րագույն բնագավառներն են ոսկու և պղնձի նստեցումը, էլեկտրոլիտի մաքրումը նիկելի արտադրության ժամանակ։ 2․ Մ ե տ ա ղ ա մ շ ա կ մ ա ն մ ե ջ, մետաղական շինվածքների (առավելապես պողպատե) քիմիա–ջերմային մշակում․ 900–950°C ջերմաստիճանում կատարում են մակերևութային շերտերի դիֆուզիոնհագեցում ածխածնով (ածխածնացում)։ Ց–ման նպատակն է մեծացնել կարծրությունը, մաշակայունությունը և հոգնածային ամրությունը։ Տարբերում են գազային, հեղուկ և էլեկտրոլիզային Ց․։ Ցեմենտացված շերտում ածխածնի օպտիմալ պարունակությունը 0,8–0,9% է։ Ց–ման հետևանքով ածխածնացած շերտի խորությունը կազմում է մմ–ի տասներորդական մասերից մինչե 20 մմ (ավելի հաճախ՝ 0,5–3 մմ)։ 3․ Գ ր ու ն տ ն ե ր ի Ց․, հակաֆիլտրացիոն ծածկույթի ստեղծում՝ հորատանցքերի մեջ ցեմենտ կամ ցեմենտակավային շաղախ ներմղելու միջոցով։
ՑԵՄԵՆՏԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, շինանյութերի արդյունաբերության ճյուղ, որն արտադրում է ցեմենտի տարբեր տեսակներ՝ պորտլանդցեմենտ, խարամա-պորտլանդցեմենտ, փուցոլանային պորտլանդցեմենտ, հատուկ ցեմենտներ (դեկորատիվ, խցակալման, կավահողային, սուլֆատակայուն, հիդրոտեխ․, արագ պնդացող ևն)։ Որպես հիմնական կապակցող նյութ ցեմենտը լայնորեն կիրառվում է ժողտնտ–յան մեջ, հատկապես բետոնի, երկաթբետոնի, շինարարական շաղախների արտադրության, ինչպես նաև ասբեստացեմենտի, նավթարդյունահանող ևն արդյունաբերության մեջ։
ՍՍՀՄ–ում Ց․ ա․ բարձրմեքենայացված է։ Ցեմենտի արտադրության խոշոր ձեռնարկություններ կան Նովոռոսիյսկում, Վոլսկում, Բալակլենայում, Կամենեց Պոդոլսկում, Ստարի Օսկոլում, Կարագանդայում Դրանցից շատերում ներդրված են տեխնոլոգիական պրոցեսների կառավարման, իսկ Սեբրյակովոյի ցեմենտի գործարանում՝ արտադրության ավտոմատ համակարգեր։ Գործում են թաց և չոր եղանակներով ցեմենտի թողարկման օրական 3000 տ կլինկեր արտադրողականությամբ վառարաններ (համապատասխանաբար՝ 7x230 մ և 7,0–6,4x95 մ), ինքնամանրացման «Հիդրոֆոլ» տիպի աղացներ։ Արտադրության համար որպես հումք են ծառայում կարբոնատային և կավային ապարները, մետալուրգիական արտադրության խարամը, ՊՇԷԿ–ների և ջէկերի մոխիրը, հրաքարի թերայրուկները ևն։ 1962-ից ՍՍՀՄ–ը ցեմենտի արտադրությամբ առաջինն է աշխարհում (1985-ին թողարկվել է 131 մլն տ)
Սոցիալիստ, մյուս երկրներից ցեմենտի խոշոր արտադրողներ են Լեհաստանը (1983-ին 16 մլն տ), Ռումինիան (13,0 մլն տ) և ԳԴՀ–ն (12 մլն տ)։ Կապիտ․ պետություններից Ց․ ա․ առավել զարգացած է Ճապոնիայում (1984-ին՝ 78,0 մլն տ), ԱՄՆ–ում (1984-ին՝ 73,0 մլն տ) և Իտալիայում (1984-ին՝ 39,0 մլն տ)։ 1982 թվականին աշխարհում արտադրվել է 872 մլն տ ցեմենտ, որից ՏՓԽ երկրները՝ 191 մլն տ։
ՀՍՍՀ–ում Ց․ ա–յան սկիզբը դրվել է 1-ին հնգամյակի տարիներին։ Ցեմենտի արտադրության կազմակերպման համար բազա են հանդիսացել Արարատի շրջանում հայտնաբերված կրաքարի և կավի հանքավայրերը։ 1933-ին շահագործման է հանձնվել Արարատի ցեմենտի գործարանը։ 1957-ին այն միավորվել է տեղի շիֆերի ու կրի գործարանների հետ և ստեղծվել է Արարատի ցեմենտի–շիֆերի կոմբինատը։ 1985-ին կոմբինատն արտադրել է 640 հզ․ տ ցեմենտ, 79,2 հզ․ տ ասբեստացեմենտե պայմանական սալիկ թիթեղ, 6,1 հզ․ տ կիր, 642 պայմանական կմ ասբեստացեմենտե խողովակ, 1,53 մլն տ կրաքար։ Արտադրության պրոցեսները մեքենայացված են, ներդրված են նորագույն հզոր վառարաններ, աղացներ, ջարդիչ սարքավորում ևն։ ճյուղն ընդգրկում է նաև Հրազդանի ցեմենտի գործարանը (շարք է մտել 1970-ին), որն 1985-ին թողարկել է 1025 հզ․ տ ցեմենտ։ Գ․ Նիկողոսյան
ՑԵՄԵՆՏԻՏ, ե ր կ ա թ ի կ ա ր բ ի դ, երկաթի և ածխածնի քիմ․ միացություն (Fe3C)՝ երկաթածխածնային համաձուլվածքների կառուցվածքային բաղադրիչներից։ Պարունակում է 6,67%С, փխրուն է, ունի մեծ կարծրություն։
ՑԵՆԶ (լատ․ census, < censeo – ցուցակագրում եմ, հաշվեգրում եմ), 1․ Հին Հռոմում քաղաքացիների ցուցակագրումն ունեցվածքի նշումով՝ նրանց սոցիալ–քաղ․, զինվ․ և հարկային դրությունը որոշելու համար։ 2․ Միջին դարերում Արմ․ և Կենտր․ Եվրոպայում՝ գյուղաց․ հարկ, բահրա։ 3․ Անձին ներկայացվող պայմաններ, որոնց առկայության դեպքում ապահովվում են նրա քաղ․ որոշակի իրավունքները (տես, օրինակ, Ընտրական ցենզեր)։
ՑԵՆԶ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ, հատկանիշների ցանկ, որոնց հիման վրա հաշվեգրումների և ընթացիկ վիճակագրական հետազոտության ժամանակ ձեռնարկությունը համարվում է ինքնուրույն տնտ․ կազմակերպություն։ Ուսումնասիրելով ֆաբրիկա–գործարանային վիճակագրության հիմնական աղբյուրները՝ Վ․ Ի․ Լենինը ցույց է տվել «ֆաբրիկա» և «գործարան» հասկացությունների որոշման ճշգրիտ հատկանիշների սահմանման (շոգեշարժիչի, կամ 16 և ավելի բանվորի առկայություն՝ առանց շարժիչի) անհրաժեշտությունը։ Նման հատկանիշներ դրվել են նախահեղափոխ․ և սովետական իշխանության առաջին տարիների վիճակագրության օգտագործած Ց․ ա․ ձ․ հիմքում։ Հետագայում, ՍՍՀՄ–ում պլանով աշխատող բոլոր ձեռնարկություններն ընդգրկվեցին հաշվառման ենթակաների թվում։ 30-ական թթ. կեսերից արդյունաբերությունը ցենզայինի և ոչ ցենզայինի բաժանելու փոխարեն ընդունվեց խոշորի և մանրի բաժանումը։ 60-ական թթ․ սկզբից հաշվառվում են ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող և օժանդակ ձեռնարկությունները։
ՑԵՆԶՈՐ (լատ․ censor, < censeo – ցուցակագրել), Հին Հռոմում բարձրագույն պաշտոններից մեկը (մ․ թ․ ա․ մոտ 443-ից)։ Հինգ տարին մեկ ցենտուրիական կոմիտիաներում ընտրվել է երկու Ց․։ Սկզբում ընտրվել են պատրիկներից, մ․ թ․ ա․ 351-ից՝ նաև պլեբեյներից։ Իրականացրել են քաղաքացիների և նրանց գույքի հաշվառումը (ցենզ), կազմել ծերակուտականների և հեծյալների ցուցակը, հսկել բարքերը, պետ․ ֆինանսները։ Կոռնելիոս Սուլլայի ժամանակ Ց–ները գործնականում զրկվել են իրենց իրավունքներից, իսկ կայսրության ժամանակաշրջանում Ց–ի պաշտոնը վերացվել է։
ՑԵՆԿՈՎՍԿԻ Լև Սեմյոնովիչ (1822-87), ռուսական (ազգությամբ լեհ) բուսաբան, պրոտիստոլոգ և մանրէաբան, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1881)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1844)։ Ցարոսլավլի Դեմիդովյան լիցեյի (1850–54), Պետերբուրգի (1854–59), Նովոռոսիյսկյան (Օդեսայում, 1865–71) և Խարկովի (1872–87) համալսարանների պրոֆեսոր։ Ստորակարգ բույսերի ու կենդանիների ուսումնասիրման օնտոգենետիկական մեթոդի հիմնադիրներից է։ Ց․ զարգացրել է բուս. և կենդան. աշխարհի գենետիկական միասնության վերաբերյալ պատկերացումները, պրոպագանդել Չ․ Դարվինի ուսմունքը։ Առաջարկել է սիբիրախտի դեմ վակցինայի ստացման արդյունավետ մեթոդներ։ Նպաստել է Խարկովում պաստյորյան կայանի կազմակերպմանը (1887)։ Ստեղծել է մանրէաբանների դպրոց։
ՑԵՆՏԱԼ (անգլ․ cental, < լատ․ centum – հարյուր), ctl, զանգվածի միավոր անգլիական չափերի համակարգում։ Հավասար է 100 անգլ․ ֆունտի կամ 45,3592 կգ–ի։
ՑԵՆՏՆԵՐ (գերմ․ Zentner, < լատ․ centenarius – 100 միավոր պարունակող, centum – հարյուր), զանգվածի արտահամակարգային միավոր։ Նշանակվում է ց (միջազգային նշանակումը՝ q,<quintal)։ Տարբերում են՝ 1․ մետրական Ց․, որը հավասար է 100 կգ–ի, 2․ անգլ․ (բրիտանական) մեծ կամ երկար Ց․, որը հավասար է 112 անգլ․ ֆանտի կամ 50,8023 կգ–ի, 3․ անգլ․ փոքր կամ կարճ Ց․, որը հավասար է 100 անգլ․ ֆունտի կամ 45,3592 կգ–ի և հայտնի է ցենտալ անունով։
ՑԵՆՏՐԻԶՄ, գաղափարաքաղ․ հոսանք, առաջացել է 2-րդ Ինտերնացիոնալի ռեֆորմիստական ու հեղափոխ․ ուղղությունների միջե պայքարի ընթացքում և փորձել բանվ․ շարժման ծրագրային ու տակտիկական սկզբունքային հարցերում օպորտունիզմին զիջումներ անելու ճանապարհով հարթել նրանց միջե եղած անհաղթահարելի հակասությունները։ Ի տարբերություն բացահայտ օպորտունիստների, որոնք բացորոշ հանդես էին գալիս հանուն սոցիալ–ռեֆորիզմի ոգով մարքսիզմի ռեիզիայի, ցենտրիստները քողարկում էին իրենց օպորտունիզմն «ուղղափառ» մարքսիստական ֆրազեոլոգիայով։ «Այնքան սարսափելի և վնասակար չէ բացահայտ օպորտունիզմը,– գրում է Վ․ Ի․ Լենինը,– որը միանգամից ետ է մղում իրենից բանվորական մասսային, որքան ոսկե միջինի այդ տեսությունը, որը մարքսիստական բառիկներով արդարացնում է օպորտունիստական պրակտիկան, մի շարք սոփեստություններով ապացուցում է հեղափոխական գործողությունների