Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1,5 մահճակալ)։ 1981-ին աշխատում էին 611 բժիշկ (21,3 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 17 ստոմատոլոգ, 27 դեղագործ և 6,8 հզ․ բուժքույր ու մանկաբարձ։ Բժիշկները պատրաստվում են Մակերերեի համալսարանի բժշկ․ դպրոցում։
Գրականությունը։ Զարգանում է անգլերեն լեզվով։ Ու–ի ժողովուրդների (լուո, աչոլի են) նորագիր լեզուները դեռևս հաստատված գրական ավանդույթներ չունեն։ 60-ական թթ․ կեսերին հայտնվել են առաջին գրողները։ Բարբարա Կիմենիեն լույս է ընծայել գյուղական կյանքը պատկերող «Կալասանդա» (1965) և «Վերադարձ Կալասանդա» (1965) պատմվածքների գրքերը, Օ․ Օկուլին (ծն․ 1941)՝ Ու–ում կնոջ իրավազրկությանը վերաբերող «Որբը» (1968) պոեմը և «Անառակ կինը»(1969) վեպը։ Ռ․ Սերումագան (ծն․ 1939) Աֆրիկայի անկախ պետությունների մասին է պատմում «Վերադարձ դեպի ստվերը» (1969) վեպում և «Փիղը» (1971) պիեսում։ Օ․ պ’ Բիտեկի (ծն․ 1931) «Լավինոյի երգը» (1969) և «Օկոլի երգը» (1970) պոեմներում արտացոլված է աֆրիկյան ավանդական բարոյական արժեքների բախումը բուրժ բարքերի հետ։ է․ Սերումայի (Հենրի Կիմբուգվե․, ծն․ 1944) «Փորձ» (1970) վեպը, Տ․ Լո Լիոնգի (ծն․ 1939) «Ֆրանց Ֆանոնի կենտ կողոսկրերը» (1971) բանաստեղծական ժող․, «Հորինվածքներ» (1969), «Համազգեստով մարդը» (1973) պատմվածքների ժող–ները գրված են էքսպրեսիոնիստական ոճով։ Սոցիալ․ երանգն ու թեմատիկայի բազմազանությունը Ու–ի պոեզիայի բնորոշ գծերն են։
Քաղաքացիական քնարերգության մեջ հնչում է բողոք ընդդեմ սոցիալական անարդարության։
Լուսավորությունը և գիտական հիմնարկները։ 1970-ին բնակչության 70% –ը անգրագետ էր։ Պարտադիր ուսուցում չկա։ Գործում են պետ․ և մասնավոր դպրոցներ։ Կրթական համակարգում են․ տարրական (7-ամյա, ընդունվում են 6 տարեկանից), միջնակարգ (6–ամյա, 4+2) դպրոցները, պրոֆտեխ․ կրթական հիմնարկները և բուհերը։ Ուսուցումը հիմնականում անգլ․ է։ Համալսարանը (հիմն, է 1922-ին, 1949-ից՝ համալսարանական կոլեջ, 1970-ից՝ Ու–ի Ազգ․ համալսարան) գտնվում է Կամպալայում, կան տեխ․ և մանկավարժ. կոլեջներ։ Խոշորագույն գրադարանը համալսարանականն է։ Թանգարաններից են․ Ու–ի թանգարանը և Անտառի թանգարանը Կամպալայում (հիմն, են 1952-ին), երկրբ․ թանգարանը էնտեբեում։ Կա բուսաբանական այգի (1898, Էնտեբե)։
Գ ի տ․ ազգ․ հաստատություններից են․ գյուղատնտ․ հետազոտությունների կայանը (հիմն. է 1937-ին), պետ․ քիմ․ լաբորատորիան, բամբակաբուծության գիտահետազոտական կայանը (բոլորը՝ Կամպալայում), անասնաբուժական հետազոտությունների կենտրոնը (1926), երկրբ․ ծառայությունը և հանքային ռեսուրսների բաժինը (1919, բոլորն էլ՝ էնտեբեում)։
Գ ի տ․ աշխատանքներ են տարվում նաև Ու–ի Ազգ․ համալսարանում, որին կից գործում են սոցիալ․ հետազոտությունների (1950) և կրթության ազգ․ (1964) ինստ–ները, Ու–ի ընկերությունում (1933, Կամպալա, ուսումնասիրում են երկրի գրականությունը, պատմությունը, մշակույթը), որոշ թանգարաններում, բուսաբանական այգում։ Ու–ի տարածքում են նաև արևելա–աֆրիկյան ռեգիոնալ ԳՀ հիմնարկները, գետային ձկնորսության կազմակերպությունը (1948, Զինջա), տրիպանոսոմոզների հետազոտության կազմակերպությունը (1949, Տորորո) և վիրուսաբանության ինստ–ը (1949, էնտեբե)։
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։
Առավել կարևոր թերթերից են․ «Վոյս օֆ Ուգանդա» («Voice of Uganda», 1955–1972-ին՝ «Ուգանդա արգուս», կառավարական օրաթերթ, անգլ․), «Մունո» (1911-ից, կաթոլիկական օրաթերթ, լուգանդա լեզվով), «Թայֆա էմպիա» (1953-ից, օրաթերթ, լուգանդա լեզվով), «Օմուկուլեմբեզե» (1963-ից, կառավարական օրաթերթ)։ Ռադիոհաղորդումները (սվահիլի, լուգանդա, լուո, տեսո և տեղական այլ լեզուներով, ինչպես նաև անգլ․) վերահսկում է կառավարությունը։ Հեռուստատեսությունը՝ 1963-ից։
Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Ու–ի ժող․ տան բնորոշ տիպը հատակագծում շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով հիմնակմախքով, ծղոտով ու խոտով շրջահյուսված, սրածայր հյուղերն են։ XIX դ․–XX դ․ 1-ին կեսի քաղաքների ճարտ․ զարգացել է եվրոպ․ էկլեկտիզմի ոգով, 1940-ական թթ–ից կիրառվել են բետոնե կոնստրուկցիաներ, սկսվել է մի շարք քաղաքաշինական նախագծերի և հավաքովի սակավահարկ բնակելի տների տիպային օրինակների մշակումը։ 1962-ից հետո կառուցվում են ստանդարտ բնակելի տներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդ․ և վարչական շենքեր (երբեմն բազմահարկ)։
Ժող․ դեկորատիվ–կիրառական արվեստի տիպական տեսակներից են փայտի կահ-կարասիի և կահույքի, խեցեղեն, հյուսածո և դարբնոցային իրերի պատրաստումը, ուլունքով գեղարվեստական զարդարումը։ 1930-ից զարգացող կերպարվեստում առկա են ազգ․ դպրոցի ձևավորման նախադրյալներ (քանդակագործ՝ ժ․ Կակոոզա, գեղանկարիչներ՝ Ա․ Ատորի, Օ․ Բուլումա, Ի․ Կալանզի, գրաֆիկ՝ Վ․ Ենվակի)։
Երաժշտությունը։ Արլ–աֆրիկյան այլ երկրների մշակույթի հետ մեծ ընդհանրությամբ հանդերձ, Ու–ի երաժշտությունը ինքնատիպ է։ Ինքնատիպ են նաև Ու–ի այլ ժողովուրդների նվագարանները (5-լարանի տավիղ՝ տեսոների, 5 կամ 7-լարանի տավիղ՝ ալուրների, 4–5-լարանի քնար՝ մադիների մոտ)։ Վոկալ ոճերը տարբերվում են լեզվական հատկանիշներով ու երգեցողության տեխնիկայով։ Ալուր, բագանդա, բանյորո, բասոգո ժողովուրդներին բնորոշ է խմբերգեցողությունը (հաճախ օկտավայով)։
Ազգ․ երաժշտ․ մշակույթը զարգացման նոր խթան է ստացել երկրի անկախության հաստատումից հետո։ Երաժշտ․ կադրերի պատրաստման գործում կարևոր դեր են խաղում Ու–ի Ազգ․ համալսարանի (Կամպալա) արվեստի ֆակ–ը, Երաժշտության ազգ․ դեպարտամենտը, Ուսուցիչների պատրաստման ազգ․ կոլեջը։ Ստեղծվել են Ազգ․ ֆոլկլորային անսամբլը, էմբայրե քսիլոֆոնահարների անսամբլը ևն։
Ու–ի երաժշտության խոշորագույն հետազոտողներից է Զ․ Կյագամբիդվան։
Թատրոնը։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո Ու–ում երևան են եկել սիրողական խմբակներ, որոնք խաղացել են անգլ․։ Առաջին բեմադրությունները իրականացվել են 1940-ական թթ․, համալսարանական կոլեջում։ 1950-ական թթ․ այդ խմբակները միավորվել են թատեր․ գիլդիայում, որի նախաձեռնությամբ 1959-ին Կամպալայում կառուցվել է Ազգ․ թատրոնի շենքը։ Ու–ի անկախության հռչակման կապակցությամբ բեմադրվել է Ջեյմս Նգուգիի (Նգուգի Վան Տիոնգո) «Սև մենակյացը» պիեսը։ 1960-ական թթ․ Ու–ում գործել է շուրջ 20 սիրողական խումբ, որոնցից մի քանիսը ղեկավարել են անգլ․ և լուգանդա լեզվով գրող դրամատուրգներ։ Ու–ի թատրոնի հիմքը ժող․ ստեղծագործությունն է։ Թատեր․ խմբերից հանրաճանաչ են՝ «Աֆրիկյան արտիստների ասոցիացիա»-ն (բեմադրել է Վիկլիֆ Կիյինջիի «Սենիայի հովիտը», 1965 ևն), «Կամպալա քաղաքի արտիստներ»-ը (ներկայացրել է Բայրոն Կանադվի «Սա Կամպալան է», 1966, «Ցանկություն», 1967, «Սուրբ Լուանդա», 1968)։ Դրամատուրգ էրիզա Կիրոնդեն փոխադրել է Չեխովի «Առաջարկություն» և «Արջը» («Խոզը» վերնագրով) երկերը, որոնք բեմադրում են երիտասարդական կոլեկտիվները։ Մեծ Բրիտանիայում թատեր․ կրթություն ստացած դրամատուրգ և ռեժիսոր Ռոբերտ Սերումագան ստեղծել է «Լիմիթեդ թիետր» շրջիկ առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը (1968)։
1955-ից Կամպալայում անց են կացվում թատեր․ կոլեկտիվների ստուգատես–փառատոներ։

Գրկ․ Новейшая история Африки, 2 изд․, М․, 1968; Л у к о н и н Ю․ В-, Подъем национально-освободительного движения в Уганде в 40–60-х гг․ XX в․, в кн․։ История Африки․ Сб․ ст․, М․, 1971; Ն ու յ ն ի, Формирование новых социальных сил Уганды в годы английского протектората, в кн․։ Тропическая Африка․ (Проблемы истории), М․, 1973; П а н к р а т ь е в В․ П․, К а п е л у ш С․ И․, Уганда, М․, 1976; Д м и т р е в с к и й Ю․ Д․, Ш а х н о в и ч К․ А․, Я г ь я B․C․, Экономическая география стран Северо-Восточной и Восточной Африки, Л․, 1972; Литературы Танзании, Кении, Уганды, Малави, в сб․։ Современные