ՑԱԽԱԿԵՌԱՍ
(Lonicera), ցախակեռասազգիների ընտանիքի թփերի ցեղ։ Ցողունը կանգուն է կամ փաթաթվող։ Տերևները պարզ են, հակադիր, թափվող կամ մշտադալար։ Ծաղիկները սպիտակ են, դեղնավուն, կարմիր, վարդագույն, զույգ կամ օղակաձև դասավորված, երբեմն ծաղկաբույլերով։ Պսակը երկշուրթ է, խողովակաձագարաձև կամ զանգակաձև։ Հատապտուղները հյութեղ են, զույգ–զույգ ձուլված կամ ազատ։ Դեկորատիվ, ցրտադիմացկուն և չորադիմացկուն բույսեր են։ Հայտնի է Ց–ի ավելի քան 200 (ՍՍՀՄ–ում՝ 50) տեսակ՝ տարածված գլխավորապես Հս․ կիսագնդում և Անդերում։ ՀՍՍՀ–ում հանդիպում է Ց–ի 6 տեսակ՝ տարածված միջին լեռնային անտառային գոտում։ Ց․ լայնորեն օգտագործվում է քաղաքների կանաչապատման համար և հակաէրոզիոն տնկարկներում։ Ց–ի որոշ տեսակներ մեղրատու են, մի քանիսն ունեն ուտելի պտուղներ։ Ա․ Բարսեղյան
«ՑԱԽԱՎԵԼ»
երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1915–21-ին, Բոստոնում (1915), Նյու Ցորքում։ Տնօրեն–խմբագիր՝ Ս․ Կյուլո (Ս․ Կյուլոյան)։ «Պատերազմական լուրեր», «Անթել հեռագիրներ» և այլ ենթավերնագրերով ներկայացրել է առաշին համաշխարհային պատերազմի ընթացքը, մերկացրել պատերազմող կողմերի զավթողական նկրտումները, թուրք, բարբարոսությունները Արևմտյան Հայաստանում։
«ՑԱԽԱՎԵԼ»
երգիծական պատկերազարդ երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1943–1958-ին, Թեհրանում։ խմբագիր՝ Ե․ Բազեն (Միրզոյան)։ 1943–44-ին հրատարակվել է որպես ժողովածու (1–8 համար)։ Խարազանել է իրանահայ կյանքի արատավոր կողմերը։
ՑԱԽԱՔԼՈՐՆԵՐ
(Lyrurus), մ ա յ ր ա հ ա վ ե ր, ցախաքլորների ընտանիքի հավազգի թռչունների սեռ։ խոշոր, հավի մեծության թռչուններ են։ Արուների պոչը քնարաձև բաժանված է․,, երկու մասի։ Հայտնի է Ց–ի 2 տեսակ՝ սովորական Ց․ (Լ․ tetri*)՝ տարածված Եվրոպայի և Ասիայի անտառային և անտառատափաստանային գոտիներում, և կովկասյան Ց․ (Լ․ mlokosiewiczi)՝ տարածված Մեծ և Փոքր Կովկասում։ ՀՍՍՀ–ում կովկասյան Ց․ հանդիպում է հս․ շրջանների անտառների և ալպիական գոտուսահմանագծին, որտեղ կան կեչու պուրակներ։ Արուների փետրավորումը սև է, հոնքերը՝ կարմիր, թևերի վրա կան սպիտակ հատվածներ, պոչի ծայրերը թեքված են դեպի կողքերը և ներքև։ էգերը շիկագորշավուն են, լայնական շերտավորված մուգ բծերով։ Բնադրում է գետնի վրա։ Ձվադրում է մայիս–հունիսին, դնում 5–10 ձու։ Արուները վարում են հարեմային կյանք, չեն մասնակցում թխսմանը և ձագերի խնամքին։ Կազմում են ոչ մեծ երամներ։ Սնվում են տերևներով, կեչու բողբոջներով, պտուղներով, ծաղիկներով և միջատներով։ Գրանցված է ՀՍՍՀ Կարմիր գրքում։ Մ․ Ադամյան
ՑԱԽՍԱՐԵԿ
(Tragzadytes trogladytes), եղնջուկ, ցակսարեկների ընտանիքի ճնճղուկազգիների կարգի թռչուն։ Մարմնի երկարությունը 10–սմ է, զանգվածը՝ Ցախսարեկ 7–11 գ։ Կտուցն ուղիղ է, բարակ, թևերը կարճ են, բութ ծայրերով, փետրավորումը շագանակագորշավուն է։ Տարածված է Եվրոպայում, Հս․ Աֆրիկայում, Ասիայում և Հս․ Ամերիկայում։ Հս․ շրջաններում չվող է, հվ-ում՝ նստակյաց։ ՀՍՍՀ–ում տարածված է ամենուր, 600–2400 մ բարձրությունների վրա։ Գերադասում է անտառային շրջանները։ ՀՍՍՀ–ում Ց․ նստակյաց է կամ մասնակիորեն քոչող։ Բնադրում է թփուտներում, բույնը նման է գնդի։ Ապրիլ–մայիսին էգը դնում է 4-7 ձու։ Սնվում է մանր միջատներով, թրթուրներով, սերմերով և հատապտուղներով։
ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐ այն ջերմաս տիճանների տիրույթի պայմանական ան վանումը, որոնք փոքր են որոշ 0 արժեքից․ 0-ն սովորաբար բնութագրում է ֆիզիկ․ համակարգում միջմասնիկային փոխազդեցությունների k0 էներգիական մաշտաբը (к-ն Բոլցմանի հաստատունն է) կամ ջերմաստիճանի այն բնորոշ արժեքը, որ ձեռք է բերվել տեխնիկայի տվյալ բնագավառում ընդունված մեթոդով։ Օրինակ, պինդ մարմնի ֆիզիկայի տարբեր խնդիրներում Ց․ ջ–ի տիրույթին են դասում այն ջերմաստիճանները, որոնք փոքր են Ֆերմիի ջերմաստիճանից (0F, մետաղների համար 0f~1O4K), Դեըայ}ւ ջերմաստիճանից (0D~1O2–103K), Կյուրիի կետից (0с^Ю2-1О3К) կամ մեկ այլ, տվյալ խնդրի համար բնութագրական ջերմաստիճանից։ Ջերմամիջուկային կառավարվող սինթեզի դեպքում պլազմայի ջերմաստիճանը (~106К) նույնպես ընկած է Ց․ ջ–ի տիրույթում, թեևայն մի քանի կարգով բարձր է շրջակա միջավայրի ջերմաստիճանից։ Լաբորատոր պայմաններում շրջակա միջավայրի ջերմաստիճանից էապես ցածր ջերմաստիճաններ ստանալու համար օգտագործում են հեղուկացված գազեր՝ ազոտ, նեոն, ջրածին, հելիում–4 և հելիում–3, որոնք եռում են կրիոստատներում, Դյուարի անոթներում՝ մթնոլորտային ճնշման տակ կամ պոմպով արտամղելիս։ Հեղուկացված գազերի օգնությամբ համեմատաբար հեշտ են իրականացվում հետազոտվող օբյեկտների ոչ միայն հովացումը, այլև ջերմակայունացումը։ Թվարկված հեղուկ գազերից առավել տարածվածը, էժանն ու անվտանգը ազոտն է, որի օգնությամբ հետազոտություններ են կատարվում 80–65 К ջեր մաստիճանային տիրույթում։ Այդ պատ ճառով լաբորատոր պայմաններում ըն դունված է Ց․ ջ–ին դասել 80 K-ից ցածր ջերմաստիճանները։ Նեոնի, ջրածնի, հելիում–4-ի և հելիում–3-ի օգտագործումը հնարավորություն է տալիս ջերմակայունացումով հետազոտություններ կատարել համապատասխանաբար 27–25 К, 20– 14 К, 4,2–0,7 К և 3,2–0,3 К ջերմաստի ճանային տիրույթներում։ Վերոնշյալ գազերը, ինչպես նաև իբրև վառելիք կիրառվող բնական գազը հեղուկացնելու, պահելու և փոխադրելու համար մշակվել է միասնական արդ․ տեխնոլոգիա, կառուցվել են 103 ւ/ժ կարգի արտադրողականությամբ հեղուկարար հզոր կայանքներ և մինչև 105 մ3 տարողությամբ պահեստարաններ։ Ստեղծվել է տեխնիկայի ինքնուրույն, խոշորամաշտաբ բնագավառ, որն զբաղվում է 120 К (բնական գազի հեղուկացման ջերմաստի ճանը) և ավելի ցածր ջերմաստիճաննե րում աշխատող սարքավորման արտադրու թյան և շահագործման խնդիրներով։ Ցրտի միջազգային ինստ–ի XIII համաժողովի (1971) որոշմամբ 120 K-ից ցածր ջերմաս տիճանները կոչվել են կրիոգենային, իսկ տեխնիկայի համապատասխան բնագա վառն ստացել է «կրիոգենիկա» անվանու մը։ ՍՍՀՄ–ում համանման սահմանումներ մուծվել են ըստ ԳՈՍՏ 21957–76-ի։ Արդ․ կայանքներում կրիոգենային ջեր մաստիճանների ստացման հիմքում ընկած է սեղմված գազի ջերմաստիճանի նվազ ման երևույթը, երբ գազը, արտաքին աշխատանք կատարելով, ադիաբատորեն ընդարձակվում է ղեաանղերներում, ինչ պես նաև Ջոուչ–Թոմսոնի Էֆեկտը, երբ իրական գազը դրոսելման ժամանակ հո վանում է ընդհուպ մինչև կոնդենսացման ջերմաստիճանը։ Այս եղանակով ստանում են մինչև 4,2 К ջերմաստիճաններ (հե լիում -4-ի կոնդենսացման ջերմաստի ճանը)։ Կրիոգենային մեքենաներն աշխատում են հիմնականում երկու ռեժիմով՝ հեղուկարար և ռեֆրիժերատորային։ Հեղուկարար ռեժիմում մեքենայի աշխատանքի նպատակը գազերի կամ գազային խառնուրդների հեղուկացումն է ե, անհրաժեշտության դեպքում, խառնուրդի բաղադրամասերի առանձնացումը ոեկ– տիֆիկացման մեթոդով։ Այս եղանակով 80% ազոտ պարունակող օդից ստանում են մաքուր (99,999%) հեղուկ ազոտ։ Հեղուկացված գազերը լցվում են փոխադրովի հատուկ անոթների մեջ և հասցվում սպառողներին։ Ռեֆրիժերատորային ռեժիմում կրիոգենային մեքենայի աշխատանքի նպատակն է օբյեկտի տրված ջերմաստիճանի տևական պահպանումը՝ օբյեկտում ջերմաանջատման առկայության դեպքում։ Մինչև 0,3 К ջերմաստիճաններ ստանում են լաբորատոր ռեֆրիժերատոր ներով, որոնցում օգտագործվում է հեղուկ հելիում -З-ի գոլորշիների արտամղումը։ Ավելի ցածր (~5 10~3К) ջերմաստիճաններ ստանալու համար ստեղծվել են լուծման ռեֆրիժերատորներ, որոնց գործողության հիմքում ընկած է հելիում–4 և հելիում–3 հեղուկ խառնուրդի հովացման երևույթը՝ խառնուրդի մեջ հելիում -3-ի լուծման դեպքում։ էլ ավելի ցածր ջերմաս տիճաններ ստանալու համար կիրառում են մագնիսական հովացումը՝ պարամագնիսական աղերի ադիաբատ ապամագնիսացումը կամ միջուկային ապամագնի սացումը։