Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Որպես երկրի պրեզիդենտ գլխավորել է (1971-ից) ՀՍՖՀ նախագահությունը, ինչպես նաև ֆեդերացիայի խորհուրդը, եղել է ՀՍՖՀ զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատարը։ Պարգևատրվել է հարավսլավական բազմաթիվ, սովետական Լենինի (1972), «Հաղթանակ»-ի (1945), Սուվորովի առաջին աստիճանի և այլ երկրների մի շարք շքանշաններով։

ՏԻՏՈԳՐԱԴ (մինչև 1952-ը՝ Պոդգորիցա), քաղաք Հարավսլավիայում, Չեռնոգորիայի Սոցիալիստական հանրապետության մայրաքաղաքը։ 96 հզ․ բն․ (1981)։ Տրանսպորտային հանգույց է։ Ունի օդանավակայան։ Կա ալյումինի, մետաղամշակման, թեթև, տեքստիլ, սննդի արդյունաբերություն։ Ունի համալսարան։ Որպես քաղաք հայտնի է 1330-ից։ XV դ․ վերջից մինչև 1878-ը եղել է օսմանյան լծի տակ։ Բեռլինի կոնգրեսի որոշմամբ 1878-ին վերադարձվել է Չեռնոգորիային։ 1918-ից Սերբերի, հորվաթների, սլովենների թագավորության կազմում էր (1929-ից՝ Հարավսլավիայի)։ Պահպանվել են թուրք. ամրոցի ավերակներ (XV դ․), շենքեր (XVII-XIX դդ․)։ 1972-ին Երևանի և Տ–ի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության համաձայնագիր։

ՏԻՏՈՍ Փլավիոս Վեսպասիանոս (Titus Flavius Vespasianus) (39–81), հռոմ․ կայսր 79-ից (73-ից գահակից)։ Փլավիոսների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Վեսպասիանոսին։ Հրեական պատերազմ 66–73-ի վերջին շրջանում ղեկավարել է հռոմ․ զորքը, 70-ին գրավել և ավերել է Երուսաղեմը։ 73–79-ին պայքարել է ծերակուտական արիստոկրատական ընդդիմության դեմ։ Կայսր դառնալով կառավարել է ծերակույտի հետ համաձայնեցված։ Զգալի միջոցներ է ծախսել Վեզուվի ժայթքման (79), ժանտախտի և Հռոմի հրդեհի (80) հետևանքները վերացնելու, տեսարանների, բաշխումների և հասարակական կառույցների վրա (ավարտել է Կոլիզեումի կառուցումը)։ Անտիկ հեղինակները փառաբանել են Տ–ին։ Գրկ․ Սվետոնիոս Գ․ Տ․, Տասներկու կեսարների կյանքը, Ե․, 1986։

ՏԻՏՈՎ Գերման Ստեպանովիչ (ծն․ 1935), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, ավիացիայի գեներալ-մայոր (1975)։ Սովետական Միության հերոս (9․06․1961)։ ՍՄԿԿ անդամ 1961-ից։ Ավարտել է Ստալինգրադի ռազմաավիացիոն ուսումնարանը (1957), Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմաավիացիոն ինժեներական ակադեմիան (1968), Ե․ Վորոշիլովի անվ․ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1972)։ Տիեզերագնացների ջոկատում է 1960-ից։ Տ․ 1961-ի օգոստ․ 6–7-ին մարդկության պատմության մեջ երկրորդ ուղեծրային թռիչքն է կատարել «Վոստոկ–2» տիեզերանավով։ 25 ժ 11 ր-ում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 17 պտույտ, անցել ավելի քան 700 հզ․ կմ։ ՍՍՀՄ VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Տ-ին շնորհվել է Բուլղարիայի ժող․ Հանրապետության սոցիալիստական աշխատանքի հերոսի, Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության (այժմ՝ ՎՍՀ) հերոսի, Մոնղոլիայի ժող․ Հանրապետության հերոսի կոչումներ։ Տ–ի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը:

Գ․ Ս․ Տիտով Վ․ Գ․ Տիտով ։

ՏԻՏՈՎ Վլադիմիր Գեորգևիչ (ծն․ 1947), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, փոխգնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1971-ից։ Ավարտել է Չեռնիգովի բարձրագույն օդաչուական զինվորական ավիացիոն ուսումնարանը (1970)։ Տիեզերագնացների ջոկատում է 1976-ից։ 1983-ի ապրիլի 20–22-ին, որպես հրամանատար, Գ․ Մ․ Ստրեկալովի և Ա․ Ա․ Սերեբրովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ–8» տիեզերանավով։

ՏԻՏՏԱ ՌՈՒՖՖՈ (Titta Ruffo, իսկական անունը և ազգանունը՝ Կաֆիեռո Տիտտա Ռ ու ֆ ֆ ո, 1877–1953), իտալացի երգիչ (բարիտոն)։ 1896-ին ընդունվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիան, երգեցողություն պարապել Վ․ Պերսիկինիի մոտ, մասնավոր դասեր է առել Ս․ Սպարապանիից և Լ․ Կասսինիից։ Բեմելը՝ 1898-ին, Հռոմի «Կոստանցի» թատրոնում (մունետիկի դերերգը Վագների «Լոենգրին»-ում)։ Երգել է Իտալիայի տարբեր քաղաքների օպերային թատրոններում (այդ թվում՝ Միլանի «Լա Սկալա»-ում)։ 1900-ից մեծ հաջողությամբ հանդես է եկել աշխարհի խոշորագույն օպերային բեմերում (Ռուսաստանում առաջին անգամ՝ 1905-ին)։ Իտալիայում ֆաշիստ, վարչակարգի հաստատումից հետո Տ․ Ռ․ հեռացել է հայրենիքից։ Տ․ Ռ․ օժտված էր հազվադեպ գեղեցիկ և հարուստ տեմբրի, լայն ձայնածավալի հզոր ձայնով, դրամատիկ․ վառ տաղանդով։ Դերերգերից են՝ Ֆիգարո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ռիգոլետտո, ժերմոն, Յագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Օթելլո), Համլետ (Թոմայի «Համլետ»), Սկարպիա (Պուչչինիի «Տոսկա»), Տոնիո (Լեոնկա– վալլոյի «Պայացներ»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Դև (Ռուբինշտեյնի «Դև»)։

ՏԻՏՐ կ ի ն ո յ ու մ, մակագրություն կինոնկարում։ Լինում են վերնագրային կամ ներածական, միջակա և եզրափակիչ, ինչպես և միջկադրային մակագրություններ՝ սուբտիտրեր, որոնցից օգտվում են առանց կրկնօրինակման օտար լեզվով ցուցադրվող ֆիլմերում։ «Համր» կինոյում Տ–ով հաղորդել են երկխոսության բովանդակությունը, գործողության ժամանակի ու տեղի փոփոխությունը, օգնել հեղինակի մտահղացման բացահայտմանը։ Հնչուն կինոյում պահպանվել են հիմնականում վերնագրային Տ–երը։

ՏԻՏՐ (< ֆրանս․ titre որակ, բնութագիր) ք ի մ ի ա յ ու մ, լուծույթի կոնցենտրացիայի արտահայտման եղանակներից։

ՏԻՏՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, քանակական վերլուծության եղանակների համախումբ, հիմնված է նմուշում հետազոտվող բաղադրիչի հետ փոխազդելու համար անհրաժեշտ ռեագենտի ճշգրիտ քանակությունը չափելու վրա։ Կիրառվում է նմուշում այդ բաղադրիչի պարունակությունը որոշելու համար։ Այդ նպատակով նմուշի լուծույթը (կամ գազային խառնուրդը) տիտրում են՝ աստիճանաբար ավելացնելով տիտրանտի ճշգրիտ հայտնի կոնցենտրացիա ունեցող լուծույթի (գազային խառնուրդի) հայտնի փոքր քանակություններ, մինչև տիտրման վերջնակետը։ Տիտրման վերշնակետը (համարժեք կետ)՝ հետազոտվող բաղադրիչի հետ փոխազդելու համար անհրաժեշտ տիտրանտի լուծույթի քանակությունը որոշում են լուծույթի կամ ավելի հաճախ ինդիկատորի գույնի փոփոխությամբ, նաև կառուցելով տիտրման կորը (լուծույթի կամ գազային խառնուրդի որևէ ֆիզիկ. հատկության կախումը տիտրանտի ծախսված քանակից ցույց տվող կոր, տես նկ․)։ Ըստ կիրառվող ռեակցիայի բնույթի տարբերում են օ ք ս ի դ ա վ ե ր ա կ ա ն գ ն ո ղ տիտրում, թ թ վ ա հ ի մ ն ա յ ի ն տիտրում, ն ս տ ե ց ն ո ղ տիտրում, կ ո մ պ լ ե ք ս ա գ ո յ ա ց ն ո ղ տիտրում ևն, ըստ տիտրման վերջնակետի որոշման եղանակի՝ պոտենցիալաչափության, ամպերաչափության, կոնդուկտաչափության, կուլոնաչափոթյան (տես Վերլուծության էլեկտրաքիմիական եղանակներ), ռադիոչափական տիտրում ևն, ըստ օգտագործվող ռեագենտի բնույթի՝ արծաթաչափություն, յոդաչափություն, պերմանգանատաչափություն ևն։ Տիտրումն իրականացնում են ծավալային կամ կշռային բյուրետների, տիտրման կորը գրանցող կամ տիտրումն ինքնաընդհատող (վերջնակետում) տիտրաչափերի օգնությամբ։ Տիտրաչափական եղանակի ընտրողականությունը կախված է տիտրանտի, տիտրման վերջնակետի որոշման և նմուշի նախնական վերամշակման եղանակների բնույթից։ Տիտրաչափական եղանակները աչքի են ընկնում փոքր աշխատատարությամբ, օգտագործվող սարքերի պարզությամբ և մեծ ճշտությամբ (հարաբերական սխալը սովորաբար մի քանի տասնորդական տոկոս է)։

ՏԻՏՐՈՒՄ, տես Տիտրաչափություն։

ՏԻՐ, Տ ի ւ ր, դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկ․ դիցաբանության մեշ։ Համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները