հետո (1918-ի ամառ), դադարեց գործելուց, անդամներն անցան ընդհատակ։
ՑԵՆՏՈՒՐԻԱ, (լատ․ centuria, < centum – հարյուր), Հին Հռոմում քաղաքացիների ռազմաքաղ․ բաժանման միավոր։ Ըստ ավանդության, թագավորական ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ VIII–VI դդ․) Ց–ների էր բաժանված հռոմ․ հեծելազորը։ Սերվիոս Տուլլոսին վերագրվող ռեֆորմով (մ․ թ․ ա․ VI դ․) Ց․ դարձել է համազորային և ընտրական միավոր․ Հռոմի քաղաքացիները գույքացենզով բաժանվել են 5 դասի, որոնք որոշակի Ց․ են տրամադրել զորքին և ցենտուրիական կոմիտիաներում ունեցել են համապատասխան քանակի ձայն։ Կայսրության ժամանակաշրջանում Ց․ պահպանել է զինվոր, ստորաբաժանման (ցենտուրիոնի գլխավորությամբ) նշանակությունը՝ կազմելով կոհորտայի մաս լեգեոնի կազմում։
ՑԵՈԼԻՏՆԵՐ, ց ե ո լ ի թ ն ե ր (< հուն․ ζέω – եռալ և ... լիթ), միներալներ. [SiO4]4- և [AlO4]5- տետրաէդրերից կազմված բյուրեղային կառուցվածքով ալյումասիլիկատներ։ Ց․ հանդիպում են բնության մեջ և ստացվում արհեստական եղանակով։ Ընդհանուր քիմ․ կազմն է՝ Mex/n [ AlxSiyՕ2(x+y)]·zH2Օ, որտեղ Me-ն մետաղն է, ո–ը՝ նրա օքսիդացման աստիճանը, x-ը՝ ալյումինի ատոմների թիվը, y-ը՝ սիլիցիումի ատոմների թիվը, z-ը՝ ջրի մոլեկուլների թիվը։
Բ ն ա կ ա ն ց ե ո լ ի տ ն ե ր ը (Բ․ ց․) ընդգրկում են մոտ 30 միներալ։ Առավել կարևորներն են՝ ա ն ա լ ց ի մ ը, լ ո մ ո ն տ ի տ ը, ն ա տ ր ո լ ի տ ը, ֆ ո ժ ա զ ի տ ը։ Բ․ ց․ առաջացնում են ցան կացած բյուրեղագիտական համակարգի թափանցիկ, անգույն բյուրեղներ։ Կարծրությունը՝ 3,5–5,5, խտությունը՝ 2000–2300 կգ/մ3 (Ba պարունակող Ց–ինը՝ 2500–2800 կգ/մ3: Բ․ ց–ի հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Անդրկովկաս, Կամչատկա), արտասահմանում՝ Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում։ ՀՍՍՀ–ում հարուստ պաշարներ կան Նոյեմբերյանի շրջանում և Շիրակի սարահարթում (դաշտում)։
Վերջին ժամանակներս արտասահմանում և ՍՍՀՄ–ում լայն տարածում են գտել ս ի ն թ ե տ ի կ ց ե ո լ ի տ ն ե ր ը։ Դրանք բավական էֆեկտիվ սորբենտներ են, մոլեկուլային մաղեր և օժտված են ադսորբցիայի խիստ բարձր ընտրողականությամբ ։
ՑԵՏԱՆԱՅԻՆ ԹԻՎ, շարժիչի գլանում դիզելային վառելանյութի ինքնաբոցավառման ունակությունը քանակապես բնորոշող մեծություն։ Որոշվում է խիստ որոշակի պայմաններում աշխատող շարժիչում՝ վառելանյութը էտալոնայինի հետ համեմատելով (նման է բենզինի օկտանային թիվը որոշելուն)։ էտալոնային վառելանյութերն են ցետանի՝ CH3– –(CH2)14–CH3 (հեքսադեկան, Ց․թ․՝ 100) և α մեթիլնավթալինի (Ց․ թ․՝ 0) խառնուրդները․ Ց․ թ․ այդպիսի խառնուրդում ցետանի ծավալային %-ն է։ Դիզելային շարժիչի բնական աշխատանքն ապահովում են 40–50-ից ոչ պակաս Ց․ թ․ ունեցող վառելանյութերը։ Ց․ թ․ կարելի է մեծացնել հավելանյութեր ավելացնելով, օրինակ, 0,5– 1 % իզոպրոպիլնիտրատ ավելացնելիս վառելանյութի Ց․ թ․ մեծանում է 8–12-ով։
ՑԵՏԿԻՆ (Zetkin, օրիորդական ազգանունը՝ էյսներ) Կլարա (5․7․1857, Վիդերաու, Սաքսոնիա –20․6․1933, Արխանգելսկոյե, Մոսկվայի մոտ), գերմ․ և միջազգային բանվորական շարժման գործիչ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից։ Ծնվել է գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1870-ական թթ․ վերջից Ց․ մասնակցել է գերմ․ բանվորական շարժմանը։ 1881-ին սոցիալիստների դեմ ուղղված բացառիկ օրենքի գործելու շրջանում մտել է գերմ․ սոցիալ–դեմոկրատիայի շարքերը և հարկադրաբար տարագրվել։ Մասնակցել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի սոցիալիստ․ շարժմանը։ 1882-ից աշխատակցել է Ցյուրիխում հրատարակվող գերմ․ ս–դ–ի անլեգալ օրգան «Սոցիալ–դեմոկրատ» («Der Socialdemokrat») թերթին։ 1889-ին մասնակցել է Փարիզում բացված II Ինտերնացիոնալի սահմանադիր կոնգրեսի նախապատրաստմանը և աշխատանքներին։ Ֆ․ էնգելսը, որի հետ նա ծանոթ է եղել, բարձր է գնահատել Ց–ի գործունեությունը։ Հետագայում Ց․ մասնակցել է II Ինտերնացիոնալի բոլոր կոնգրեսներին։ 1890-ին, բացառիկ օրենքի վերացումից հետո վերադարձել է Գերմանիա, ղեկավարել՝ ս–դ․ շարժումը կանանց շրջանում։ 1892–1917-ին եղել է գերմ․ բանվորուհիների «Գլայխհայտ* («Die Gleichheit>) ս–դ․ թերթի պատասխանատու խմբագիրը։ Լինելով գերմ․ ս–դ–ի ձախերի ղեկավարներից՝ Ռ․ Լյուքսեմբուրգի, Կ․ Լիբկնեխտի, Ֆ․ Մերինգի հետ ակտիվ պայքար է մղել ռևիզիոնիզմի դեմ։ Կոպենհագենում 1910-ին կայացած սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսում Ց–ի առաջարկությամբ որոշում է ընդունվել այդուհետև մարտի 8-ը նշել կանանց միջազգային օր։ 1912-ին II Ինտերնացիոնալի Բազելի կոնգրեսում Ց․ բոլոր երկրների բանվորներին կոչ արեց վճռականորեն պայքարել իմպեր․ պատերազմի վտանգի դեմ։ Մարքսիզմի խոր ըմբռնումը և II Ինտերնացիոնալի օպորտունիզմի դեմ նրա պայքարը բարձր է գնահատել Վ․ Ի․ Լենինը։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914–18) սկսվելուց հետո Ց․ դատապարտել է գերմ․ ս–դ–ի առաջնորդների շովինիստական դիրքորոշումը։ Եղել է ընդդեմ իմպերիալիստական պատերազմի 1915-ի մարտին Բեռնում (Շվեյցարիա) կայացած կանանց միջազգային սոցիալիստ․ կոնֆերանսի կազմակերպիչներից։ Հայրենիք վերադառնալուց հետո բանտարկվել է, ազատվելուց հետո շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Եղել է «Սպարտակ միության» հիմնադիր ղեկավարներից։ Գերմանիայի անկախ ս–դ․ կուսակցության (ԳԱՍԴԿ, 1917) ստեղծումից հետո, որի մեջ մտավ «Սպարտակ միությունը», Ց․ ընտրվել է ԳԱՍԴԿ ԿԿ–ի անդամ, պայքարել այդ կուսակցության ցենտրիստական ղեկավարության դեմ։
Ց․ ողջունել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը։ Սովետական Ռուսաստանի հետ համերաշխության շարժման կազմակերպիչներից էր։ ԳԿԿ ստեղծումից (1918) հետո պայքարել է ԳԱՍԴԿ բանվոր անդամների ԳԿԿ շարքերը անցնելու համար։ 1919-ից Ց․ ԳԿԿ և ԳԿԿ ԿԿ անդամ էր։ Ց․ ունեցել է գերմ․ ձախերին հատուկ սխալներ ու տատանումներ, սակայն կարողացել է ուղղել իր սխալները։ 1921-ից եղել է Կոմինտերնի ԳԿ և ԳԿ նախագահության անդամ, ինչպես նաև գլխավորել է Կոմինտերնի կանանց միջազգային քարտուղարությունը։ Մասնակցել ԷՄՕՊՌ–ի գործունեությանը, 1925-ից՝ ՄՕՊՌ ԿԿ նախագահ։ 1920-ին առաջին անգամ եղել է սովետական երկրում։ 1920-ից մշտապես ընտրվել է ռայխստագի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի շքանշաններով։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ ԳԴՀ–ում սահմանվել է Կլարա Ցետ– կինի անվան մեդալ։
Երկ․ Ausgewählte Reden und Schriften, Bd 1–3, B-, 1957–60; Заветы Ленина женщинам всего мира, М․, 1958; Воспоминания о Ленине, М․, 1955; Женский вопрос и рабочий класс, М․, 1917; Очерки истории возникновения пролетарского женского движения в Германии, М․, 1929; Социализм придет к победе только с женщиной-пролетаркой, М-, 1960; О литературе и искусстве, М․, 1958․
Գրկ․ Л е н и н В․ И․, полн․ собр․ соч․, 5 изд․ (см․ справочным том, ч․ 2, с․ 483); К р у п с к а я Н․ К․, Клара Цеткин, М․, 1933; Д о р н е м а н н Л., Заседание рейхстага объявляю открытым․․․ Жизнь и деятельность Клары Цеткин, пер․ с нем․, М․, 1976․
ՑԵՐԵԶԻՆ (< լատ․ сега – մոմանյութ), օզոկերիտից ստացվող պինդ ածխաջրածինների՝ C36–Css (հիմնականում ալիֆատիկ) խառնուրդ։ Սպիտակից շագանակագույն, մոմանման նյութ է, հալ․ ջերմաստիճանը՝ 65–88°С, չի լուծվում ջրում և սպիրտում, լուծվում է բենզոլում։ Անջա տում են օզոկերիտից, նավթամուղ խողովակներում նստող «պարաֆինային խցաններից» սինթետիկ Ց․՝ СО և 13շ–ից սինթեզվող նյութերի խառնուրդից։ Օգտագործվում է պլաստիկ քսայուղեր, հակակոռոզիոն ծածկանյութեր պատրաստելու համար և որպես մեկուսիչ՝ էլեկտրատեխնիկայում։ Կիրառվում է նաև բժշկության մեջ։
ՑԵՐԵԿԱՅԻՆ ԼՈՒՅՍԻ ԼԱՄՊ, տես Լյումինեսցենտային լամպ։
ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԻՆՈ, կինեմատոգրաֆի տեսակ, որը ցերեկային կամ արհեստական լուսավորության պայմաններում կինոնկարների ցուցադրման համար օգտագործում է հատուկ ապարատուրա (լուսաուժային կինոպրոյեկտորներ և ռաստրային կինոէկրաններ)։ Կիրառվում է