ՍՍՀՄ ԳԱ ինժեներական երկրաբանու– թյան և հիդրոերկրաբանության գիտխոր– հըրդի սողանքային հանձնաժողովի նա– խագահը (1968-ից)։ Երկ․Օ длительной устойчивости склонов, E․t 1961; Инженерные цепные номограммы с прямолинейными шкалами, Е-, 1965; Геоде– зические методы изучения динамики ополз– ней, 2 изд․, перераб․, М․, 1979; Lexicon in 8 Languages in Soil Mechanics and Founda– tion Engineering, 5th ed․, Toronto, 1981․ ՏԵՐ–ՎԱՐԴԱՆՅԱՆ Ասաաուր Եփրեմի [5․8․1884, գ․ Գյուլագարակ (այժմ՝ ՀՍՍՀ Սաեփանավանի շրջանում)–1937], Ան– դըրկովկասում սովետական կարգերի հաստատման պայքարի, Ռուսաստանում երեք հեղափոխությունների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ 1905-ի համընդհանուր գործա– դուլի օրերին Թիֆլիսում կազմակերպել է դերձակ բանվորների գործադուլը։ Մինչե 1916-ն ընդհատակյա կուսակցական աշ– խատանք է տարել Թիֆլիսում և Լոռիում։ 1916-ին Թիֆլիսում ընտրվել է Անդրկով– կասի բանվորների կոոպերատիվ կազմա– կերպությունների համագումարի պատգա– մավոր և կոոպերացիայի անդրկովկասյան կենտրոնի նախագահության անդամ։ Մինչե Վրաստանում սովետական կարգեր հաստատվելը հեղափոխ․ գործունեության համար երեք անգամ բանտարկվել է (1918, 1919, 1920)։ 1923–26-ին S-վ․ եղել է Վրաստանի ժոխտնտխորհի պատասխա– նատու աշխատող։ 1926-ից Թիֆլիսի Հավ– լաբարյան (այժմ՝ 26 կոմիսարների) կուս– շրջկոմի առաջին քարտուղարն էր, 1931^- 1933-ին՝ Թիֆլիսի քաղկոմի քարտուղարը։ Եղել է ՀամԿ(բ)Կ XV–XVI համագումար– ների պատգամավոր, ՎԿ(բ)Կ ԿԿ բյուրո– յի, Անդրերկրկոմի և Անդրկենտգործկոմի նախագահության անդամ։ Ռ․ Տեր–Վարդանյան
ՏԵՐՎԻՇՅԱՆ Սերովբե (10․1․1846, Կ․ Պո– լիս – 1․1․1892, Կ․ Պոլիս), հայ լեզվա– բան, հնդեվրոպաբան։ Վիեննայի Մխի– թարյան միաբանության անդամ (1864-ից), վարդապետ (1866-ից)։ 1870-ին լույս է տեսել Տ–ի «էոմրի էվլիա» («Սրբերի վար– քը», հ․ 2, 1870) հայատառ թուրք, գիրքը, 1872-ին՝ «Ս․ Հուստինոսի պատասխա– նատվությանք»-ը (հ․ 1–2, գրաբար)։ Սա– կայն շուտով թողել է կրոնաբարոյական գրկ–յան ասպարեզը և զբաղվել լեզվա– բանությամբ, սովորել մի շարք հին ու նոր լեզուներ (հուն․, լատ․, գերմ․, սանսկրիտ․, պահլավ, են)։ «Հին հայերենի Ք» (1877, գերմ․) աշխատության մեջ Տ․ դիտարկել է հայերենի ք հնչյունն ունեցող բառերը և փորձել է բացահայտել այդ հնչյունի համապատասխանություններն այլ լեզու– ների համարժեք տարրերի (միավորների) հետ։ 1885-ին լույս է տեսել Տ–ի «Հնդեվ– րոպական նախալեզուին, որն ամփոփում է հնդեվրոպաբանության առավել կարե– վոր նվաճումները, հանգամանորեն պար– զաբանում նախալեզվի հետ կապված հար– ցերը, անդրադառնում հնդեվրոպ․ հին քաղաքակրթության պատմությանը, ինչ– պես նաե հնդեվրոպ․ լեզվաբանության անցած աղուն։ 1887-ին Կ․ Պոլսում հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հան– դեսը՝ «Լեզու» (1887–88), որտեղ տպա– Ա․ Ե․ Տեր–Վարդանյան Ա․ Հ․ Տերտերյան գրել է բազմաթիվ արժեքավոր ուսումնա– սիրություններ՝ նվիրված հայերենագի– տության, ընդհանուր լեզվաբանության այժմեական հարցերին։ Ըստ Տ–ի, հնդեվ– րոպ․ նախալեզուն մարդկային նախա– ստեղծ լեզուն չէ, իսկ մարդկային լեզուն մենակունք չէ․ այն հասարակական է, հատուկ՝ բանական էակներին․ կենդա– նական լեզու չկա։ Այս կապակցությամբ նա ընդգծում է լեզվի և մտածողության սերտ կապը։ Հնդեվրոպ․ լեզուներից ոչ մեկը (այդ թվում նաև սանսկրիտը), ըստ Տ–ի, նախամայր լեզու չէ։ Հայերենի ցե– ղակցության խնդրում իրան, տեսությա– նը տուրք չտալով հանդերձ՝ նա որոշա– կի դիրքավորում չի ցուցաբերել։ Կատարել է հայերեն բառերի մի շարք ճիշտ ստուգա– բանություններ, անդրադարձել Պերսո– պոլսի սեպագիր արձանագրությունների * պատմությանն ա լեզվին («Պերսեպոլսո սեպագիրք», ՀԱ, 1887–89)։ Գրել է նաե «Այրի մայրն և միամոր որդյակը» (1871) ողբերգությունը։ Գրկ․ղսյաԿ է․ Բ․, Հայ լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 1, Ե․, 1958։ Հ․ Պեւորոսյան
ՏԵՐՏԵՐՅԱՆ Ավետ (Ալֆրեդ) Ռուբենի (ծն․ 29․7․1929, Բաքու), հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍԱՀ ժող․ արտիստ (1984)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ 1957-ին ավարտել է Երեանի կոնսերվատորիան, է․ Միրզո– յանի կոմպոզիցիայի դասարանը, 1967-ին՝ ասպիրանտուրան։ Լայն ճանաչում են գտել Տ–ի 6 սիմֆոնիաները (1969–81), որոնք աչքի են ընկնում բովանդակության, ձեի, երաժշտ․ լեզվի, հայկ․ հնագույն մոնոդիաների (շարականների) ավան– դույթների փոխակերպման բնագավառնե– րում նորարարական հնարանքներով։ Կոմ– պոզիտորի ստեղծագործության մեջ նշա– նակալի տեղ է գրավում «Կրակե օղակում» օպերան (1967, Երեան, նոր խմբ․ 1977, Հալլե, ԳԴՀ)։ Հեղինակ է «Ռիչարդ III» բալետի (1979), «Հայրենիք» վոկալ–սիմ– ֆոնիկ շարքի (1957), թավջութակի և դաշնամուրի սոնատի (1956), լարային կվարտետի (1963) ևն։ 1970-ից դասավան– դում է Երևանի կոնսերվատորիայում (1978-ից4 դոցենտ)։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1977)։ Մ․Բերկո
ՏԵՐՏԵՐՅԱՆ Արսեն Հարությունի [22․12․ 1882, գ․ Շուշիքենդ (այժմ՝ ԼՂԻՄ–ում)– 6․10․1953, Երևան], հայ սովետական գրա– կանագետ–քննադատ։ ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)։ Բան․ գիտ․ դ–ր (1943), պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան (1902), ապա՝ էջ– միածնի Գևորգյան ճեմարանը (1905)։ 1905–07-ին հայ գրկ–յան պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինա– րիայում։ Այդ տարիներին «Տարազ» հան– դեսում տպագրել է հրապարակախոսա– կան–քննադատական առաջին հոդվածնե– րը, որոնցում դեմոկրատական աշխար– հայեցության դիրքերից արծարծել է հա– սարակական զարգացման, գրողի կոչ– ման, գրականության և կյանքի փոխհա– րաբերության հարցեր։ 1907–09-ին Տ․ սովորել է Պետերբուրգի նյարդահոգե– բանական ինստ–ում։ Այստեղ Ա․ Պոտեբ– նյայի «խարկռվյան դպրոցի» և մասնավո– րապես Դ․ Օվսյաննիկո–Կուլիկովսկու աշ– խատությունների ազդեցությամբ յուրաց– րել է գրկ–յան հետազոտության հոգեբա– նական մեթոդի սկզբունքները։ Վերա– դառնալով հայրենիք՝ Տ․ ուսուցչություն է արել Երևանի թեմական դպրոցում (1909– 1920), ձեռնամուխ եղել գրականագիտա– կան –քննադատական արգասավոր գոր– ծունեության։ Գրել է «Վահան Տերյան, ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը» (1910), «Միքայել Նալբանդյան․ ազգու– թյան հրապարակախոսը» (1910), «Հով– հաննես Թամանյան․ հայրենի եզերքի քնարերգուն» (1911) և այլ հոդվածներ ու ուսումնասիրություններ, որոնք հաստա– տում էին հոգեբանական մեթոդի ինքնու– թյունը հայ գրականագիտական–քննադա– տական մտքի պատմության մեջ։ Ըստ Տ–ի, գեղարվեստն իր բնույթով մոտ է գի– տությանը, երկուսի համար էլ հատկա– նշական է գյուտը, հայտնադործումը։ Գե– ղարվեստի մեջ ավելի որոշակի է արտա– հայտվում «մտքի էկոնոմիկան»։ Գրական ստեղծագործության հիմք ընդունելով հո– գեբանական կերտվածքը՝ Տ․ այն ստորա– բաժանել է երեք սեռի՝ «հուզական ապ– րումների գեղարվեստ» (քնարերգություն), «տիպականորեն պատկերացնող գեղար– վեստ» (արձակ) և հրապարակախոսու– թյուն, որոնք միմյանց բացառող ոլորտներ են և հետազոտական տեսակետից են– թակա են մեթոդաբանական տարբեր սկըզ– բունքների։ Արձակում գյուտը «հավաքա– կան տիպն է», պոեզիայում՝ հույզը, առա– ջինը «կազմակերպում և ներդաշնակում է մեր մտավոր սֆերան», երկրորդը՝ «հույ– զերի սֆերան», իսկ հրապարակախոսու– թյան համար բնորոշ է «անհաշտ հակա - դրականությունը»։ «Գրականության փի– լիսոփայության» ոլորտում Տ․ սահմանել է գեղեցիկը, տաղանդը, գեղագիտական իդեալը և այլ կատեգորիաներ։ Գեղեցիկը «գեղարվեստական ներդաշնակությունն է», տաղանդը՝ կոլեկտիվ փորձի ընդհան– րացումը։ Այս իմաստով տաղանդը և գե– ղեցիկը անբաժանելի հասկացություններ են՝ «Չկա տաղանդ առանց գեղեցիկի, ինչ– պես որ չկա գեղեցիկ՝ առանց տաղանդի»։ 1921-ին Տ․ դասախոսական աշխատան– քի է անցել Երևանի համալսարանում, 1929–53-ին եղել հայ գրկ–յան ամբիոնի վարիչ։ Նրա գրականագիտ․ գործունեու– թյան մեջ սկսվել է նոր շրջան, ппц նշա– նավորվել է հոգեբանական մեթոդից սո– ցիոլոգիականին անցնելու որոնումնե– րով։ Հետևելով ռուս, սոցիոլոգիական դպրոցի գրականագետներին, հատկապես՝ Վ․ Պերևերզևին և Վ․ Ֆրիչեին, Տ․ վերանա– յել է հոգեբանական դպրոցի գեղագիտ․