Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

առանձնահատկությունը նրանց իրական լինելն է, նյութական, քաղ., իրավական միջոցներով ապահովվածությունը։ Այսպես, աշխատանքի իրավունքը (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 40) ապահովվում է տնտեսության սոցիալիստ․ կարգով, արտադրողական ուժերի աննախընթաց աճով, անվճար մասնագիտական կրթությամբ, աշխատանքի որակավորման բարձրացմամբ, նոր մասնագիտությունների ուսուցմամբ, մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորման համակարգի զարգացմամբ։ Խոսքի, մամուլի ազատության և քաղ․ այլ ազատությունների իրագործման համար աշխատավորներին և նրանց հասարակական կազմակերպություններին տրամադրվում են հասարակական շենքեր, փողոցներ ևն (տես Անձի իրավունքների երաշխիքներ)։ Զարգացած սոցիալիզմի հասարակությունում սովետական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները չեն կորցնում դասակարգային բովանդակությունը: Դրանք ծառայում են աշխատավորների շահերին, սոցիալիստական կարգի ամրապնդմանը, կոմունիզմի կառուցմանը։ «Քաղաքացիների կողմից իրավունքների և ազատությունների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության և պետության շահերին, մյուս քաղաքացիների իրավունքներին» (հոդված 39)։

ՍՍՀՄ քաղաքացիներն ունեն նաև սահմանադրությամբ ամրապնդված պարտականություններ։ Նրանք պարտավոր են պահպանել համակեցության կանոնները, արժանապատվությամբ կրել ՍՍՀՄ քաղաքացու բարձր կոչումը, բարեխղճորեն աշխատել հանրօգուտ գործունեության ոլորտում, պահպանել աշխատանքային կարգապահությունը, պահպանել և ամրապնդել սոցիալիստական սեփականությունը, պայքարել պետական և հասարակական գույքի հափշտակումների և վատնումների դեմ, հոգատարությամբ վերաբերվել ժող․ հարստության նկատմամբ, պաշտպանել սովետական պետության շահերը, նպաստել նրա հզորության ու հեղինակության ամրապնդմանը։ ՍՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է պաշտպանել սոցիալիստական հայրենիքը, իսկ ՍՍՀՄ զինված ուժերի շարքերում զինվ. ծառայությունը սովետական քաղաքացու պատվավոր պարտականությունն է։ Բացի այդ, սովետական քաղաքացիները պարտավոր են հարգել այլ քաղաքացիների ազգային արժանապատվությունը, ամրապնդել սովետական բազմազգ պետության ազգերի ու ազգությունների բարեկամությունը, հարգել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, լինել անհաշտ հակահասարակական արարքների նկատմամբ, նպաստել հասարակական կարգի ամրապնդմանը, պահպանել բնությունն ու պաշտպանել նրա հարստությունները, հոգալ պատմ․ հուշարձանների և մշակույթի այլ արժեքների պահպանման մասին։ ՍՍՀՄ քաղաքացու ինտերնացիոնալ պարտքն է նպաստել այլ երկրների ժողովուրդների հետ բարեկամության և համագործակցության զարգացմանը, պաշտպանել համընդհանուր խաղաղությունը։ ՍՍՀՄ սահմանադրությամբ հռչակված է նաև, որ ՍՍՀՄ քաղաքացիները պարտավոր են հոգալ երեխաների մասին, նրանց պատրաստել հանրօգուտ աշխատանքի, աճեցնել սոցիալիստական հասարակությանը պիտանի անդամներ։ Իրենց հերթին երեխաները պարտավոր են օգնել ծնողներին։ Սոցիալիստական հասարակարգում քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները միմյանցից անջատ հասկացություններ չեն։ Պարտականությունները սերտորեն առնչվում են իրավունքների հետ և ապահովում նրանց գոյությունը։ Օրինակ, հանգստի, ծերության ու հիվանդության ժամանակ նյութական ապահովության կամ կրթության իրավունքն ապահովվում է քաղւսքացիների բարեխիղճ, բարձր արտադրողական աշխատանքով, օրենքների ճշտիվ կատարմամբ, կարգապահության ամրապնդմամբ։ Սովետական քաղաքացիների պարտականությունները համապատասխանում են նրանց իսկական շահերին, ապագայի նկատմամբ նրանց հույսերին, պարտքի և երջանկության պատկերացումներին։

ՍՎԱԶԻ, ժողովուրդ, Սվազիլենդի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև ՀԱՀ–ում (Սվազիլենդին կից շրջաններում)։ Ընդհանուր թիվը՝ ավելի քան 1,1 մլն (1978), որից մոտ 450 հզ․՝ Սվազիլենդում, մնացածը՝ ՀԱՀ–ում։ Լեզուն սվազին է, պատկանում է բանտու լեզուներին։ Սվազիի մեծ մասի մեջ պահպանված է նախնիների ու բնության ուժերի պաշտամունքը, մնացածն առավելապես բապտիստական աղանդի քրիստոնյաներ են։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (եգիպտացորեն, ցորեն ևն) և անասնապահությամբ (խոշոր եղջերավորներ, ոչխար)։ Սվազիի մեծ մասն աշխատում է բամբակի ու սուրճի՝ եվրոպացիներին պատկանող ցանքատարածություններում։ Զգալի թվով սվազի կարիքից ստիպված մեկնում են ՀԱՀ՝ արտագնաց աշխատանքի։

ՍՎԱԶԻԼԵՆԴ (Swaziland), Սվազիլենդի թագավորություն (The Kingdom of Swaziland), պետություն Աֆրիկայի հվ–ում։ Ազգերի բրիտ․ համագործակցության անդամ։ Սահմանակից է ՀԱՀ–ին և Մոզամբիկին։ Տարածությունը 17,4 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 601 հզ (1981)։ Մայրաքաղաքը՝ Մբաբանե (29,9 հզ․ բնակիչ, 1981)։ Վարչականորեն բաժանվում է 4 շրջանի։

Պետական կարգը: 1978-ի սահմանադրությամբ Սվազիլենդը սահմանադրական միապետություն է։ Պետության գլուխը թագավորն է։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ (ներքին պալատ և սենատ) պառլամենտին։ Պառլամենտի ընտրությունները երկաստիճան են․ բնակչությունն ընտրում է ընտրողների կոլեգիա, իսկ կոլեգիան՝ ներքին պալատի 40 դեպուտատ և 10 սենատոր։ Բացի այդ, ներքին պալատի մնացած 10 անդամներին և 10 սենատորներին նշանակում է թագավորը։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ։

Բնությունը։ Մակերևույթը զբաղված է դեպի արլ․ թեքված սանդղաձև Վելդ սարավանդով (բարձրությունը՝ մինչև 1445 մ), որն արլ–ից եզրավորված է Լեբոմբո լեռներով (մինչև 770 մ)։ Կան ոսկու, ալմաստի, ասբեստի, երկաթի, անագի, բոքսիտի, քարածխի հանքավայրեր։ Կլիման անցումային է (մերձարևադարձայինից՝ արևադարձայինի)։ Ամառը խոնավ Է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 12°C, փետրվարինը՝ 23°C։ Տարեկան տեղումները արլ–ում 500–700 մմ են, արմ–ում՝ 1200–1400 մմ։ Գետերը սահանքավոր են, շատ գետերի հովիտներ՝ ճահճապատ։ Գերակշռում են գորշ հողերը, բուսածածկույթը արմ–ում սավաննային Է։ Արլ–ում տարածված են թփուտային մացառուտները։ Կենդանական աշխարհին բնորոշ են աֆրիկական սավաննաների կենդանիները։

Բնակչությունը։ 98% –ը աֆրիկական բանտու (սվազի և զուլու) լեզվախմբի ժողովուրդներ են։ Բնակվում են նաև եվրոպացիներ և աֆրիկացիներ։ Բնակչության մեծ մասը պահպանում է տեղական հավատալիքները, մնացածը քրիստոնյաներ են։ Պաշտոնական լեզուները անգլերենն ու սվազին են, օրացույցը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը՝ 1 կմ2 վրա՝ մոտ 34 մարդ (1981)։ Աֆրիկացիների մի մասը, որպես բատրակներ շահագործվում են եվրոպացիների տնտեսություններում և ՀԱՀ–ում։ Կարևոր քաղաքներն են Մբաբանեն, Մանզինին, Սիտեկին։

Պատմական ակնարկ։ XIX դ․ սկզբին Սվազիլենդի տարածքը բնակեցրել են սվազի