773 հզ․ կմ2, միջին ծախսը՝ մոտ 7 հզ․ մ3/վրկ (առավելագույնը4 15 հզ․ մ3/վրկ)։ Նավարկելի է գետաբերանից մինչև Բանգի քաղաքը (650 կմ):
ՈՒԲԱՆԳԻ ՇԱՐԻ (Oubangui Chari), նախկին Ֆրանս․ Հասարակածային Աֆրիկա գաղութի անվանումը։ 1958-ին ստացավ Կենտրոնա–Աֆրիկյան Հանրապետության ինքնավարության ստատուս։ 1960-ից՝ անկախ Կենտրոնա–Աֆրիկյան Հանրապետություն։
ՈՒԲԵՅԴՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, Է լ–Օ բ ե յ դ յ ա ն մ շ ա կ ու յ թ, Ու բ ա յ դ, էնեոլիթյան դարաշրջանի հնագիտ․ մշակույթ Միջագետքում (մ․ թ․ ա․ VI հազարամյակի վերջ – IV հազարամյակի I կես)։ Անվանվել է Թել–էլ–Ուբեյդ բնակավայրի (հնագույն Ուր քաղաքից 6 կմ հվ․) պեղումների նյութերի հիման վրա։ Սկզբնական փուլում (մ․ թ․ ա․ VI հազարամյակի վերջ - V-ի կես) եղել է վաղ երկրագործական մշակույթ՝ ներկազարդ խեցեղենով, ծաղկման փուլում (մ․ թ․ ա․ V հազարամյակի վերջ – IV հազարամյակի I կես)՝ բարձր զարգացած մշակույթ (հում աղյուսե խոշոր բնակավայրեր, հոյակերտ տաճարներ, ջրանցքներ, հիմնականում երկրաչափական պատկերներով միագույն խեցեղեն, կանացի կավե արձանիկներ, կնիքներ, պղնձե սակավաթիվ իրեր ևն)։ Տնտեսությունը եղել է երկրագործական և անասնապահական։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակի կեսին Ու․ մ․ տարածվել է Հս․ Միջագետքում, Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, հս–արմ․ Իրանում և այլուր։ Ու․ մ–ի հիման վրա ստեղծվել է Շումերի քաղաքակրթությունը։
Գրկ․ Массон В․ М․, Средняя Азия и Древний Восток, М․– Л․, 1964; Б р е н т ь е с Б․, От Шанидара до Аккада, [пер․ с нем․], М․, 1976; Mellaart J․, The Earliest Civilizations of the Near East, L․, 1965․
ՈՒԲԻԽԵՐԵՆ, ուբիխների լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի աբխագ–ադըղեական լեզուներին։ Ունի երկանդամ ձայնավորական համակարգ, 80 բաղաձայն հնչույթ։
ՈՒԲԻՔՎԻՍՏՆԵՐ (< լատ․ ubique – ամենուր), էկոլոգիական ամենատարբեր միջավայրերում ապրող բուս. և կենդան. տեսակներ։ Ու․ են, օրինակ, սովորական եղեգը, որը տարածված է արևադարձային շրջաններից մինչև Արկտիկա, ջրամբարներում և ցամաքում, կավահողերում և ավազահողերում, կամ գայլը, որն ապրում է տունդրաներում, անտառներում, տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում։
ՈՒԲՈՐԵՎԻՉ Իերոնիմ Պետրովիչ (1896–1937), սովետական զորավար, 1-ին կարգի բանակային հրամանատար (1935)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ծնվել է լիտվացի գյուղացու ընտանիքում։ Ավարտել է հրետանային ուսումնարան (1916)։ Մասնակցել է 1914– 18-ի առաջին համաշխարհային պատերազմին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Բեսարաբիայում Կարմիր գվարդիայի կազմակերպիչներից էր։ Եղել է հրետանու հրահանգիչ, Դվինայի բրիգադի հրամանատար՝ Հս. ռազմաճակատում, 1918-ի դեկտեմբերից՝ 6-րդ բանակի 18-րդ հրաձգ․ դիվիզիայի պետ։ 1919-ի հոկտեմբերից–1920-ի Փետրվարը՝ 14-րդ բանակի հրամանատար (գեն․ Դենիկինի զորքերի ջախջախման ժամանակ)։ 1920-ի մարտ–ապրիլին՝ 9-րդ բանակի հրամանատար Հս․ Կովկասում։ 1920-ի մայիս–հուլիսին և նոյեմբեր–դեկտեմբերին՝ 14-րդ բանակի, հուլիս–նոյեմբերին՝ 13-րդ բանակի հրամանատար։ 1921-ին՝ Ուկրաինայի և Ղրիմի զորքերի հրամանատարի օգնական, Տամբովի նահանգի զորքերի հրամանատարի տեղակալ, Մինսկի նահանգի զորքերի հրամանատար, ղեկավարել է Մախնոյի, Անտոնովի և Բուլակ–Բալախովիչի բանդաների ջախջախումը։ 1921-ի օգոստոսից՝ 5-րդ բանակի և Արլ․ Սիբիրի ռազմ, օկրուգի հրամանատար, 1922-ի օգոստոս–դեկտեմբերին՝ Հեռավորարևելյան հանրապետության ռազմ. մինիստր և ժող․-հեղափոխ․ բանակի հրամանատար Հեռ․ Արևելքի ազատագրման ժամանակ։ Եղել է Հս․–Կովկասյան (1925-ից), Մոսկովյան (1928-ից), Բելոռուս․ (1931–ից) գինվ․ օկրուգների հրամանատար։ 1926-ից՝ ՍՍՀՄ Ռազմահեղափոխ․ խորհրդի անդամ, 1930–31-ին՝ նախագահի տեղակալ և ԲԴԿԲ–ի զինվածության պետ։ 1934-ից Պաշտպանության ժողկոմատի Ռազմ, խորհրդի անդամ։ Մեծ ներդրում է կատարել ՍՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման, հրամկազմի ու զորքերի ուսուցման և դաստիարակության գործում։ 1930–37-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամության թեկնածու։ 1922-ից՝ ԿԴԿ–ի անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։
ՈՒԳԱՆԴԱ (Uganda), Ու գ ա ն դ ա յ ի Հ ա ն ր ա պ ե տ ու թյ ու ն (Republic of Uganda), պետություն Արլ․ Աֆրիկայում։ Մտնում է Բրիտ․ համագործակցության մեջ։ Սահմանակից է Սուդանին, Զաիրին, Ռուանդային, Տանզանիային, Քենիային։ Տարածությունը՝ 236 հզ․ կմ2 է․ բն․՝ 14,6 մլն (198Հ)։ Մայրաքաղաքը՝ Կամպալա (455 հզ․, 1983)։ Վարչականորեն բաժանվում է 20 օկրուգի։
Պետական կարգը։ 1985-ի հեղաշրջումից հետո պետության գլուխն ու զինվ․ խորհրդի նախագահը պրեզիդենտն է։ Մինչ այդ օրենսդիր իշխանությունն իրականացնում էր պառլամենտը՝ բաղկացած պրեզիդենտից ու ազգ․ ասամբլեայից, գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, պրեզիդենտի գլխավորությամբ։
Բնությունը։ Ու–ի տարածքը գրավում է Արևելա–Աֆրիկական սարահարթի հս–արմ․ մասը։ Ռելիեֆում տիրապետում են լեռնակղզիներով բարձրադիր (1100–1500 մ), բլրավոր հարթավայրերը։ Ու–ի արմ․ սահմանի երկարությամբ տարածվում է Արևելա–Աֆրիկական բեկվածքների գոտու արմ․ ճյուղը, որտեղ գտնվում են Մոբուտու Սեսե Սեկո և էդուարդ լճերը։ Դրանց միջև բարձրանում է Ռուվենզորի (5109 մ) լեռնազանգվածը, հվ–արմ–ում, Ռուանդայի սահմանին, Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրբ․, 4127 մ), հվ–արլ–ում, Քենիայի սահմանին՝ էլգոն (4322 մ) հրաբուխը։ Ու–ի տարածքի մեծ մասը կազմված է Աֆրիկական պլատֆորմի հիմքի հնագույն մետամորֆային ապարներից, մագմատիտներից և գրանիտագնեյսներից։ Վիկտորիա լճի հս–արմ–ից մինչև Ռուվենզորի լեռնազանգվածը ձգվում է բյուրեղային թերթաքարերից ու քվարցիտներից կազմված ծալքավոր գոտին։ Կան երկաթի
հանքանյութի, կարբոնատիտային, նիոբիումի, ցիրկոնիումի, ապատիտի, պղնձակոբալտային հանքանյութի, բազմամետաղային, քվարցի, ոսկու, անագի, վոլֆրամի, թանկարժեք քարերի, քարաղի և այլ հանքավայրեր։ Կլիման հասարակածային մուսսոնային է։ Միջին ամսական ջերմաստիճանը 18–25°C է։ Տարեկան տեղումները 750–1500 մմ են։ Ու–ի գլխավոր գետը՝ Նեղոսը, հատում է երկրի տերիտորիան հվ–հս․։ Ու–ի և Տանզանիայի սահմանում է Աֆրիկայի ամենախոշորի Վիկտորիա լիճը, դրանից հս․ գտնվում է Կիոգա լիճը։ Բուսածածկույթում տիրապետում են պուրակային տիպի երկրորդային սավաննաները։ Պահպանվել են տերևաթափ մշտականաչ անտառներ։ Բնորոշ է բուսականության բարձունքային գոտիականությունը։ Բնորոշ կենդանիներն են փիղը, ռնգեղջյուրը, գետաձին, գոմեշը, ընձուղտը, առյուծը, ընձառյուծը, կապիկը։ Շատ կան թռչուններ և սողուններ։ Հարուստ է ձկնաշխարհը։ Ստեղծվել են Ռուվենզորի և Կաբարեգա ազգ․ պարկերը։
Բնակչությունը։ Գերակշռող մասը (99%) աֆրիկացիներ են։ Բնակվում են բագանդա, բանյանկոլե, բասոգա ևն ժողովուրդներ։ Պաշտոնական լեզուներն են սվահիլին և անգլերենը։ Հավատացյալների մոտ 65%–ը քրիստոնյաներ են, 5–6%–ը՝ մահմեդականներ, մնացածը պահպանում են տեղական հավատալիքները։ Բնակչության միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 62 մարդ է (1984), քաղաքային բնակչությունը՝ 7%։ Կարևոր քաղաքներն են Կամպալան, Ջինջան, Մբալեն ևն։
Պատմական ակնարկ։ Ու–ի բնակչության հիմնական զանգվածը ձևավորվել է մ․ թ․ I հազարամյակում բանտուների և Նեղոսի վաչկատուն ցեղերի ներգաղթի հետևանքով։ XIII–XIX դդ․ Ու-ի տարածքում գոյություն են ունեցել մի շարք պետ․ միավորումներ, որոնք XIX դ․ 70–90-աևան թթ․ դարձել են Մեծ Բրիտանիայի