Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհագրություն» ձեռնարկը (1885)։ Նամակագր․ կապեր է հաստատել Ի»․ Սոնգոտյանի հետ, աշխատակցել նրա խմբագրած «Արմենիային»։

Բուդապեշտի փողոցներից մեկն այժմ կոչվում է Ց–ի անունով, իսկ Բուենոս Այրեսի զինվ․ ակադեմիայի բակում դրված է նրա հուշարձանը։ Ց–ի և Բեմի դիմանկարներով թողարկվել են լեհ․ և հունգար. դրոշմանիշեր։ Աճյունն ամփոփված է Բուենոս Այրեսի Ռիկոլետա գերեզմանատանը, Ռոսասների դամբարանում։ Ս․ Քոլանջյան

ՑԵՑԵ (Glossina), իսկական ճանճերի ընտանիքի արյունածուծ միշատների սեռ։ Մարմնի երկարությունը 9–14 մմ է։ Ց–ներին բնորոշ են երկար և լայն ծնոտային շոշափուկները և երկար, ծակող կնճիթիկը։ Հայտնի է Ց–ի շուրջ 20 տեսակ՝ տարածված արևադարձային և մերձարևադարձային Աֆրիկայում։ Կենդանածին են։ Ապրում են խոնավ վայրերում, գլխավորապես անտառներում։ Շատ տեսակներ մարդու և կենդանիների արյան մակաբույծների՝ տրիպանոսոմների փոխանցողներ են։ 3 տեսակ փոխանցում են մարդու քնախտ հիվանդության (Trypanosoma gambiense), 2 տեսակ՝ ընտանի կենդանիների «Նագանա» հիվանդության հարուցիչներ (T․ brucei)։

ՑԵՑԵՐ իսկական (Tineidae), թիթեռների ընտանիք։ Թևերի բացվածքը 6–60 մմ է։ Հայտնի է Ց–ի 2000 (ՍՍՀՄ–ում՝ 200) տեսակ։ Թրթուրներն ապրում են շարժական պատյանիկներում։ Սնվում են բուս. կամ կենդան. մնացորդներով, սնկերով, քարաքոսերով։ Մոտ 40 տեսակըվնասատուներ են։ Վնասում են սննդամթերքները (հատկապես հացահատիկի ցեցը), բուրդը, մորթին (հագուստի ցեց), կահույքը (կահույքի ցեց)։ Ց․ են կոչվում նաև ավելի քան 10 այլ ընտանիքի թիթեռներ (ծռաբեղ, մանգաղաձև, խայտաբղետ, կլորավուն Ց․ ևն)։

Խնձորենու ց ե ց․ /․ թիթեռը, 2․ թրթուրը, 3․ ձվակույտը շիվի վրա, 4․ հարսնյակների խումբը

ՑԵՖԵԻԴՆԵՐ (Ցեֆեոս համաստեղության անունից), տես Փոփոխական աստղեր։

ՑԵՖԵՈՍ (լատ․ Cepheus), Կ ե փ ե ո ս, երկնքի հյուսիսային կիսագնդի բևեռամերձ համաստեղություն։ Գտնվում է Փոքր արջ, Վիշապ, Կարապ, Մողես, Կասիոպեա և Ընձուղտ համաստեղությունների միջև։ Ց–ի ամենապայծառ աստղը՝ Ալդերամինը, 2,4 աստղային մեծության է։ Ց–ում է գտնվում փոփոխական աստղերի շարքին դասված առաշին աստղը՝ Ց Ցեֆեոսի, ինչպես նաև ամենասառը ու ամենահսկա ասաղերից մեկը (ր, Ցեֆեոսի, T=2000°, տրամագիծը 1500 անգամ մեծ է արեգակնայինից), որի սեփական բևեռացումը հայտնաբերվել է Բյուրականի աստղադիտարանում։ ՍՍՀՄ–ի տարածքից Ց․ երևում է ամբողշ տարին։ Է․ Խաչիկյան

ՑԶԻԲՈ, Բ n շ ա ն, քաղաք Արևելյան Չինաստանում, Շանդուն նահանգում։ Մոտ 2234 հզ․ բն․ (1982)։ Քարածխի խոշոր ավազանի կենտրոն է։ Կա էլեկտրաէներգիայի, ապակու արտադրություն, մետալուրգիա, մեքենաշինություն։

ՑԶԻՆԱՆ, քաղաք Արևելյան Չինաստանում, Հուանհե գետի ափին։ Շանդուն նահանգի վարչական կենտրոնն է։ 1,320 մլն բն․ (1982)։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, փոխաբեռնման կետ։ Կա սննդի, թղթի, տեքստիլ արդյունաբերություն, մետալուրգիա։ Զարգացած է մեքենաշինությունը, քիմ․ և նավթաքիմ․ արդյունաբերությունը։ Ունի համալսարան, արդյունաբերական, գյուղատնտեսական, բժշկական ակադեմիաներ։

ՑԶՅԱՆՍԻ, նահանգ Արևելյան Չինաստանում, Ցանցզի գետի աջափնյա մասում։ Տարածությունը 160 հզ․ կմ2 է, բն․՝ 33,2 մլն (1982)։ Վարչական կենտրոնը՝ Նանչան։ Նահանգի ներքին մասը Պոյանհու լճի ավազանի ցածր հարթավայրն է, եզրերն զբաղեցնում են լեռնաշղթաները։ Տիրապետում են 300–900 մ բարձրությունները։ Կլիման մերձարևադարձային է, մաս սոնային։ Տարեկան տեղումները 1400-1700 մմ են։

Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Մշակվում է տարածքի ավելի քան 16%-ը։ Ցանքատարածություն ների 80%–ը ոռոգելի է։ Մշակվող հիմնական կուլտուրան բրինձն է։ Մշակում են նաև ցորեն, գարի, բաթաթ, ընդավորներ, թեյ, ցիտրուսային կուլտուրաներ, բամբակ, շուտ, ծխախոտ, ռամի, շաքարեղեգ, ձիթատուներ։ Զբաղվում են խոզաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, ձկնորսությամբ։

ՑԶՅԱՆՍՈՒ, նահանգ Արևելյան Չինաստանում, Ցանցզի գետի ստորին հոսանքի շրջանում, ողողվում է Արևելա–Չինական և Դեղին ծովերի ջրերով։ Տարածությունը 100 հզ․ կմ2 է, բն․՝ 60,5 մլն (1982)։ Երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է։ Վարչական կենտրոնը՝ Նանկին։ Գտնվում է Չինական մեծ հարթավայրի հվ–արլ–ում։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները հս–ում 600-900 մմ են, հվ–ում՝ մինչև 1200 մմ։

Ց․ ՉԺՀ ինդուստրիալ–ագրարային զարգացած տնտ․ շրջաններից է, տալիս է երկրի արդ․ համախառն արտադրանքի 6%–ը։ Արդյունահանվում է ածուխ, երկաթի հանքանյութ, ապատիտ, կաոլին, աղ։ Զարգացած է տնայնագործությունը և գեղարվեստական արհեստագործությունը (ճենապակե և հնդկեղեգե իրեր)։ Մշակվում է տարածքի մոտ 60%–ը։ Գետերի ռեժիմը կարգավորելու և ոռոգման նպատակով ստեղծված է հիդրոտեխ․ համալիր, այդ թվում՝ ոռոգիչ համակարգ։ Մշակում են բրինձ, ընդավորներ, ցորեն, գարի, եգիպտացորեն, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Երկրի բամբակագործական և շերամապահական գլխավոր շրջաններից է։

ՑԶՅՈՒԼՈՒՆ, Կ n ու լ ու ն, քաղաք Սյանգանում (Հոնկոնգում), Ցզյուլուն թերակղզու հվ–ում։ Մոտ 1,5 մլն բն․ (1979, Սյանգանի հետ)։ Նավահանգիստ է Հարավ–Չինական ծովի ափին, ունի օդանավակայան։ Երկաթուղով կապված է Գուանչժոու քաղաքի (ՉԺՀ), երկաթուղային լաստանավով և ստորջրյա թունելով՝ Սյանգանի (Վիկտորիայի) հետ։ Կա թեթև, քիմ․, ցեմենտի, սննդհամի արդյունաբերություն, նավաշինություն, մեքենաշինություն, մետաղամշակություն։

ՑԻ (չին․, բառացի՝ օդ, գազ, գոլորշի, շնչառություն, եթեր), չին․ փիլ–յան հիմնական հասկացություններից։ Ընդհանուր առմամբ նշանակում է աշխարհի նյութական հիմքը՝ մանրագույն մասնիկների տեսքով, որոնք, գտնվելով մշտական շնչառության մեջ, մերթ խտանում են՝ կազմելով իրեր, մերթ ցրվում՝ առաջացնելով իրերի փոփոխություններ և անհետացում։ Բացի այդ Ց․ նյութական ուժ է, էներգիա կամ արյան և շնչառության հետ կապված կենսական ուժ․ այս որակով Ց․ մասնակցում է իրերի և մարդկանց գոյացման պրոցեսին։ Այն կարևոր տեղ ունի Վան Չունի ուսմունքում։ Չին․ փիլ–յան պատմության մեջ (ընդհուպ մինչև XX դ․) հանդիպում են Ց–ի տարբեր ըմբռնումներ։

ՑԻ ԲԱՅՇԻ, Ա–Չ ժ ի․ Խ ու ա ն (1860–1957), չին նկարիչ։ Չինական Նկարիչների միության նախագահ (1953-ից)։ Վաղ շրջանում ստեղծել է միջնադարյան ավանդական տիպի դիմանկարներ, սակայն նրա տաղանդը բացահայտվել է բնանկարի, հատկապես «ծաղիկներ–թռչուններ» ժանրերում։ Գոխուա ազգ․ գեղանկարչության խոշորագույն վարպետ Ց․ Բ․ միջնադարյան գեղարվեստական սկզբունքները հարստացրել է նոր բովանդակությամբ, դասական տիպարների ընդօրինակումից անցնելով բնօրինակի դիտարկման։ Պատկերելով առօրյա կյանքն ու գեղջկական կենցաղային իրեր (զամբյուղներ, եղաններ, աշտանակներ, բանջարեղեն, խեցգետիններ ևն)

Ց ի Բ ա յ շ ի․ «Ճնճղուկը ճյուղի վրա», ալբոմի թերթ, թուղթ, գունավոր տուշ