Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուսապարանոցային մկանների լուծանք– ներն ու կիսալուծանքները, գլխուղեււա– յին նյարդերի ախաահարումները, ուղե– ղապատյանների գրգռվածության ախտա– նշանները։ Մեծամասամբ ընթացքը թե– թև է։ P ու ժ ու մ ը․ հակաբորբոքային, հա– կամանրէային, ապագերզգայնացնող դե– ղամիջոցներ (հորմոններ, սալիցիլատներ, անտիբիոտիկներ, սուլ$անիլամիդներ, ղիմեդրոլ են)։ Կանխարգել ու մը․ պայքար փո– խանցողների դեմ, իմունացում, մոծակ– ների խայթոցից պաշտպանվելու անհա– տական միջոցներ։ Ա․ Չախոյան

ՈՒՂԵՂԱՊԱՏՅԱՆՆԵՐ, ուղեղաթա– ղանթներ, շարակցահյուսվածքային թաղանթներ, որոնք կազմում են մարդու և ողնաշարավոր կենդանիների ողնուղե– ղի և գւխուղեղի պատյանները։ Տարբե– րում են 3 պատյան, արտաքին՝ կարծրե– նի, միջին՝ ոստայնենի, և ներքին՝ նըր– բենի կամ անոթենի։ Կարծրենին սպիտակավուն, ամուր պարկի նման պա– տում է ողնուղեղը և դեպի վար սուր ծայ– րով վերջանում է սրբոսկրային խողովա– կի մեջ։ Վերևում այն կպչում է ծոծրակա– յին մեծ անցքի շրջեզրերին և շարունակ– վում գանգի խոռոչի մեջ, որտեղ արձա– կում է 4 ելուններ։ Դրանցից մեծ մանգաղը մտնում է աջ և ձախ կիսագնդերի միջև, իսկ փոքր մանգաղը ծոծրակի շրջանում մըտ– նում է ուղեղիկի երկու կիսագնդերի միջև։ Ելուններից մյուսներն են՝ ուղեղիկի վրա– նը, որը բաժանում է ուղեղիկի վերին երեսը մեծ կիսագնդերի ծոծրակային բըլ– թից, և թրքական թամբի ստոծանին, որը ծածկում է նրպ գոգությունը, իր տակ թող– նելով հիպոֆիզը։ Կարծրենին մեծ կա– րանների շրջանում առաջացնում է երա– կային ծոցեր։ Ոստայնենին շատ բարակ, թափանցիկ, նուրբ թաղանթ է, որը ներսից հպված է կարծրենուն, իսկ նրբենուց բաժանված է ենթաոստայնա– յին տարածություն կոչվող ճեղքով։ Վեր– ջինս լցված է ուղեղ–ողնուղեղային հեղու– կով։ Ոստայնենին առաջացնում է պա– խիոնյան հատիկներ, որոնք կարևոր են ուղեղ–ողնուղեղային հեղուկի շրջանառու– թյան համար։ Ն ր բ և ն ի ն արյան ա– նոթներով հարուստ բարակ թաղանթ է, շրջապատում է ողնուղեղը և գլխուղեղը, մտնելով վերջինիս ակոսների մեջ։ Ա․ Սարաֆրսն

ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ, գլխուղեղի կամ ող– նուղեղի փակ վնասվածքով պայմանավոր– ված ախտահարում։ Գ լ խ ու ղ և ղ ի ցնցումն ուղեկցվում է սրտխառնոցով, գիտակցության, հիշո– ղության կորստով։ Կլինիկական ախտա– նշանները դիտվում են որպես ուղեղանյու– թի ֆիզ․–քիմ․ հատկությունների փոփո– խության, բջջային սպիտակուցների կո– լոիղային հավասարակշռության խանգար– ման արտահայտություն, որը հետևանք է վնասվածքի պահին ներգանգային ճնշման հանկարծակի կարճատև բարձ– րացման։ Թեթև ցնցման դեպքում նկատ– վում է գիտակցության կարճատև կորուստ՝ հետագա բավարար վիճակով։ Առավել ծանր ընթացքի ժամանակ լինում է մաշ– կածածկույթների գունատություն, լույսի հանդեպ բբի ռեակցիայի թուլացում, պուլ– սի դանդաղում կամ հաճախացում, գլխա– ցավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, հիշողության կորուստ։ Ուղեղի սաչջարղի և ներգանգային արյունազեղումների առ– կայության դեպքում գիտակցության կո– րուստը զուգակցվում է շնչառության և սիրտ–անոթային համակարգի գործունեու– թյան խանգարումներով։ Բ ու ժ ու մ ը․ անկողնային ռեժիմ, գլխին սառույց դնել, հանգիստ, քնաբեր, հանգստացնող և այլ ախտանշանային միջոցներ։ Ուղեղի այ– տուցի դեպքում անցկացվում է ջրազըր– կող բուժում, շնչառության խանգարման ժամանակ կիրառվում է ինտուբացիա, շնչափողահատում։ Ու․ ց–ման ելքը հիմ– նականում բարենպաստ է, սակայն կա– րող է հանգեցնել վնասվածքային էնցե– ֆալոպաթիայի։ Ողնուղեղի ցնցում, որպես կա– նոն առաջանում է ողնաշարի վնասումից, բնորոշվում է շարժողության և զգացողու– թյան խանգարումներով։ Բ ու ժ ու մ ը․ ախտանշանային է, ելքը՝ բարենպաստ։ Ա․ Չախոյան

ՈՒՂԵՂԻԿ, ողնաշարավոր կենդանիների և մարդու գւխուղեղի բաժին։ Կարևոր դեր է կատարում շարժումների համաձայնեց– ման, մարմնի հավասարակշռության և տոնուսի պահպանման, ինչպես նաև վե– գետատիվ, զգայական, սնուցողական և պայմանառեֆլեքսային ֆունկցիաների ի– րականացման պրոցեսներում։ Ու․ զարգա– նում է նյարդային խողովակի «մեջքային» պատի հաստացումներից։ Առաջինը երե– վան է եկել բոլորաբերանների, քարալեզ– ների, միքսինների օրգանիզմում, ա ու– ր ի կ ու լ ի (հնագույն) Ու–ի ձևով, Ուղեղիկ․ա․ վերին կամ ետին մակե– րևույթ, բ․ ստորին կամ առաջային մակերևույթ, գ․եր– կայնական կտըր– վածքը, /․ ասա՜ ջային բացվածք, 2․ աշ կիսագունդ, 3․ ետին բացվածք, 4․ ձախ կիսա– գունդ, 5․ ուղեղիկի միջին ոտիկ, 6․ փունջ, 7․ նշակո– րիզ, 8․ ուղեղիկի որդ, 9․ քառաբը– լուրների թաղանթ, 10․ առաջային ու– ղեղային առա– գաստ, 11 ․սպիտակ նյութ, 12․ ուղեղի– կի կեղև, 13․ եր– կարավուն ուղեղ, 14․ կամուրջ։ որն ինֆորմացիան ստանում է հիմնակա– նում վեստիբուլյար կոմպլեքսի և կողա– գծի օրգաններից։ Շնաձկների և կատվա– ձկների հնագույն Ու–ի կողքին գոյացել է հին Ու․, որն ազդակներն ընդունում է հիմնականում մկանային ընդունիչներից, ջլերից, հոդերից ու զգացողության օր– գաններից։ Կաթնասունների Ու–ում, ի տարբերություն մյուս դասերի, հստակ ար– տահայտված են կիսագնդային կառուց– վածքները, որոնք կոչվում են նոր Ու․։ Վերջինս ինֆորմացիան ստանում է գըլ– խուղեղի մեծ կիսագնդերի կեղևից և լսո– ղական ընդունիչներից։ Ու–ի զարգացման աստիճանը կախված է կենդանու շարժո– ղական ակտիվության զարգացման մա– կարդակից (այդ պատճառով համեմա– տաբար մեծ է թռչունների Ու․)։ Ու․ մարդ ու, գտնվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բլթերի տակ, վարոլյան կամրջից և երկարավուն ուղեղից ետ, ետին գանգափոսում։ Ու․ կազմված է երկու կողմնային ծավալուն մասերից (կիսագնդեր) և դրանց միջև գտնվող որդից։ Ու–ի մակերեսը ծածկված է գորշ նյութի բարակ շերտով (Ու–ի կեղև) և գոյացնում է նեղ տերևանման գալար– ներ, որոնք իրարից բաժանված են հա– մակենտրոն աղեղնաձև ակոսներով։ Ու–ի սպիտակ նյութի մեջ գտնվում են գորշ նյութի կուտակումներ՝ կորիզներ, որոն– ցից ամենամեծը ատամնավոր կորիզն է։ Ու–ի որդն իրար է միացնում կիսագնդերը, այն նույնպես բաղկացած է գորշ և սպի– տակ նյութից, որոնց փոխհարաբերու– թյունը կտրվածքի վրա նմանվում է ծառի ճյուղավորությունների (այստեղից՝ «կե– նաց ծառ» անվանումը)։ Ու․ գլխուղեղի ցողունային հատվածի հետ կապված է երեք զույգ կոթոնների միջոցով, որոնք նրան միացնում են միջին ուղեղին, կա– մըրջին, երկարավուն ուղեղին, ողնուղե– ղին և գլխուղեղի տարբեր մասերին։ Ու․ անմիջականորեն մասնակցում է հավասարակշռության հետ կապված շար– ժումների և մկանների կոորդինացիայի կարգավորմանը, որը կատարելության է հասել մարդկանց մոտ։ Մարդու Ու–ի ֆունկցիայի խանգարում նկատվում է ուռուցքների դեպքում։ Ու․ հեռացված շունը դժվարանում է կանգնած մնալ, անընդհատ ճոճվում է (աստազիա), իսկ քայլելիս ոտքերի շար– ժումներն անկանոն են և անհամաձայ– նեցված, քայլում է օրորվելով (ատաք– սիա)։ Խախտվում են մկանների լարվա– ծությունը (ատոնիա) և ուժը, առաջանում է արագ հոգնածություն (ասթենիա)։ Հե– տագայում նշված խանգարումներն աստի– ճանաբար վերականգնվում են, այդ փոխ– հատուցումը կատարվում է գլխուղեղի կեղևի շնորհիվ (է․ Հասրաթյան)։ Ա․ Սարաֆ յան

ՈՒՂԵՂ–ՈՂՆՈՒՂԵՂԱՅԻՆ ՀԵՂՈՒԿ (liq– uor cerebrospinalis), գւխուղեղի փորոք– ներում, ողնուղեղի կենտրոնական խողո– վակում և ենթաոստայնային տարածու– թյուններում պարունակվող հեղուկ։ Ար– տաղրվում է ուղեղի փորոքների անոթա– յին հյուսակներում։ Ուղեղի ներքին մի– ջավայրն է․ մասնակցում է կենտրոնա– կան նյարդային համակարգի սնուցմանը և նյութափոխանակության արգասիքների հեռացմանը, պաշտպանում է ուղեղանյու– թը հարվածներից ու մեխանիկական ներ– գործությունից։ Բնականոն Ու–ո․ հ․ թորած ջրի նման թափանցիկ է։ Մարդու Ու–ո․ հ–ի ընդհանուր քանակը 150–200 ւէչ է։ Պա– րունակում է լիմֆոցիտներ (3–5՝ 1 г/г/3՝ ում), սպիտակուցներ (0,02%), հանքային աղեր (0,8–0,9%)։ Ախտաբանական պրո~