Ց․ Բ․ իր կերպարներն օժտել է բանաստեղծականությամբ («Սկյուռ», 1930-ական թթ․, Գուգուն թանգարան, Պեկին, «Ճտերը արմավենու մոտ», 1948, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)։ Այլաբանական–երգիծական գործերում սուր ծաղրի է ենթարկել ֆեոդ. չինովնիկներին։ 1954-ին ստեղծել է «Հիմն խաղաղության» աշխատանքը (Գուգուն թանգարան, Պեկին)։ Եղել է նաև գեղագիր ու բանաստեղծ։ Խաղաղության միշազգային մրցանակ (1956)։
Պատկերազարդումը տես 160–րդ էջից հետո՝ ներդիրում։
ՑԻԱՆ, ե ր կ ց ի ա ն, թրթնջկա թթվի երկնիտրիլ, N=C–C=N, սուր հոտով, անգույն, թունավոր գազ է, հալ․ ջերմաստիճանը4 –27,83°C, եռմանը4 –21,15°C։ Վատ է լուծվում ջրում (1,03%, 20°C), լավ՝ սպիրտում, քացախաթթվում։ Փոխազդում է ալկալիների ջրային լուծույթի հետ (քլորի նման), երկարատև տաքացնելիս (400°C) պոլիմերվում է։ Ստացվում է ցիանջրածնական թթվի կատալիտիկ օքսիդացմամբ։ Օգտագործվում է օրգ․ սինթեզում, օքսամիդի և էթիլեներկամինի արտադրության համար, նաև որպես վառելագազ մետաղները զոդելիս և կտրելիս։ Թունավոր հատկություններով խիստ զիջում է ցիանաջրածնական թթվին և նրա աղերին։
ՑԻԱՆԱԿԱՆ ԹԹՈՒ, H-O–C=N, իզոցիանաթթվի՝ H–N=C=O տաուտոմերային ձևափոխություն։ Ազատ Ց․ թ․ գոյություն ունի տաուտոմերային իզոձևով՝ HNCO, որը անգույն, սուր հոտով, դյուրաշարժ հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը՝ –80°C, եռմանը՝ 23,6°C։ Լավ է լուծվում ջրում, լուծույթը բավական ուժեղ թթու է։ Հեղուկ Ց․ թ․ հեշտությամբ պոլիմերվում է, առաջացնելով ցիանուրաթթու և գծային պոլիմեր՝ ցիամելիդ (HOCN)n։ Նոսր լուծույթներում հեշտությամբ հիդրոլիզվում է (CO2+NH3)։ Առաջացնում է երկու տաուտոմերային ձևերին համապատասխանող աղեր և էսթերներ (ցիանատներ և իզոցիանատներ), որոնք ավելի կայուն են, օգտագործվում են օրգ․ սինթեզում։
ՑԻԱՆԱԿՈԲԱԼԱՄԻՆ, վիտամին B12, C63H88CoN14Օ14P, կոբալտ–կորինային կոմպլեքս, որում Со-ի ատոմը միացած է ցիան խմբի, նուկլեոտիդային մնացորդի և 4 վերականգնված պիրոլային օղակների հետ։ Մոլ․ զանգվածը՝ 1355,4։ Մուգ կարմիր բյուրեղներ են, լուծվում են ջրում և բևեռային օրգ․ լուծիչներում։ Բյուրեղական վիճակում առաջին անգամ ստացվել է խոշոր եղջ․ անասունների լյարդից։ Մտնում է մի շարք ֆերմենտների բաղադրության մեջ։ Ակտիվացնում է սպիտակուցային փոխանակությունը։ Ց–ի մոլեկուլում CN խումբը կարող է փոխարինվել OH, ONO, ՏՕ3 խմբերով, Cl, Br ևն ատոմներով, ստացված ածանցյալները՝ կոբալամինները (օքսի–նիտրիտա–, քլոր–, բրոմ– ևն կոբալամին) իրենց բուժիչ ակտիվությամբ չեն տարբերվում Ց–ից։ Բնական աղբյուրներում հանդիպում են Ց–ին մոտ միացություններ, կեղծ B12 վիտամիններ, որոնք միկրօրգանիզմների համար ակտիվ են, մարդու և կենդանիների համար ոչ ակտիվ։
Ց․ արդյունաբերության մեջ ստացվում է միկրոկենսբ․ սինթեզով։ Անբավարարությունը հանգեցնում է սակավարյունության։ Ց․ կոֆերմետների ձևով մասնակցում է օրգանիզմում արյունաստեղծման ֆունկցիան ապահովող ֆերմենտային ռեակցիաներին, նպաստում լյարդի ֆունկցիայի բնականոնացմանը, նյարդաթելերի վերականգնման պրոցեսներին։ Բժշկության մեջ կիրառվում է չարորակ և այլ տեսակի սակավարյունության, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, արյունաստեղծման խանգարման, թոքերի հիվանդությունների բուժման համար։
ՑԻԱՆԱՄԻԴ, NH2CN, ցիանական թթվի ամիդը, ջրում լուծելի, թունավոր բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը 46°C է։ Ց․ և նրա լուծույթները գրգռում են մաշկը, առաջացնում դժվար բուժվող խոցեր։ Տաքացնելիս (≥46°C) դիմերվում է՝ առաջացնելով ե ր կ ց ի ա ն ե ր կ ա մ ի դ։ Ց–ի աղերից կարևոր է կ ա լ ց ի ու մ ի Ց․՝ CaCN2 (անգույն, ջրում լուծելի, թունավոր բյուրեղներ), այն դեֆոլիանտ է, հերբիցիդ և ազոտական պարարտանյութ։ Տեխն․ կալցիումի Ց․ ստացվում է կալցիումի կարբիդը ազոտի հոսանքում շիկացնելով (1000°C)՝ CaC2+N2→CaCN2+C և պարունակում է 57–60% կալցիումի Ց․ (18–22% ազոտ)։ Օգտագործվում է բամբակենին տերևաթափ անելու և մոլախոտերը ոչնչացնելու համար։
ՑԻԱՆԱՋՐԱԾԻՆ, կապտաթթու, ցիանաջրածնական թթու, HCN, թույլ միահիմն թթու, հեշտ ցնդող, թմրեցնող հոտով (խիստ նոսրացնելիս հիշեցնում է դառը նշի հոտը), անգույն, չափազանց թունավոր հեղուկ։ Հալ․ ջերմաստիճանը – 13,3°C, եռմանը՝ 25,7°C, խտությունը 20°C-ում՝ 687 կգ/մ3։ Ջրում լուծվում է անսահմանափակ քանակներով, լուծույթները թույյ թթվային են։ Ց․ հեշտությամբ պոլիմերվում է (նաև լուծույթներում)՝ առաջացնելով պինդ պոլիմերներ։ Ց․ կայուն է միայն կայունացնողների (H2SO4, H3PO4 ևն) առկայությամբ։ Այրվում է օդում, գոլորշիներն (4,9–39,7%) օդում պայթուցիկ են։ Ց․ և այն պարունակող որոշ միացություններ աննշան քանակներով պարունակվում են բույսերում (օրինակ, դառը նուշը, դեղձի և ծիրանի դառը կորիզները պարունակում են ամիգդալին, որը քայքայվելով առաջացնում է Ց․, խաղողաշաքար և բենզալդեհիդ)։ Ց․ հայտնաբերել է Կ․Շեելեն, անջատել՝ Գեյ–Լյուսակը (1811)։ Ց․ ստանում են մեթանի կատալիտիկ (Pt և Rh-ի համաձուլվածք) և օքսիդացնող ամոնալիզով (1000°C), նաև CO-ի ամոնալիզով, ֆորմամիդի դեհիդրմամբ և այլ եղանակներով։ Օգտագործվում է քլորցիանի, ակրիլանիտրիլի, ակրիլատների, ամինաթթուների և այլ նյութերի արտադրության համար։ Օրգանիզմում կասեցնում է օքսիդացման և ֆերմենտային պրոցեսները, կապում է հեմոգլոբինը, կաթվածահարում է շնչառական կենտրոնը՝ առաջացնելով շնչահեղձություն և մահ։ Մահացու է նրա 50 մգ–ը։ Ներծծվում է նաև մաշկով։ Հակաթույն է ջրածնի գերօքսիդը,ստամոքսային թունավորման դեպքում անհրաժեշտ է առաջացնել փսխում և խմել 1%-անոց նատրիումի թիոսուլֆատ, գոլորշիներով թունավորվելիս՝ ամոնիակի ներշնչում։
ՑԻԱՆԱՑՈՒՄ, 1․ ոսկու և արծաթի ստացման պրոցես, որը կատարվում է ալկալիական մետաղների ցիանիդների լուծույթներում հանքաքարերի և խտանյութերի ընտրողական լուծման միջոցով։ Լուծման ընտրողականությունն ապահովվում է լուծույթի թույլ կոնցենտրացիայով (0,03–0,3% ցիանիդ), որի շնորհիվ այն քիչ է փոխազդում հանքաքարի մյուս բաղադրիչների հետ։ Ց․ հաջողությամբ է ընթանում միայն լուծույթներում թթվածնի առկայությամբ։ Ցիանական լուծույթներում ոսկու և արծաթի լուծումն առաջին անգամ ուսումնասիրել է ռուս ինժեներ Պ․ Ռ․ Բագրատիոնը, 1843-ին։ 2․ Պողպատե շինվածքների քիմ․–ջերմային մշակում, երբ տեղի է ունենում մետաղի մակերևութային շերտերի դիֆուզիոն հագեցում՝ ածխածնով և ազոտով միաժամանակ։ Ց–ման հիմնական նպատակն է բարձրացնել պողպատե շինվածքների կարծրությունը, մաշակայունությունը և հոգնածային կայունությունը։ Ունի մի շարք առավելություններ ցեմենտացման նկատմամբ․ պրոցեսի արագ ընթացք, շինվածքների բարձր մաշակայունություն և մխման դեպքում շինվածքի ձևի փոքր փոփոխություն։
ՑԻԱՆԻԴՆԵՐ, ցիանաջրածնական թթվի (կապտաթթվի) աղերը։ Խիստ թունավոր են։ Ալկալիական և հողալկալիական մետաղների, նաև սնդիկի (II), Ց․ քիմիապես կայուն են, լավ են լուծվում ջրում և հիդրոլիզվում են։ Ծանր մետաղների Ց․ անկայուն են, ջրում անլուծելի։ Կալիումի և նատրիումի Ց․ օգտագործում են ցիանացման՝ ոսկին և արծաթը հանքանյութից կորզելու համար՝ 4NaCN+2Au+½O2+H2O = =2Na2[Au(CN]2]+2NaOH։ Ցիանիդային կոմպլեքսների լուծույթներն օգտագործում են գալվանատեխնիկայում՝ մետաղական ծածկույթներ ստանալու համար։ Ց․ կիրառում են օրգ․ սինթեզում և որպես կատալիզատորներ։
ՑԻԱՆԻՆՆԵՐ, կենտ թվով մեթինային խմբերից բաղկացած շղթայով իրար միացած հետերոցիկլային ռադիկալներ պարունակող օրգ․ միացություններ։ Պոլիմեթինային շարքի ներկանյութեր են։ Անվանումը ստացել են այդ դասի առաջին ներկայացուցիչներից մեկի՝ ցիանինի անունից, որը վառ կապույտ ներկանյութ է (< հուն, ϰυανός – կապույտ)։ Ց․ սովորաբար ունեն վառ և մաքուր գույներ (դեղինից կապույտ)։ Օգտագործվում են որպես լուսազգայուն թաղանթների սենսիբիլիզատորներ․ օրինակ, քենոցիանինը լուսանկարչական ժապավենը դարձնում է զգայուն սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում (~8500 Ao)։
ՑԻԱՆՈՒՐԱԹԹՈU, ցիանական թթվի և իզոցիանական թթվի ցիկլային տրիմերը։ Անգույն բյուրեղներ են․ լուծվում են տաք ջրում և սպիրտում։ Տաքացնելիս (150°C) քայքայվում են։ Ալկալիների հետ