Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ջոկատները ջախջախեցին հակահեղափոխական ուժերին։ 1918-ի ապրիլի 20-ին Տաշքենդում գումարվեց սովետների երկրային V համագումարը, որը հռչակեց ՌՍՖՍՀ–ի կազմում Թուրքեստանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության (որի մեջ մտնում էր նաև Ու–ի տարածքը) ստեղծումը։ Ընտրվեց կենտգործկոմ (նախագահ՝ Պ․ Ա․ Կոբոզև) և ժողկոմխորհ (նախագահ՝ Ֆ․ Ի․ Կոլեսով)։ Սովետական իշխանության տնտ․ և քաղ․ միջոցառումները հանդիպեցին տապալված շահագործողների դիմադրությանը։ Սոցիալիստ. վերափոխումների դեմ պայքարի համար Տաշքենդում ստեղծվեց ընդհատակյա «Թուրքեստանի ռազմական կազմակերպությունը»։ Հակահեղափոխության գլխ․ ուժը բասմաչությունն էր, որի հիմն. կենտրոնը Ֆերգանայի հովիտն էր։ Խռովարարները Պ․ Դուտովի գլխավորությամբ գրավեցին Օրենբուրգը, և Թուրքեստանը կտրվեց ՌՍՖՍՀ Կենտր․ շրջաններից։ Սովետական Թուրքեստանի դեմ իրենց գործողություններն ակտիվացրին Բուխարայի և Խիվայի խանությունները։ Թուրքեստանի կոմկուսը կենտրոնացրեց բոլոր ուժերը հակահեղափոխության դեմ պայքարի համար։ 1919-ի հունվ․ 19–21-ին ճնշվեց Տաշքենդի հակասովետական խռովությունը։ Թուրքեստանյան ռազմաճակատի (որ ստեղծվել էր 1918-ի օգոստոսին) զորքերը Մ․ Վ․ Ֆրունզեի հրամանատարությամբ ջախջախեցին Ա․ Կոլչակի զորքերի հվ․ խումբը և սեպտ․ 13-ին միացան Թուրքեստանյան ԻՍՍՀ կարմիր բանակի զորամասերին։ Սովետական իշխանության ամրապնդման համար պայքարում Թուրքեստանի կոմունիստներին մեծ օգնություն ցույց տվեց ՌՍՖՍՀ ԿԴԿ և ԺԿԽ–ի Թուրքեստանյան հանձնաժողովը (նախագահ՝ Շ․ Էլիավա)։ 1920-ի գարնանը ազատագրվեց գրեթե ամբողջ Ֆերգանայի հովիտը։ 1920-ի փետրվարին Խիվայի բնակչությունը կարմիր բանակի զորամասերի աջակցությամբ տապալեց խանական իշխանությունը և 1920-ի ապրիլին խանության տարածքում ստեղծվեց Խորեզմի ժողովրդական սովետական հանրապետությունը: 1920-ի հոկտեմբերին հռչակվեց Բուխարայի ժողովրդական սովետական հանրապետությունը։

Քաղաքացիական պատերազմը մեծ վնաս հասցրեց Ու–ի տնտեսությանը, որի վերականգնմանը մեծապես օգնեց ՌՍՖՍՀ կառավարությունը։ ժող․ տնտեսության վերականգնումը դժվար էր տնտ․ և կուլտուրական հետամնացության, դասակարգային սուր պայքարի և հակահեղափոխ․ ուժերի ակտիվացման պայմաններում։ 1922-ի սկզբին բասմաչները գրավեցին Բուխարայի ժող․ հանրապետության տարածքի զգալի մասը։ 1922-ի ամռանը կարմիր բանակի ջոկատները ջախջախեցին բասմաչներին (ամբողջությամբ 1926-ին)։ 1921–22-ին Ու–ի և Թուրքեստանի ամբողջ տարածքում իրագործվեց հողաջրային ռեֆորմի 1-ին փուլը, բնակչությանը վերադարձվեց հողը, ջուրը, այլ ունեցվածք։ ՍՍՀՄ կազմավորումը (1922), Միջին Ասիայի ազգային պետական բաժանումը (1924–25) նպաստեցին ուզբեկ ժողովրդի պետականության ամրապնդմանը և որպես սոցիալիստ, ազգի ձևավորմանը։ 1924-ի հոկտ․ 27-ին կազմավորվեց Ուզբ․ ՍՍՀ, որի մեջ մտան Ֆերգանայի, Սամարղանդի և Սիրդարյայի մարզերի, գավառների մեծ մասը, Խորեզմի և Բուխարայի սովետական հանրապետությունների մի շարք շրջաններ (մինչև 1928–ը նրա մեջ մտնում էր Տաջ․ ԻՍՍՀ)։ 1925-ի մայիսին Ուզբ․ ՍՍՀ մտավ ՍՍՀՄ–ի մեջ, որն արագացրեց ուզբեկ ժողովրդի տնտ․ և մշակութային զարգացումը։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին հանրապետությունում կառուցվեց ավելի քան 500 արդ․ ձեռնարկություն, աճեց նավթի հանույթը (1913-ին՝ 13 հզ․ տ, 1940-ին՝ 119 հզ․ տ)։ Կառուցվեցին նոր և վերականգնվեցին հին քաղաքները։ Ագրարային ռեֆորմի 2-րդ փուլի ընթացքում (1926–29) լիկվիդացվեցին ֆեոդ. հարաբերությունները։ Մոտ 90 հզ․ գյուղացի ստացավ հող։ 1929–37-ի կոլեկտիվացման ընթացքում կոլտնտեսությունների մեջ միավորվեց գյուղացիական տնտեսությունների մոտ 95% –ը։ Ժող․ տնտեսության առաջատար ճյուղ դարձավ բամբակագործությունը։ ուզբ․ ՍՍՀ մետաքսաթելի արտադրությամբ ևս ՍՍՀՄ–ում գրավեց առաջին տեղը։ 1939-ին գործարկվեց Ֆերգանայի մեծ ջրանցքը։ Սոցիալիստ․ շինարարության ընթացքում ոչնչացվեց կուլակությունը, կազմավորվեց կոլտնտեսային գյուղացիությունը։ Տնտեսության մեջ ամրապնդվեց սոցիալիստ․ կացութաձևը։ Ու․ դարձավ ինդուստրիալ–ագրարային երկիր։ Իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, վերացավ անգրագիտությունը։ Ուզբեկ ժողովուրդը համախմբվեց որպես սոցիալիստ․ ազգ։ 1936-ին Ուզբ․ ՍՍՀ–ի մեջ մտավ Կարակալպակյան ԻՍՍՀ։

Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) տարիներին Արմ–ից Ու․ տեղափոխվեցին մոտ 100 արդ․ ձեռնարկություն, մեծ քանակությամբ գիտ․ և ուս․ հաստատություններ, հիվանդանոցներ։ Կառուցվեց 7 էլեկտրակայան, 280 արդ․ նոր ձեռնարկություն։ 1944-ին գործարկվեց առաջին մետալուրգիական գործարանը։ Ավելացավ քարածխի հանույթը։ Նավթի հանույթը 1945-ին 1940-ի համեմատ ավելացավ 4 անգամ, քիմ․ արդ․ արտադրանքը՝ 3 անգամ։ Ընդլայնվեցին հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները։ 1944-ին շահագործման հանձնվեց ոռոգման 10 խոշոր կառույց։ Հանրապետությունում ձևավորվեցին կարմիր բանակի մի շարք միավորումներ, այդ թվում և Ուզբեկականը։ Շուրջ 1 մլն զինվոր Ու–ից մարտնչում էր ռազմաճակատում, շուրջ 120 հզ․ մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 282-ը արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։ Ու–ի աշխատավորները մեծ օգնություն ցույց տվեցին ազատագրված շրջանների բնակչությանը քայքայված տնտեսության վերականգնման գործում։ Ետպատերազմյան տարիներին Ու–ի տնտեսությունն հետագա զարգացում ապրեց։ 1956-ին Ու․ տվեց 2 անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան ամբողջ Ռուս. կայսրությունը 1913-ին։ Ստեղծվեց հզոր քիմ․ արդյունաբերություն։ Ու–ի տարածքով անցկացվեցին գազամուղներ՝ Բուխարա–Ուրալ, Միջին Ասիա–Կենտրոն։ 1961-ին արդյունաբերության համախառն արտադրանքը 1940-ի համեմատ աճեց 17 անգամ, գյուղատնտեսությանը՝ ավելի քան 5 անգամ։ Ուզբ․ ՍՍՀ բամբակի և մետաքսի ՍՍՀՄ հիմն. բազան է։ Արդյունաբերության հիմն. ճյուղերն են մեքենաշինությունը, ջերմաէներգետիկ․, քիմ․, թեթև, սննդի արդյունաբերությունը։ Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի 3 (1939, 1956, 1980), Ժողովուրդների բարեկամության (1972), Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։

VI․ Ուզբեկստանի կոմունիստական կուսակցությունը
Ու–ի կոմունիստական կուսակցությունը ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Առաջին ս–դ․ խմբերը Թուրքեստանում ստեղծվել են 1902–04-ին, որին աջակցել են Ռուսաստանի արդ․ շրջանների ՌՍԴԲԿ կազմակերպությունները, մասնավորապես՝ ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեն։ ՌՍԴԲԿ Տաշքենդի խումբը դարձել է երկրամասում հեղափոխ․ գործունեության կենտրոնը։ ՌՍԴԲԿ Թուրքեստանյան կոնֆերանսը (1906) հիմնել է ՌՍԴԲԿ Թուրքեստանյան կազմակերպությունների միությունը։ Ռեակցիայի տարիներին (1907–10) ս–դ․ կազմակերպությունները ջախջախվել են, բոլշևիկները, սակայն, շարունակել են աշխատել ընդհատակում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ՌՍԴԲԿ կազմակերպությունները վերականգնվել են։ Բոլշևիկյան կազմակերպությունները գլխավորել և ապահովել են Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության (1917) հաղթանակը Թուրքեստանում։ Երկրամասի բոլշևիկյան կազմակերպությունների համագումարում (1918-ի հունիս) ստեղծվեց Թուրքեստանի կոմունիստական կուսակցությունը (ԹԿԿ)։ ԹԿԿ աչքի ընկնող գործիչներից են եղել Վ․ Կույբիշևը, Յա․ Ռուձուտակը, Մ․ Ֆրունզեն, Շ․ էլիավան, ինչպես նաև Յու․ Ախունբաբաևը, Ա․ Բաբաջանովը, Ա․ Իկրամովը, Ֆ․ Խոջաևը, Ն․ Տյուրյակուլովը։ 1918–1924-ին Թուրքեստանի Կ(բ)Կ գլխավորել է Ու–ի և ամբողջ Թուրքեստանի ԻՍՍՀ աշխատավորների պայքարը սպիտակգվարդիականների և բասմաչների դեմ՝ հանուն ժողտնտեսության վերականգնման, հողաջրային ռեֆորմի իրականացման։ Ուզբ․ ՍՍՀ ստեղծումից (1924) հետո 1925-ի փետրվարին Բուխարայում կայացած ՈւԿ(բ)Կ I համագումարը ձևակերպել է ՈւԿ(բ)Կ–ի ստեղծումը։ Ու–ի կոմունիստները ակտիվորեն պայքարել են մանր բուրժ․ նացիոնալիզմի և մեծապետ․ շովինիզմի դրսևորումների դեմ, պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքների իրականացման համար։ ՈւԿ(բ)Կ աշխատանքների բարելավման գործում մեծ դեր է խաղացել ՀամԿ(բ)Կ ԿԿ 1929-ի մայիսի 29-ի Ու–ի կուսակցական կազմակերպությունների գործունեության մասին որոշումը։ 1930-ական թթ․ կոմունիստները գլխավորել են հանրապետության ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության իրականացման գործը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին