Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


որը պատում է կոմպրեսորը և օդային պտուտակը։ Գազերի վերջնական ընդարձակումը տեղի է ունենում ռեակտիվ ծայ– Տուրբոպտուտակային շարժիչի սխեմա․ /․ օդային պտուտակ, 2․ մուտքի հարմարանք, 3․ կոմպրեսոր, 4․ այրման խցիկ» 5․ տուրբին, 6․ ռեակտիվ ծայրափողակրափողակում։ ՏՊՇ–ները լայնորեն կիրառվում են ուղևորատար և բեռնատար ինքնաթիռներում և ուղղաթիռներում ցածր և միջին արագությունների պայմաններում շարժիչի բարձր շահավետության շնորհիվ։ Տես նաև Ավիացիոն շարժիչ։


ՏՈՒՐԲՈՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉ (ՏՌՇ), ավիացիոն շարժիչ, որում քարշուժն ըստեղծվում է ծայրափողակից արտահոսող գազերի (այրման արգասիքների) ռեակտիվ գործողության շնորհիվ (նկ․)։ Ի Տուրբոռեակտիվ շարժիչի սխեմա․ /․ այրման խցիկ, 2․ ծայրափողակ, 3․ դիֆուզոր, 4․ կոմպրեսոր, 5․ գազային տուրբին տարբերություն ուղղահոս ռեակտիվ շարժիչի, Տ․ շ-ում թռիչքի ընթացքում մթնոլորտից ներծծված օդը սեղմման է ենթարկվում ոչ միայն դիֆուզորում, այլև տուրբոկոմւցրեսորուէ, որի շնորհիվ էլ Տ․ շ–ի օ․ գ․ գ․ զգալիորեն մեծանում է։ Սեղմված օդը մատուցվում է այրման խցիկ, որի մեջ ներարկվում է նաև հեղուկ վառելիքը։ Այրման պրոցեսը սովորաբար տեղի է ունենում հաստատուն ճնշման պայմաններում։ Այրման արգասիքները մասամբ ընդարձակվում են կոմպրեսորը պտտող գազային տուրբինում, իսկ գազերի վերջնական ընդարձակումը տեղի է ունենում ռեակտիվ ծայրափողակներում։ Հաճախ քարշուժը մեծացնելու նպատակով լրացուցիչ վառելիք են այրում տուրբինի և այրման խցիկի միջև տեղակայված ֆորսաժային խցիկում։ Տ․ շ–ները կիրառում են գերձայնային ինքնաթիռներում որպես երթային շարժիչներ կամ ուղղաձիգ վերելքի և վայրէջքի ինքնաթիռներում՝ որպես ամբարձիչ շարժիչներ։ Տ․ շ․ հաճախ անվանում են նաև տուրբոկոմպրեսորա– յին ռեակտիվ շարժիչ։

Լ․ Ղուչոյան


ՏՈՒՐԲՈՔԱՐՇ, ինքնավար լոկոմոտիվ, որի համար որպես առաջնային շարժիչ ծառայում է տուրբինը։ Տ–ում կարող են օգտագործվել շոգե– և գազային տուրբինները։ Առաջինները կիրառություն չեն գտել հիմնականում շոգետուրբինային տեղա– կայանքի մեծ ծավալի և ընդհանուր ցածր օ․ գ․ գ–ի պատճառով։ Որպես առաջնային շարժիչ օգտագործում են գազային տուր- բինները։ Առաջին գազատուրբոքարշն ստեղծվել է և սկսել շահագործվել 1948-ին (ԱՄՆ)։ Տուրբոքարշաշինությունը, սակայն, մեծ հաջողությունների չի հասել։ Տ–ի զարգացումը և կատարելագործումը կապված են բավականաչափ ցածր տե- սակարար զանգվածի դեպքում մեծ ագրեգատային հզորությամբ (մինչև 30% օ․ գ․ գ–ով) լոկոմոտիվներ ստեղծելու հնա- րավորության և դրանց հատկությունների հետագա բարելավման հետ։


ՏՈՒՐԲՈՒԼԵՆՏ ՀՈՍԱՆՔ (< լատ․ tur- bulentus – բուռն, անկանոն), հեղուկների կամ գազերի շարժման ձև, որի ժամանակ դրանց մասնիկները կատարում են բարդ հետագծերով չկարգավորված չկայունացած շարժումներ։ Տ․ հ–ի դեպքում հեղուկի կամ գազի հիդրոդինամիկական և թերմոդինամիկական բնութագրերը (արագություն, ճնշում, ջերմաստիճան, խտություն) քաոսային, անկանոն փոփոխություններ են կրում ըստ կետի կոր դինատների ու ժամանակի։ Տ․ հ․ էապես տարբերվում է լամինար հոսանքից թե՝ ներքին բարդ կառուցվածքով, թե՝ շարժման պարամետրերի միջինացված արժեքների՝ ըստ հոսանքի հատվածքի բաշխումով։ Միջավայրի շերտերի խառնման մեծ ինտենսիվության շնորհիվ Տ․ հ–ներն օժտված են շարժման քանակ, ջերմություն, չլուծված խառնուրդների զանգված փոխանցելու, տվյալ միջավայրում քիմ․ ռեակցիաների (մասնավորապես այրման) տարածումն արագացնելու, միջավայրում կախված մասնիկները տեղափոխելու, ձայնային և էլեկտրամագնիսական ալիքները ցրելու, դրանց ամպլիտուդներն ու փուլերը փոփոխելու մեծ ունակությամբ։ Հոսանքը դառնում է տուրբուլենտ այն դեպքում, երբ խախտվում է շարժման լամինար ռեժիմի կայունությունը, և Ռեյնոչդսի թիվը գերազանցում է իր կրիտիկական արժեքը տվյալ շարժման համար։ Հեղուկների և գազերի հոսանքները բընության մեջ տեխ․ հարմարանքներում (հեղուկների շարժումը խողովակներում, ջրանցքներում, հեղուկում կամ գազում շարժվող պինդ մարմնի շուրջն առաջացող սահմանային շերտերում, աերոդի նամիկական սարքերում և այլուր) մեծ մասամբ Տ․ հ–ներ են։ Գրկ․ Абрамович Г․ Н․, Теория тур булентных струй, М․, I960; Бэтчелор Д ж․ К․, Теория однородной турбулент ности, пер․ с англ․, М․, 1963․

Գ․ Բաբաշանյան


ՏՈՒՐԳԱՅ, գետ Ղազախական ՄՍՀ–ում, Տուրգայի և Ակտյուբինսկի մարզերում։ Երկարությունը 825 կմ է, ավազանը՝ 157 հզ․ կմ2։ Կազմավորվում է ժալդամա և Կարա–Տուրգայ գետերի միախառնումից, հոսում հիմնականում Տուրգայի ձորակով և թափվում Շալկարտենիզ անհոսք իջ վածքը։ Սնումը ձնային է։ Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին։ Տ–ի ավազանում կաբոքսիտի արդյունահանում ։

ՏՈՒՐԳԱՅԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ կազմում։ Կազմվել է 1970-ի նոյեմբ․ 23-ին։ Գտնվում է հանրապետության հս․ մա- սում, Իշիմ և Տուրգայ գետերի ավազաններում։ Տարածությունը 111,9 հզ․ կմ2 է, բն․՝ 298 հզ․ (1983)։ Ունի 3 քաղաք, 1 քտա, բաժանվում է 10 շրջանի։ Վարչական կենտրոնը՝ Արկալըկ։ 1973-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Տ․ մ․ զբաղեցնում է Տուրգայան սարավանդի հվ․ մասն ու Տուրգայան ձորակը, ինչպես նաև Ղազախական մանրաբլուրների արմ․ ծայրամասը։ Առավելագույն բարձրությունը 478 մ է։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –17,7°Cէ, հու– լիսինը՝ 21–24,2°С։ Բնորոշ են ուժեղ քամիները։ Տարեկան տեղումները 220 – 280 մմ են, վեգետացիայի շրջանը՝ 175– 185 օր։ Գետերն ունեն ձնային սնում, գարնանը խիստ վարարում են, ամռանը՝ ծանծաղում։ Տուրգայ գետի հովտում կան բազմաթիվ լճեր (ամենամեծը՝ Սարըկոպա)։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են օշինդրաաղուտային և հացազգիօշինդրային բուսածածկույթով գորշահողերն ու մոխրագույն հողերը։ Հանդիպում են բարխաններ, իջվածքներում՝ աղուտներ։ Իշիմ գետի ավազանում շագանակագույն հողերի վրա տարածված են տափաստանները։ Գետափերին և լճափերին կան ողո ղատային մարգագետիններ, խոտհարքներ և թփուտային մացառուտներ։ Կենդանիներից շատ կան կրծողներ, սողուններ, գետերի և լճերի ափերին՝ թռչուններ։ Բնակչությունը։ Մարզում բնակվում են ղազախներ, ռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, բելոռուսներ, թաթարներ, ուզբեկներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 2,5 մարդ է (1983), քաղաքային բնակչությունը՝ 32%։ Առավել խիտ է բնակեցված հս–արլ․ մասը։ Քաղաքներն են Արկալըկը, Եսիլը, Դերժավինսկը։ Տնտեսությունը։ Առաջատար ճյուղերն են հացահատիկի մշակումը, մսաբրդատու անասնապահությունը և գյուղատնտ․ հումքը վերամշակող արդյունաբերությունը։ էներգետիկայի հիմքը բերովի վառելիքն է։ Արդյունաբերության կարեվոր ճյուղերն են հանքարդյունահանումը (բոքսիտներ, հրակայուն կավեր), շինանյութերի արտադրությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը։ 1983-ին գյուղատնտ․ հողահանդակները կազմել են 10,3 մլն հա, որից 7,3 մլն հա՝ արոտավայրեր, 2,8 մլն հա՝ վարելահողեր, 231,6 հզ․ հա՛ խոտհարքներ։ 1983-ին մարզում կար 131 սովետական և կոլեկ- տիվ տնտեսություն, գյուղատնտ․ Փորձակայան։ Մշակում են ցորեն, կորեկ, գարի, կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, բան- ջարեղեն։ 1983-ին մարզում կար 1040,6 հզ․ մանր, 312,9 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 234,9 հզ․ խոզ։ Զբաղվում են նաև թռչնաբուծությամբ և որսորդությամբ։ Երկաթուղիների երկարությունը 436 կմ է, ավտոճանապարհներինը՝ 4,4 հզ․ կմ (1983)։ Մարզի տարածքով է անցնում Հվ–Սիբիրական երկաթուղին։ Օդային հաղորդակցություն կա Մոսկվայի, Ալմա Աթայի, Կուստանայի և այլ վայրերի հետ։ 1983/84 ուս․ տարում մարզում կար 219 հանրակրթական դպրոց, 15 պրոֆտեխ․