կասկադը։ Շահագործման են հանձնվում Նոր Անգրենի ՊՇԷԿ–ը և Գազալքենդի հէկը։ Արդյունահանվում է գորշ ածուխ (Անգրենի հանքավայր)։ Մետալուրգիան ներկայացնում են Ալմալիկի պղնձի և բազմամետաղների, Չիրչիկի դժվարահալ և ջերմակայուն մետաղների կոմբինատները, Բեկաբադի Վ․ Ի․ Լենինի անվ․ որակյալ պողպատի գործարանը։ Մեքենաշինական և մետաղամշակման ձեռնարկությունները արտադրում են հաստոցներ, էլեկտրատեխ․ սարքավորումներ, կոմպրեսորներ, գնդառանցքակալներ, կամրջային էլեկտրական վերամբարձիչներ, ինքնաթիռներ։ Մարզը միակն է, որտեղ արտադրվում են ճահճային աշխատանքների համար էքսկավատորներ։ Զեավորվել են տեքստիլ և բամբակի մշակության հետ կապված մեքենաշինական հզոր միավորումներ (Տաշքենդ, Չիրչիկ, Ցանգիյուլ են)։ Քիմ․ ե նավթաքիմ․ արդյունաբերությունը տալիս է ներկեր, լաքեր, թթուներ, ռետինե իրեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, դեղորայք են։ Զարգացած է փայտամշակման, թղթի և թաղանթանյութի, կահույքի արտադրությունը։ Բեկաբադում, Ախանգարանում և Անգրենում արտադրվում է հանրապետության ցեմենտի 3/4-ը։ Գազալքենդում, Բեկաբադում և Ախանգարանում գործում են ապակու, ճենապակու, երկաթբետոնե կառուցվածքների, աղյուսի, շիֆերի գործարաններ։ Թեթե և սննդի արդյունաբերությունը զարգանում է սեփական հումքի հիման վրա։ Մարզում արտադրվում է հանրապետության բամբակե գործվածքների 93,6%–ը, կոշիկների կեսը։ Մարզը տալիս է հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 13%-ը։ Տ․ մ–ում կառուցվել են Բոզսու, Կարասու, Մարգունենկովի անվ․, Դալվարզին, Տաշքենդի ջրանցքները։ Կառուցվում է Պարքենդի ջրանցքը։ Մարզում տեխ․ կուլտուրաներից մշակում են բամբակ, կենաֆ, հացահատիկային կուլտուրաներից՝ գարի, ցորեն, բրինձ։ Զբաղվում են նաև կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ։ Անասնապահությունն ունի մսակաթնատու ուղղություն։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, խոզաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, ձիաբուծությամբ, թռչնաբուծությամբ, շերամապահությամբ ։Երկաթուղիների երկարությունը 402 կմ է (1983), ավտոճանապարհներինը՝ 3453 կմ, այդ թվում 3423 կմ՝ կոշտ ծածկով։ Զարգացած է ավիատրանսպորտը։ 1982–83 ուս․ տարում Տ․ մ–ում գործում էին 1244 հանրակրթական դպրոց, 91 պրոֆտեխ․ ուսումնարան, 58 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 21 բուհ, բազմաթիվ ԳՀԻ–ներ։ 1983-ին մարզում կար 1034 գրադարան, 6 թանգարան, պատկերասրահ, 674 ակումբային հիմնարկ, 902 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1983-ին Տ․ մ–ի 228 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 18,933 հզ․ բժիշկ։ Գործում է Տաշքենդի հանքային ջրեր բալնեոլոգիական առողջարանը, 12 սանատորիա, 16 հանգստյան տուն և պանսիոնատ։
ՏԱՊԱԺՈՍ (Tapajos), գետ Բրազիլիայում, Ամազոնի աջ վտակը։ Կազմավոր– վում է ժուրոլենա և Տելիս Պիրիս (Աան Մանուել) գետերի միախառնումից, սկիզբ է առնում Աեռա դուս Պարեսիս բարձրությունից։ Երկարությունը մոտ 2200 կմ է, ավազանը1 487 հզ․ կմ2։ Սնումը անձրեային է։ Հորդանում է նոյեմբերից մարտ։ Միջին ծախսը 15,5 հզ․ մ3/վրկ է։ Հարուստ է սահանքներով ու ջրվեժներով։ Ստորին հոսանքում լայնությունը մինչե 15 կմ է։ Նավարկելի է գետաբերանից մինչե Սան Լուիս քաղաքը։
ՏԱՊԱՆԱԳԻՐ, գրություն՝ շիրմաքարի վրա, մեծ մասամբ՝ չափածո, սովորաբար՝ ուղղված հանգուցյալին կամ վերջինիս անունից՝ անցորդին («Կանգ առ, անցորդ․․․» են)։ Գոյություն է ունեցել ե" որպես իրական մակագրություն, ե՝ որպես ոչ իրական (բանաստեղծական ժողովածուներում)։ Եվրոպ․ գրկ–յան մեջ երեվան է եկել որպես անտիկ մակագրի (էպիգրամի) տարատեսակ (Սիմոնիդես Քիոսցի, մ․ թ․ ա․ Y դ․ և ուրիշներ)։ Հայ միջնադարյան Տապանագրերըերը, որոնք կազմում են վիմական արձանագրությունների մի հարուստ բաժինը, հորինվել են մեծ մասամբ արձակ և մասնակի գեղարվեստական արժեք ունեն։ Առկա են նաև չափածո նմուշներ՝ Սարգիս պատանյակի Տ․ Անիի Առաքելոց եկեղեցու զավթում (1318), Նազարի և նրա որդի Սաֆրազի Տ–երը Նոր Ջուղայի (Սպահան) հայկ․ գերեզմանոցում (1636, 1656) են։ Տ–ի ձեն իր որոշակի արտահայտությունն է ստացել նաե նոր ժամանակների և արդի գրկ–յան մեջ (Ե․ Չարենց)։ Գրկ․ Հնասեր Գ․, Հայ գրականությունը տապանաք արերու վրա (ԺԶ–ԺԹ դդ․, Կ․ Պոլիս), «Բազմավեպ», 1928, էջ 208–215, 264–269, 339–345։ Դիվան հայ վիմագրու– թյան, պրակ 1–6, Ե„ 1960–83։ Греческая эпиграмма, М․, 1960; Петровский Ф․ А․, Латинские эпиграфические стихотво– рения, М․, 1962․ Պ․ Ի>աչաւորյաԱ
ՏԱՊԱՆԱՔԱՐ, շիրմաքար, գերեզմանաքար, մահարձանի տարածված տեսակ։ Հնագույն ժամանակներից հայտնի Տ–ի բնույթը և ձեը պայմանավորված էին սոցիալ․ և կրոն, պահանջներով, տիրապետող գեղարվեստական ոճով։ Վաղնջական ժամանակների ծնունդ է հանգուցյալի գերեզմանը տապանաքարով հարդարելու գաղափարը։ Հազարամյակների պատմություն ունեն Տապանաքարերը Հայաստանում ։ Ծավալա–տարածական բնույթի հուշարձանների, ուղղաձիգ կանգնած քարակոթողների ավանդույթները Հայկ․ լեռնաշխարհում հայտնի են դեռես բրոնզի դարից։ Հայաստանում կատարված հնագիտական ուսումնասիրություններով պարզված է, որ հնագույն, ամենանախնական Տ–հուշակոթողները ուղղաձիգ դիր– քով առանձին կանգնած, 5–10 մ երկարություն ունեցող, չմշակված, միակտուր կոպիտ ու մեծ քարից մենհիրներն են։ Հետաքրքիր և բնորոշ մահարձաններ են (մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակ) Արագածոտնի (Շամիրամ), Սյունիքի (Ղոշուն դաշ), Թալինի շրջանի մենհիր–մենաքարերը։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում են հրեան եկել ֆաչոս (տես Ֆաւոսապաշաոնթյոմւ) հուշակոթողները, որոնք հարատեել են մինչե մ․ թ․ առաջին դարերը։ Պաշտամունքային բնույթի, պտղաբերության, հարություն առնելու գաղափարի հետ առնչվող այս քարակոթողները դրվում էին առավելապես նշանավոր մարդկանց դամբարանների վրա, գլխամասում։ Հայաստանում մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջերին մեծ թվով ֆալոս քարակոթողներ են հայտնաբերվել Մեծամոր, Շամիրամ, Քարաշամբ, Օշական և այլ հնավայրերում։ Ուրարտական և ետուրարտական շրջանում Հայաստանում վերգետնյա Տ-կոթողներ դեռես չեն հայտնաբերվել։ Անտիկ դարաշրջանի դամբարանների վրա որպես հուշակոթող դրվել են գծային պատկերներով հարթ Տ–եր և խարիսխներ (Արտաշատ, Շիրակավան)։ Ուշ անտիկ դարաշրջանում դամբանախցերի տանիքի վրա որպես գերեզմանական կոթող կանգնեցվել է սյուներով կազմավորվող տաղավար (Սիսիան, I դ․, իշխանական դամբարան)։ Միջին դարերում մեմորիալ հուշարձանները լայն տարածում են գտել Հայաստանում, և այդ բնագավառը աստիճանաբար դարձել է ճարտ․ արվեստի ինքնուրույն ճյուղ։ Վաղ միջնադարյան հայկ․ հուշակոթողների տարածական–ծավալային կերպարը կազմավորվել է քրիստոնեության տարածման առաջին շրջանում։ Հեթանոսականից քրիստոնեականի անցման ժամանակահատվածում մեմորիալ հուշարձանների ձեերում ավանդական հորինվածքների մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Քրիստոնեությունը սրբագործել է հուշակոթողների, հուշասյուների տիպերը։ Այդ դարերում հայ քանդակագործության լավագույն ավանդույթների ոգով, ազգ․ ձեերով ու մոտիվներով հորինվել են հնչեղ ու մոնումենտալ գերեզմանական կոթողներ, որոնք դիտելիս աչք է շոյում զարդամոտիվների տեղին և զուսպ օգտագործումը։ Կոթողների գերակշիռ մեծամասնությունը տուֆի ամբողջական զանգվածից են, մշակված քարին հատուկ մոտիվներով, հայկ․ ըմբռնողությամբ, կոթողների, մասնավորապես քառակող կոթողների կողայքւն երեսները մշակված են սիմվոլիկ, բուսական, երկրաչափական, ինչպես նաև մարդկանց քանդակներով։ Վաղ միջնադարում են երեան եկել երկթեք տապանաքարերը, որոնք հայտնի են Ոստան (Դվին), Նիգ (Ապարանի շրջան) ու Արագածոտն (Թալին), Շիրակ (Երերույք) և այլ գավառներից։ Ազգ․ դրոշմ ունեցող տապանաքար–հուշակոթողներից է Դավիթ Գնթունի իշխանի նրբատաշ S․ (VI դ․), որի հվ․ կողին, կոփածո հարթության վրա փորագրված է ԱՅՍ է ՀԱՆԳԻՍՏ ԴԱԻԹԻ ԳԸՆԹՈԻՆԵԱՑ Տ(ԵԱՌ)Ն ՈՐԴՈ(Յ) ՎԱՍԱԿԱ ԲԱՐԷՊԱ(ՇՏԻ) տապանագիրը։ Միակտուր քարից երկթեք Տ–երի հետաքրքիր նմուշներ են Դվինում հայտնաբերվածները (VI դ․), Մռավյանի, Լուսագյուղի (Նիգ–Ապարանի շրջան) և այլ վաղ միջնադարյան գերեզմանատների V–VII դդ․ հուշակոթողները, որոնք Տաշիրում հարաաեել են զարգացած միջնադարում (Կյուրիկյանների հուշակոթողները)։ Հայկ․ Տ․ զարգացման երկար ուղի