Ր, ր, հայկական այբուբենի երեսուն երկուերորդ տաոը։ Անունն է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տաոակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ տարրից (կարճ, լայն, երկար) և երկու նուրբից, ընդորում կարճ տարրը երկարի աջ կողմում է՝ վերջինիս հավասար բարձրությամբ, նրանք իրար են միանում վերին ծայրից նուրբով։ Լայնը երկարի ձախ կողմում է, նրա ստորին ծայրից ցած, և իր վերին մասով նուրբով միանում է երկարի ստորին ծայրին (ղ տառը շրջված)։ Հետագայում լայնը իր նուրբի հետ իջնում և դառնում է երկարի շարունակությունը, ապա ձուլվում է նրան։ Ունի բոլոր հինգ տառատեսակները։
Գրչագիր Ր գրվում է երկու տողագծերի միջև ուղղաձիգ՝ ր, և դեպի աջ թեքված։ Երկաթագիրը նույն գրչագիրն է կարճի և երկարի կոր նուրբով՝ ր։ Որպես գլխագիր գործածվելիս երկարը իջնում է միքանի տող ներքև և ավարտվում սուր ծայրով՝ ք։
Բուորգրում ր բոլորակով նստում է տողի վրա և երկարի ներքին կեսով իջնում է տողից ցած՝ ր (գլխածիր)։ Բոլորգրից են սերում շղագիրը՝ /ւ, և նոարգիրը4 յ»։
Ր նշանագրում է ժամանակակից գրական հայերենի առաջնալեզվային (ատամ նային) թրթռուն ձայնորդ բաղաձայն հնչույթը։ Նշանակել է հինգ հազար և հինգ հազարերորդ, բյուրի նշանով (Ր~՝>)՝ հինգ հազար բյուր (5000 0000)։ Ա․ Մաթևոսյան
ՐԱԲՈՒՆԱՊԵՏ, ուսուցչապետ, մեծ րաբուն, որը ղեկավարում էր մի քանի դասասաց րաբուններ (ուսուցիչ) ունեցող դպրոց–վարդապետարան։ ՐԱՖՖԻ (Մելիք–Հակոբյան Հակոբ Մելիք–Միրզայի, 1835, գ․ Փայաջուկ, Սալմաստի գավառ,Պարսկաստան–25․4․1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆ–լիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուս, պետ․ գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուս, ժամանակակից գրկյան գեղարվեստ․ փորձի վրա։ 1856-ին, գիմնա զիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային–հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Ր․ այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով <կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Ր․ ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկ․ գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմ․ հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։
50–60-ական թթ․ Ր․ արդեն ստեղծել էր բավական հարուստ գրական ժառանգություն։ Նա իր ձեռագիր տետրերում ուներ մի քանի տասնյակ բանաստեղծություն, պոեմներ («Դժոխքի կապալառուք», 1874, «Արայն պատերազմի դաշտումը», 1874, «Սառա», 1874), «Սալբի» (հրտ․ 1911) վեպը, «Հարեմ» (1874) վիպակը, ուղեգրություններ ևն։ Գերազանցապես պարսկահայ իրականությունն արտացո լող այդ երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է։ Ր․ հասարակական բոլոր չարիքների պատճառը որոնում է ֆեոդ, կարգերի մեջ։ Պատմ․ ֆորմացիաների Փովւոխությունը, ըստ նրա, պայմանավորված է գաղափարների փոփոխությամբ։ Ֆեոդ, միջնադարում իշխող գաղափարը կրոնն էր, որին փոխարինելու է գալիս գիտությունը, ուստի և ֆեոդալիզմը անխուսափելիորեն պետք է տեղի տա բանական հասարակության պատմ․ ֆորմացիային։ Արևելքը նույնպես ոտք է դրել «մարդկության բարեկամների ցան կացած ոսկեղեն դարը», և ազատության, հավասարության, եղբայրության այն երազանքները, որ չկարողացան իրականացնել կրոնները, «պիտի ներս մտնեն մարդկային կյանքի մեջ քաղաքակրթության ու լուսավորության ձեռքով» (Երկ․ ժող․, հ․ 2, 1983, էջ 20)։ Լուսավորա կան աշխարհայեցության այս սահման ներում էլ Ր․ ի հայտ է բերել գրկյան հսարակական նշանակությունը։ Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը, ֆեոդալականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստ, երկպլան կառուցվածք է տալիս «Հարեմ» և «Մալբի» գործերին՝ մի գծով պատկերելով ֆեոդ, իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։
60-ական թթ․ վերջերին քայքայվել էր Մելիք–Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ական թթ․ սկզբին Ր․ հաճախակի է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգ․ մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական–հասարակական գործունեություն