անժամանակ լինելը և այլն» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 26, էջ 320)։
Ց–ի հիմնական ուղղությունը միջազգային ասպարեզում եղել է կաուցկիականությունը, Ռուսաստանում՝ տրոցկիզմը։ Ց–ի գաղափարախոսությունը վերջնականապես ձևավորվել է առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) առաջ, որի ընթացքում ավելի է բացահայտվել նրա օպորտունիստական էությունը։ Հակառակ բոլշևիկների, որոնք պրոպագանդում էին իմպերիալիստ, պատերազմը քաղաքացիականի վերածելու, պատերազմում սեփական կառավարության պարտությանը հասնելու լենինյան լոզունգները, Ց–ի ներկայացուցիչները սահմանափակվում էին վերացական պացիֆիստական պրոպագանդայով։ Ց․ եղել է միջազգային երևույթ, նրա առավել աչքի ընկնող ներկայացուցիչներն էին Գերմանիայում՝ Կ․ Կաուցկին, Հ․Հաազեն, Գ․ Լեդեբուրը, Ա․ Հոֆմանը, Ռուսաստանում՝ Լ․ Մարտովը, Ն․ Չխեիձեն, Լ․ Տրոցկին, Ֆրանսիայում՝ ժ․ Լոնգեն, Ա․ Պրեսմանը և ուրիշները այլ երկրներում։
Չնայած նրանց հայացքներում եղած որոշ տարբերությանը, իրականում նրանք բոլորն էլ ժխտում էին պրոլետարիատի դիկտատուրայի անհրաժեշտությունը, չէին ընդունում ձախ սոցիալիստ–ինտերնացիոնալիստների հեղափոխ․ տակտիկան։
Թշնամաբար դիմավորելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ռուսաստանում և Կոմունիստական ինտերնացիոնալի ստեղծումը՝ Ց–ի պարագլուխները «Ինտերնացիոնալ 2 1/2–»-ը օգտագործեցին կոմունիստական շարժման դեմ պայքարի համար։ Ց–ի որոշ կողմնակիցներ փորձեցին թափանցել կոմունիստական շարժման մեջ։ «Ինտերնացիոնալ 2 1/2–»-i և Բեռնի ինտերնացիոնալի միաձուլումից (1923) հետո ցենտրիստներն ավելի ու ավելի բացահայտորեն միախառնվեցին բանվ․ շարժման մեջ աջռեֆորմիստական տարրերի հետ։
Գրկ․ Л е н и н В․ И․, Полn․ собр․ соч․, 5 изд․ (см․ справочный том, ч․ 1, с․ 706–707); История КПСС, т․ 2, М․, 1966, с- 303-11, 472–79, 595–646; Ленин в борьбе за революционный Интернационал, М․, 1970, с․ 161 – 170, 296-301․
ՑԵՆՏՐԻՖՈՒԳ (< լատ․ centrum – առանցքակետ, կենտրոն և fuga – վազք), 1․ ցենարիֆուգման համար ծառայող հարմարանք։ Հիմնական մասն իր առանցքի շուրջը մեծ արագությամբ պտտվող ռոտորն է (թմբուկը), որի պտտման շնորհիվ ստեղծվում է կենտրոնախույս ուժերի դաշտ՝ մինչև 20000 g արդ․ Ց–ներում և 350000 g լաբորատոր Ց–ներում (g-ն ազատ անկման արագացումն է)։ Տարբերում են նստեցման (հոծ պատերով) և ֆիլտրման (ֆիլտրող նյութով ծածկված ծակոտկեն պատերով) Ց–ներ։ Սուսպենզիաների և էմուլսիաների բաժանման աստիճանը կախված է ռոտորի պտտման հաճախականությունից։ 2․ Երկրի վրա գտնվող տեղակայանք՝ տիեզերագնացների նախապատրաստման համար, որը նմանակում է տևականորեն գործող արագացումները։ Տեղակայանքի մեծ շառավղի (15 մ–ից ավելի) և շարժիչների հզորության (մի քանի Մվտ) շնորհիվ հնարավոր է ստանալ մոտ 400 մ/վրկ2 կենտրոնաձիգ արագացում։
ՑԵՆՏՐԻՖՈՒԳՈՒՄ, տարասեռ խառնուրդների (սուսպենզիա, էմուլսիա ևն) բաժանումը բաղադրիչ մասերի՝ կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ։ Իրականացվում է ցենտրիֆուգներով: Կիրառվում է քիմ․, սննդի, լեռնահանքային և արդյունաբերության այլ բնագավառներում։ Բարձրադիսպերս համակարգերի և բարձրամոլեկուլային միացությունների (օրինակ, սպիտակուցների) Ց–ման համար օգտագործվում է ուլտրացենտրիֆուգումը։
ՑԵՆՏՐՈԲԱԼԹ (Центральный комитет Балтийского флота), Բ ա լ թ ի ա կ ա ն ն ա վ ա տ ո ր մ ի Կ ե ն տ ր ո ն ա կ ա ն կ ո մ ի տ ե, Բալթիական նավատորմի նավաստիների բարձրագույն ընտրովի հեղափոխական–դեմոկրատական մարմին։ 1917-ի ապրիլի 28–30 (մայիսի 11 –13)-ին տեղի է ունեցել Ց–ի կազմակերպական ժողովը։ Ընտրվել է Ց–ի 1-ին կազմը (33 հոգուց, այդ թվում 6-ը՝ բոլշևիկ)՝ Պ․ Ե․ Դիբենկոյի նախագահությամբ։ Բալթ․ նավատորմի I համագումարն [մայիսի 25–հունիսի 15 (հունիսի 7–28)] ընդունեց կանոնադրություն, համաձայն որի Ց․, որպես բարձրագույն մարմին, ղեկավարում էր նավատորմի ամբողջ քաղ․ կյանքը, հսկում (մինչև 1917-ի հոկտեմբերը) շտաբների և հրամկազմի գործունեությունը (բացի օպերատիվ և ռազմա–տեխ․ հարցերի), պայքարում նավերի վրա և անձնակազմի մեջ հեղափոխ․ կարգապահություն պահպանելու համար, հոգ տանում նավաստիների կենցաղի ու ծառայության բարելավման մասին ևն։ 1917-ին Ց․ ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ հուլիսյան ցույցին (տես Հուլիսյան օրեր 1917)։ Բոլշևիկների ազդեցությամբ Ց․ 1917-ի օգոստոսին որոշում ընդունեց ժամանակավոր կառավարությունից անկախ քաղաքականություն վարելու մասին, ապա մասնակցեց կոռնիլովշչինայի ջախջախմանը, այնուհետև՝ Մոոնզունդյան կղզիների պաշտպանությանը։ 1917-ի հոկտեմբերին Ց․ դարձավ զինված ապստամբության նախապատրաստման մարտական շտաբը․ Բալթիական նավատորմում, ՌՀԿ–ի տրամադրության տակ դրվեց «Ավրորա» հածանավը, իսկ հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին Պետրոգրադ ուղարկեց ռազմանավեր («Սամսոն», «Զաբիյակա», «Ամուր» ևն) և նավաստիների ջոկատներ, ավելի ուշ ուժեր տրամադրեց Կերենսկի–Կրասնով խռովությունը (1917) ճնշելու համար։ 1917-ի դեկտեմբերին ավարտվեց Բալթ․ նավատորմի դեմոկրատացումը, և Ց․ վերցրեց նավատորմի ամբողջ ղեկավարությունը։ Նոր հեղափոխ․ հրամանատարության կազմակերպման կապակցությամբ (Ց–ի 5-րդ կազմն ընկել էր անարխիստների ազդեցության տակ) Ց․ 1918-ի հունվ․ 31 (փետր․ 13)-ին լուծարքի ենթարկվեց։
ՑԵՆՏՐՈԿԱՍՊԻ (Центральный комитет Каспийской военной флотилии), Կ ա ս պ ի ա կ ա ն ռ ա զ մ․ ն ա վ ա տ ո ր մ ի ղ ի Կ ե ն տ ր ո ն ա կ ա ն կ ո մ ի տ ե, Կասպիական ռազմ, նավատորմիղի բարձրագույն ընտրովի մարմին, ստեղծվել է 1917-ի կեսին, Բաքվում։ 1917-ի նոյեմբ․ 3 (16)-ին Կասպիական ռազմ. նավատորմիղի նավաստիների համագումարը ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը և հանձնարարել Ց–ին աջակցել Բանվորների և զինվորների դեպուտատների Բաքվի սովետին, բայց Ց–ի ղեկավարությունը չկատարեց համագումարի հրահանգը։ Մուսավաթականների հակահեղափոխ․ ապստամբությունը (1918-ի մարտի 30–ապրիլի 1) ճնշելուց հետո (որն իրագործեցին հեղափոխ․ զորքերն ու նավաստիները), ընտրվեց բոլշևիկյան Ց՝․ 12 հոգուց։ Բաքվում սովետական իշխանության ժամանակավոր անկումից (1918-ի հուլիսի 31) հետո, Ց․ փաստորեն դադարեց գոյություն ունենալ։ էսէռները, մենշևիկները, բուրժ․ ազգայնականները Բաքվի պրոլետարիատին խաբելու նպատակով Ց–ի անունից 1918-ի օգոստոսին ստեղծեցին երրորդ, արդեն բացահայտ հակահեղափոխ․ կառավարություն՝ «Ցենտրոկասպիի դիկտատուրան», և «Բանվորների ու գյուղացիների դեպուտատների սովետի ժամանակավոր գործադիր կոմիտեի նախագահություն», որոնք գործիք դարձան անգլ․ ինտերվենտների ձեռքին և գոյատևեցին մինչև 1918-ի սեպտ․՝ թուրք, զորքերի կողմից Բաքվի գրավումը։
ՑԵՆՏՐՈՍԻԲԻՐ (Центральный исполнительный комитет Советов Сибири), Ս ի բ ի ր ի ս ո վ ե տ ն ե ր ի Կ ե ն տ ր ո ն ա կ ա ն գ ո ր ծ ա դ ի ր կ ո մ ի տ ե, երկրամասի բարձրագույն սովետական մարմին 1917–18-ին սովետների համասիբիրյան համագումարների միջև ընկած ժամանակահատվածում։ Ընտրվել է բանվորների, զինվորների և գյուղացիական դեպուտատների Սիբիրի սովետների I համագումարում, Իրկուտսկում (1917-ի հոկտեմբեր)։ Սկզբում Ց․ կազմված էր աշխատողների փոքրաթիվ մի խմբից։ 1917-ի նոյեմբերին Ց․ իր ձեռքը վերցրեց իշխանությունը և նախապատրաստեց Սիբիրի սովետների II համագումարը (1918-ի փետրվար), որտեղ ընտրվեց Ց–ի նոր կազմ (46 անդամ և թեկնածու, որոնցից 25-ը՝ բոլշևիկ)։ Ց–ին կից ստեղծվեցին կոմիսարիատներ՝ զինվ․, մատակարարման և պարենի, աշխատանքի ու արդյունաբերության, արտաքին գործերի, ֆինանսների, ժող․ լուսավորության, Սիբ․ ԱՀ (ЧК) ևն։ Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում մշտական գործող մարմինը Ց–ի նախագահությունն էր, որը կատարում էր կուսակցության ԿԿ–ի, ՌՍՖՍՀ ԺԿ1ս–ի և Վ․ Ի․Լենինի դիրեկտիվներն ու ցուցումները։ Ց․ մեծ աշխատանք կատարեց երկրամասի զինվ․, վարչ․ շինարարության գործում։ Ց․ ղեկավարեց պայքարը ներքին և արտաքին հակահեղափոխության դեմ, կազմակերպեց Անդրբայկալյան ճակատը (հրամ․՝ Ս․ Լազո), որը ջախջախեց ատաման Գ․ Սեմյոնովի բանդաներին։ Չեխոսլովակյան կորպուսի կողմից Իրկուտսկը գրավելուց (1918-ի հուլիս) հետո, Ց․ էվակուացվեց Վերխնեուդինսկ (այժմ՝ Ուլան-Ուդե), ապա Չիտա, իսկ Սիբիրում սովետական իշխանության ժամանակավոր անկումից