավորապես մթնոլորտի աղտոտման և նրա գազային կազմի փո– փոխման դեմ պայքարի միջոցառումների համակարգ (Փ․ Դավիթաիա)։ Հրատարակ– վել է Վ–ի աշխարհագր․ ատլասը (1964), Վ–ի ֆիզիկ, աշխարհագրության վերաբեր– յալ կապիտալ աշխատություն է գրել Լ․ Մարուաշվիլին։ Կենսաբանական հետազոտություններ տարվում են Վրաց․ ՍՍՀ ԳԱ բուսաբանու– թյան, կենդանաբանության, ֆիզիոլոգիա– յի, փորձարարական մորֆոլոգիայի, հնէակենսաբանության, բույսերի կենսա– քիմիայի ինստ–ներում, Կենտր․, Բաթումի և Սուխումի բուսաբ․ այգիներում, գյուղա– տնտ․ և բժշկ․ գիտ․ հիմնարկներում, բուհերում։ Հրատարակվել է «Վրաստանի ֆլորան» (8 հատորով, 1941–52)։ Հաստատվել են երկրաբուսաբանական շրշանացման ըս– կըզբունքները։ Բույսերի ինտրոդուկցիայի և կլիմայա– վարժման հետազոտություններ են տար– վում բուսաբ․ այգիներում։ Մշակվել են բույսերի ֆիզիոլոգիայի և անատոմիայի, աճի և սննդառության, մասնավորապես աճի խթանիչների կիրառման շատ հար– ցեր։ Կենդանաբանները ուսումնասիրում են ցամաքային կենդանիների առանձին խմբերի տեսակային կազմը, էկոլոգաաշ– խարհագրական բաշխվածությունը և տնտ․ նշանակությունը ըստ բնական գոտիների, միջատների և մակաբույծների, ձկների կենսաբանությունը։ Ֆիզիոլոգների վրաց․ դպրոցի հետազոտությունները (ի․ Բերի– տաշվիլի և ուրիշներ) նվիրված են մար– դու և կենդանիների բարձրագույն նյար– դային գործունեությանը և նյարդաֆիզիո– լոգիային, նյարդային համակարգի ֆունկ– ցիոնալ կենսաքիմիային (Պ․ Քոմեթիա– նի), կենդանիների օրգանիզմի վրա ճա– ռագայթման ազդեցությանը են։ Հետա– զոտվել է կենտր․ արգելակման բնույթը։ Ուսումնասիրվել են գլխուղեղի էլեկտր* ակտիվությունը, ուղեղի կեղեի և ենթա– կեղևային ստրուկտուրաների փոխազդե– ցությունները ևն։ 1960-ական թթ․ ինստ–նե– րում ստեղծվել են նոր բաժիններ և լա– բորատորիաներ, ծավալվել են աշխա– տանքներ գենետիկայի, մանրէաբանու– թյան, բջջաբանության, հնաէկոլոգիայի, կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի վերա– բերյալ։ Հետազոտվում են օրգ․ ձևերի էվոլյուցիան, բնական ընտրությունը և էվոլյուցիոն առաջընթացը, օրգանիզմնե– րի մահացումը, օնտոգենեզի և ֆիլոգե– նեզի փոխազդեցությունը ևն։ Հետազո– տությունների արդյունքները ամփոփվել են Լ․ Դավիթաշվիլու «Օրգանիզմների փոփո– խականությունը երկրաբանական անցյա– լում» (1970), «Օրգանիզմների մահացման պատճառները» (1969) աշխատություննե– րում, Լ․ Գաբունիայի «Հնագույն սողուն– ների և կաթնասունների մահացումը» մե– նագրությունում (1969)։ Մշակվել են արյու– նատար անոթների փոխարինման համար պոլիքլորվինիլային խողովակների օգտա– գործման մեթոդներ (Ն․ Զավախիշվիլի, Մ․ Կոմախիձե և ուրիշներ)։ Հետազոտվում են ազոտ պարունակող միացությունների և երկրորդական ծագման նյութերի կեն– սաքիմիայի հարցեր (Ս․ Հարմիշիձե և ուրիշներ), ուսումնասիրվում է բջջային ԴՆԹ–ն, արտաքրոմոսոմային ժառանգա– կանության նյութական հիմքերը, ազոտա– յին փոխանակության ֆերմենտային հա– մակարգը, բույսի սպիտակուցները և պեպ– տիդները։ Բացահայտվել են ֆենոլային նյութերի քիմ․ փոխարկման որոշ ուղիներ, բույսերի մեջ ֆենոլների կենսասինթեգի նոր աղ– բյուրներ ևն։ Վ–ում զարգացած են բժշկագիտության հետևյալ բնագավառները՝ բժշկագիտու– թյան պատմությունը (Վ․ Կոտետիշվիլի), մորֆոլոգիան (Ա․ Նաթիշվիլի), հիգիենան և մանրէաբանությունը (Ս․ Ամիրեջիբի, Գ․ էլիավա), դեղագործությունը (Ի․ Քու– թաթելաձե), թերապիան (Ս․ Վիրսալաձե, Ա․ Ալադաշվիլի, Մ․ Ծինամձղվրիշվիլի), մանկաբուժությունը (Ս․ Գոգիտիձե), նյարդաբանությունը և հոգեբուժությունը (Մ․ Ասաթիանի, Ս․ Ղիփշիձե), վիրաբու– ժությունը (Գ․ Մուխաձե, Ն․ Կախիանի, Ա․ Մաճավարիանի), մանկաբարձությունը և գինեկոլոգիան (Գ․ Ղամբարաշվիլի, Ի․ Թիկանաձե) ևն։ Կազմակերպվել է գյուղատնտ․ գիտա– հետազոտական և այլ հիմնարկների ընդ– լայնված ցանց։ Մեծ աշխատանքներ են կատարվել Վ–ի հողերի ուսումնասիրման, դրանց ծագումնաբանության, գյուղատնտ․ օգտագործման և բերրիության բարձրաց– ման, հողերի տարբեր տեսակի էրոզիա– ների դեմ պայքարի մեթոդների մշակման ուղղությամբ (Մ․ Սաբաշվիլի, Մ․ Դարա– սելիա)։ Ստեղծվել է ագրոտեխ․ միջոցա– ռումների համալիր թեյի, ցիտրուսային– ների, դափնու և այլ մերձարևադարձա– յին կուլտուրաների համար։ Մշակվել են ծառատնկումների համար հողի մշակման նոր մեթոդներ թեքությունների, հարթու– թյունների վրա։ Մեծ նվաճումներ են ձեռք բերվել թեյի սելեկցիայի և սերմնաբուծու– թյան բնագավառում (Ք․ Բախտաձե)։ Ուսումնասիրվել են վրաց․ խաղողի սոր– տերի բուսաբանական, ագրոկենսբ․ առանձնահատկությունները և տնտ․ հատ– կանիշները։ Մշակվել է նոր եղանակ խա– ղողի վազի թվւերի կաղապարման և բեռն– ման համար։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/519
Արտաքին տեսք