Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն Հին Հայաաոանեայց, Վնտ․, 1822։ Հակոբյան Թ․ Խ․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե․, 1968։ Саркисян Г․ X․, Тигранакерт, М․, 1960․ Թ․ Հակոբյան

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըսա ձևաբանական դասակարգ– ման պատկանում է«կը» ճյուղին, ըսա բազ– մահատկանիշ վիճակագրական դասա– կարգման՝ արմ․ խմբակցության հվ․ կենտր․ բարբառախմբին։ Խոսվել է Տիգ– րանակերաում (Ամիդ, Գիարբեքիր) և շրջակա գյուղերում։ Ձայնավոր հնչյուն– ներն են ա, ա, է, ը, ի, օ, ու։ Պայթական և կիսաշփական բաղաձայնները ներկայաց– նում են երկանդամ համակարգ (բ, փ); Ետնալեզվայիններն ունեն քմային տար․ բերակներ (գյ, ք])։ Միջձայնավորային դիրքում հաճախադեպ են կրկնակ (եր– կար) բաղաձայնները (քըմմիլ, գըձձիգ)։ Կան արաբ–ից փոխառյալ հնչյուններ՝ հ, ղ ևն։ Շեշտը վերջնահար է։ Գրաբարի ձայնավորների փոփոխություններն են․ ա >ա (բան>փան), շեշտակիր դիրքում՝ և >ի․ ո >ու (դեղ >թիղ, մոմ >մում), ո >վը (միավանկ բառերի սկզբում, որբ<վըրփ)։ Երկբարբառների դիմաց առկա են պարզ ձայնավորներ՝ եա>ի․ այ >է․ իւ>ի, ու․ ոյ>ու։ Գրաբարի ձայնեղ պայթականնե– րին և կիսաշփականներին համապատաս– խանում են շնչեղ խուլեր (բ>փ), խուլե– րին՝ ձայնեղներ (պ>բ)։ Գոյականի հոգ– նակին կազմվում է իր, նիր, վընիր, դիք, ՎօդԻք, վըդանք, իգ, նի, վընի, Էրնի (-ս, –թ, –ն) և այլ վերջավորություններով։ Ունի 4 հոլովաձև։ Սեռական –տրականի թե– քույթներն են ի, ու, ուչ, վա, ան, ա, ու/ui, ի/ա, էյ օ, ք/ց, ք/աց, իք/ուց․ համա– կարգային են եզակիում՝ ի, ու, իսկ հոգ– նակիում՝ ու։ Տ․ բ․ անձի և իրի հոլովական տարբերակում չունի։ Բացառականը կազմվում է է(ն) վերջավորությամբ ․բնորոշ է նաև հոդերով ձևավորված տրականաձև բացառականը ( (բաղուն–ցրտից, ժամուն– եկեղեցուց)։ Անձի բացառականը կազմվում է մէնէ /մընէն մասնիկի և տրական հո– լովաձևի հարադրությամբ (քուրուչ մէնէ// //քուրո՝ւչիս մընէն)։ Ձայնավոր հոդն է է (դո՚ւնէ)․ անորոշ հոդը ետադաս է (օր մի), ստացական –ս, –թ հոդերն ունեն ի ձայնավոր հենարան՝ և՝ նախադաս, և՝ ետադաս կիրառությամբ (դո՝ւնիթ, // //դո՝ւնթի)։ Անձնական դերանուններն ունեն նաև սեռական և հայցական հոլովա– ձևեր։ Ես դերանվան հայցականն է յեսի, ինքը դերանվանը՝ ինքի/ընքի։ Մյուս– ները տրականում ունեն հնչյունափոխված, հայցականում՝ անհնչյունափոխ հիմքեր։ Բայը խոնարհվում է է, ի, ա լծորդու– թյուններով․ ունի ըղձական, սահմանա– կան, հրամայական եղանակաձևեր։ Ներ– կան և անցյալ անկատարը (որոնք նաև պայմանական են) կազմվում են գը (գ) նախադաս մասնիկով (գը քըրիմ), ապառ– նին (հարկադրականը)՝ մըն մասնիկով (մըն քըրիմ)։ Անկատարի եզակի և հոգ– նակի I դեմքի վերջավորությունները նույ– նացած են (քօրձէնք–գործում էի, էինք)։ Վաղակատարի վերջավորությունն է իր (քըրիր իմ)։ Ներկայի և անցյալ անկատա– րի ժխտականը կազմվում է դրական ձևե– րի (առանց գը մասնիկի) և օժանդակ բայի ժխտականի հարադրությամբ (չիմ գ]ար– նամ, չինք գյարնանք), ապառնին լինում է չը՝մըն փերիմ։ Վաղակատար ժամանակա– ձևերի ժխտականը կազմվում է օժանդակ բայի ետադաս կրկնությամբ (չիմ դէսիր իմ, չիս դէսիր իս)։ Միավանկ բայերն ունեն նախահավելված (իք3ալ, ԻԴ^լ, իլալ)․ այն պահպանվում է նաև խոնարհ– ված ձևերում (մըն իք]ամ)։ Գրկ․ Աճաոյան Հ․, Հայ բարբառագի– տություն, Մ․–Նոր Նախիջևան, 1911։ Զա հ ու կ– յ ա ն Գ․ Բ․, Հայ բարբառագիտության նե– րածություն, Ե․, 1972։ Հանեյան Ա, Տիգրանակերտի բարբառը, Ե․, 1978։ Ա․ Հանեյան


ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆ, հիմնադրվել է Տիգրանակերտում։ Հայ թատրոնի գո– յության վերաբերյալ ամենահին հիշատա– կությունը կապված է Տ․ թ–ի հետ։ Պետու– թյան հզորությունն ու տնտեսությունն ամ– րապնդելուն զուգընթաց՝ Տիգրան Я Մ և ծ ը հոգացել է նաև մշակույթի զարգաց– ման մասին։ Տարբեր երկրներից նա Տիգ– րանակերտում հավաքել է արհեստների և արվեստների որակյալ մասնագետներ, այդ թվում՝ դերասաններ, կառուցել թատ– րոնի շենք։ Տ․ թ․ հելլենիստ․ տիպի թատ– րոն էր՝ հունարեն խաղացող դերասանա– կան խմբով։ Խաղացանկը կազմված էր հույն դրամատուրգների գործերից։ Լու– կուչւոսը մ․ թ․ ա․ 69 թվականին, գրավե– լով Տիգրանակերտը, իր հաղթանակը տոնել է Տ․ թ–ում, ապա ազատ արձակել ամենքին՝ վերադառնալու իրենց վայրե– րը։ Տ․ թ–ի մասին միակ աղբյուրը հույն պատմիչ Պլուտարքոսի «Զուգակշիռք» աշ– խատությունն է(հ․ 3, գ․ 29)։ Տ․ թ–ից հետո հայ թատրոնը գոյատևել է Արտաշատում [տես Արւոաշաւոի թաւռրոն (հին)]։ Բ․ Հովակիմյան


ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Մ․ Թ․Ա․ 69, տեղի է ունեցել հռոմ․ և հայկ․ զորքերի միջև, Հայաստանի մայրաքաղաք Տիգրա– նակերտի մոտ, հոկտ․ 6-ին։ Պոնտոսում հռոմ․ տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդաա VI Եվպատորին գա– հին վերականգնելու նպատակով, Հայոց թագավոր Տիգրան Я Մ և ծ ը նախապատ– րաստվել է երկու ուղղությամբ (Կիլիկիա– յի և Պոնտոսի վրայով) մտնել Ասիա հռոմ․ մարզը և վճռական ճակատամարտը տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգ– րան Բ Մեծի հարձակումը, մ․ թ․ ա․ 69-ի գարնանը հռոմ․ 40 հզ–անոց բանակը (24 հզ․ հետևակային, 3300 հռոմ․ և 10 հզ․ գա– լաթական ու թրակիական հեծյալներ, բյու– թանիական օժանդակ զորք)՝ Լոնկուււոսի հրամանատարությամբ, Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պա– շարել Տիգրանակերտը։ Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրոսի իր ռազ– մակայանում ավարտել է զինվ․ ուժերի համախմբումը (մոտ 80–90 հզ․, հիմնակա– նում կազմված Հայաստանի վասալ ադիա– բենցիների, կորդվացիների, իբերների, մարերի և այլ զորամասերից, հայերը մոտ 20–25 հզ․ էին) և ընդառաջ ելել թշնա– մուն։ Հայկ․ բանակի համար բարենպաստ չէին տեղանքի առանձնահատկություննե– րը (նեղ ձորում հայկ․ այրուձին ի վիճա– կի չէր ազատ գործելու)։ Մարտն սկսվել է առաջ քաշված հայկ․ զրահակիր հեծե– լազորի վրա հռոմ․ հեծյալ ուժերի գրո– հով։ Միաժամանակ Լուկուլլոսը 3 լեգեո– նով (18 հզ․ հետևակային) խոր շրջանցու– մով դուրս է եկել Հայոց բանակի թիկուն– քը և անսպասելի հարվածել դեռևս մար– տակարգ չընդունած հետևակին՝ նրան մատնելով փախուստի։ Հայոց բանակը պարտություն է կրել, Տիգրանակերտը նվաճվել և կողոպտվել է, Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տիրույթները (Ասորիք, Փյունիկիա, Կիլիկիա) անցել են Հռոմին։ Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը․ Արա– ծանիի ձակաաաճարա մ․ թ․ ա․ 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից։ Գրկ․ Մանանդյան Հ․, Տիգրան Р և Հռոմը, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Ռ․ Մանասերյան․


ՏԻԳՐԱՆՅԱՆ Արմեն Տիգրանի [14(26)․ 12․1879, Ալեքսանդրապոլ –10․2․1950, Թբիլիսի, թաղված է Երևանում], հայ սո– վետական կոմպոզիտոր, խմբավար, երա– ժըշտական–հասարակական գործիչ։ ՀՍՍՀ (1935) և ՎՍՍՀ (1936) արվեստի վաստ․ գործիչ։ Տ–ի երաժշտ․ ճաշակի ձևավոր– ման գործում էական դեր է խաղացել Շի– րակի, մասնավորապես Ալեքսանդրապո– լի երաժշտ․ կենցաղը, հայկ․ ժող․ և գու– սանական երաժշտության առանձնահատ– կությունների խոր յուրացումը։ 1894-ին Տ․ տեղափոխվել է Թիֆլիս, 1902-ին ավար– տել երաժշտ․ ուսումնարանի ֆլեյտայի և Ն․ Ս․ Կլենովսկու երաժշտության տեսու– թյան դասարանները։ Կոմպոզիցիայի դա– սեր է առել Մ․ Եկմալյանից։ 1902-ին Տ․ վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազ– մակերպել քառաձայն ժող․ երգչախումբ, որի հետ համերգներ է տվել Ալեքսանդրա– պոլում, Կարսում, Թիֆլիսում, Բաքվում՝ պրոպագանդելով հայկ․ ժող․ երաժշտու– թյունը։ Այդ շրջանին են վերաբերում կոմ– պոզիտորի առաջին ստեղծագործություն– ները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» երգերը Ա․ Իսահակյանի խոսքերով (1903, 1906, 1907), հայկ․ ժող․ երգերի խմբերգային մշակումներ, <Անուշ> օպերան (1908–12)։ Օպերայի առանձին հատվածներ ներկա– յացվել են 1908-ին, Թիֆլիսում։ «Անուշ»-ի առաջին բեմադրությունը կայացել է 1912-ի օգոստ․ 4-ին (17-ին), Ալեքսանդրա– պոլում՝ սիրողների ուժերով, այնուհետև բազմիցս կատարվել Ռուսաստանի և Կով– կասի քաղաքներում։

1913-ին Տ․ հաստատվել է Թիֆլիսում, եղել Հայոց երաժշտ․ ընկերության (1912 – 1921) ակտիվ մասնակիցը, դասավանդել Հովնանյան դպրոցում, համերգներ տվել իր երկերից կազմված ծրագրով։ Գրել է նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ երաժշտություն «Լեյլի և Մեջնուն» դրամա– յի համար (1915, բեմ․ 1918, Թիֆլիսում, Հ․ Ոսկանյանի խմբի ուժերով), «Արևել– յան պար» սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, կատարել ժող․ երգերի մշա– կումներ։