Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոլից (բարկևիկիա) և զգալի քանակու– թյուններով զոնալ պլագիոկլազից ու անալցիմից։ Գոյություն ունեն Տ–ի պիրոք– սենային և ամֆիբոլային տարբերակները՝ համապատասխան միներալների գերա– կշռության դեպքում։ ՍՍՀՄ–ում տարած– ված են Կովկասում և Հվ․ Սիբիրում։ Տ․ երեսպատման գեղեցիկ քար է։

ՏԵՊԼՈՎ Բորիս Միխայլովիչ [9(21)․10․ 1896–28․9․1965], սովետական հոգե– բան, ՌՍՖՍՀ ՄԳԱ իսկական անդամ (1945), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1957)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1921)։ 1921–29-ին աշխատել է կարմիր բանակի ԳՀ հիմնարկներում, 1929– 1952-ին՝ Հոգեբանության ինստ–ում (1933-35 և 1945–52-ին՝ ինստ–ի դիրեկ– տորի տեղակալ)։ «Վոպրոսի պսիխոլո– գիի» («Вопросы психологии») ամսա– գրի գլխ․ խմբագիր (1956–65-ին)։ Սկըզ– բում ուսումնասիրությունները վերաբե– րում են տեսողական–լսողական զգայու– թյուններին, ինչպես նաև մարդու ընդու– նակություններին և անհատական–հոգե– բանական առանձնահատկություններին։ Մշակել է անհատական տարբերություն– ների փորձարարական ուսումնասիրման նոր մեթոդիկաներ։ Նրա լաբորատորիա– յում են հաստատվել նյարդային համա– կարգի ուժի և զգայության միջև ետադարձ համահարաբերակցության օրինաչափու– թյունը և մի շարք այլ կախվածություններ (տես «Մարդու բարձրագույն նյարդային գործունեության տիպային առանձնահատ– կությունները», հ․ 1–5, 1956–67)։ Հե– ղինակ է հոգեբանության պատմության մի շարք աշխատությունների, ինչպես նաե դասագրքերի և ուս․ ձեռնարկների։ Պար– գևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Проблема цветоведения в психологии, «Психология», 1930, т․ 3, в․ 2; Способности и одаренность, «Ученые записки государствен– ного научно-исследовательского института психологии», 1941, т․ 2; Психология, 5 изд․, М․, 1951; Проблемы индивидуальных раз– личий, М․, 1961․ ՏԵՈ–ԱՁԻՆԻ (Terracini) Ումբերտո էլիա (1895, Զենովա –1983, Հռոմ), իտալ․ բանվ․ շարժման գործիչ։ Կրթությամբ՝ իրավաբան, փաստաբան։ 1911-ից ընդ– գրկվել է սոցիալիստ, երիտասարդական շարժման, 1916-ից՝ Իտալ․ սոցիալիստ, կուսակցության (ԻՍԿ) շարքերը։ 1914-ից աշխատակցել է «Ավանտի» («Avantil») թերթին։ 1919-ին ընդգրկվել է «Օրդինե Նուովո» խմբի կազմում։ 1919-ից ԻՍԿ ղե– կավարության անդամ, Թուրինի սոցիա– լիստ․ սեկցիայի քարտուղար։ Մասնակ– ցել է ֆաբրիկագործարանային սովետնե– րի շարժմանը։ Իտալիայի կոմկուսի (ԻԿԿ) հիմնադիրներից (1921) և ղեկավարության անդամներից էր։ 1921–24-ին եղել է Կո– մինտերնի գործկոմի անդամ, 1926-ին՝ ԻԿԿ կենտր․ օրգան «Ունիտա» («Լ/Unita») թերթի դիրեկտոր Միլանում։ Նույն թվա– կանին ձերբակալվել է և ֆաշիստ, տրի– բունալի կողմից դատապարտվել 23 տար– վա բանտարկության։ 1944-ին Օսոլայում (Պյեմոնտ) գլխավորել է պարտիզանական հանրապետության կառավարությունը (հանրապետությունն ստեղծվել էր իտալ․ ժողովրդի 1943–45-ի ազգային–ազա– տագր․ պատերազմի ընթացքում)։ 1946-ից եղել է ԻԿԿ ԿԿ անդամ և ԻԿԿ Ղեկավարու– թյան անդամության թեկնածու, 1955-ից՝ անդամ, 1947-ին՝ Մահմանադիր ժողովի նախագահ, 1948-ից՝ սենատոր։ 1958–- 1973-ին Տ․ սենատում կոմունիստական խմբի նախագահն էր, 1950-ից՝ Խաղաղու– թյան համաշխարհային խորհրդի անդամ։ Եղել է Դեմոկրատ իրավաբանների միջազ– գային ասոցիացիայի ղեկավարության կազմում, Ֆաշիզմի զոհերի ազգ․ ֆեդերա– ցիայի նախագահ։ ՏԵՌԱ–ՌՈՍՍԱ (իտալ․ terra rossa – կար– միր հող), կարմրագույն կավային երկա– թային գոյացումներ, որոնք առաջանում են կարբոնատային ապարների վրա։ ժա– մանակակից չորային արևադարձային և մերձարևադարձային կլիմայի պայման– ներում կրաքարերի չլուծվող մնացորդի և քամու բերած փոշու հիպերգենեզի (տես Հքււցերգեն պրոցեսներ) արգասիք է։ Տա– րածված է Միջերկրական ծովի առափնյա մասերում, Արլ․ Աֆրիկայում և այլ շրջան– ներում ։ՏԵՌՆՈՊՈԼ, ն․ Տառնոպոլ, քաղաք, ուկր․ ՍՍՀ Տեռնոպոլի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Դնեստրի վտակ Սերետ գետի ափին։ Երկաթուղային հան– գույց է։ Ունի օդանավակայան։ 168 հզ․ բն․ (1983)։ Արդ․ կենտրոն է։ Կան սննդի, թեթև արդյունաբերություն, մեքենաշինու– թյուն, ճենապակու գործարան, շինանյու– թերի, կահույքի արտադրություն։ Ունի բժշկ․, ֆինանսատնտեսագիտական, ման– կավարժ․ ինստ–ներ, Լվովի պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղ, տեխնիկումներ, երաժշտ․ ուսումնարան, երաժշտադրամա– տիկական թատրոն, ֆիլհարմոնիա, հայ– րենագիտական թանգարան։ Հայտնի է 1540-ից։ 1772-ից մտել է Ավստրիայի, 1919-ից՝ Լեհաստանի, 1939-ից՝ ՈւՍՍՀ կազմի մեջ։ Կան XVI–XVIII դդ․ ճարտ․ հու– շարձաններ։

ՏԵՌՆՈՊՈԼհ ՄԱГА, ՈւՍՍՀ կազմում։ Կազմա– վորվել է 1939-ի դեկտ․ 4-ին։ Տարածությունը 13,8 հզ․ կմ2 է, բն․՝ 1162 հզ․ (1983)։ Բաժանվում էt16 շրջանի։ Ունի 16 քաղաք, 15 քտա։ Վարչական կենտ– րոնը՝ Տեռնոպոլ։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Տ․ մ․ գտնը– վում է Պոդոլսկի բարձրու– թյան արմ․ մասում։ Գերա– կշռում են 300–400 ւէ բարձրությունները (առա– վելագույնը՝ 443 ւէ)։ Հս–ում՝ Կրեմենեցկայա, հվ–ում Տոլտրի բարձրությունն է (մինչև 417 ւէ)։ Կլիման չա– փավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաս– տիճանը հվ–ում –4,6°C է, հս–ում՝ –5,7°C, հուլիսի– նը՝ համապատասխանա– բար 19,4 և 18,3°C։ Տարե– կան տեղումները 600–680 Վմ են։ Վե գետացիոն շրջանը 160–165 օր է։ Գլխա– վոր գետը մարգի հվ․ սահմանով հոսող Դնեստրն է, Զոլոտայա Լիպա, Կորո– պեց, Ստրիպա, Սերետ, Զբրուչ վտակնե– րով։ Կան բազմաթիվ լճակներ։ Գերա– կշռում են սևահողերը։ Տ․ մ․ գտնվում է անտառատափաստանային զոնայում։ Տարածքի մոտ 70%–ը հերկված է, մոտ 12%-ը՝ անտառապատ։ Կենդանիներից կան աղվես, նապաստակ, գորշուկ, կինճ, հազվադեպ՝ այծյամ, ջրսամույր, թռչուն– ներից՝ բադ, սագ, կռունկ, ձկնկուլ ևն։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Կլիմայավարժեցվել են ճահճակուղբը, մշկամուկը, ենոտանման շունը։ Բնակչության 96%–ը ուկրաինա– ցիներ են, բնակվում են նաև ռուսներ, լեհեր։ Միջին խտությունը 1 կւէ2 վրա 84,2 մարդ է, քաղաքային բն․՝ 35% (1983)։ Նշանավոր քաղաքներն են Տեռնոպոլը, Կրեմենեցը, Չորւոկովը, Բուչաչը, Զալեշ– չիկին, Զբարաժը, Տերեբովլյան։ Տնտեսությունը։ Տ․ մ–ի տնտեսության առաջատար ճյուղերն են սննդի և թեթև արդյունաբերությունը, մեքենաշինու– թյունն ու մետաղամշակումը։ էլեկտրա– էներգիա ստանում է Լվովի մարզից։ Մննդի արդյունաբերությունը ներկայաց– ված է շաքարի, սպիրտի, կաթի, յուղա– պանրագործական, պահածոների, ծխա– խոտի–ֆերմենտացիոն գործարաններով։ Կան մեքենաշինական, էլեկտրատեխ․ և մետաղամշակման, տեքստիլ (Տեռնոպոլի բամբակե գործվածքների կոմբինատը խո– շորագույններից է ՈԻՄՍՀ–ում), կարի, տրիկոտաժի, փայտամշակման, շինանյու– թերի արդյունաբերության ձեռնարկու– թյուններ։ Գյուղատնտեսության առաջա– տար ճյուղերն են հացահատիկի, կերա–