Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձևի բնակարաններում առեղծագործաբար կիրառվել են ազգային ավանդույթները։ Հագուստի հին ձևերն օգտագործվում են հիմնականում տոների և պարահանդես– ների համար։ Հանրահայտ են վրաց սո– վետական գիտնականների ուսումնասի– րությունները, գրականության ու արվես– տի գործիչների ազգ․ ավանդական ար– տադրանքը զարգացնող ժող․ վարպետ– ների ստեղծագործությունները։ Պատմու– թյան, տնտեսության, մշակույթի և զբաղ– մունքի մասին տես Վրացական Սովետա– կան Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում։ Գրկ– Народы Кавказа, т․ 2, М․, 1962 (ունի մատենագիտություն); Чартолани М․ И․, Хозяйственный быт и материальная куль– тура грузинского народа, Тб․, 1964․

ՎՐԱՅՅԱՆ (Գ ր ու զ ի ն յ ա ն) Սիմոն [1882, գ․ Մեծ Սալա (այժմ ՌՍՖՍՀ Ռոս– տովի մարզի Մյասնիկյանի շրջանում)– 21․5․1969, Բեյրութ], հայ քաղաքական գործիչ, դաշնակցության պարագլուխնե– րից։ Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճե– մարանը (1906)։ 1911 –13-ին ԱՄՆ–ում խմբագրել է «Հայրենիք* օրաթերթը։ Առա– ջին համաշխարհային պատերազմի ժա– մանակ մասնակցել է հայկ․ կամավորա– կան գնդերի կազմակերպմանը։ 1918-ին ընտրվել է Անդրկովկասյան սեյմի, այնու– հետև Հայաստանի բուրժ․ հանրապետու– թյան խորհրդարանի, 1919-ին՝ դաշնակ– ցության բյուրոյի անդամ։ 1920-ի մայիսին նշանակվել է Հ․ Օհանջանյանի գլխավո– րած դաշնակցական կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նա– խարար, նոյեմբերին կոալիցիոն կառա– վարության վարչապետ։ Անհաշտ պայքար է մղել սովետական իշխանության դեմ, գլխավորել դաշնակցականների 1921-ի փետրվարյան խռովությունը, որի ջախ– ջախումից հետո վտարանդվել է արտասահ– ման և շարունակել հակասովետական գործունեությունը։ Նրա գրքերին հատուկ են հակասովետիզմը և հակակոմունիզմը, պատմական փաստերի աղավաղումը։

ՎՐԴՆԱՇԱՏ, Վըրթնաշատ, էդի– շա, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնա– վար Մարզի Հադրութի շրջանում, շըրջ– կենտրոնից 4 կմ արմ․։ Միավորված է Հադ– րութի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դըպ– րոց, ակումբ, գրադարան, կապի բաժան– մունք։ Վ–ում է Ս․ Հռիփսիմեի եռանավ բազիլիկը (XVII դ․), շրջակայքում պահ– պանվել են հին հանգստարանը, Կոտրած եղցեն, Մենավոր խաչը (XIII–XV դդ․)։

ՎՐԹԱՆԵՍ U ՊԱՐԹԵՎ (մոտ 285, Կեսա– րիա –341, Վաղարշապատ), Հայոց կա– թողիկոս 333-ից։ Գրիգոր Ա Լուսավորչի և Մարիամի ավագ որդին։ Մինչև հոգևո– րական ձեռնադրվելը եղել է զինվորական։ Կեսարիայից Վաղարշապատ է եկել Հա– յոց թագավոր Տրդատ Գ–ի հրավերով։ Եղ– բոր՝ Արիստակես Ա Պարթևի սպանու– թյունից հետո ժառանգել է կաթողիկոս, աթոռը, աջակցել Հայոց թագավոր խոս– րով Բ Կոտակին։ «Թուղթ» է հղել հռոմ․ կայսր Կոստանդին I-ին և վերջինից ստա– ցել ռազմ, օգնություն՝ ընդդեմ Հայաստա– նի հս–արլ․ կուսակալ Սանատրուկի։ Պայ– քարել է հեթանոսության մնացուկների դեմ, ջանացել է ամրապնդել քրիստոնեու– թյունը։ Խոսրով Բ Կոտակի մահից (338) հետո երկրի իշխանությունն առժամանակ հանձնել է Արշավիր Կամսարականին, իսկ ինքը թագաժառանգ Տիրանի հետ ուղևորվել Կոստանդնուպոլիս և նրան հռչակել Հայոց թագավոր։ Նրա երկվոր– յակ որդիներից Գրիգորիսը կարգվել է Վրաց և Աղվանից կողմերի եպիսկոպոս, իսկ Հուսիկ Ա Պարթևը ժառանգել է կա– թողիկոս․ աթոռը։ Թաղվել է Բարձր Հայ– քի Դարանաղի գավառի Թորդան ավա– նում։ Գրկ* Փ ա վ ս ա ո ս Բ ու զ ա ն դ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խո– րենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ ՎԸՐԹԱՆԵՍ ԱՌՆԿԵՑԻ [Կաֆացի, հավա– նաբար XVI դ․ սկիզբ -1570-ական թթ․ (ըստ Ն․ Ակինյանի)], հայ տաղերգու; Արարատյան գավառի Գիլան գյուղից գաղ– թել է Ղրիմ՝ Սեչով։ 1560-ից առաջ տեղա– փոխվել է Կաֆա։ Սեչովում եղել է տեղի հայկ․ եկեղեցու քահանա, Կաֆայում՝ եպիսկոպոս։ Դրել է երկու վկայաբանա– կան ոտանավոր՝ 1567-ին Կաֆայում նա– հատակված Պարոն Լույսի մասին և մի քանի ոտանավոր–նամակ՝ ուղղված Լվովի հայոց արքեպիսկոպոս Գրիգոր Վարա– գեցուն։ Առավել արժեքավոր են «Ի վերայ Կաֆայուղութեան» և «Ոտանավոր նորին Վրթանեսի ասացեալ․․․» բանաստեղծու– թյունները։ Առաջինում նկարագրված է 1560-ի Կաֆայի սովը, երկրորդում այ– լաբանորեն արտահայտված է գրքի ու լու– սավորության միջոցով այլաբանորեն հալածանքներից հայերին փրկելու գաղա– փարը։ Անտիպ ոտանավորները պահպան– վում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի N«N« 3081, 9425 ձեռա– գրերում։ Երկ․ Հայոց Նոր վկաներ, կազմ․ Մանանդ– յան Հ․, Աճաոյան Հ․, Վաղ–պատ, 1903, էջ 396-412։ 9–/ւ^․ Ա կ ի ն յ ա ն Ն․, Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնն․, 1921, էջ 16–37։ Ս lu– ll ա կ յ ա ն Հ․, Ուշ միջնադարի հայ բանաս– տեղծությունը, Ե․, 1975։ Հ․ Սահակյան

ՎՐԹԱՆԵՍ ՔԵՐԹՈՂ (VI դ․ վերջ–VII դ․

սկիղբ)» հայ մատենագիր, հրապարակա– խոս, եկեղեցական գործիչ։ Կաթողիկո– սական տեղապահ (604–607)։ Տիրապե– տել է հուն–ին, քաջատեղյակ է եղել աստ– վածաբանական գրկ–յանը (Հովհան Ոս– կեբերան, Սևերիանոս, Եվսեբիոս Կեսա– րացի)։ Բարձր ու ընտիր ոճով գրելու հա– մար ժամանակակիցները նրան կոչել են Քերթող։ Վ–ի անվամբ մեզ են հասել մի շարք երկեր, ինչպես նաև հայոց և վրաց եկեղեցիների նշանավոր գործիչներին ուղղված նամակներ, որոնք պահպանվել են «Գիրք թղթոց» կոչվող պաշտոն, գրու– թյունների և նամակների ժողովածուի և X դ․ պատմիչ ուխտանես Ուխտանես ու «Հա– յոց պատմության» մեջ։ Որպես Հռիփսի– մեի տաճարի կառուցման ժամանակակից և ականատես՝ գրել է այդ շինության հա– մառոտ պատմությունը։ Դլխ․ գործը՝ «Յաղագս պատկերամար– տից» գրվածքը, ուղղված է Հայաստանում տարածված պատկերամարտության դեմ։ Այստեղ Վ․ արժեքավոր տեղեկություն– ներ է հայտնում հայ արվեստի պատմու– թյան վերաբերյալ, հիշատակում Գրիգոր Լուսավորչին, Հռիփսիմեին, Գայանեին և այլ նահատակների պատկերող որմնա– նկարների գոյության փաստը Հայաստա– նում՝ սկսած քրիստոնեության տարած– ման առաջին դարերից։ Երկ․ Դ ուրյան Ե․, Ուսումնասիրությունք և քննադատությունք, Երուսաղեմ, 1935, էջ 299-308։ Գրկ• Զարբհանալյան Գ․, Հայկա– կան հին դպրություն, Վնտ․, 1897, էջ 465– 468։ Գ․ Արգարյան

ՎՐԽԼՅԿԻ (Vrchlicky) Ցարոսլավ (էմիլ Ֆրիդա, Frida, 1853–1912), չեխ բանաս– տեղծ, դրամատուրգ, թարգմանիչ։ Ավար– տել է Պրագայի համալսարանը։ 1893-ից՝ նույն համալսարանի գրկ–յան պրոֆ․։ «Հին ասքեր» (1883), «էպոպեայի բեկոր– ներ» (1886), «էպոպեայի նոր բեկորներ» (1894), «Աստվածներ և մարդիկ» (1899) և այլ բանաստեղծական ժող–ներում, որ կազմում են «Մարդկության էպոպեան» խորագրով մեծ շարքը, իմաստավորել է մարդկության պատմ․ զարգացումը, փա– ռաբանել Ապարտակին, անդրադարձել Ֆրանս, մեծ հեղափոխությանը, չեխ ժո– ղովրդի հերոսական անցյալին, Ցան Հու– սի, Ցան ժիժկայի և այլոց կերպարներին։ Վ–ի լավագույն գործը «Գյուղական բալ– լադներ» (1885) Ժող․ է՝ նվիրված XVII – XVIII դդ․ չեխ գյուղացիների ազատագրա– կան պայքարին։ Քնարական բանաստեղ– ծություններում երգել է բնությունը, սերը, կյանքը։ Չեխ․ է թարգմանել Դանթեի, Տ․ Տասսոյի, Լ․ Արիոստոյի, Զ․ Բայրոնի, Ֆ․ Շիլլերի, Յո․ Վ․ Գյոթեի, Ա․ Միցկևիչի, Շ․ Պետեֆիի ստեղծագործություններից։ ճանաչված է նրա «Գիշերը Կառլշտեյ– նում» (1885) կատակերգությունը։ Վ․ չեխ․ պոեզիան հարստացրել է նոր ձևերով ու չափերով։

ՎՐՁԻՆ գեղանկարչության ու գրաֆիկայի (ինչպես և վայելչա– գրության) մեջ․ ներկող նյութերը կտա– վի, թղթի և այլ հիմնաշերտի վրա քսելու հիմնական գործիքը։ Վ․ պատրաստվում է տարբեր կենդանիների ճարպահանված մազից կամ բրդից։ Առավել կոշտ, խոզի մազից Վ–ները (կլոր կամ տափակ) կի– րառվում են յուղաներկերով գեղանկար– չության, ավելի երկար մազով Վ–ները՝ սոսնձաներկերով գեղանկարչության, որմնանկարչության մեջ։ Կլոր, սրածայր Վ–ները օգտագործվում են ջրաներկով, տեմպերայով նկարելիս և գրաֆիկայում։ Բավարար փափկություն ու ճկունություն ունեցող ժանտաքիսի մազից Վ–ները կի– ոառվում են ամեն տեսակ ներկերով աշ– խատելիս։

ՎՐՁՆԱՍՈՒՆԿ, պենիցիլիում (Pe- nicillium), անկատար սնկերի ցեղ։ Հայտ– նի է Վ–ի մոտ 250 տեսակ, տարածված հողում, տարբեր բուսական մնացորդնե– րում (բորբոսի ձևով), ամենուրեք, բոլոր կլիմայական շրջաններում։ Զարգացման ցիկլը անցնում է գլխավորապես անսեռ՝ կոնիդիալ փուլում, բայց որոշ տեսակնե– րին հատուկ է նաև սեռական՝ պարկավոր փուլը։ Ունի բազմաբջիջ կոնիդիակիրներ, որոնք գագաթային մասում ճյուղավոր– վում են վրձնի նման (այստեղից՝ անվա– նումը), և որոնց վրա զարգանում են գու– նավորված միաբջիջ սպորների շղթաները։