ՈՒ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունչորսերորդ տառը։ Ու, որպես տառային առանձին միավոր, հայոց այբուբեն է մտել 1922-ի ուղղագրական բարեփոխությամբ՝ որպես ո–ի և ւ–ի հարադրություն և այբուբենում զբաղեցրել ւ–ի [հիւն (հյուն), ւիւն (վյուն)] տեղը։ Ի ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից (երկար, կարճ, լայն) և երկու նուրբերից, ընդ որում կարճը գտնվում է երկարի ձախ կողմում, ձգվում է նրա վերին ծայրից դեպի վեր և նուրբով իր ստորին ծայրով միանում երկարի վերին ծայրին։ Լայնը գտնվում է երկարի աջ կողմում և նույնպես նուրբով իր վերին ծայրով միանում է երկարին, մեջտեղից։ Սակայն շուտով, սակավ գործածության հետևանքով, տառը կորցնում է կարճը իր նուրբով և ընդունում պարզ տեսք։ Այսպես էլ գործածվում է բոլոր տառատեսակներում։
Գրչագիրը՝ ի, գրվում է երկու տողագծերի միջև, ուղղագիծ և դեպի աջ թեքված։ Երկաթագիրը՝ Ւ․ նույնն է՝ առանց նուրբի կորության։ Բոլորգրում՝ ւ, լայնը փոքրանում է և հավասարվում մարմնածիր տառերին։ Շուտով լայնը երկարին է միանում նրա ստորին ծայրից, և այդպես էլ մեզ է հասել շղագրում՝ Լ, ու նոտգրում` ...
Ու նշանագրում է ժամանակակից հայերենի ետնալեզվային շրթնայնացած վերին բարձրացման ու ձայնավոր հնչույթը։ Գրաբարում, որոշ լեզվաբանների կարծիքով, ունեցել է երկբարբառային արտասանություն։ Ի բաղադրիչն ա–ի և ե–ի հետ կազմել է երկբարբառներ (գիւղ, աւր)․ արևմտահայերենում ւ–ի գործածությունը գրաբարյան է։ Ու, շեշտից զրկվելով, կարող է սղվել կամ հնչյունափոխվել (մասուր–մասրենի, սուր–սըրել, առու–առվակ ևն)։ Ի նշանակել է յոթ հազար և յոթհազարերորդ, բյուրի նշանով (Ի’)՝ յոթ հազար բյուր (70000000)։ Արաբ. թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ ւ–ի փոխարեն, որպես դասական թվական, գործածվում է ու տառը։ (Տես Ո հոդվածը)։ Ա․ Մաթևոսյան
ՈՒԱԳԱԴՈՒԳՈՒ (Ouagadougou), Բուրկինա Ֆասոյի (նախկին Վերին Վոլտայի) մայրաքաղաքը։ 236 հզ․ բն․ (1983)։ Երկրի առևտրա տրանսպորտային, քաղ․ ու մշակութային կենտրոնն է, ավտոճանապարհների հանգույցը։ Ունի երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան։ Կան բամբակազտիչ, բրնձազտիչ, տեքստիլ արդյունաբերության, գորգագործական, գետնանուշի ու կարիտեի վերամշակման ձեռնարկություններ, մսա-սառցասպանդանոց, կոշիկի ֆաբրիկա, հեծանիվների գործարան։ Ունի համալսարան (1974-ից)։ Հիմնադրվել է XV դ․։
ՈՒԱՅԵԹ (Wyeth) էնդրյու Նյուել (ծն․ 1917), ամերիկացի նկարիչ։ Նկարել հիմնականում սովորել է հորից՝ պատկերազարդող նկարիչ Ն․ Կ․ Ուայեթից։ Նկարում է տեմպերայով։ XX դ․ կեսի ամեր․ արվեստի ռեալիստական ուղղության առաջատար ներկայացուցիչներից է։ Ու․ պատկերում է Չադս Ֆորդի՝ իր ծննդավայրի, մարդկանց ու բնությունը։ Ու–ի գործերը («Քրիստինայի աշխարհը», 1948, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք) առանձնանում են կոմպոզիցիոն լուծումների հստակությամբ, կոլորիտի զուսպ հուզականությամբ, խոր հումանիզմով։
ՈՒԱՅԹ (White) էդուարդ (1930–1967), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։ Ավարտել է ԱՄՆ–ի ռազմ, ակադեմիան (1952), Միչիգանի համալսարանը (1959), ստացել տիեզերագնացության մագիստրոսի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում էր 1962-ից։ 1965-ի հունիսի 3–7-ին, Ջ․ Մակդիվիդի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիռք է կատարել «Ջեմինի-4» տիեզերանավով: Թռիչքի ընթացքում ԱՄՆ–ում առաջինը, իրականացրել է տիեզերական տարածություն դուրս գալը (20 ր տևողությամբ), որտեղ տեղաշարժվել է ձեռքի ռեակտիվ սարքավորման օգնությամբ։ Տիեզերքում եղել է 97 ժ 56 ր, անցել մոտ 2,6 մլն կմ տարածություն։ Ու․ առաջին «Ապոլլոն» տիեզերանավի երկրային փորձարկումների ժամանակ զոհվել է։ Ու–ի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։
ՈՒԱՅԼԴ (Wilde) Օսկար Ֆինգալ 0’Ֆլաերտի Ուիլս (16․10․1854, Դուբլին –30․11․1900, Փարիզ), անգլիական գրող և քննադատ։ Ազգությամբ իռլանդացի։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանը (1879)։ Հաջողություն է ունեցել «Բանաստեղծություններ» (1881) Ժող․ ։ 1882-ին շրջել է ԱՄՆ–ի քաղաքները, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ–ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Նիհիլիստներ» (1882) հեղափոխ․ մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության