Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8,1» մանկ․ մահացությունը 1913-ի համեմատությամբ նվազել է 10 անգամ։ Կյանքի միջին տեողությունը 70 տարի է։ 1913-ին կար ընդամենը մեկ հիվանդանոցային հիմնարկ՝ 40 մահճակալով (10 հզ․ բնակչին՝ 0,4 մահճակալ), 11 ամբուլաաորպոլիկլինիկային հիմնարկ, 19 բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 0,2 բժիշկ), 32 միջին բուժաշխատող (10 հզ․ բնակչին՝ 0,3 բուժաշխատող)։ 1940-ին հիվանդանոցային հիմնարկների թիվը դարձել էր 121՝ 4,5 հզ․ մահճակալով (10 հզ․ բնակչին՝ 23,6 մահճակալ), 245 ամբուլատոր–պոլիկլինիկային հիմնարկ։ Աշխատում էին 648 բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 4,1 բժիշկ), 2,7 հզ․ միջին բուժաշխատող (10 հզ․ բնակչին՝ 17 բուժաշխատող)։ Գործում էին 4 առողջարան՝ 0,4 հզ․ մահճակալով, 4 հանգստյան տուն՝ 689 մահճակալով։ 1980-ին արդեն գործում էին հիվանդանոցային 229 հիմնարկ, 457 պոլիկլինիկա, 67 դիսպանսեր, 345 դեղատուն, 1200 ֆելդշերա–մանկաբարձական կետ, 56 սանիսաւրա–համաճարակային կայան և բժշկ․ այլ հիմնարկներ, ուր աշխատում էին 8970 բժիշկ, 23510 միջին բուժաշխատող։ Ստացիոնարներում մահճակալների թիվը հասել էր 39420-ի։ Բժշկ․ կադրեր են պատրաստում Տաջ․ բժշկ․ ինստ–ը և միջնակարգ բժշկ․ հաստատությունները։ 1980-ին հիմնվել է մայրության և մանկության պահպանության ԳՀԻ։ Առողջարաններից հայտնի է Խոջա Օբիգարմը (Դուշանբեից 48 կւէ հեռու)։

XI․ Ժողովրդական կրթությունը U կուլտուր–լուսավորական հիմնարկները 1897-ի մարդահամարի տվյալներով գրագետ է եղել Տաջիկ․ ՍՍՀ–ի տարածքում բնակվողների 2,3%-ը։ Արտոնյալ խավերի երեխաների համար գործել են մեքթեբեներ ու ւէեդրեսեներ։ XIX դ․ վերջին, գրագետ չինովնիկներ ու մանր պաշտոնյաներ պատրաստելու նպատակով, բացվել են, այսպես կոչված, նորամեթոդ դպրոցներ։ XX դ․ սկզբին Խոջենտում (այժմ՝ Լենինաբադ), Ուրա Տյուբեում և այլ վայրերում բացվել է տեղացիների ռուս․ 4-ամյա 10 դպրոց։ Մինչե Հոկտեմբերյան հեղափոխությունը Տ–ում միջնակարգ մասնագիտական ու բարձրագույն հաստատություններ չեն եղել։ 1918-ին Թուրքեստանյան հանրապետության Կենտգործկոմի դեկլարացիայով սահմանվել է մայրենի լեզվով համընդհանուր ձրի ուսուցում և դպրոցն անջատվել է եկեղեցուց։ 1918-ին Հս․ Տաջիկստանում բացվել է 15 սովետական դպրոց, 1926-ին դրանց թիվը հասել է 161-ի։ Մեծահասակ բնակչության անգրագիտությունը վերացնելու գործում մեծ դեր են կատարել լիկկայանները (1925–26 ուս․ տարում գործել է 63, 1927–28 ուս․ տարում՝ 239, 1931–32-ին՝ 3360 լիկկայան)։ Հանրապետության համար մանկավարժ, կադրեր է պատրաստել Տաշքենդի համաչսարանը։ 1925-ին Դուշանբեում բացվել է մանկավարժ․ տեխնիկում, 1931-ին՝ ինստ․, 1932-ին նման ինստ․ է բացվել Լենինաբադում։ Կուլտուրական հեղափոխությունը Տ–ում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմի ու բասմաչության դեմ պայքարի ծանր պայմաններում։ Կանանց կրթությանը խոչընդոտել են մուսուլմանական հոգեորականությունն ու կնոջ ստրկական վիճակի դարավոր ավանդույթները։ Չեն եղել դպրոցական շենքեր, գրենական պիտույքներ, համապատասխան քանակությամբ մանկավարժ, կադրեր։ Այդ պատճառով էլ ընդհանուր տարրական կրթությունը հանրապետությունում իրականացվել է աստիճանաբար։ Այնուամենայնիվ, 1939-ի մարդահամարի տվյալներով, 9–49 տարեկան բնակչության գրագիտությունը կազմել է 82,2% (տղամարդկանցը՝ 87,4, կանանցը՝ 77,5%), իսկ 1970-ի մարդահամարի տվյալներով ամբողջ բնակչության գրագիտության տոկոսը հասել է 99,6-ի (տղամարդկանցը՝ 99,8, կանանցը՝ 99,4)։ 9-րդ (1971–75) հնգամյակում ավարտվել է անցումն ընդհանուր միջնակարգ կրթության։ 1980/81 ուս․ տարում Տաջ․ ՍՍՀ–ում գործել են 3100 դպրոց (1,1 մլն աշակերտ), 10 բուհ (56,8 հզ․ ուսանող), 72 պրոֆտեխ․ ուսումնարան, 38 միջնակարգ մասնագիտական հաստատություն (40,1 հզ․ սովորող)։ Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների լայն ցանց։ 1980-ին գործել են 720 մանկապարտեզ ու մանկամսուր, պիոներների 69 պալատ ու տուն, պատանի տեխնիկների, բնասերների, տուրիստների 16 կայան, 5 մանկ, զբոսայգի։ Բուհերից են՝ Վ․ ի․ Լենինի անվ․ Տաջ․ համալսարանը, Աբու Ալի իբն–Սինայի անվ, բժշկ․, գյուղատնտ․, պոլիտեխ․, Տ․ Գ․ Շեչենկոյի անվ․ մանկավարժ․ ինստ–ները։ 1926-ին Դուշանբեում բացվել է առաջին ակումբը։ 1980-ին գործել է 1300 ակումբային հիմնարկ, 1600 մասսայական գրադարան (13,5 մլն գիրք)է 1172 կինոսարքավորում, 10 թանգարան։ Խոշորներից են՝ Ֆիրդուսու անվ․ պետ․ հանրային, Տաջ․ ՍՍՀ ԳԱ կենտր․ գրադարանները, պա ամւս–երկբագի տական, գեղարվեստի հանրապետական թանգարանները։

XII․ Գիտությունը U գիտական հիմ՛նարկները 1․ Բնական և տեխնիկական գիտությունները Տաջիկների նախնիները դեռես հնագույն ժամանակներում արդյունահանում և օգտագործում էին պղինձ, ոսկի, արծաթ, կապար, թանկարժեք քարեր։ Նրանք ծանոթ էին մաթեմատիկային և աստղագիտությանը։ Զարգանում էին շինարարական տեխնիկան և ճարտարապետությունը։ Հին ժամանակների գիտնականներն ստեղծել են հատիկային կուլտուրաների և պտղատու բույսերի շատ սորտեր, կենդանիների արժեքավոր ցեղեր (հիսարյան ոչխարների ցեղը, տեղական այծերը, Պամիրի յակը են)։ Տ–ի բնության և արտադրողական ուժերի ուսումնասիրման կարեոր ժամանակաշրջանն սկսվում է Ռուսաստանին միանալուց հետո (XIX դ․ 2-րդ կես)։ Աշխուժանում են բնագիտական հետազոտությունները։ Միջին Ասիայի աշխարհագրության, երկրաբանության, կլիմայի, բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրության մեջ մեծ դեր են խաղացել ռուս գիտնականներ Ա․ Ֆեդչենկոն, Վ․ Օշանինը, Ն․ Սեերցովը, Ի․ Մուշկետովը, Գ․ Ռոմանովսկին, Պ․ Սեմյոնով–Տյանշանսկին, Դ․ իվանովը, Գ․ Գրում–Գրժիմայլոն, Վ․ Կոմարովը, Օ․ Ֆեդչենկոն, Վ․ Լիպսկին, Ն․ Կորժենեսկին, Դ․ Մուշկետովը, Դ․ Նալիվկինը, Ն․ Վավիլովը և ուրիշներ։ 1884–ին հրատարակվել է Թուրքեստանի երկրամասի աշխարհագրական առաջին քարտեզը։ XIX դ․ վերջում ստեղծվեցին առաջին հիդրոօդերեութաբանական կայանները։ Զարգանում էր երկրագործությունը, արդ․ և տրանսպորտային տեխնիկան, մշակության մեջ էին դրվում գյուղատնտ․ կուլտուրաների նոր տեսակներ։ Ռուս, մշակույթը մեծ ազդեցություն գործեց տաջիկների գիտ․ և տեխ․ մտքի ձեավորման վրա։ Հոկտեմբերյան սոցիալիստ․ մեծ հեղափոխությունից հետո սկսվեց Տ–ի բնական հարստությունների և արտադրողական ուժերի հետազոտման նոր, առավել արդյունավետ ժամանակաշրջանը։ Տ–ի տարածքը հետազոտվում էր Ն․ Կորժենեսկու (1923), Միջինասիական պետ․ համալսարանի (1927-ից), Տաջ․ համալիր (1932–38, 1933-ից՝ Տաջիկա–պամիրյան, 1936-ից՝ Միջինասիական), Ն․ Գորբունովի, Ա․ Ֆերսմանի, Դ․ Նալիվկինի, Դ․ Շչերբակովի, Ա․ Մարկովսկու (երկրաբանություն, երկրաքիմիա), Ն․ Կռիլենկոյի (ալպինիզմ) և այլ արշավախմբերով։ Տ–ի աշխարհագրության ուսումնասիրման համար կարեոր նշանա– կություն ունեին Ն․ Վավիլովի և Վ, Կոմարովի աշխատանքները։ 1928-ից Ե․Պավլովսկու ղեկավարած բժշկագիտ․ արշավախմբերն ուսումնասիրում էին երկրամասի վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ 1929-ին Միջինասիական համալսարանի հողագիտության ինստ–ի աշխատակիցներ Ն․ Դիմոն, Ա․ Ռոզանովը, Մ․ Կուլտիասովը մշակեցին Տ–ի հողային և երկրաբուսաբանական հետազոտությունների հնգամյա պլան։ 20-ական թթ․ կազմակերպվեցին Դուշանբեի հիդրոօդերեութաբանական, բուսաբուծության համամիութենական ինստ–ի փորձնական (1931-ից՝ Տաջ․ պետ․ սելեկցիոն փորձնական կայան) կայանները, Բամբակագործության համամիութենական ԳՀԻ–ի կենտր․ սելեկցիոն կայանի տաջ․ մասնաճյուղը։ 1932-ին հիմնվեց ՍՍՀՄ ԳԱ Տաջ․ բազան՝ առաջին համալիր գիտ․ հիմնարկը Տ–ում։ 30-ական թթ․ սկզբում Դուշանբեում հիմնվեց տաջ․ աստղադիտարանը։ 1933-ին ստեղծվել է հանրապետության հիդրոօդերեութաբանական ծառայության վարչությունը և եղանակի բյուրոն։ Ընդարձակվեց հիդրոօդերեութաբանական կայանների ցանցը, հատկապես բարձրլեռնային շրջաններում (առաջինը Ֆեդչենկոյի սառցադաշտում, սկսել է աշխատել 1933-ին)։ Կազմակերպվեց ստացիոնար կայանների ցանց, որոնց բազայի վրա (1938-ին, Չեչեկտայում) ստեղծվեց Պամիրի կենսբ․ կայանը, բուսաբանական այգի Խորոգ քաղաքում (1940) են։ Կազմակերպվեցին Վարզոբի լեռնաբուսաբանական, Կուրգան Տյուբեի բամբակի–առվույսփ սհլեկցիոն–փորձնական, 4ախշի ՜հողա–մելիորասփվ, Դուշանբեի մակաբուծության (1941-ից կենդանաբանության ե