յի, Գերմանիայի և Ֆրանսիայի էքսպանսիայի օբյեկտ։ 1894-ին Ու–ի տարածքում հաստատվել է բրիտ․ պրոտեկտորատ։ Անգլ․ գաղութարարները պահպանել են տեղական կառավարողների իշխանությունը` իրենց հսկողությանը ենթարկելով կառավարման բոլոր մարմինները։ XX դ․ 20–30-ական թթ․ Ու–ում ծավալվել է հակագաղութատիրական շարժում, ստեղծվել են աֆրիկացիների առաջին քաղ․ կազմակերպությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո հակագաղութատիրական շարժման մեջ է ընդգրկվել բանվոր դասակարգը։ 1950-ական թթ․ 2-րդ կեսին հակագաղութատիրական շարժումը երկատվել է․ ձևավորվել են չափավոր և արմատական ուղղությունները։ 1961-ին Լոնդոնում կայացած սահմանադրական կոնֆերանսի (որին մասնակցում էին Ու–ի բոլոր քաղ․ կուսակցությունների և մարզերի կառավարիչների ներկայացուցիչները) որոշման համաձայն, 1962-ի հոկտ․ 9-ին Ու․ հռչակվեց
անկախ ֆեդերատիվ պետություն, դարձավ ՄԱԿ–ի անդամ, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ։ Ու–ի կենտր․ կառավարությունը վարեց երկրի կենտրոնացման քաղաքականություն, ինչին հակառակ էին ֆեոդալ. շրջանները, որոնք բացահայտ հանդես եկան կառավարության դեմ։ 1966-ին կառավարությունը մտցրեց արտակարգ դրություն, իսկ 1967-ին վերացրեց ժառանգական կառավարիչների ստատուսը, Ու․ հռչակվեց միասնական պետություն։ 1971-ի հունվ․ 25-ին տեղի ունեցավ զինվ․ հեղաշրջում, Ազգ․ ժողովը և կառավարությունը արձակվեցին, արգելվեց քաղ․ կուսակցությունների գործունեությունը։ Զինվ․ կառավարությունը սկսեց վարել տնտեսության «աֆրիկանացման», պետ․ սեկտորի ամրապնդման քաղաքականություն, միաժամանակ խրախուսվեց ազգ․ մասնավոր նախաձեռնությունն ի հաշիվ օտարերկրյա (հիմնականում անգլ․) կապիտալի սահմանափակման և դուրսմղման, ազգայնացվեցին օտարերկրյա ընկերությունները։ 1979-ի մարտին հիմնվեց Ու–ի ազգ․ ազատագրության ճակատ (ՈւԱԱՃ․) կազմակերպությունը։ Ապրիլին զինվ․ կառավարությունը տապալվեց։ Իշխանության գլուխ անցան ՈւԱԱՃ–ի ազգ–դեմոկրատ․ ուժերը։ 1980-ի մայիսին պրեզիդենտի իրավունքներն ու ֆունկցիաներն անցան երեք հոգուց կազմված պրեզիդենտական հանձնաժողովին։ 1980-ի դեկտեմբերին պրեզիդենտ ընտրվեց ՈւԱԱՃ–ի կազմի մեջ մտնող Ու–ի ժող․ կոնգրես կուսակցության նախագահ Ա․ Միլտոն Օբոտեն։ 1985–ի հուլիսի 27-ի զինվ․ հեղաշրջման իշխանության գլուխ անցավ Զինվ․ խորհուրդը։ 1986-ի հունվ․ 27-ի հեղաշրջման Զինվ․ խորհուրդը տապալվեց, հունվ․ 29-ին պրեզիդենտ հռչակվեց Դիմադրության ազգ․ շարժման և դիմադրության ազգ․ բանակի ղեկավար Յ․ Մուսևենին։
Արտաքին ասպարեզում Ու–ի կառավարությունը վարում է չմիանալու, խաղաղ գոյակցության, ազգ–ազատագր․ շարժումներին աջակցելու քաղաքականություն, հանդես է գալիս գաղութատիրության և նեոգաղութատիրության, ապարտհեյդի դեմ։
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Ու–ի ժ ո ղ ո վ ր դ ա կ ա ն կ ո ն գ ր ե ս (ՈԻԺԿ), հիմնադրվել է 1960-ին։ Կառավարող, չափավոր–առաջադիմական, ազգայնական կուսակցություն է։ Հենվում է աշխատավոր գյուղացիության, բանվորների և բանակի զգալի մասի վրա։ Դ ե մ ո կ ր ա տ ա կ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ԴԿ), հիմնադրվել է 1956-ին։ Արևմտամետ, բուրժուամետ կուսակցություն է։ Ու–ի Հ ա յ ր ե ն ա ս ի ր ա կ ա ն շ ա ր ժ ու մ (ՈւՀՇ), հիմնադրվել է 1980-ին։ 1981-ի փետրվարից ընդհատակում է։ Պ ա հ պ ա ն ո ղ ա կ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՊԿ), հիմնադրվել
է 1979-ին։ Բուրժուամետ–ավանդապահական կուսակցություն է։
Ու–ի Ա ր հ մ ի ու թ յ ու ն ն ե ր ի ա զ գ ա յ ի ն կ ա զ մ ա կ ե ր պ ու թյ ու ն (ՈւԱԱԿ), հիմնադրվել է 1974-ին։ Միավորում է 16 ճյուղային արհմիություններ (ավելի քան 100 հզ․ անդամ, 1985)։
Տնտեսաաշխարհագրական ակնարկ։ Ու․ տնտեսապես թույլ զարգացած ագրարային երկիր է։ Տնտեսության մեջ առաջատար դիրք է գրավում օտարերկրյա կապիտալը։
Գ յ ու ղ ա տ ն տ ե ս ու թ յ ու ն ը։ Տիրապետում են մանրապրանքային տնտեսությունները։ Գլխավոր ճյուղը հողագործությունն է։ Մշակում են սուրճ, բամբակ, թեյ, ծխախոտ, հացարմատ, բանան, կասավա, բատատ, կարտոֆիլ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, բրինձ, ցորեն, գետնանուշ, շաքարեղեգ։ Զբաղվում են քոչվորական անասնապահությամբ, ձկնորսությամբ, անտառանյութի մթերմամբ։
Ա ր դ յ ու ն ա բ ե ր ու թ յ ու ն ը թույլ է զարգացած։ Առաջատար ճյուղը գյուղատնտ․ հումքի վերամշակումն է։ Համեմատաբար զարգացած է հանքարդյունաբերությունը։ Արդյունահանվում են պղնձի հանքանյութ, ապատիտ։ 1981-ին արտադրվել է 648 մլն կվտ·ժ էլեկտրաէներգիա։ Կան սուրճի, թեյի, բամբակի, շաքարեղեգի վերամշակման ոչ մեծ ձեռնարկություններ, Ջինջայում՝ պղնձաձուլական, պողպատագլոցման գործարաններ, տեքստիլ ֆաբրիկա։ Տորորոյում կա սուպերֆոսֆատի և ցեմենտի արտադրություն, Կամպալայում՝ փայտասղոցման գործարան։
Տ ր ա ն ս պ ո ր տ ը։ Երկաթուղիների երկարությունը 1,3 հզ․ կմ է (1982), ավտոճանապարհներինը՝ 27 հզ․ կմ։ Վիկտորիա և Կիոգա լճերի վրա կա նավարկություն, էնտեբեում՝ միջազգային օդանավակայան ։Արտաքին առևտուրը։ 1983-ին արտահանության արժեքը կազմել է 339 մլն, ներմուծմանը՝ 457,5 մլն դոլլար։ Արտահանում է սուրճ, բամբակ, թեյ, ներմուծում՝ մեքենաներ, սարքավորում, տրանսպորտային միջոցներ, նավթ, նավթամթերք, քիմիկատներ, պարեն։ Առևտրական հիմնական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Նիդերլանդները, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Քենիան, Հնդկաստանը, ՍՍՀՄ–ը։
Դ ր ա մ ա կ ա ն մ ի ա վ ո ր ը ուգանդական շիլլինգն է։ 550 ուգանդական շիլլինգը = ամերիկյան 1 դոլլարի (1984)։
Բժշկասանիտարական բնութագիրը։ ՄԱԿ–ի տվյալներով 1980–84-ին ծնունդը 1000 բնակչին կազմել է տարեկան 44,6, մահացությունը՝ 12,8, մանկ, մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 93,8։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Տարածված են մալարիան, ստամոքսաղիքային, ճիճվային հիվանդությունները։
1981-ին գործում էին 485 հիվանդանոց՝ 19,8 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/177
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է