սահմանել ջութակի ընտանիքի յուրաքանչյուր նվագարանի աղեղի լավագույն չափն ու կշիռը։
ՏՈՒՐՑԽ հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ-հս․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կար տոֆիլի, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, 3 գրադարան։ Հիմնադրել են Արդահանի շրջակա գյուղերից եկած հայերը, 1829-ին։ Գյուղում կա եկեղեցի (1890)։
ՏՈՒՐՈՒԲԵՐԱՆ Տար ու բերան, Տաւրոյ բերան, Կողմն Տարաւնոյ, Տարոնոյ աշխարհ, Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արմում սահմանակից էր Ծոփքին և Բարձր Հայքին, հսում՝ Այրարասփն, արլում՝ Վասպուրականին, Մոկքին և Աղձնիքին։ Տ–ի բնական սահմանները արմում կազմում էին Բյուրակն–Մնձուրյան լեռնաշղթայի արլ․ հատվածից սկսվող և դեպի հվ․ տարածվող Սերոկի լեռները, հսում՝ Հայկական պար և Շարիանի լեռնաշղթաները, արլում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պաանոց գետերի ջրբաժան լեռները, հվ–ում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է, հիմնականում, Արածանիի վերին և միջին, ինչպես նաև Երասխի վերին հոսանքների ավազանը (մոտ 25 հզ․ կմ2)։ Տ–ի մակերևույթը բազմազան է, մեծամասամբ՝ դաշտային։ Կենար, մասում ձգվող լեռնաշղթաներն ու բլրաշարերը մեծ մասամբ ցածր են և չեն խախտում ընդհանուր հարթ մակերևույթը։ Տ–ի տարածքով հոսող Արածանին և բազմաթիվ վտակները տեղ–տեղ (Մուշ–Mi ուսումնանազկերտ) առաջացրել են ճահճուտներ։ Ունի արգավանդ դաշտեր (Դութաղ, Մանազկերտ, Բուլանըղ, Մուշ, Miniu, Տվարածատափ)։ Տ–ի մեջ մտնող Բյուրակնյան հրաբխային բարձրավանդակը հայտնի է սառնորակ աղբյուրներով ու փարթամ արոտավայրերով։ Բացառությամբ առանձին շրջանների (Բյուրակն, Տվարածատափ ևն), կլիման խիստ է, ցամաքային։ Ցածրադիր վայրերում տարածված են փշաբույսերը, փետրախոտերը ևն, իսկ բարձրադիր շրջաններում՝ ալպյան բուսականությունը։ Տ․ ունի նավթի, երկաթի, ոսկու, աղի, այլ օգտակար հանածոների պաշարներ։ Ըստ YII դ․ հայկ․ «Աշխարհացոյց»-ի, Տ․ վարչականորեն բաժանվում , էր 16 գավառի՝ Խութ (խոյթ), ացակունյաց ձոր (Ասպակունիք), Տարոն, Արշաւէունիք, Մարղաղի, Դասնավորք, Տվարածատափ, Գավառ (Գովառ), Հարս, Վարաժնունիյչ, Բզնունիք, Երնարս (Երիվարք), Աղիովիտ, Ասյահունիք, Կորի (Կոր), խորխոոունիը։ «Տ․» անվանումնդառաջացել է հավանաբար Բաղեշի «Տաւրոյ բերան» լեռնանցքի (Հայաստանի միջնաշխարհը կապում էր Հայկ․ Միջագետքի հետ) անունից։ Տ․ Սելևկյանների տիրապետության վերջին շրջանում մտել է Մեծ Հայքի սատրապության մեջ, այնուհետև եղել է Մեծ Հայքի թագավորության կենտր․ նահանգներից։ Տ–ի Տարոն, Հարք և Ապահունիք գավառներով է անցել <Արքունի պոդոտան> Հետագայում նշանավոր էին նաև Տ–ով անցնող Կարին (Թեոդոսուպոլիս)–Մանագկերտ–խլաթ–Բաղեշ (Բիթլիս)–Մծբին և Արտաշատ–Մանազկերտ–Տիգրանակերտ ճանապարհները։ Քաղաքներից նշանա վոր էին Մանազկերտը, Արճեշը, Արծկեն, իյլաթը, Մուշը ևն։ Տ–ի տարբեր գավառներում հնում իշխել են ակունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Աս/ահունքւները, Ձյունակ անները, Բզնունիները, Գնունիները, Իորխոռունիները և ուրիշ նախարար, տոհմեր։ Հայաստանի առաջին բաժանմամբ (385) Տ․ անցել է Սասանյան Պարսկաստանի, իսկ 591-ի վերաբաժանմամբ՝ Բյուզ․ կայսրության ազդեցության ներքո։ Բյուզ․ Մավրիկիոս կայսեր (582–602) վարչ․ փոփոխություն ներից հետո առաջացած «Ներքսագոյն Հայքի» (Այրարատ), Չորրորդ Հայքի և Աղձնիքի միջև գտնվող տարածքը կոչվել