Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյան մեղադրանքով դաաապարավել է երկու տարվա բանտարկության (1895–՝ 1897)։ Ու–ի հոգեկան ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալ լադը» (1898) պոեմում և ետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովա նանքում։ Ու․ հարել է իր ժամանակի գրկ–յան մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժ․ ուղղությանը՝ որոշ չափով կրելով սոցիալիզմի գաղափար ների ազդեցությունը («Մարդու հոգին սոցիալիզմի ժամանակ*, 1891)։ Ու–ի հեքիաթները («Երջանիկ արքայազ նը*, «Աստղային տղան*) և «Արձակ բա նաստեղծություններ*^ քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քեն– տերվիլյան ուրվականը* և «Լորդ Արթուր Սեիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովել ներ են։ XIX դ․ վերջի ինտելեկտուալ վե պի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891, հայ․ հրտ․ 1972)։ Ու–ի «Պադուայի դքսուհին», «Սալոմե» (1893, հայ․ հրտ․ 1922), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895, հրտ․ 1908, անավարտ) ողբերգու թյունները մեծ կրքերի բանաստեղծական դրամայի վերածնման փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգու թյունները, որոնք լի են սրամիտ պարա դոքսներով և տիրող դասակարգերի բար քերի դեմ ուղղված էպիգրամներով («Լեդի Ուինդերմիրի հովհարը», 1892, «Կին, որը արժանի չէ ուշադրության», 1893, «Որ քան կարևոր է լինել լուրջ» (բեմ․ 1895, հրտ․ 1899)։ Սոցիալ–քննադատական մո տիվներն ուժեղ են «Իդեալական ամուսի նը» (1895, հայ․ հրտ․ 1972) կատակեր գությունում։ 80-ական թթ․ քննադատական հոդված ներում («Մտահղացումներ», 1891, ժող․) Ու․ լուսաբանել է ժամանակակից անգլ․ գրկ–յան իրեն առավել հարազատ երևույթ ները։ Ու–ի գեղագիտ․ սկզբունքները լայնորեն լուսաբանվել են հայ մամուլում՝ Գ․ Լևոն– յանի, Վ․ Թոփալյանի, Ա․ Շիրվանզադեի, Մ․ Պերպերյանի և այլոց կողմից։ Ու–ի ստեղծագործություններից հայերեն են թարգմանել Մ․ Մեծարենցը, Վ․ Տերյանը, Վ․ Թեքեյանը։ Երկ․ Complete Works, L․–Glasgow, 1966․ Երկեր, Ե․, 1980։ Հեքիաթներ, Մ․, 1920։ Поли, собр․ соч․ , под ред К․ И․ Чуковского, т․ 1–4, СПБ, 1912․ Գրկ к История английской литературы, т․ 3, М․, 1958․


ՈՒԱՅԼԴԵՐ (Wilder) Թոռնտոն Նիվեն (1897–1975), ամերիկացի գրող։ ճանաչ վել է «Կաբալա» (1926) վեպով։ «Մուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը» (1927, պուլիտցերյան մրցանակ, 1928) վիպա կում և «Անդրոսցի կինը» (1930) վեպում, դիմելով պատմ․ անցյալին, Ու․ փորձել է բացահայտել մարդկային էության մնա յուն ու անփոփոխ հատկանիշները։ «Եր կինքն իմ նշանակման վայրն է» (1934) վեպում, «Մեր քաղաքը» (1938, պուլիտ– ցերյան մրցանակ, 1938) պիեսում արտա ցոլված է ժամանակակից կյանքը։ Կեն ցաղային կատակերգության օրինակ է «ԻՎւամախոսուհին» (1939) պիեսը։ Օ․ Ուայլդ Ջ․ Ուատտ 1948-ին հրատարակվել է Ու–ի «Մարտ յան իդոսներ» նշանավոր վեպը, որտեղ ընդգծվում է դեմոկրատիայի և բռնապե տության բախումը։ 1967-ին, շուրջ 20-ամ– յա լռությունից հետո, Ու․ հանդես է եկել սոցիալ․ ու բարոյական հրատապ խնդիր ներ առաջադրող «Ութերորդ օրը» վե պով։ Գրողի հումանիզմի լավագույն ար տահայտություններից է «Թեոֆիլ Նորթ» (1973) վեպը։ Ու–ի ստեղծագործությանը բնորոշ են ռեալիստական մեծ ընդգըր– կումներն ու փիլ․ ընդհանրացումները։ Ս․ Փանոսյան


ՈհԱՅԼԵՐ (Wyler) Ուիլյամ (1902–1981), ամեր․ կինոռեժիսոր։ Սովորել է Լոգանի բարձրագույն առևտր․ ուսումնարանում և Փարիզի կոնսերվատորիայում։ 1921-ից աշխատել է Հոլիվուղում։ 1930-ական թթ․ 2-րդ կեսի և 40-ական թթ․ սկզբի ամեր․ կինոյում ձևավորվող սոցիալ․ դրամայի ուղղության առաջատարներից էր։ Պրոբ լեմների սրությամբ աչքի են ընկնում «Փակուղի» (ըստ Ս․ Քինգսլիի, 1937), «Փոքրիկ աղվեսներ» (ըստ Լ․ Հելմանի, 1941), «Մեր կյանքի լավագույն տարինե– րը» (ըստ Մ․ Ք․ Կանտորի, 1946), «Լ․ P․ Զոնսի ազատագրումը» (ըստ Դ․ խ․ Ֆորդի, 1970) ֆիլմերը։ Երկրորդ համաշխարհա յին պատերազմի տարիներին աշխատել է վավերագրական կինոյում։ Ու․ էկրանա վորման վարպետ է («Քերրի», ըստ Թ․ Դրայզերի, 1952, ևն)։ Բարձր ռեժիսո րական մակարդակով են առանձնանում նաև նրա կատակերգական կինոնկարնե րը՝ «Հռոմեական արձակուրդ» (1953), «Ինչպես գողանալ միլիոնը» (1966), «Ծի ծաղելի աղջիկը» (1968)։


ՈՒԱՅՏՀԵԴ (Whitehead) Ալֆրեդ Նորթ (1861 –1947), անգլ․ մաթեմատիկոս, տրա մաբան և փիլիսոփա։ Մաթեմատիկայի և մեխանիկայի պրոֆեսոր Քեմբրիջում և Լոնդոնում (1914-ից), Հարվարդի (ԱՄՆ) համալսարանի փիլ–յան պրոֆեսոր (1924– 1937), Բրիտ․ ակադեմիայի անդամ (1931- ից)։ Նրան մեծ հռչակ է բերել 9․Ռասեչի հետ գրած «Principia Mathematica» աշխա տությունը (հ․ 1–3, 1910–13)։ Ու–ի փիլ․ ստեղծագործության մեջ կենտր․ տեղ է գրավում «Պրոցես և ռեալություն» (1929) ծրագրային աշխատությունը։ Պրոցեսի հասկացությունը (պրոցեսուալ փիլ․) հա ջորդաբար ընդգրկում է կեցության հիմ նական ոլորտները՝ բնությունը, հասարա կությունը և ճանաչողությունը։ Համաշ խարհային պրոցեսի ամեն ինչ ընդգրկող (տիեզերաբանական) հասկացությունն ըմբռնվում է որպես «աստծու փորձ», որը իդեալական օբյեկտները փոխակերպում է ֆիզ․ և սոցիալ․ իրադարձությունների․ իրադարձության հասկացությունը Ու․ մեկ նաբանում է որպես ժամանակի մեջ ծա վալվող նպատակահարմար կարգավոր ված օրգանիզմ։ Գիտության խնդիրը, ըստ Ու–ի, օրգանիզմների ուսումնասիրությունն է։ Ու–ի օբյեկտիվ իդեալիստական համա կարգը հավակնում է հաղթահարելու դուա լիզմի բոլոր ձևերը՝ աստված և բնություն, սուբյեկտ և օբյեկտ, պատճառականու թյուն և նպատակահարմարություն ևն։ Պատմության փիլ–յան մեջ սոցիալ․ իրա դարձությունները մեկնաբանելով իբրև օրգանիզմներ՝ մի կողմից կենսաբանա– կանացրել է հասարակական կյանքը, մյուս կողմից՝ բացարձակացրել գաղա փարների և անհատների դերը։ Երկ․ An Enquiry Concerning the Principles of Natural Knowledge, Camb․, 1919; Modes of Thought, N․ Y․, 1938; The Concept of Nature, Camb․, 1920․ Գրկ․ Френкел Г․, Злоключения идей, пер․ с англ․, М․, 1959; Хилл Т․ И․, Сов ременная теория познания, пер․ с англ․, М․, 1965, гл․ 9; Богомолов АС․, Буржуазная философия США XX века, М․, 1974, гл․ 5․ Հ․ Գրիգորյան․


ՈՒԱՏՏ (Watt) Զեյմս (1736–1819), անգ լիացի գյուտարար, ունիվերսալ շոգեմե քենայի ստեղծողը, Լոնդոնի թագավորա կան ընկերության անդամ (1785)։ 1757-ից աշխատել է Գլազգոյի համալսարանում, զբաղվել Թ․ Նյուքոմենի (անգլիացի գյու տարար) ստեղծած շոգեշարժիչի կատա– րելագործմամբ։ 1765-ին Ու․ կառուցել է 16 սմ տրամագիծ ունեցող գլանով փորձա րարական մեքենա, իսկ 1768-ին՝ առաջին մեծ շոգեմեքենան։ «Հրամեքենաներում շոգու՝ ուստի և վառելիքի ծախսը փոք րացնելու եղանակների» համար 1769-ին ստացել է անգլ․ արտոնագիր։ 1774-ին ավարտվեց շոգեշարժիչի կառուցումը, որն արդյունավետությամբ 2 անգամ գերազան ցում էր Նյուքոմենի լավագույն մեքենա ներին։ Շարժիչի աշխատանքի ապահով ման համար Ու․ կիրառել էր կենտրոնա խույս կարգավորիչ, որպես փոխանցող մե խանիզմ՝ պահպանել ճոճանը, կիրառել ւցւանեւոար փոխանցում։ Ու․ մանրամասն հետազոտել է շոգու աշխատանքը գլանում, այդ նպատակի համար առաջինը նախա գծել ինդիկատոր։ 1782-ին ընդարձակումով աշխատող շոգեշարժիչի համար ստացել է անգլ․ արտոնագիր։ Ու․ առաջադրել է հզորության առաջին միավորը՝ ձիաուժը (հետագայում նրա անունով է կոչվել նաև հզորության մյուս միավորը՝ վաաւոը)։ Տնտեսողաբերության շնորհիվ Ու–ի շո գեմեքենան լայն տարածում ստացավ և կարևոր դեր խաղաց մեքենայական ար տադրությանն անցնելու պրոցեսում։ 1784-ից հետո իր գործարանում Ու․ զբաղ վել է շոգեմեքենաների արտադրության բարելավման հարցերով։ Գրկ․ Конфедератов И․ Я․, Джемс Уатт–изобретатель паровой машины, М․, 1969․


ՈՒԲԱՆԳԻ (Ubangi, Oubangui), գետ Կենտր․ Աֆրիկայում, Կոնգոյի (Զաիր) աջ վտակը։ Հոսում է Զաիրի, Կոնգոյի և Կենտրոնա–Աֆրիկյան Հանրապետության սահմանով։ Կազմվում է Ուելե և Մբոմու գետերի միախառնումից։ Երկարությունն Ուելեի ակունքից 2300 կմ է, ավազանը՝