Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան ասպարեզ։ Ընդունելով Գ․ Արծրունու հրավերը՝ Ր․ դարձել է «Մշակ»-ի գլխ․ աշխատակիցը և թերթի էշերում տպագրել իր գեղարվեստ, պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 են), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալ․ ու ազգ․ թշվառության ողբերգ․ հետեանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատ կերավոր ոճը Ր–ու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875– 1877-ին Ր․ աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877–79-ին դասավանդել է Ագուլիսի հայկ․ դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչե կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։ 70-ական թթ․ Г-ու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալ․ ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգ․ ու սոցիալ․ զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստ, ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ․ Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի (1872), ^Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Ր․ արծարծել է տնտ․, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869–70, հրտ․ 1882–83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսինեն դառնում հասարակական մթնոլորտի ազդեցու թյամբ։ Հետնաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Ր․ նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային–ազատագր․ պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ․ 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ․ 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առետր․ բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Գրոտեսկային տիպերի մեջ խտացնելով նրանց սոցիալ․ ու Րաֆֆի բարոյական մղումների հակահասարա կական էությունը՝ գրողն ստեղծում է ռոմանտիկ․ զաղա փարա տիպեր, որոնք հավակնում են իրականացնել արտադրության դեմոկրատական կազմակերպության սոցիալ․ ուտոպիան։ Հայ ազգային–ազատագր․ շարժման վերելքը, կապված 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Ր–ու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «ճանապարհորդություն Թիֆլիսից մինչե Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագր․ շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպ․ դիվանագիտության ուղին, Ր․ առաջադրում է ազգային ազատագր․ պայքարի գաղափարը՝ արեմտահայ ժողովրդի գլխ․ խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստ, արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ․ 1–2, 1883–87) վեպերը։ «Կայծեր»-ը XIX դ․ հայ ազատագր․ շարժումների գեղարվեստ, հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք–էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա–փիլ․ հագեցվածությամբ և գեղարվեստ․ հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգ․ վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ․ սկզբի ազատագր․ շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է IV դ․ կեսի սոցիալքաղ․ բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետ․ անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմ․ զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Ր․ կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգ․ միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագր․ շարժման դասերից այն հետնությունն է անում, թե ազգ․ դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանու թյան դատակնիքը։ Սակայն, որպես գե ղագետ, Ր․ դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալ․ ու քաղ․ շարժերի տե սանկյունից, այլն այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմ․ անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնա հատականը։ Ըստ այդ գնահատականի՝ հայրենասիրությունը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Ր․ կաւոա րելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստ, փորձը։ Ր–ու ստեղծագործության էական բա ժինն են կազմում գրական –քննա դատա կան հոդվածները։ Երկերի առաջաբան– ներում, «Պ․ Հայկունու կրիտիկան և «Կայ ծերը»» (1883), «Վիպագրությունը ռուսա– հայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագան քել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհա տականության, ստեղծագործական երե– վակայության, քննադատության մեթոդի, XIX դ․ հայ գրկ–յան զարգացման գլխ․ օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմ․ վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականա գիտական քննադատական մտքի պատ մության մեջ։ Խորապես կապված ազգ․ մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս, և եվրոպ․ գրկ–յան նվաճումները, Ր․ հայ գրկ․ մերձեցրեց ժամանակի համաշխար հային գրկ–յան չափանիշներին։ Ր․ գե ղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրաց րեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վի պակի, պատմվածքի, նամականիի և ուղե գրության ընտիր նմուշներ։ Ր․ հանդես է եկելՄելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։ Երեանում կա Ր–ու անվան փողոց, դպրոց։ Երկ․ Երկ․ Ժող․, հ․ 1 –10, Ե․, 1955 – 59։ Երկ ժող․, հ․ 1-10, Ե․, 1962-64։ Երկ․ ժող․, հ․ 1-7-․․․, Ե․, 1983-85-․․․։ Գրկ․ Ավթանդիլյան Ա․ Ւ–’․, Պատ կերներ Րաֆֆիի կյանքից, Ալեքսանդրապոլ, 1904։ Վ անանդեցի Գ․, Րաֆֆիի վեպերը, Ե․, 1928։ Տերտերյան Ա․, Րաֆֆու«Սամ– վել» պատմական վեպը, Երկ․, Ե․, 1980։ Սարինյան Ս․, Րաֆֆի, Ե․, 1957։ Ն ու յ– ն ի, Հայկական ռոմանտիզմ, Ե․, 1966։ Ն ու յ– ն ի, Րաֆֆի․ գաղափարների և կերպարների համակարգը, Ե․, 1985։ Ս ա մ վ և լ j ա ն Խ․, Րաֆֆու կյանքը, Ե․, 1957։ Պետրոսյան Ե․, Րաֆֆի, Ե․, 1959։ Ս․ Սարինյան,


ՐՈՊԵ, 1․ Ժամանակի արտահամակարգային միավոր։ Նշանակվում է ր (միջազգային նշանակումը՝ min)։ 1 ^=60 վրկ= = 1/60 ժ=1/1440 օր։ 2․ Հարթ անկյան արտահամակարգային միավոր։ Նշանակվում է Г= 1/60°=Л/10800 ռադ= =2,908882․10 4 ռադ։