Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՏԻԿ, Դատիկ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Ընդգրկել է Տատիկ գետի վերին հոսանքի անտառոտ ձորահովիտը։ Փոքրիկ լեռնաշղթայով բաժանվում է երկու մասի (Վերին և Ներքին)։ Հավանաբար համապատասխանում է ուրարտ․ արձանագրություններում հիշատակվող Դադի գավառին։ Աղձնիքի բդեշխության կազմում մտել է Մեծ Հայքի, իսկ X–XI դդ․՝ Վասպուրականի Արծրունյաց թագավորության մեջ։ Հետագա դարերում զավթել են օտար նվաճողները (XVI դ․ 1-ին կեսից՝ օսմանյան թուրքերը)։ Մինչե XIX դ․ կեսը եղել է Բաղեշի (ԲիթԱւս) խաներին ենթակա շրջան, XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին՝ Բիթլիսի վիլայեթի նահիեներից (գյուղախումբ)։ Մինչե XX դ․ սկիզբը Տաջիկստանի բնակչության մեծամասնությունը (մոտ 80%) հայեր էին, որոնք զբաղվում էին հողագործությամբ (զարգացած էր ծխախոտի մշակումը) և անասնապահությամբ, իսկ նրա կենտրոն խոււթիկի բնակիչները՝ նաև առևտրով ու արհեստներով։ Տաջիկստանի հայ բնակչությունը զոհվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, սակավաթիվ փրկվածները գաղթել են տարբեր երկրներ։ XX դարի սկզբի տվյալներով՝ Տաջիկստանի հայաբնակ գյուղերն էին՝ Բասը (Պաս), Գյալհուկը (Կալհուկ), Վերին Գյալհուկը, Խուլթիկը, Ծղկամը, Կերխը (Կերխըր), Կշտոնիքը, Մոճկոնիսը (Մոճկոնք), Շենը, Ոստինը (Ոստինք), Սասիկը, Սափը, Վանիկը։

Գրկ․ Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, մ․ 1, Վնտ․, 1806։ Колюбакин А․ М․, Материалы для военно-статистического обозрения Азиатской Турции, т․ 8, ч․ 2, Тиф– лис, 1890․

ՏԱՏԻՆՏՅԱՆ Զավեն Տիգրանի (ծն․ 22․9- 1926, Գորիս), հայ սովետական ռեժիսոր։ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ (1979)։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ 1950-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1950–52-ին՝ ռեժիսորի ասիստենտ, 1953-ից՝ ռեժիսոր, 1957–59-ին և 1962–80-ին (1959–62-ին՝ ռեժիսոր Սունդուկյանի անվան թատրոնում) գլխավոր ռեժիսոր Երեանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Առաջին ինքնուրույն ներկայացումը՝ «Ինչպես էր կոփվում պողպատը» (ըստ Ն․ Օսարովսկու, 1952)։ Տաջիկստանի բեմադրությամբ սրամիտ ու գունեղ է Շաթիրյանի «Երաժշտախումբը» պիեսի՝ հեղափոխական ռոմանտիկայով տոգորված ներկայացումը (1957), Դոցցիի «Ագռավը» (1959, հայ բեմում առաջին անգամ) հնչել է հեքիաթի ու պայմանականության և հոգեբանական ռեալիզմի բարձրարվեստ ու նուրբ զուգորդումով, Գորկու «Քաղքենիներ» (1965) պիեսը՝ նոր մեկնաբանությամբ, Ռոստանի «Ռոմանտիկները» (1963)՝ գույների բազմազանությամբ, առանձնացել դերասանական ցայտուն աշխատանքով։ Վերջին երկու տասնամյակում Տաջիկստանը ձգտել է խաղացանկը համահնչուն դարձնել գիտատեխ․ հեղափոխության ժամանակաշրջանի մանուկ սերնդի մտավոր զարգացմանը։ Մանկանը մատչելի խորհրդածություններով են տոգորված՝ Գաբբեի «Անագե մատանիներ» (1971), Կորչակի «Մաթիուշ առաջին թագավորը» (1971), Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (1973), Մ․ Հարությունյանի «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական» (1979) և այլ բեմադրություններ։ Շուրջ 40 ներկայացումով Տաջիկստանը հարստացրել է հայ թատրոնի պատմությունը։ 1956-ից դասավանդում է Երեանի Գեղարվեստա–թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1979-ից)։ Գրկ ա Գրիգորյան Վ․, Զավեն Տատինցյան, Ե․, 1981։ Վ․ Գրիգորյան

ՏԱՏԻՇՉԵՎ Սերգեյ Սպիրիդոնովիչ (1846–1906), ռուս դիվանագետ, պատմաբան։ Դիվանագիտական ծառայությունը սկսել է 1864-ից։ Մասնակցել է 1877–1878-ի ռուս–թուրքական պատերազմին։ 1881-ից ծառայել է ներքին գործերի մինիստրությունում, 1883-ից՝ պաշտոնաթող։ Հեղինակ է «Կայսր Նիկոլայ I-ի արտաքին քաղաքականությունը» (1887), «Դիվանագիտական զրույցներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին» (պր․ 1–2, 1890–98), «Ռուսական դիվանագիտության անցյալից» (1890), «Տատիշչևների տոհմը 1400 – 1900» (1900), «Կայսր Ալեքսանդր II։ Նրա կյանքը և թագավորությունը» (հ․ 1–2, 1903–11)։ Տաջիկստանի ուսումնասիրությունները գրված են պահպանողական–միապետական դիրքերից, սակայն բովանդակում են հարուստ Փաստական նյութ։

ՏԱՏԻՇՉԵՎ Վասիլի Նիկիտիչ (1686– 1750), ռուս պետական գործիչ, պատմաբան։ Ավարտել է Մոսկվայի ինժեներական և հրետանային դպրոցը։ Մասնակցել է 1700–21-ի Հս․ պատերազմին, 1720–23 և 1734–37-ին եղել է Ուրալի պետական գործարանների կառավարիչ, հիմնադրել է Եկատերինբուրգ (այժմ4 Մվերդլովսկ) քաղաքը։ 1741–45-ին՝ Աստրախանի նահանգապետ։ Տաջիկստան նախապատրաստել է պատմական աղբյուրների ռուս, առաջին հրատարակությունը, սկզբնավորել է Ռուսաստանում ազգագրության, պատմական աշխարհագրության, աղբյուրագիտության զարգացումը, կազմել առաջին ռուս, հանրագիտական բառարանը՝ «Лексикон Российской», ստեղծել Ռուսաստանի պատմությունն ընդհանրացնող աշխատություն՝ «Ռուսական պատմությունը հնագույն ժամանակներից» (հ․ 1–5, 1768– 1848)։ Ռուսական պատմագրության մեջ առաջինը Տաջիկստան է փորձել գտնել մարդկային հասարակության զարգացման օրինաչափությունները, հիմնավորել պետական իշխանության առաջացման պատճառները։ Տաջիկստանը հրաժարվելով պատմական իրադարձությունները նախախնամությամբ բացատրելուց, հանդես է եկել որպես ռացիոնալիստ, պատմական ընթացքը կապել լուսավորության զարգացման հետ։ Պետական կառավարման բոլոր ձևերից Ռուսաստանի համար Տաջիկստանը գերադասել է ինքնակալությունը։ Տաջիկստանը առաջինը տվել է ռուսական պատմագրության մեջ Ռուսաստանի պատմության ընդհանուր պարբերացումը, միահեծանության տիրապետություն (862–1132), միահեծանության խախտում (1132–1462), միահեծանության վերականգնում (1462-ից)։ Տաջիկստանը զբաղվել է Ռուսաստանում և նրանից դուրս ապրող մի շարք ժողովուրդների, այդ թվում՝ հայերի և վրացիների պատմությամբ և մշակույթով։ Իր «Ռուսական պատմության․․․» մեջ, առաջինը Ռուսաստանում, մեկնաբանել է ռուսական տարեգրություններում և միջնադարյան այլ աղբյուրներում հայերին վերաբերող փաստական նյութերը, հետաքրքիր դիտողություններ արել Կամա–Վոլգյան Բուլղարիայի Բուլղար քաղաքում ստեղծված հայկական գաղութի մասին։ «Լեքսիկոնում» «Արարատ», «Արաքս» և հատկապես՝ «Հայերը» հոդվածներում անդրադարձել է հայկական եկեղեցուն և էջմիածնի պատմությանը, ինչպես նաև հայ եկեղեցու դեմ կաթոլիկ եկեղեցու լարած դավերին։ Ընդգծել է հայ ժողովրդի արտաքսումը մայր հայրենիքից, նրա ծանր վիճակը Թուրքիայի ու Պարսկաստանի լծի ներքո և անցյալում հայկական պետականության առկայությունը։ Հետաքրքրվել է հայոց լեզվով և մասնավորաբար, Ջուղայի բարբառով։ Մեծ նշանակություն տալով Ռուսաստանի պատմությանը վերաբերող արլական աղբյուրներին՝ հետաքրքրվել է հայկական պատմության աղբյուրներով, բարձրացրել դրանց թարգմանության անհրաժեշտության հարցը և կարևորել դրանց գիտական նշանակությունը։ Լինելով Աստրախանի նահանգապետ՝ շփվել է տեղի հայ բնակչության հետ։ Ելնելով ռուսական արլ․ քաղաքականությունից՝ Տաջիկստանը գիտակցել է հայկական ազատագրական շարժման ռուս, կողմնորոշման նշանակությունը և ակտիվորեն նպաստել հայ–ռուսական մերձեցմանը։ Մեծ աշխատանք է կատարել Աստրախանում հայերի բնակեցման ուղղությամբ, պաշտպանել է սեփական ինքնավար մարմին ունենալու նրանց իրավունքը, խրախուսել հայ և ռուս առետրականների համագործակցությունը և պաշտպանել հայ վաճառականների իրավունքները անգլական կապիտալի հարձակումներից։ Կապեր է ունեցել ռուսական բանակի հայ սպաների հետ և մասնակցել հայկական զորք ստեղծելու գործին։ Աջակցություն է ցույց տվել ռուսական կողմնորոշման հայ գործիչներին (Եղիա Կարնեցի) և հայ եկեղեցուն՝ կաթոլիկ միսիոներների դեմ պայքարում։

Երկ․ История Российская, т- 1–7, М․–Л․, 1962–68; Избр․ труды по географии России, М․, 1950; Лексикон Российской, ч․ 1–3, СПБ, 1873․

Գրկ․ Попов Н․, В․ Н․ Татищев и его время, М․, 1861; Дейч Г․ М․, В․ Н․ Та– тищев, Свердловск, 1962; Хачатр ян Р․ Г․, К наследию В- Н․ Татищева, 1976

ՏԱՏԻՇՎԻԼԻ Գրիգորի Պավելի (1836, Գորի – 1911, Թիֆլիս), վրացի նկարիչ։ 1868-ից Թիֆլիսում նկարել է թատերական և կրկեսային ներկայացումների աֆիշներ։ Մասնակցել է Շ․ Ռուսթավելու