Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տային ջրերից (Մասրիկի, Վերին Ախուրյանի, Արարատյան են գոգավորությունները), իսկ հարթավայրերը երիզող թեք լանջերում, բարձունքների գագաթներում սառը օդի կուտակում չի լինում։ Բույսերի ցրտադիմացկունությունը տարբեր է դրանց զարգացման տարբեր փուլերում։ Խաղողի վազի բացված բողբոջների, ծիրանենու ծաղիկների թույլ Ց–յան հավանականությունը Արարատյան դաշտում 45–50% է, միջակ Ց–յանը՝ 35–40%, ուժեղ Ց–յանը՝ 25–30% ։ ՀՍՍՀ հս–արլ․ շրջաններում ուշ գարնանային Ց–ների հավանականությունը 10–15%-ից չի անցնում։ Բարձր լեռնային գոտում, ինչպես նաև Վերին Ախուրյանի, Գավառագետի գոգավորություններում երբեմն Ց․ դիտվում է նաև հուլիս–օգոստոս ամիսներին։ Արարատյան գոտում ամենաուշ Ց․ դիտվել է 1945-ի մայիսի 13-ին, ամենավաղ աշնանային Ց․՝ 1941-ի սեպտեմբերի 27-ին։

Ց–ների պատճառով նվազում է դաշտային, բանջարանոցային և պտղատու բույսերի բերքը։ Ցածր ջերմաստիճանն ազդում է անմիջապես կենդանի բջիջների վրա, սառչում է բջջահյութի ջուրը, միջբջջային տարածություններում առաջաջանում են սառույցի բյուրեղներ և պրոտոպլազման ջրազրկվում է։ Ց–յան նկատմամբ առավել դիմացկուն բույսերը (դիմանում են –7-ից մինչե–10°C կարճատև ցրտերին) վաղ գարնանային հացաբույսերն են և վաղ ցանված բակլազգիները։ Միջին դիմացկուն են (–3° –4°C) սոյան, մոգարը ևն, նվազ դիմացկուն են (–2° – 3°C) եգիպտացորենը, կորեկը, սորգոն, կարտոֆիլը, մախորկան ևն։ Ոչ դիմացկուն բույսերից են (ծիլերը վնասվում են 0,5–1,5°C ցրտերից) լոբին, բրինձը, բամբակենին, բանջարային բույսերը, քունջութը, գետնանուշը, հնդկացորենը ևն։ Ց–ների նկատմամբ առանձնապես զգայուն են բազմացման օրգանները։ Ց–ների դեմ առավել տարածված պայքարի մեթոդներից է ծխապատումը՝ լայնորեն կիրառվում է ծաղկած պտղատու բույսերի և ջերմասեր բանջարային բույսերի ծիլերի պաշտպանության համար ՍՍՀՄ միջին և հվ․ գոտիներում, ինչպես նաև ՀՍՍՀ–ում։ Ամենատարածված և մատչելի մեթոդը բուս, և այլ մնացորդներից վառվող կույտերի օգտագործումն է, մեկ հա-ի վրա դաշտում քամուն ուղղահայաց պետք է տեղադրել 120–150 կույտ, 1,0–1,2 մ բարձրությամբ և 1,5 մ տրամագծով, շարքերի հեռավորությունը՝ 30–40 մ, կույտերինը՝ 2–5 մ:

ՍՍՀՄ մերձարևադարձային գոտու կիտրոնի պլանտացիաներում կիրառվում է բաց տաքացումը (օդը տաքացնում են հատուկ տաքացուցիչներով, նավթ, քարածուխ և այլ վառելանյութերով) կամ կիտրոնի և նարինջի թփերը ծածկում են եռաշերտ թանզիֆով։ Պլանտացիաների տաքացումը էլեկտր. տաքացուցիչներով, տաք ջրի կամ գոլորշու մարտկոցներով արդյունավետ է, բայց թանկ, կիրառվում է միայն առավել արժեքավոր արտադրանքի ստացման ժամանակ։

Լինում են նաև ձ մ ե ռ ա յ ի ն Ց–ներ։ Գյուղատնտ․ տարբեր բույսեր ունեն իրենց ձմեռային վնասման կրիտիկական ջերմաստիճանները (տես աղ․) (տես նաև Բույսերի կոփում

Գյուղատնտ․ բույսերի ձմեռային Ց–յան կրիտիկական ջերմաստիճանները

Բույսեր Կրիտիկական ջերմաստիճաններ
Խնձորենի -30, -45, -50
Տանձենի -25, -30
Բալենի -35, -40
Կեռասենի -28, -29
Սալորենի -25, -30
Ծիրանենի -25, -26
Դեղձենի -23, -25
Նշենի -25, -30
Սերկևիլենի -25, -32
Շլորենի -25, -35
Ընկուզենի -22, -26
Խաղողի վազ -15, -20
Թզենի, նռնենի -16, -20
Աշնանացան ցորեն -14, -25
Առվույտ -23, -25
Երեքնուկ -16, -20

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ օ ր գ ա ն ի զ մ ի, հյուսվածքների վնասումը ցրտի ազդեցության հետևանքով։ Առավել հաճախ ցրտահարվում են ստորին, հազվադեպ՝ վերին վերջույթները, քիթը, ականջախեցիները ևն։ Երբեմն Ց․ առաջանում է ոչ մեծ սառնամանիքի (–3-ից մինչև–5°C) ժամանակ և նույնիսկ 0-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, որը սովորաբար պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության անկումով (արյան կորուստ, քաղց, հարբածություն ևն)։ Նպաստող գործոններն են քամին, օդի բարձր խոնավությունը։ Ցրտի ազդեցությանն օրգանիզմը հակազդում է ծայրամասային արյան անոթների ռեֆլեքսային կծկանքով։ Հյուսվածքների փոփոխությունները կախված են ցրտի ազդեցության տևողությունից և ինտենսիվությունից։ Տարբերում են Ց–յան 4 աստիճան, առաջին աստիճանի դեպքում մարմնի ցրտահարված հատվածը սկզբում կարմրում է, ապա գունատվում, կորցնում զգացողությունը, երբեմն առաջանում է ծակոցների և կսկծոցի զգացում։ Ցրտահարված հատվածը տաքացնելուց հետո մաշկը կարմրում է և ուռչում, նկատվում են թեթևակի ցավեր, այրոց, 2–3 օր անց բոլոր ախտանշանները լրիվ վերանում են։ Երկրորդ աստիճանի Ց–ից խանգարվում է արյան շրջանառությունը, սակայն արյան անոթների փոփոխությունները դարձելի են․ մաշկը խիստ գունատվում է, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ։ Երկարատև ցրտահարվելիս կամ շատ ցածր ջերմաստիճանի ազդեցությունից առաջանում է 3-րդ աստիճանի Ց․, որի դեպքում խիստ խանգարվում է արյան շրջանառությունը։ Առաջին օրերին նկատվում է զգացողության լրիվ կորուստ, այնուհետև առաջանում են ուժեղ ցավեր։ Չորրորդ աստիճանի Ց․ ուղեկցվում է ոչ միայն փափուկ հյուսվածքների, այլև ոսկրերի մեռուկացումով։

Ա ռ ա ջ ի ն օ գ ն ու թ յ ա ն հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։ Ոտքերի և ձեռքերի I և II աստիճանների Ց–յան դեպքում վերջիններս տաքացնել 18–20°C ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնելով 37–38°C, կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։ II և III աստիճանների Ց–յան դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ ևն։ III և IV աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։

Կ ա ն խ ա ր գ ե լ ու մ ը․ տաք, չսեղմող հագուստ և չթրջվող կոշիկներ, ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ, տաք սննդի կանոնավոր ընդունում ևն։

ՑՑԱՀԱՐ, 1․ վերհանքարանային կառույց, որը նախատեսված է հանքահորի ամբարձիչ տեղակայանքի տեղադրման համար։ Ց–ները տարբերում են ըստ նյութի տեսակի (փայտե, մետաղե, երկաթբետոնե, խառը), ըստ ամբարձիչ մեքենաների թվի (միա–, երկ–, եռամբարձիչ) և հորանափողի նկատմամբ դրանց դիրքի (հանքահորին զուգահեռ, անկյան տակ, Ց–ի վրա ևն)։ Կան ժամանակավոր (հորատանցման) և մշտական (շահագործման) Ց–ներ։ 2․ Ցցամուրճը կամ թրթռասուզիչը կախելու և ուղղորդելու, վարսման ժամանակ ցիցն ու ագույցը ձգելու, բարձրացնելու և ուղղորդելու համար նախատեսված շինարարական մեքենա։ Լինում է էլեկտրական, դիզելային և շոգիով աշխատող, պարզ և ունիվերսալ, ոչ ինքնագնաց և ինքնագնաց։ 3․ Խոշոր մետաղաջարդոնը և մարտենյան խարամի կարծրացած մեծաբեկորները ջարդելու տեղակայանք։ Տարբերում են ստացիոնար և շարժական (ամբարձիչային տիպի) Ց–ներ։ 4․ Հարվածային մեխանիկական փորձարկումներ կատարող սարքավորում։ Առավել տարածված են ճոճանակային Ց–ները։

ՑՑԱՄՈՒՐՃ, ցցեր խփելու հարվածային գործողության շինարարական մեքենա։ Ց–ի շարժիչը համատեղված է գործադիր օրգանի հետ։ Տարբերում են շոգեօդային, պարզ կամ կրկնակի գործողության և ներքին այրման շարժիչով Ց–եր։

ՑՑԱՅԻՆ ՀԻՄՔ, հիմք, որում բեռնվածքները գրունտին հաղորդող հիմնական տարրերը ցցերն են։ Ըստ բեռնվածքների բնույթի և նշանակման, Ց․ հ–երը լինում են՝ առանձին ցցերով (առանձին հենարանների տակ), ցցաշարքերով (պատի կոնստրուկցիաների տակ), ցցափնջերով (սյուների տակ)։Ց․ հ–ի կիրառումն առավել ռացիոնալ է թույլ գրունտների և գրունտային ջրերի բարձր մակարդակի դեպքում։ Շատ դեպքերում Ց․ հ–երի կիրառմամբ կրճատվում են հողային աշխատանքների ծավալը և բետոնի ծախսը։

ՑՑԵՐ, բեռնվածքները կառույցներից հիմքին փոխանցելու համար գրունտի մեջ մխրճվող ձողաձև տարրեր (փայտե, բետոնե, երկաթբետոնե, պողպատե սյուներ, չորսուներ)։ Տարբերում են վարսովի (այդ թվում՝ պտուտակային)՝ գրունտի մեջ մխրճվում են պատրաստի վիճակում, և