Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույն ինստ–ում։ 1906–13-ին՝ Կիևի պոլիտեխ․, ինստ–ի, 1912– 17-ին՝ Պետրոգրադի պոլիտեխ․, էլեկտրատեխ․, հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստ–ների պրոֆեսոր։ 1917-ի դեկտ. մեկնել է Կիև և մասնակցել Ուկր․ ՍՍՀ ԳԱ կազմակերպմանը, ընտրվել Ուկր․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1919)։ 1920-ին արտագաղթել է Հարավսլավիա, մինչե 1922-ը եղել է Զագրեբի պոլիտեխ․ ինստ–ի ամբիոնի վարիչ։ 1922-ին տեղափոխվել է ԱՄՆ 1927-ից՝ Միչիգանի, 1936-ից՝ Ստանֆորդի համալսարանների պրոֆեսոր։ 1960-ին տեղափոխվել է ԳՖՀ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են պինդ դեֆորմացված մարմինների մեխանիկային և կառույցների հաշվարկին։

ՏԻՄՈՖԵԵՎ–ՌԵՍՈՎՍԿԻ Նիկոլայ Վլադիմիրովիչ (1900–1981), սովետական կենսաբան։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1925)։ 1925–45-ին աշխատել է Գերմանիայում, վերադառնալուց հետո՝ ՍՍՀՄ ԳԱ Ուրալյան մասնաճյուղի կենսաբանության (1955–63) և ՍՍՀՄ ԲԳԱ բժշկ․ ռադիոլոգիայի (Օբնինսկ, 1964–69) ինստ–ներում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ռադիացիոն գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության, ռադիոկենսաբանության, բիոգեոցենոլոգիայի, էվոլյուցիոն տեսության հարցերին։ Ճառագայթման գենետիկական ազդեցության վերաբերյալ աշխատանքները հիմք են ծառայել ժամանակակից ռադիոկենսաբանության հիմնական պատկերացումների՝ «դիպչման սկզբունքի» և «թիրախի» տեսության ձևակերպման համար։ Ստեղծել է (Մ․ Դելբրյուկի հետ համատեղ) գենի կառուցվածքի առաջին կենսաֆիզիկական մոդելը։ Ձևակերպել և զարգացրել է միկրոէվոլյուցիայի մասին ուսմունքը։ Ն․ Վավիլովի անվ․ գենետիկների և սելեկցիոներների համամիութենական ընկնրության Նախագահության (1966), ԱՄՆ–ի գիտությունների և արվեստների (1973), «Լեոպոլդինա» (ԳԴՀ, 1969) ակադեմիաների անդամ։ Պարգևատրվել է Դարվինի (ԳԴՀ, 1959) և Մենդելի մեդալներով (ՉՍՍՀ, 1965, ԳԴՀ, 1970), արժանացել Կիմբերյան մրցանակի և Ոսկե մեդալի (ԱՄՆ, 1966)։

ՏԻՆԴԱԼԻ ԷՖԵԿՏ [անգլիացի ֆիզիկոս Զ․ Տինդալի (J․ Tyndall, 1820–1893) անունով], տես Լույսի ցրում։

ՏԻՆԵԿ, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի Քղի գավառում, արգավանդ գետահովտում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 400 (50 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Տ․ ավերվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մեծ մասը (289 մարդ) զոհվել է։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան

ՏԻՆՏՈՐԵՏՏՈ (Tintoretto, իսկականը՝ Ռ n բ ու ս տ ի, Robusti) Յակոպո (29․9․ 1518, Վենետիկ–31․5․1594, Վենետիկ), իտալացի նկարիչ, Վենետիկի դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել է հավանաբար Բոնիֆացիո Վերոնեզեի կամ Պարիս Բորդոնեի, ինչպես և Տիցիանի մոտ։ Կրել է Ա․ Սկյավոնեի,Միքելանջելոյի', Տիցիանի, Պարմիջանինոյի և Լ․ Լոտտոյի ազդեցությունը։ 1539-ից աշխատել է ինքնուրույն։ Կատարելապես տիրապետելով գծանկարին, բարդ կրճատումների, դրամատիկ լուսային էֆեկտների, շարժման տարաբնույթ մոտիվների վերարտադրմանը, Տ․ դեռևս վաղ շրջանի գործերում («Հովհաննես Մկրտչի ծնունդը», 1540-ական թթ․ վերջ, էրմիտաժ, Լենինգրադ) գեղարվեստական նոր ու համարձակ որոնումներով գերազանցել է իր ժամանակակիցներին։ XVI դ․ 50–60-ական թթ․ վերջնականապես ձևավորվել է Տ–ի անհատական ոճը։ Պատկերելով մասսայական տեսարաններ, նա վերարտադրել է դեպքերի հանդեպ տարբեր մարդկանց վերաբերմունքը, դիմել գլխապտույտ տարածական կոմպոզիցիաների։ Վաղ շրջանի գործերին բնորոշ շողշողուն գույները, աստիճանաբար կորցնելով պայծառությունը, ձեռք են բերել էմոցիոնալ մեծ լարվածություն («Մարիամի մուտքը տաճար», մոտ 1555, Սանտա Մարիա դել Օրտո եկեղեցի, Վենետիկ, երեք նկար Մ․ Մարկոսի առասպելի թեմաներով․ 1562–64. Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ և Բրերա պատկերասրահ, Միլան)։ Նկարչի գլխ․ աշխատանքը Վենետիկի Սկուոլա դի Սան Ռոկկոյի համար արված պաննոների շարքն է (1565–88), որտեղ Տ․ քրիստոնեական առասպելը վերարտադրել է խոր դեմոկրատական մեկնաբանությամբ, հատուկ ուշադրություն նվիրելով ժողովրդի («Հովիվների երկրպագությունը», «Մկրտություն» ևն), բնանկարի («Փախուստ դեպի Եգիպտոս» ևն) պատկերմանը։ Հուզիչ են Տ–ի մարտանկարչական կոմպոզիցիաները («Զարայի ճակատամարտը», մոտ 1585, Դոժերի պալատ, Վենետիկ) և շլացուցիչ լուսային էֆեկտներով՝ «Խորհրդավոր ընթրիքը» (1592–94, Սան Զորջո Մաջորե եկեղեցի, Վենետիկ)։ Տ–ի ուշ շրջանի ստեղծագործության մեջ հատուկ տեղ են գրավում Դոժերի պալատի «անտիկոլեջո» սրահի նուրբ երաժշտականությամբ ու հմայքով կատարված որմնանկարները (1578)։ Ստեղծել է նաև դիմանկարներ, որոնցից լավագույնները հոգեբանական նրբությամբ նախորդում են Ռեմբրանդի գործերին։ Տ–ի լայնաշունչ, ազատասիրական, ռեալիստ, ստեղծագործությունը (ինչպես նաև Միքելանջելոյինը) եղել է Ուշ Վերածննդի արվեստի հոյակապ եզրափակումը։ Տ–ի «Ապոլլոնը և Պանը» կտավը գտնվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում։ Պատկերազարդումը տես 17-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Виппер Б․ Р․, Тинторетто, М․, 1948․

ՏԻՉԻՆԱ Պավլո (Պավել) Գրիգորևիչ [15(27)․1․1891, գ․ Պեսկի, այժմ՝ Չեռնիգովի մարզի Բոբրովիցայի շրշանում –16․9․ 1967, Կիև], ուկրաինացի սովետական բանաստեղծ, պետ․ և հասարակական գործիչ։ ՈւՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1929)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Կիևի առևտրի ինստ–ը (1917)։ Եղել է ՈւՍՍՀ լուսավորության մինիստր (1943– 1948)։ Տպագրվել է 1912-ից։ 1918-ին լույս է տեսել նրա «Արևային կլարնետներ» առաջին ժողովածուն, որը ճանաչում է բերել հեղինակին։ Բանաստեղծը երգում է սեր, բնություն, լի է երջանիկ կյանքի երազանքով։ Հետագա բանաստեղծություններն արդեն («Գութան», 1920, «Ուկրաինայից փչող քամին», 1924, ժողովածուներ) հիմնականում արտացոլում են սոցիալիստ. հեղափոխությունը և սովետական իշխանության համար պայքարը Ուկրաինայում, անցումը խաղաղ ստեղծարար աշխատանքի։ Հայրենասիրությունը և պրոլետ. ինտերնացիոնալիզմն է «Միասնական ընտանիքի զգացում» (1938, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941) և «Պողպատ և քնքշություն» (1941) գրքերի թե– ման։ Ֆաշիստ, զավթիչների նկատմամբ հաղթանակի՝ սովետական մարդկանց հավատը պատկերող բանաստեղծություններ է ամփոփում «Հաղթել և ապրել» (1942) գիրքը։ Ետպատերազմյան տարիներին իրար են հաջորդել Տ–ի «Եվ աճել, և գործել» (1949), «Հզորություն է տրված մեզ» (1953), «Մենք խիղճն ենք մարդկության» (1957), «Ծաղկիր, չքնաղ աշխարհ* (1960), -«Կոմունիզմի հեռաստաններն են երևում» (1961), «Արծաթափայլ գիշերով» (1968) բանաստեղծությունների գրքերը, որոնցում հետագա զարգացում են ստացել հայրենիքի, սիրո, ժողովուրդների բարեկամության ու եղբայրության, կոմունիստական շինարարության, խաղաղության համար պայքարի թեմաները։ Տ․ մեծ ուշադրություն է նվիրել եղբայրական գրականությունների պրոպագանդմանը։ Նա մեծապես նպաստել է ուկր․ և հայ մշակույթների մերձեցմանն ու փոխհարստացմանը, ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրականությունը և արդեն 1925-ին հրատարակել հայ պոեզիայից կատարած իր առաջին թարգմանությունը՝ մի հատված Ե․ Չարենցի «Լենին» բանաստեղծությունից։ Այդ ժամանակից սկսած Տ․ թարգմանել է հայ դասական ու ժամանակակից գրողների բազմաթիվ ստեղծագործություններ։ Նա եղել է «Սասունցի Դավիթ» էպոսի և Խ․ Աբովյանի միահատորյակի ուկր․ հրատարակության խմբագիրներից ու թարգմանիչներից մեկը։ Հայկ․ թեման արտացոլված է Տ–ի նաև ստեղծագործության մեջ։ Նա գրել է «Հովհաննես Հովհաննիսյանին», «Հովհաննեսի մանկությունը» (Հ․ Թումանյան), «Խաչատուր Աբովյան» բանաստեղծությունները, մի