Ց, ց, հայերեն այբուբենի երեսուներեքերորդ տառը։ Անունն է ցո (ցոյ)։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ տարրից (կարճ, լայն և երկար) և երեք նուրբից։ Այն Ց (յ) տառի կրկնավորն է՝ մեկ նուրբի հավելումով։ Կարճը և լայնը գտնվում են երկարի ձախ կողմում, կարճի երկու ծայրերը միանում են երկարին նուրբերով՝ վերևից և մեջտեղից, իսկ լայնը՝ ստորին ծայրից երկարի ստորին ծայրին։ Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում, պահպանելով տառի գծագրական յուրահատկությունները, որոշ դեպքերում ընդունում է մասնակի ձևափոխություններ։ Գրչագիր Ց գրվում է երկու տողագծերի միջև, ուղղաձիգ՝ ց, աջ թեքված, ինչպես նաև բոլորակը միքիչ փոքրացած՝ fl։ Բուորգիր Ց նույն գրչագիրն է, բայց բոլորակով նստում է տողի վրա (գլխածիր), իսկ երկարի մի մասը և լայնը իջնում են տողից ցած՝ յ։ Երկաթագիրը նույն գրչագիրն է, սակայն նուրբերը և ուղղաձիգ գծերը կորացել են՝ fl։ Որպես գլխագիր օգտագործվելիս երկաթագիր Ց նստում է տողի վրա և ձգվում վեր՝ Չ։ Շղագիրը՝ յ/* հ նոարգիրը՝ у, սերում են բոլորգրից։ ժամանակակից գրչագիրը կորցրել է վերին նուրբը։ Ց․ նշանագրում է ժամանակակից հայերենի առաջնալեզվային (լեզվատամ նային) պայթաշփական շնչեղ խուլ բաղաձայն հնչույթը։ Ց նշանակել է վեցհազար և վեցհազարերորդ, բյուրի նշանով (Ց™1)՝ վեց հազար բյուր (60000000)։ Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական։ Ա․ Մաթևոսյան ՑԱԳՈԼՈՎ Գեորգի Ալեքսանդրովիչ (1897–1919), Կովկասում սովետական իշխանության համար պայքարի կազմակերպիչներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1916-ից։ 1916-ից սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մասնակցել է Փետըր– վարյան հեղափոխությանը (1917)։ 1917-ի ապրիլից հեղափոխական աշխատանք է կատարել Վլադիկավկազում (Օրջոնիկիձե), եղել է «Կերմեն» կուսակցության(Հյուսիսային Օսեթիայի գյուղացիական չքավորության 1917-ի ամռանն ստեղծված հեղափոխականդեմոկրատական կազմակերպություն) , ԿԿ–ի նախագահը։ 1918-ին գործուղվել է Սարիղամիշ, եղել ռազմաճակատի ՌՀխ–ի նախագահը։ Կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Հս․ Կովկասում։ Եղել է Թերեքի մարզային ժող․ սովետի անդամ, Հս․ Օսեթիայի ՌՀխ–ի նախագահ, 1919-ին՝ Վլադիկավկազի պաշտպանության կազմակերպիչներից։ Սպանել են սպիտակ գվարդիականները։ ՑԱԴԱՍԱ Համզաթ (1877-1951), ավար, սովետական բանաստեղծ, Դաղստանի ժող․ բանաստեղծ (1934)։ Ռ․ Համզաթովի հայրը։ Որպես երգիծաբան մերկացրել է մուսուլման հոգևորականության արատները, չարչիներին ու գռփողներին։ Պրրպագանդել է Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարները։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ադաթների ցախավելը» (1934), մի ամբողջ փուլ է նշանավորել ավար, սովետական պոեզիայում։ Լեռնականների նոր կյանքի ռեալիստ, պատումն է «Ասք հովվի մասին» (1949–50) պոեմը, որը մտել է «Ընտրանի» (ՍՍՀՄ պետ․մրցանակ, 1951) ժող–ի մեջ։ Դրամաների, կատակերգությունների հեղինակ է։ Ց–ի անունով են կոչվում Դաղստանի Լեզվի, պատմության ու գրկ–յան ԴՀԻ–ն, Ավարական երաժշտադրամատիկ․ թատրոնը, մանկավարժական ինստ–ը։ 1965-ին սահմանվել է Ց–ի անվ․ ամենամյա հանրապետ․ մրցանակ՝ դրամատուրգիական լավագույն ստեղծագործության համար։ Երկ․ Асарал, т․ 1–4, Махачкала, 1953 – 1956; Избранное, М․, 1973․ ՑԱԼԿՈՏԻ, Ծ ui լ կ ո տ ի, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Դագրայի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, վրացիներ, ռուսներ, հույներ ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ , բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, շերամապահու թյամբ։ Ունի հայկ․ ութամյա դպրոց, վրաց․ և ռուս, տարրական դպրոց, ակումբ-կինո, բուժկայան։ Հիմնադրել են ռուսները։ Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջաններից, 1898-ին։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/137
Արտաքին տեսք