Դեկտեմբերի մի գիշեր Տ–ի բոլոր արական ներկայացուցիչներն աքսորվել են Փոքր Ասիայի հեռավոր գավառները և ոչնչացվել, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվել է։
Գրկ․ Մ ր մ ր յ ա ն Հ․, Մասնական պատմություն հայ մեծատուններու, ԿՊ, 1909։ «Շողակաթ», 1962, №2։ Ղ ա զ ա ր յ ա ն Հ․Մ․, Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ․, Ե․, 1967։ Հ․ Ղազարյան
ՏՅՈՒՄԵՆ, քաղաք, ՌՍՖՍՀ Տյումենի մարզի վարչական կենտրոնը (1944-ից)։ Երկաթուղային հանգույց է, նավահանգիստ Տուրա գետի ափին, փոխաբեռնման խոշորագույն բազա։ 425 հզ․ բն․ (1985)։ Սիբիրի արդ․ և մշակութային խոշոր կենտրոններից է։ Առավել կարևոր ճյուղերն են մեքենաշինությունն ու մետաղամշակումը, փայտամշակման, քիմ․, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Կա շինանյութերի արտադրություն, ջէկ։ Տ․ նավթագազային արդյունաբերության կազմակերպչական կենտրոն է, մի քանի նավթամուղների հանգուցակետ։ Տ․ ունի 5 բուհ (այդ թվում՝ համալսարան), 8 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, նավթի և գազի արդյունաբերության գիտահետազոտական և նախագծային ինստ-ներ, 2 թատրոն, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան։ Տ․ ռուս. առաջին քաղաքն է Սիբիրում։ Հիմնադրվել է 1586-ին, թաթարական Չինգի Տուրա քաղաքի ավերակների մոտ։
ՏՅՈՒՄԵՆԵՎ Ալեքսանդր Իլյիչ (1880– 1959), սովետական պատմաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1904)։ 1928– 1931-ին՝ Կոմունիստական ակադեմիայի Լենինգրադի բաժանմունքի, 1931–38-ին՝ Նյութական մշակույթի պատմության պետ․ ակադեմիայի գիտաշխատող։ Ուսումնասիրությունները վերաբերում են Հին Հունաստանի, Հին Հռոմի և հինարևելյան ժողովուրդների պատմությանը, պատմության մեթոդաբանությանն ու սոցիոլոգիային։ Հեղինակ է անտիկ աշխարհի հասարակության պատմության առաջին մարքսիստ. աշխատությունների, որոնցում Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմությունը դիտել է որպես մեկ միասնական ստրկատիրական հասարակարգի պատմություն՝ զարգացման իրենց յուրահատկություններով և «Հին Շումերի պետական տնտեսությունը» (1956) մեծ երկի, որտեղ բացահայտել է հին արլ․ հասարակությունների սոցիալ-տնտ․ հարաբերությունները։ Համեմատելով հին արլ․ և անտիկ հասարակությունների պատմությունը, Տ․ եզրակացրել է, որ դրանք ստրկատիրական կարգի իրարից տարբեր երկու տիպեր են։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է միկենյան հասարակության սոցիալ․ պատմության հարցերով։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկ․ История античных рабовладельческих обществ, М․–Л․, 1935․
Գրկ․ А․ И․ Тюменев (1880-1959), М․, 1962; А м у с и н И․ Д․, Академик А․ И․ Тюменев–историк древнего мира* «ВДИ», 1974, № 3, с․ 107–114․ Հ. Կարագյոզյան
ՏՅՈՒՄԵՆԻ ՄԱՐԶ, ՌՍՖԱՀ կազմում։ Կազմավորվել է 1944-ի օգոստ․ 14-ին։ Հս-ում ափերը ողողվում են Կարայի ծովով։ Ընդգրկում է Խանտի-Մանսիական և Յամալա-Նենեցական ինքն. օկրուգները, Սպիտակ, Եղջերվի, Սիբիրյակովի, Վիլկիցկու, Շոկալսկու և Նեուպոկոևա կղզիները։ Տարածությունը 1435,2 հզ․ կմ2 է, բն․՝ 2553 հզ․ (1985)։ Վարչականորեն բաժանված է 37 շրջանի։ Ունի 16 քաղաք, 44 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տյումեն։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Տ․ մ․ գտնվում է Արմ-Միբիրական հարթավայրում, որի սահմաններում է գտնվում Արևմտա-Սիբիրական նավթագազաբեր ավազանը։ Բարձրությունը մինչև 285 մ է (Սիբիրական Ուվալներ)։ 1950–60-ական թթ․ մարզի տարածքում հայտնաբերվեցին նավթի ու գազի հանքավայրեր։ Ուրալի արլ․ լանջերին կան գորշ ածխի, երկաթի, շինարարական ավազի և այլ հանքավայրեր։ Կլիման ցամաքային է։ Հում ձմեռը երկարատև ու ցուրտ է, ամառը՝ կարճատև ու զով։ Հունվարի միջին ջերմաստիճանը