Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


շարժիչ, տուրբոռեակտիվ շարժիչ) և առանձին դեպքերում՝ լոկոմոտիվներում և հզոր շարժիչներ պահանջող հատուկ ավտոմոբիլներում։ Հիդրավչիկական տուրբինները պատրաստում են միայն ստացիոնալ տիպի`հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական հոսանքի դանդաղընթաց գեներատորների (հիդրոգեներատորներ) հաղորդակի համար։ Բարձր խնայողականության, կոմպակտության, հուսալիության և մեծ միավոր հզորություն ապահովելու հնարավորության շնորհիվ Տ–ները գործնականում դուրս են մղել մխոցավոր շոգեմեքենաները։


ՏՈՒՐԲԻՆԱՆԱՎ, շոգե– կամ գազատուր բինի օգնությամբ շարժման մեջ դրվող նավ։ Առաջին շոգետուրբինանավը (երեք շոգետուրբինով անգլ․ «Տուրբինիա» Տ․) կառուցվել է 1894-ին։ Շոգեաուրբինային տեղակայանքներով են հանդերձված խոշորագույն ծովային հեղուկանավերը, մարդատար ու ռազմական նավերը ևն։ 1975-ի տվյալներով ծովային տրանսպորտային նավերի գրեթե մեկ երրորդը հանդերձվում էր շոգետուրբիններով, որոնց առավելագույն միավոր հզորությունը ավելի քան 40 Մվտ էր։ Գազատուրբինանավերն առաջին անգամ կիրառվել են ռազմածովային նավատորմում 1943–48-ին։ Տրանսպորտային ծովային նավերում գազային տուրբինների օգտագործումն սկսվել է 1951-ից (անգլ․ «Սուրիս» հեղուկանավը)։ Գազային տուրբինները սովորաբար կիրառում են բարձր հզորության գլխավոր շարժիչներ ունեցող նավերում։


ՏՈՒՐԲՈԳԵՆԵՐԱՏՈՐ(<լատ․ turbo - հոլ, մրրիկ և գեներատոր), էլեկտրական էներգիայի գեներատոր, որը պտտման մեջ է դրվում շոգե– կամ գազատուրբինով։ Սովորաբար Տ․ հորիզոնական կատարման՝ եռաֆազ հոսանքի սինխրոն գեներատոր է, որը միացված է ջերմաէլեկտրակայանի տուոբինի հետ։ Տ–հ պատման ո հաճախականությանը որոշվում է f=p․n պայմանից, որտեղ f-ը Փոփոխական հոսանքի հաճախականությունն է, p-ն՝ Տ–ի բևեռների զույգերի թիվը։ ՍՍՀՄ–ում հոսանքի արդ․ հաճախականությունը 50 հց է, որի պատճառով էլ Տ–ի պտտման առավելագույն հաճախականությունը 50 ՎոԿ՜1 է (p= 1-ի դեպքում)։ ԱԷԿ–երի համար նախատեսված Տ–ներն ունեն երկու զույգ բևեռ (p=2)։ Տ–ի գրգռման փաթույթը գտնվում է ոչ բացահայտ բևեռներով ռոտորի վրա։ Մեծ մեխանիկական լարումների ենթարկվող ռոտորը պատրաստում են բարձրորակ լեգիրված պողպատների ամբողջական կռվածքներից։ Տ–ի ստատորը բաղկացած է պողպատե եռակցված իրանից և դրա մեջ մամլված փորակավոր միջուկից։ Ստատորի փորակներում տեղակայվում է եռաֆազ երկշերտ փաթույթը։ Մինչև 30 Մվտ հզորությամբ Տ–ներն ունեն օդափոխման փակ համակարգ, 30 Մվտ–ից բարձր հզորությունների դեպքում օդային միջավայրը փոխարինում են ջրածնայինով, իսկ 300 Մվտ–գ բարձր հզորությունների դեպքում օգտագործում են փաթույթի հաղորդալարերի ներքին հովացում՝ ջրածնով կամ թորած ջրով։ Տ–ի հզորության աճը հանգեցնում է նրա կշռի և պատրաստման արժեքի (միավոր հզորության հաշվով) նվազմանը։ ՍՍՀՄ–ում արտադրվող Տ–ների հզորությունը հասնում է 1200 Մվտ, օ․ գ․ գ–ն՝ 98–99%, սեղմակների լարումը՝ մինչև մի քանի տասնյակ կվ։ 2000–2500 Մվտ–ից բարձր հզորությունների դեպքում անհրաժեշտ կլինի անցնել կրիոգենային Տ–ների։ ՍՍՀՄ–ում ամբողջ էլեկտրաէներգիայի 80% արտադրվում է Տ–ների միջոցով։ Տես նաև Գեներատոր Էչեկտրական։ Գրկ․ И в а н о в-С м о л е

Գրկ․ И в а н о в-С м о л е н с к и й А․ В․, Электрические машины, М․, 1980․ Ս․ Ղազարյան


ՏՈՒՐԲՈԳՆԱՑՔ, գազատուրբինային շարժիչներով հանդերձված մոտորային և կցվանքային վագոններից բաղկացած երկաթուղային գնացք։ Բնութագրվում է բարձր շահավետությամբ և մեծ արագությամբ (մինչև 250 կմ/ժ)։ Ծառայում է մարդկանց և բեռների փոխադրման համար։ ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում Տ–ի փորձնական շահագործումն սկսվել է 1968-ից։


ՏՈՒՐԲՈԴԵՏԱՆԴԵՐ, տես Դետանդեր։


ՏՈՒՐԲՈԷԼԵԿՏՐԱՆԱՎ, էլեկտրագնաց նավ, որում էլեկտրական գեներատորները շարժման մեջ են դրվում տուրբինի միջո ցով։


ՏՈՒՐԲՈԿՈՄՊՐԵՍՈՐ, 1․ տուրբոկոմպրեսորային շարժիչի հիմնական ագրեգատ, որը բաղկացած է մեխանիկորեն միմյանց հետ կապված կոմպրեսորից և գազային տուրբինից (նկ․)։ Երբեմն Տ․ օգտագործում են ներքին այրման մխոցավոր շարժիչի մակափչման համար, այդ դեպքում շարժիչի արտանետած գազերն ընդարձակվում են տուրբինում, որը պտտման մեջ է դնում գլաններին մատուցվող օդի ճնշումը բարձրացնող կոմպրեսորը։ 2․ Թիակավոր կոմպրեսոր (կենտրոնախույս կամ առանցքային)՝ գազի սեղմման և մատուցման համար, ապահովում է մեծ օ․ գ․ գ․ (մխոցավոր կոմպրեսորի համեմատ) և բացառում մատուցվող գազի ճնշման բաբախումները։

ՏՈՒՐԲՈԿՈՄՊՐԵՍՈՐԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ ավիացիայում, գազատուրբինային շարժիչ, որում այրման խցիկին մատուցվող օդի սեղմումը կատարվում է կոմպրեսորի միջոցով։ Տարբերում են տուրբոռեակտիվ շարժիչներ և տուրբոպտուտակային շարժիչներ։

ՏՈԻՐԲՈՀՈՐԱՏ, խորշահիդրոտուրբինային շարժիչ, որը խոր հորատանցքեր հորատելիս պտտեցնում է հորատադուրը։ Տ–ի աշխատանքի սկզբունքը հիմնված է լվացման հեղուկի հոսքի հիդրավլիկական էներգիան լիսեռի պտտման մեխանիկական էներգիայի փոխակերպելու վրա։ Տ․ պտտվող (ռոտոր) և չպտտվող (ստատոր) բազմաստիճան համակարգերի միասնություն է։ Այն բաղկացած է իրանից (1), չպտտվող ուղղորդ (2) ու պտտվող աշխատանքային (3) անիվներից և իր վերջնամասում հորատադուրը կրող լիսեռից (4)։ Ստատորները միացված են Տ–ի իրանին, վերջինս էլ՝ հորատման շարասյանը, իսկ ռոտորները ամրացած են բազմաստիճան հենարանից (5) կախված լիսեռին (տես նկարը)։ Պոմպերով մղվող լվացման հեղուկը, պտտեցնում է լիսեռը ու վերջինիս ստորին մասում եղած անցքերով ուղղվում դեպի հորատադուրը և հորատ անցքի ճակատը։ Տ․ օգտագործելիս բացառվում է հորատման շարասյունը պտտեցնելու անհրաժեշտությունը։ Այդ պատճառով էլ տուրբինային հորատումը հորատանցքեր հորատելու առավել արդյունավետ եղանակներից է։ Տ–ները լայնորեն օգտագործվում են նավթի Ա գազի արդյունահանման հա մար հորատանցքեր հորատելիս։ Գ․ Խաչատրյան, Ռ․ Գանջումյան


ՏՈՒՐԲՈՊՈՄՊԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏ, 1․ գազային տուրբինից և պոմպերից բաղկացած ագրեգատ, որը ծառայում է հեղուկ վառելիքը հրթիռի բաքերից շարժիչի այր ման խցիկ մատուցելու համար։ 2․ Հիդրավլիկական տուրբինից և թիակավոր պոմպից բաղկացած ագրեգատ, որը կիրառվում է ոռոգման ջրանցքներում։ 3․ Շոգետուրբինից և թիակավոր պոմպից (սնիչ պոմպ) բաղկացած ագրեգատ, որն օգտագործվում է շոգեուժային տեղակայանքներին ջուր մատուցելու համար։


ՏՈՒՐԲՈՊՏՈՒՏԱԿԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ (ՏՊՇ)․, համակցված ավիացիոն գազատուրբինային շարժիչ, որում հիմնական քարշուժն ստեղծվում է օդային պտուտակի օգնությամբ (տես Պտուտակ օդային), իսկ լրացուցիչ քարշուժը՝ շարժիչի ռեակտիվ ծայրափողակից արտահոսող գազերի ռեակտիվ գործողությամբ։ Թռիչքի ժամանակ ՏՊՇ–ին մատուցվող օդը սեղմվում է դիֆուզորում, ապա՝ աուրբոկոմպրեսորում, այնուհետև մատուցվում այրման խցիկ, որի մեջ ներարկվում է հեղուկ վառելիքը։ Վերջինիս այրման ժամանակ առաջացող գազերն ընդարձակվում են տուրբինում,